23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք բարձր ենք գնահատում Եվրահանձնաժողովի և անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը (Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար): Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ նրա նախաձեռնությունն աշխատում է»,- ասել է Ալիևը իսպանական El Pais հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Ադրբեջանը տեսնում է Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ Հարավային Կովկասում ստեղծել կայուն միջավայր և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամների ջանքերով թարգմանվել են ադրբեջանական հանրակրթական դպրոցների 3-9-րդ դասարանների ադրբեջաներենի ու գրականության դասագրքերում տեղ գտած նյութերը, որտեղ անդրադարձ կա հայերին, և որոնք փաստում են՝ այդ երկիրը վարում է հայատյաց քաղաքականություն: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին կուսակցության ներկայացուցիչները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ միակողմանի խաղաղության քարոզչությունը և «ամեն գնով խաղաղության» տեսլականը սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը, և ՀՀ-ի ու Ադրբեջանի ժողովուրդների խաղաղ գոյակցությունը տեսանելի ապագայում անհնար է:
Կուսակցության փոխնախագահ Արթուր Ավետիսյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ վերոնշյալ տեսլականը Հայաստանում տարածվում ու զարգանում է 44-օրյա պատերազմից հետո: «Խաղաղության քարոզչությունն օրակարգային կլիներ, եթե նման քաղաքականություն վարեր նաև Ադրբեջանը»,-նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ, ընդհակառակը, դեռ դպրոցական տարիքից ադրբեջանցի երեխաներին սերմանում են հայատյացություն, ինչի մասին էլ վկայում են իրենց ուսումնասիրությունները, որոնք ամփոփվել են տեղեկագրային գրքույկում:
Կուսակցության հանրային կապերի հանձնաժողովի պատասխանատու Հասմիկ Գաբրիելյանը, ներկայացնելով գրքույկում հրապարակված թարգմանությունները, առանձնացրեց գրականության դասագրքերում տեղ գտած նյութեր, որոնցում աղճատված է հայի կերպարը: «Վրեժ», «Գողը»՝ նման վերնագրերով նյութերում հայը ներկայացվում է որպես ադրբեջանական մշակույթը յուրացնող ազգ, մասնավորապես՝ նշվում է, իբրև թե հայերն ադրբեջանցիներից «գողացել են իրենց երաժշտությունը, ուտեստները, իսկ ամենակարևորը՝ հողերը»:
Բանախոսները պնդեցին, որ նման վարքագիծ դրսևորող երկրի պարագայում խաղաղությունն անհնար է, ուստի անհրաժեշտ է ամեն հնարավոր ձևով պայքարել այդ ամենի դեմ, ընդ որում, նրանց խոսքով, հայկական կողմը դրա համար ունի իրավաքաղաքական բոլոր հիմքերը:
«Հայահալած, ցեղասպան քաղաքականությունը Ադրբեջանի պաշտոնական գաղափարախոսությունն է, Ադրբեջանն ու Թուրքիան ֆաշիստական պետություններ են, որոնք վարում են հայատյաց քաղաքականություն»,-ասուլիսի ժամանակ իր խոսքում շեշտեց գաղափարական հանձնաժողովի պատասխանատու Վահե Թորոսյանը:
Այս համատեքստում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ նա նշեց, որ արցախահայությունն ի՛նքը պիտի որոշի իր ճակատագիրը: Արթուր Ավետիսյանն էլ հավելեց, որ դրա համար առաջին հերթին պետք է ապրեցնել Արցախը: «Արցախի հայկականությունն անսակարկելի է, մենք պիտի չմոռանանք հայկական գործոնի ու հայկական շահի մասին»,-ասաց նա: Բանախոսներն ընդգծեցին նաև, որ Արցախյան հիմնախնդիրը պիտի լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ առաջ տանելով մեր շահերը:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև սահմանագծմանն ու սահմանազատմանը: «Դեմարկացիան ու դելիմիտացիան հիանալի բան են, բայց ամեն մի քար ու թուփ պիտի քննարկվի»,-նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ խաղաղությունը նույնպես լավ բան է, բայց պետք է իմանանք՝ ի՛նչ գնով և ինչի՛ հաշվին ենք գնում խաղաղության: Նրա խոսքով՝ ցանկացած բանական մարդ կողմ է խաղաղությանը, սակայն Հայաստանն ամեն կերպ պետք է պաշտպանի սեփական շահերը, պետք է հասկանանք, որ մենք գործոն ենք:
Վահե Թորոսյանն էլ ընդգծեց, որ 30 տարի, գինովցած Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, չկարողացանք ճիշտ գնահատել իրավիճակը, զարկ տալ տնտեսությանը, բանակաշինությանը: Նրա խոսքով՝ այսօր պետք է մտածել գոյաբանական սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, զինել սահմանամերձ վայրերում ապրող բնակիչներին: Թորոսյանը շեշտեց հատկապես կրթության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Հասմիկ Գաբրիելյանն էլ կարևորեց ինչպես ինքնաճանաչողությունը, այնպես էլ՝ հարևան երկրներին ճանաչելը, ինչը պիտի ընկած լինի հայկական կողմի գործունեության հիմքում:
Բանախոսներն ասուլիսի ավարտին մաղթեցին, որ 2022-ը Հայաստանի համար լինի հաղթանակների մեկնարկի տարի:
Լաչինի միջանցքում մաքսային անցակետ դնելու գաղափարը մեզ համար մահացու վտանգ է ներկայացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Արտգործնախարարի խոսքով՝ սա մի տեսլական է, որն Ալիևը հնչեցրեց, սակայն դա ուղղակի կարծիք չէ, այլ իրենց ծրագիրն է։
«Ի՞նչ է նշանակում Ղարաբաղում մաքսակետ դնել։ Կան մարդիկ, որ ասում են՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ համար վտանգ չեն ներկայացնում։ Երևի, երկար ժամանակ Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր չեն գնացել, իսկ մենք գիտենք՝ դա ինչ է։ Եթե վտանգ չի սպառնում, եկեք միջանցքն էլ տանք, ինչ է եղել որ։ Իսկ իրականում սա սարսափելի վտանգավոր է։ Այն կբերի Արցախի կործանմանը, Հայաստանի մասնատմանը»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ այսկերպ Արցախը «կսպանվի»։
ԱԳ նախարարը Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին համեմատեց վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդուն միացրած արհեստական շնչառության սարքի հետ։
«Հիմա դա ո՞նց տանք թշնամուն, որ խեղդի՞ մեզ։ Այսինքն այն մարդիկ, որ ասում են՝ դա վտանգավոր է, ուզում են սպանե՞լ Արցախը։ Չենք թողնելու նման բան»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ արդյոք այս դեպքում որևէ իմաստ ունի՞ ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելը, Դավիթ Բաբայանը նկատեց՝ ճանապարհ չի նշանակում միջանցք։ Միջանցք ասելով՝ թշնամուն նկատի ունի, որ այդ տարածքն իրենց տանք, մասնատենք։
«Կտրում են Հայաստանը, կտոր-կտոր անում ու դարձնում խորովածի միս։ Եթե ուզում ենք դառնալ այդպիսի միս, դա ուրիշ բան։ Սա ոչնչացման է բերելու»,-ասաց նախարարը։
Դիտարկմանը՝ նման պահանջների ու նախապայմանների դեպքում ինչպե՞ս ենք պատրաստվում հարաբերությունները կարգավորել թշնամի երկրի հետ, Դավիթ Բաբայանն ասաց, որ հարաբերություններին ու շփումներին ոչ ոք դեմ չէ, սակայն հարցն այն է, թե ինչ գնով են դրանք տեղի ունենում։ Եթե Թուրքիան հրաժարվում է իր ծավալապաշտությունից, դա այլ հարց է, սակայն դրանք չեն հրաժարվում, փոխարենը քարտեզներ են հրապարակում, մարդկանց սպանում, վերջնագրի լեզվով խոսում մեզ հետ։
«Խնդիրն Արցախը պահպանելն է։ Պարտադիր չէ հենց վաղը գնանք, նստենք բանակցությունների շուրջ։ Իհարկե, ցանկալի է, բայց ավելի կարևոր է, որ լինենք մեր տեղում, կանգնենք Արցախում»,-նշեց Դավիթ Բաբայանը։
Վերջինս ընդգծեց՝ չեն լինում լավ և վատ ժողովուրդներ, լինում են վատ և լավ պետություններ, լինում են վտանգավոր, ագրեսիվ պետություններ, իսկ Ադրբեջանն ագրեսիվ ու վտանգավոր երկիր է, որը չի էլ թաքցնում իր մտադրությունները։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելուն, ապա նախարարը գտնում է, որ դա կհանգեցնի Արցախի ոչնչացման, նոր ցեղասպանության, հետևաբար նման բան պետք չէ թույլ տալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է ունենան համանման անցագրային ռեժիմներ։
«Զանգեզուրի միջանցքում չպետք է լինեն մաքսային անցակետեր։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռներն ու մարդկանց, մենք մաքսային անցակետ կբացենք Լաչինի միջանցքում»,-ասել է Ալիևը։
Եթե բանտարկյալներին վերադարձնենք Հայաստան, նրանք կձերբակալվեն. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը EL PAÍS իսպանական հրատարակությանը տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը, նախքան Հայաստանը, ազատել է բոլոր ռազմագերիներին։ Դա կարող են հաստատել միջազգային դիտորդները։ Ներկա պահին կալանավորված անձինք չեն կարող ռազմագերի համարվել, քանի որ նրանց մեծ մասը նոյեմբերի վերջին, կարելի է ասել, պատերազմի ավարտից 20 օր անց, ուղարկվել են օկուպացիայից ազատագրված տարածքներ՝ ահաբեկչական գործողություններ կատարելու։ Նրանք իրականացրել են այս ահաբեկչական գործողությունները, որոնց արդյունքում զոհվել են մի քանի զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Ուստի նրանք բերման են ենթարկվել և ենթարկվել պատասխանատվության։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել՝ մարդասիրական նկատառումներով։ Մինչ այժմ մենք ազատել ենք 100-ից ավելի ձերբակալվածների։ Իսկ հանցագործություն կատարողները դատապարտվել են։ Այսպիսով՝ այդ մարդիկ չեն կարող համարվել ռազմագերիներ ոչ մի միջազգային կոնվենցիայով։ Այլ հարց է, որ մեր կողմից վերադարձնելուց հետո բերման ենթարկվածներից մի քանիսը, որոնցից 10-ը վերադարձել ենք 10 օր առաջ, ձերբակալվել են Հայաստանում։ Սա լուրջ ազդակ է մեզ, այս մարդկանց, նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Նրանք կարող են խոշտանգվել: Նրանք բավականին ծանր փորձ ունեն, քանի որ այն, ինչ ասում են մեր գերիները հայկական բանտում անցկացրած հրեշավոր ժամանակների մասին, վկայում է այն մասին, որ այդ մարդիկ սարսափելի խոշտանգումների են ենթարկվելու։ Այսպիսով՝ եթե մենք ավելի շատ մարդկանց հետ տանք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, որը կարելի է հաստատել»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ես բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ բանակցություններ սկսել Հայաստանի հետ և աշխատել խաղաղության համաձայնագրի վրա։ Առայժմ Հայաստանի ղեկավարությունից պատասխան չի ստացվել։ Ավելի քան վեց ամիս ես մի քանի անգամ նման հայտարարություններ եմ արել. իսպանական El Pais ամսագրին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սա ցույց է տալիս, որ նրանք խաղաղություն չեն ուզում, քանի որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում դրա հիմնական դրույթներից մեկը լինելու է երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, իսկ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը համարում է նրա անբաժան մասը։ Հայաստանը չի ասում՝ ճանաչում է տարածքային ամբողջականությունը, թե` ոչ։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից առաջ նրանց վարչապետը հրապարակավ հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությունը, ըստ էության, խարխլեց բանակցային գործընթացը և այն դառը պարտության մի մասն էր, որը նրանք կրեցին անցյալ տարի: Բայց այսօր Հայաստանը կարծես թե դիրքորոշում չունի այս հարցում։ Մենք շատ բաց ենք խոսում Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու մեր ցանկության մասին։ Ինչպես ասացիք, սա ոչ թե զինադադարի, այլ լիարժեք խաղաղության համաձայնագիր է լինելու։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ եվրոպացի գործընկերները, հավանաբար, կկարողանան Հայաստանին համոզել նման դիրքորոշման անիմաստության մեջ։ Կարծում եմ, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, նրանք կարող են նորից տուժել ապագայում», — ասել է Ալիևը:
Ադրբեջանին հաջողվել է Հայաստանին համոզել ճանապարհ (Հայաստանով դեպի Նախիջևան) բացելու անխուսափելիության հարցում: Ավելի վաղ Հայաստանը դեմ էր մայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայն են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական El Pais-ին տված հարցազրույցում:
«Այսպիսով, կա համաձայնեցվածություն: Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am), որն Ադրբեջանից անցնում է Հայաստան, իսկ հետո՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ընդգծել է Ալիևը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, երկու երկրներն էլ ընդունում են այն փաստը, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա։
«Կարծում եմ, երկու երկրներն էլ համաձայն են, որ դա պետք է տեղի ունենա, և, ի դեպ, նախագահ Պուտինի նախաձեռնությամբ անցյալ ամիս Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք հռչակագիր ընդունեցինք, որտեղ բացահայտ խոսվում էր հաղորդակցությունների բացման մասին։ Եվ այդպես էլ կլինի։ Ի դեպ, օդային տարածքն արդեն ակտիվացել է։ Այժմ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռները, որոնք իրականացնում են Բաքու-Նախիջևան չվերթը, սկսել են անցնել Հայաստանի օդային տարածքով»,- ասել է Ալիևը։
Նախագահն ընդգծել է, որ Բաքուն ցանկանում է բացել սահմանները Երևանի հետ։
«Այո, մենք ցանկանում ենք բացել սահմանները։ Մինչ օրս մի քանի բանակցություններ են անցկացվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Այս աշխատանքային խմբի հիմնական նպատակն ու խնդիրը հաղորդակցությունների բացումն է։ Բանակցությունների մի քանի փուլեր համեմատաբար հաջող են անցել։ Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման վերաբերյալ լիարժեք պայմանավորվածություն կա, և մենք «ազատագրված» (չակերտները՝ Tert.am) շրջաններում սկսել ենք քանդված երկաթգծի կառուցումը դեպի Հայաստանի հետ սահման»,- ասել է նա։
Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին․ նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Զեմուրն այդպիսով ցանկանում է շահել ֆրանսահայ ընտրողների համակրանքը։ Թուրքական լրատվությունը հեգնանքով է ներկայացրել Զեմուրի խոսքն այն մասին, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական հող է և եթե չլիներ քրիստոնեությունը, չէին լինի Եվրոպան և Ֆրանսիան։
«Մակրոնի մրցակիցն էլ «Թուրքիայի» թշնամի դուրս եկավ» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթն անդրադարձել է Մակրոնի ամենաուժեղ մրցակիցներից մեկը համարվող Վալերի Պեկրեսի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք ո՛չ ցանկանում են ԱՄՆ-ից կախված մնալ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից պատանդառված։
«Մինչ Ֆրանսիայում մոտենում է նախընտրական շրջանը, նախագահի թեկնածուները, որոնք իրենց ընտրողներին խոստանալու ոչինչ չեն գտնում, փորձում են իշխանության գալ Թուրքիայի դեմ թշնամություն դրսևորելու միջոցով»,-նշել է թուրքական թերթը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդակ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Թուրքիայի աշխարհագրական առաջադրանքն է Նախիջևանից Մեղրիով ուղիղ կապ ստեղծել ցամաքային Ադրբեջանի հետ, ազդեցություն տարածել ամբողջ Հարավային Կովկասի վրա, ապա՝ ներթափանցել Միջին Ասիա։ Դա իրենց վաղեմի երազանքն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող գործընթացին, այդ համատեքստում հատուկ բանագնաց նշանակելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությանը, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Ամեն անգամ, երբ խոսակցություն է ծավալվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, Թուրքիայի ղեկավարները անընդհատ մեջտեղ են բերում «Զանգեզուրի միջանցքը», ըստ երևույթին՝ Մոսկվան էլ է դա ուզում։ Սկզբնապես խոսվում էր երկու միջանցքի մասին։ Առաջինը՝ Իրանի սահմանի երկայնքով` 5 կմ լայնությամբ, մյուսը, որի անունը չէին տալիս, նույնպես ձգվում էր 5 կմ լայնությամբ։ Երբ ԱՄՆ նախագահ Բայդենը ասաց, որ «Մեղրիի միջանցք» չպետք է լինի, հասկացանք, որ երկրորդ միջանցքը, որի մասին խոսում են թուրքերն ու ռուսները, Մեղրիի հյուսիսով պետք է անցնի։ Եթե երկու միջանցքներն էլ ստեղծվեն, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նորից կգնա Բաքու, ինչպես մայիսի 11-ին, Մոսկվա չվերադարձած` Ադրբեջանը կներխուժի Սյունիք, Ռուսաստանը, որպես ռազմավարական դաշնակից, Սյունիք կբերի 20.000-ոց զորք, հետ կշպրտի ադրբեջանցիներին և կմնա այնտեղ»,- ասաց թուրքագետը։
Չաքրյանի խոսքով` Թուրքիայից դրական ազդանշաններին ընդառաջելուց առաջ պետք է նախ բացատրություն պահանջել, թե ինչ էր նշանակում պատերազմի օրերին Էրդողանի այն հայտարարությունը, որ իրենք պատերազմին մասնակցում են 1915թ.-ին կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար։
«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նախատեսո՞ւմ է նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այս հարցի բացատրությունը ևս պետք է ստանալ։ Որքանով ես գիտեմ, խոսակցությունը ընթանում է Թուրքիայի առջև Հայաստանի սահմանները բացելու շուրջ։ Քանի որ միջանցքը ստեղծում է կապը Ադրբեջանի հետ, բնականաբար Թուրքիան է շահագրգռված այս հարցում`իր հետագա հաշվարկները իրականացնելու համար, սա Թուրքիայի օրակարգն է։
Մենք չգիտենք, եթե հայկական կողմը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ինչ նախապայմաններ դեռ կառաջադրեն։ Ընդհանրապես նախապայմանների առաջադրումը անհարիր է միջազգային պրակտիկային, հետևաբար՝ «դհոլ-զուռնայով» չեն հայտարարում, բանակցությունները դռնփակ են, համոզված եմ, երբ դա տեղի ունենա, նոր նախապայմաններ կառաջադրեն»,- ընդգծեց Չաքրյանը։
Թուրքագետի խոսքով` «Զանգեզուրի միջանցքը» ձեռնտու է նաև Ռուսաստանին, որպեսզի այդ միջանցքով փակի Հարավային Կովկասի ճանապարհը Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների`ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջ և չվերականգնի նրանց քաղաքական ներկայությանը տարածաշրջանում։
Չաքրյանը համոզված է, որ Թուրքիան Հարավային Կովկասում ինքնուրույն չի գործում և ինքնուրույն դերակատար չէ։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման և հարաբերությունների կարգավորման հնարավոր բացասական արդյունքներին և տնտեսական էքսպանսիայի վտանգներին՝ Չաքրանը նշեց. «Թուրքիան հիմա գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, պետական գանձարանը դատարկ է, պահուստային ֆոնդը կազմում է -32 մլրդ դոլար։ Եթե կարողանա հաղթահարել այդ ճգնաժամը, Թուրքիան կարող է Հայաստանը հեղեղել թուրք գործարարներով և թուրքական կապիտալներով, մեր գործարարները, կարծում եմ, չեն կարողանա այդ մրցակցությանը դիմանալ։ Գաղտնի ծառայությունների մասով ևս վտանգ կա։ Դա Հայաստանի համար ճակատագրական կարող է լինել։ Համենայն դեպս հույս ունեմ, որ անկախ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունից՝ դա տեղի չի ունենա։ Ռուսաստանը հիմա զբաղված է Ուկրաինայի խնդիրներով, չեմ կարծում, որ աջակցի Էրդողանին։ Վերջինս ինքնուրույն չի կարող միջանցք բացել։ Հարցը միջանցքի բացմանը չի հասնի, մինչև Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի հետ ինչ-որ համաձայնության չգան։ «Մեղրիի միջանցքը» հայ-ադրբեջանական հարց չէ, դա տարածաշրջանային նշանակության միջանցք է»,- ընդգծեց թուրքագետը։
Այսօրվա իշխանությունները բոյկոտեցին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստը: Ընդդիմության կողմից նախաձեռնած արտահերթ նիստը բխում է առաջին հերթին ՀՀ-ում ստեղծված իրավիճակից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Սահմանազատման և սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակներում լուրջ ուսումնասիրություններ են պետք: Այսօրվա իշխանության բանավոր ցուցումով զորքերը հետ են քաշվել՝ չհասկանալով, որ հետագայում այն ռազմավարական կետերը, որոնք հանդիսանալու են շահարկման բանակցային առարկա, այսօր հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ և բավականին մեծ խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնելու համար»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ սահամանազատման և սահամանագծման իրական պայմաններ չունենք:
Նա այն կարծիքին է, որ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապվի Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ կսպառնա նաև Արցախի հանրապետությանը:
Yerkir.am-ի զրուցակիցն է արեւելագետ-թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։
-«3+3» ձեւաչափի շրջանակներում Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը հանդիպել են՝ փոխարտգործնախարարների մակարդակով, Վրաստանը հրաժարվել է մասնակցել: Ձեւաչափն ի՞նչ հեռանկարներ է բացում տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, եթե իրապես կարգավորմանն է ուղղված: Անկարա-Մոսկվա կամ Անկարա-Թեհրան զույգերն իրապե՞ս պատրաստ են այս ձեւաչափով հարաբերություններ պարզել: Տպավորություն է, որ տողատակում «3+3»-ը ստեղծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների, հակամարտության քննարկման համար, որտեղ թելադրողը Թուրքիան պիտի լինի:
-Այս ձեւաչափը լուրջ արդյունքներ չի կարողանա գրանցել: Վրաստանի բացակայությունը նշանակում է, որ այն դառնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ձեւաչափ: Մենք ունենք արդեն հարաբերությունների կարգավորման եռակողմ ձեւաչափ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան: Հիմա դառնում է ոչ թե եռակողմ, այլ ավելանում է նաեւ Թուրքիան, որը մեզ թշնամի պետություն է: Ռազմավարական առումով՝ Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն իրար հակադիր շահեր: Բայց, տակտիկական առումով, որոշակի ընդհանուր եզրեր գտնում են: Կարծում եմ, որ այս ձեւաչափը չունի հեռանկար, եւ այո, ստացվում է, որ այն ստեղծվել է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համար:
-Գործնականում Ռուսաստանն իր դիրքերը, փաստորեն, զիջում է Թուրքիային: Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպերկինը ձեւաչափը դրական գնահատել՝ նշելով, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա:
-Շատ ճիշտ նշեցիք՝ փաստորեն, Ռուսաստանն իր դիրքերը զիջում է: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանը սկսել է իր դիրքերը տարածաշրջանում զիջել, այլեւս մենաշնորհ չունի․ մինչ այդ ինքն էր բոլոր հարցերը կարգավորում: Ռուսաստանը գտնվում է ծանր պատժամիջոցների ներքո, ստիպված է տարածաշրջանում, որոշ իմաստով, զիջումներ անել Թուրքիային: Ասվածի ամենակարեւոր ցուցիչն ինձ համար այն է, որ երբ Աղդամում ստեղծվեց մոնիթորինգի կենտրոն, այն ստեղծվեց որպես ռուս-թուրքակա,ն եւ սա թույլ տվեց Ռուսաստանը: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ, ռազմավարական առումով, Ռուսաստանը եւ Թուրքիան մնում են հակառակորդներ:
-Ինչո՞ւ Վրաստանը հրաժարվեց անդամակցել «3+3» ձեւաչափին, բոլոր կողմերը կողմ էին նրա անդամակցությանը:
-Վրաստանը սկզբունքորեն չի ընդունում մասնակցություն որեւէ ձեւաչափի, կազմակերպության, միջազգային ծրագրերի, որտեղ կա Ռուսատանը: Վրաստանը համարում է, որ Ռուսաստանն օկուպացրել է իր տարածքը: Այստեղ կա նաեւ Արեւմուտքի գործոնը: Թուրքիան Ռուսաստանին գրավում է այս ձեւաչափով, որ ասում է՝ տեսե՛ք, Արեւմուտքը դուրս է թողնվում մեր տարածաշրջանից: Ռուսաստանը դրական է այս քայլը գնահատում:
— Թուրքիան, լինելով Արեւմուտքի բաղկացուցիչ մաս, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար շատ հավատարիմ դաշնակից, ինչպե՞ս է կարողանում խաղալ տարածաշրջանում եւ սիրաշահել Ռուսաստանին:
-Թուրքիան ե՛ւ ռուսներին է սիրաշահում, ե՛ւ Արեւմուտքին: Վերջիններիս ասում է՝ ես տարածաշրջանում կլինեմ՝ «ձեր աչքերն ու ականջները»: Թուրքիան երկակի խաղ է խաղում եւ երկու դեպքում էլ շահում է:
-Եթե հաշվի առնենք Թուրքիայի՝ տարածաշրջանում գերակա դիրք ունենալու նկրտումները եւ Հայաստանի իշխանությունների կողմից ուղարկված դրական ազդակները, կարո՞ղ ենք ենթադրել, որ որոշ ժամանակ անց Թուրքիան ունենալու է Հայաստանի նկատմամբ վերահսկողություն եւ գործելու է թելադրողի դիրքերից:
-Թուրքիան ակնհայտորեն դրան էլ ձգտում է՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի իմաստով:
-Այս իմաստով՝ Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի ղեկավարությանն ուղարկված դրական ազդակները արդո՞ք չեն բացում մեր պետության դռները թշնամու առաջ:
-Վերջին շրջանում ակնհայտորեն տեսանելի է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բավական սրվել են՝ կապված Ուկրաինայի հետ: Հայաստանի համար շատ կարեւոր հնարավորություն է, եւ մենք պետք է օգտվենք: Ռուսաստանը հիմա վճռականորեն մեր շահերը կպաշտպանի Թուրքիայի դեմ: Կարծում եմ՝ պետք է շատ արագ գործել, որովհետեւ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:
-Եթե Ռուսաստանը, մեղմ ասած, «ձեռքերը լվանա» Հայաստանից՝ ռազմական եւ քաղաքական իմաստներով, ինչպես նաեւ խաղաղապահ զորքը դուրս բերի սահմաններից, Արեւմուտքը պատրաստակա՞մ է Հայաստանին օգնել: Հանուն մեզ՝ ԱՄՆ-ը կգնա՞ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման:
-Ցավոք, ոչ: Իհարկե, դրական մոտեցում կա Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից: Բայց, ինչպես ցույց տվեց Արցախյան վերջին պատերազմը, Արեւմուտքը մեզ օգնելու համար ոչ մի բան չարեց: Կոչեր եղան, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց: Ներկա պայմաններում մեր ստրատեգիական դաշնակիցը Ռուսաստանն է, ուրիշ ոչ ոք:
-«3+2» ձեւաչափով հանդիպումների ժամանակ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերն են նաեւ քննարկվելու: Ի՞նչ եք կարծում՝ Ալիեւը սեղանին կդնի՞ «Զանգեզուրի միջանցք» ունենալու՝ իր համար այդքան երանելի հարցը:
-Այո, նման քննարկումներ նախատեսվում են, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցեր են քննարկվելու, եւ այստեղ շատ կարեւոր է, որ Հայաստանը միջանցք չտալու կամքը պահի եւ շարունակի այն հստակ գիծը, որ ոչ մի միջանցք չպետք է լինի:
-Բայց իրապե՞ս Հայաստանի իշպանություննեը միջանցք չտալու հստակ գիծ ունեն, թե՞ դա հանրության աչքերին թոզ փչելու, շեղելու քաղաքականություն է:
-Հույս ունեմ, որ ոչ թե խաղ է, այլ իսկապես չեն տա: Իշխանությունները կոմունիկացիաների բացելու կողմնակից են: Բայց ես համոզված եմ, որ կոմունիկացիները չեն բացվի, իսկ եթե բացվեն՝ ես խիստ կասկածում եմ, որ դրանք իսկապես նորմալ կգործեն: Հիշում եմ՝ ԽՍՀՄ տարիներին Երեւանից Նախիջեւանով, Ադրբեջանով մինչեւ Բաքու եմ հասել, եւ անգամ խորհրդային շրջանում անվտանգ չի եղել: Վտանգավոր էր, մեզ ուղեկցողներն ասում էին՝ պատուհաններից հեռու կանգնեք․ ադրբեջանցինեը քարերով խփում էին Հայաստանից գնացող գնացքներին: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ի՞նչ կլինի, ոչ թե քարերով կխփեն, այլ կկրակեն:
-Ինչո՞ւ եք վստահ, որ կոմունիկացիաների ապաշրջափակում չի լինի:
-Գործը դրան չի հասնի, քանի որ դա մաս է ընդհանուր ծրագրի: Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը կոմունիկացիաների ապաշրջափակումը չէ միայն, նրանց նպատակները շատ ավելի մեծ են, ամբողջ Սյունիքն է: Թուրքիայի պետական ռադիոյի եւ հեռուստատեսության սայթում արտասահմանյան հաղորդումների համար դրել են կոմունիկացիաների քարտեզը, որումղ «կորիդոր» բառը գրված էր ամբողջ Սյունիքի վրա: Նրանք միայն կոմունիկացիայով չեն գոհանա, Սյունիքն են պահանջում: Ընդհանուր առմամբ, Թուրքիան կգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միայն այն դեպքում, երբ համոզվի, որ Հայաստանը դարձել է իրենից կախյալ պետություն: Երբեք Թուրքիայի ներկայիս վերնախավը չի ընդունի Հայաստանին որպես իրեն հարեւան հավասար պետություն:
-Ադրբեջանի նմա՞ն:
-Ադրբեջանը նրանց պանթուրքիստական ծրագրի մի մասն է, Հայաստանը՝ հակառակը, խանգարում է այս ծրագրի իրականացմանը: Թուրքիան պատրաստ չէ մեզ հետ հարաբերությունների կարգավորման: Նրանք շահագրգռված են, որ ռուսական զորքերը Հայաստանից հեռանան, եւ Հայաստանն ընդունի Թուրքիայի գերակայությունը: Որպես մոդել՝ լինելու է 1918թ. Բաթումի պայմանագիրը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետևանքով Տավուշում նոր շրջանցող ճանապարհներ են կառուցվելու։ Ըստ տեղեկությունների,իշխանությունները նախապատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար տանող, ինչպես նաեւ գյուղի մոտով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի քանի հատվածին այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Նոր ճանապարհը մի քանի գյուղեր կապելու է Բաղանիսին։
Մ 16 մայրուղին, ըստ Google քարտեզի, մի քանի հատվածից հատում է Ադրբեջանի սահմանը, իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները Google քարտեզով են սահման գծում, նախնական որոշում կա կառուցել մոտ 12 կմ-անոց նոր ճանապարհ։
Ըստ քարտեզի՝ մոտ երեք հատվածում մայրուղին հատելու է Ադրբեջանի հետ նոր ենթադրյալ սահմանը։ Դրանցից մեկը Ծաղկավան-Կիրանց ճանապարհն է, որը շրջանցելու համար անտառների միջով նոր ճանապարհ պետք է կառուցվի 5-6 կմ երկարությամբ ։
Կիրանց գյուղից դեպի Ոսկեպար տանող ճանապարհի մի հատվածը ևս հայտնվում է սահմանին, ուստի նպատակ կա նոր ճանապարհով շրջանցել այդ հատվածը։ Ստացվում է, ճանապարհի երկրորդ հատվածը Կիրանց-Ոսկեպարն է, որի երկարությունը, ըստ նախնական տեղեկությունների՝ 3 կմ է լինելու։
Երրորդ ճանապարհն էլ Ոսկեպար-Բաղանիսն է։ Ոսկեպարը շրջանցող նոր ճանապարհ չի լինելու, փոխարենը, վերանորոգվելու է գյուղի միջով անցնող ճանապարհը, որը ժամանակին կառուցվել էր՝ շրջանցելու վտանգավոր գոտիները։ Վերանորոգվող այս ճանապարհը կապելու է գյուղը Բաղանիսի հետ ու լինելու է մոտ 3 կմ։
Չնայած այս պահին հստակ հաստատված նախագիծ ու կառավարության որոշում չկա, սակայն արդեն կապալառու կազմակերպության որոնումների մեջ։
Նախնական քննարկումների համաձայն՝ այլընտրանքային նոր ճանապարհի շինարարությունը սկսվելու է Ծաղկավանից ու անցնելու է Կիրանցով, Ոսկեպարով՝ հասնելու է դեպի Բաղանիս։
Ոսկեպարը կմնա որպես սահմանամերձ գյուղ, որոշակի տարածքային զիջումներով։ Եթե հավատանք քարտեզին, ապա գլխավոր մայրուղու հատվածը, որը անցնում է Ոսկեպարի մոտով, ամբողջովին անցնելու է Ադրբեջանին, նաև հարակից որոշ տարածություն ևս կհայտնվի սահմանից այն կողմ։
Գաղտնիք չէ, որ դեռևս օգոստոսից, Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել ։
Ըստ տեղեկությունների, ճանապարհը, որտեղ կանգնած են խաղաղապահները, համարվելու է հայ-ադրբեջանական սահման։
Նշենք, որ այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Ծաղկավան-Կիրանց, Կիրանց-Ոսկեպար հատվածների նոր ճանապարհները անցնելու են անտառներով, որտեղ մշակումներ է արվելու, անցնելու են ստուգումներ ու միայն վերջնական որոշումից հետո կսկսվեն շինարարությունները։ Շրջանցող ճանապարհը մոտ 11-12 կմ է լինելու, իսկ աշխատանքները հավանաբար սկսվելու են հաջորդ տարվա սկզբից։
Նշենք, որ Տավուշի Ոսկեպար գյուղի մոտով երկու ճանապարհ է անցնում։ Ադրբեջանական մարտական դիտակետերից արձակվող գնդակոծություններից Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհով երթևեկողների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ժամանակին կառուցվել է հիմնական ճանապարհը շրջանցող ճանապարհ: Գյուղի կողքով անցնում է նաև Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհը, որի Ոսկեպարով անցնող հատվածն այլևս չի շահագործվի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.