23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, քանի որ մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ այն տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունն ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների»,- «Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ իրենց՝ հանրապետականների համար, որ կանգնած են եղել Հայաստանի անկախության պայքարի ակունքներում ու առանցքային դեր են ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթությունները:
«Այսօր մենք հնարավորություն, ես կասեի՝ պարտավորություն, ունենք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատականներ հնչեցնելու և խոսելու մեր պետության ու կուսակցության ապագայի մասին:
Այս հաշվետու համագումարում մենք չպետք է միայն քննարկենք ներկուսակցական հարցեր, սահմանենք ու հաստատենք քաղաքական ուղենիշներ, լսենք առաջարկներ, ձևակերպենք օրակարգ:
Մենք անկարող ենք ձևապաշտություն անել ու կեղծել ինքներս մեզ: Ձևապաշտությունը երբեք մեր տեսակին հարիր չի եղել: Ուստի, առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառն իրականությունը:
— Իսկ իրականությունն այն է, որ այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն 5-րդ ուղևորը, և «ռեկորդային» ցուցանիշ է: Իհարկե, բառիս բացասական իմաստով: Ուզում եմ մեկ րոպե փորձեք պատկերացնել աղետի աստիճանը:
Մինչ մենք այս լուսավոր դահլիճում խոսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում:
— Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին: Ըստ Համաշխարհային բանկի աղքատության վերին գծի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47,6%-ը: Այնինչ ընդամենը երեք տարի առաջ մարդիկ բազային կարիքների միջին բավարարվածություն ունեին:
— Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 35 հազար արցախցի կամ 8 հազարից ավելի ընտանիք անօթևան մնացին, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Սա զուտ վիճակագրություն չէ, այլ մարդիկ են, ճակատագրեր, թշնամուն թողնված ընտանեկան գերեզմանատուն, մանկության հուշեր, տարիների կորցրած վաստակ ու վտանգված ինքնություն:
— Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակը: 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին: Եվ այս ժողովրդագրական ողբերգությանը գումարվեց համավարակի աղետը, որը հազարավոր անմեղ կյանքեր խլեց` որպես հետևանք թողելով մեզ մտածելու դառը թվեր, խեղված ճակատագրեր: 2020թ. վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են: Սա ևս մեծ աղետ է:
Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը` թիկունքը դարձնելով մեր հայրենակիցներին, մարտի դաշտում թողնելով հայ զինվորին, սեփական անճարակությունը զինվորի ընտանիքին որպես դասալքություն ներկայացնելով, իսկ առողջապահական համակարգի կառավարման անկարողությունը՝ որպես միջազգային նորմ:
Այս տարվա արդյունքները, բնականաբար, ամփոփված չեն, սակայն առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն աճել են 6.3 տոկոսով:
— Իրականությունն այն է, որ մեր հասարակությունն այսօր, ավելի քան երբևէ, բևեռացված է, հուսալքված ու վիրավորված: Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70%-ը առհասարակ մերժում է հետևել քաղաքական գործընթացներին: Այսօր մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը: Կարո՞ղ ենք արդյոք մեղադրել մեր հայրենակիցներին հուսալքության համար: Կարողացե՞լ ենք արդյոք մենք էլ մեր հերթին մեր գործողություններով հույս վառել նրանց սրտերում: Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին, անշուշտ, կխոսենք:
— Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեծ զոհողությունների գնով ձեռք բերված պետական անվտանգությունը, դիվանագիտական, պաշտպանական և ոչ պակաս կարևոր թվային սուվերենությունը խարխլված են:
— Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ մենք ազգային ինքնությամբ պետություն ենք: Կարող են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել այսպես կոչված թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով: Բայց այս ամենը չի կարող երկար տևել: Չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, չի կարելի ծանր կացության մեջ հայտնված հուսալքված մարդկանց վահան դարձնել` պաշտպանվելու ցանկացած ռացիոնալ խոսքից ու ողջամտությունից:
— Իրականությունն այն է, որ համազգային այս աղետի արդյունքում մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը: Ո՞վ է մարդը առանց արժանապատվության: Ուզում եմ հիշեցնել, որ արժանապատվությունը սոսկ բառ չէ: Այն մարդու անօտարելի իրավունքն է: Մեր հայրենակիցներից փորձում են խլել այս իրավունքը` կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում:
Երբ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից: Երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են հերթերում ժամերով սպասեցնելով:
Երբ ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող զինվորների ապահովության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել: Ի դեպ, սա ճիշտ նույն այն հիմնադրամն է, որի ստեղծման համար մենք գործող վարչախմբի ներկայացուցիչների կողմից ժամանակին անխնա քննադատության արժանացանք, իսկ հիմա անամոթաբար մսխում են ոչ իրենց ստեղծածը: Արժանապատվությունն անօտարելի իրավունք է, իսկ վերջինիս կորուստը անտարբեր ու բարոյալքված հասարակություն է ծնում, որը դառնում է անկարող` գործելու անգամ սեփական անվտանգության բնազդի դիրքերից:
Կապիտուլյացիայի հոգեբանությունը քայքայող հասարակական հետևանքներ է ունենում:
Սա է մեր դառն իրականությունը, որի բարձրաձայնումը ցավ է պատճառում, իսկ այս իրականությունում ապրելը ուղակի խենթացնում է մարդկանց: Բայց մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար: Ապաքինման ՀՈՒՅՍՈՎ, եթե կուզեք: Մեր երկրի ապաքինման հույսի ճանապարհին մենք պարտավոր ենք խորքային վերլուծության ենթարկել խնդիրները` ազնվորեն ու խիզախությամբ ընդունելով մեղքի մեր բաժինն ու հույսի ճանապարհի համար պատասխանատվության մեր խաչը վերցնելով»,- ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:«Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը։ Սա հասկանալու համար մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի պատերազմով։ Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում։ Մեր սերունդը հավատում էր, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն էր»,-ասաց Սերժ Սարգսյանը։
«Եթե հեռացման պահանջ է դրվել, ապա իմ հորդորը կլիներ Հայկ Մարությանին, որ նա ինքը տա հրաժարական»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան և նկատեց, որ կամավոր չհեռանալու դեպքում Մարությանը կունենա «շատ բազմաթիվ» խնդիրներ:
Շահինյանը հավաստիացրեց, որ խնդիրների մասով ինքը ոչ թե ենթադրում է, այլ համոզված է:
«Էմոցիոնալ վիճակը հենց անցնի, իր աշխատասենյակ կհյուրընկալվեն, կամ երեկոյան բնակարանում խուզարկություն կանեն և քրեական հոդվածների 3-րդ 4-րդ մասերով են գնալու հետագա գործընթացները: Սա ես համոզված եմ ասում. գուցե շատ հարցերի ինքը չի տիրապետում, թե ինչ է կատարվում քաղաքապետարանի ներսում, թե ինչ կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում »,-հայտարարեց Երևանի թաղերից մեկի նախկին ղեկավարը:
Նա հայտնեց, որ Երևանի քաղաքապետարնում կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր և բացատրեց, որ ընդամենը ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գելխավորած Հայկ Մարությանը խզել է իր կապերը կուսակցության հետ:
«ՔՊ-ի հետ կապերը խզելուց հետո դու չես կարող պարզապես հեռանաս և ինքնագործունեությամբ զբաղվես»,-ասաց Շահինյանը և պնդեց, որ այսօր նույնիսկ Նիկոլ Փաշինյանին է դժվար հրաժարական տալ և հեռանալ վարչապետի պաշտոնից, քանի որ քաղաքական թիմը կարող է թույլ չտալ:
Շահինյանը կարծիք հայտնեց, որ շուտով Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ են լինելու, որը յուրահատուկ ինդիկատոր է լինելու Փաշինյանի համար:
«Այսօր ՔՊ-ն Երևանում լավագույնը պետք է պայքարի 20-25 %-ի համար. դա էլ կախված կլինի նրանից, թե ինչ թիմ կձևավորեն»,-հայտարարեց Հովհաննես Շահինյանը և Մարությանին խորհուրդ տվեց այդ ընտրություններում ձևավորել սեփական թիմը:
Հայաստանն առաջին անգամ հայտնվել է քաղաքական գործիչներին եւ լրագրողներին լրտեսելու համար լրտեսական ծրագրային ապահովում օգտագործող երկրների ցանկում։
Ըստ Meta-ի՝ խոսքը Հյուսիսային Մակեդոնիայից Cytrox ընկերության մասին է, որը մշակում է էքսպլոյտներ եւ վաճառում հսկման գործիքներ եւ վնասակար ծրագրեր, որոնք թույլ են տալիս հաճախորդներին կոտրել iOS եւ Android սարքերը:
«Մենք ջնջել ենք մոտ 300 օգտահաշիվ Facebook-ում եւ Instagram-ում՝ կապված Cytrox-ի հետ։ Մեր հետաքննությունը հայտնաբերել է հաճախորդների Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Կոլումբիայում, Կոտ-դ՛Իվուարում, Վիետնամում, Ֆիլիպիններում եւ Գերմանիայում: Cytrox-ի եւ նրա հաճախորդների թիրախ են հանդիսացել քաղաքական գործիչներ եւ լրագրողներ ամբողջ աշխարհից, այդ թվում Եգիպտոսից եւ Հայաստանից»,-ասվում է Meta-ի հայտարարության մեջ:
«Citizen Lab-ի հետ համագործակցությամբ ձեռք են բերվել վնասակար ծրագրերի պատճեններ iOS-ի եւ Android-ի համար՝ հետագա վերլուծության համար։ Արդյունքում, Meta-ի մեր թիմը կարողացել է գտնել ընդարձակ դոմենների ենթակառուցվածք, որն օգտագործում էր Cytrox-ը շահագրգիռ երկրներում օրինական նորությունների օբյեկտները կեղծելու եւ օրինական URL-ների եւ սոցցանցերի ծառայությունները նմանակելու համար: Նրանք օգտագործել են այս դոմենները ֆիշինգի եւ կոմպրոմատների արշավների շրջանակում։
Պետերբուրգի Պետրոգրադի ռեստորաններից մեկում ձերբակալվել է «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա, Արցախի ԱԻՆ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը, ում հանդեպ ՌԴ-ի կողմից հայտարարված էր միջազգային հետախուզում։ Այս մասին հայտնում է 47news.ru-ն։
ՌԴ իրավապահները Ավագյանին մեղադրում են հանցավոր խումբ կազմակերպելու մեջ, որը Ռուսաստան է ներկրել տեխնիկա՝ էժան շինանյութի անվան տակ։
Ըստ քննության՝ Ավագյանը կազմակերպել է հանցավոր խումբ, էժան շինանյութի անվան տակ
Ռուսաստանի տարածք է ներմուծել տեխնիկա: Ավագյանի հանցավոր գործունեության հասցրած վնասը
գնահատվել է 1 մլն ռուբլի:
Ձերբակալությունից հետո Ավագյանը տնային կալանքի էր ենթարկվել, սակայն կարողացել էր փախչել
Ֆրանսիա: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվել էր Հայաստան, որտեղ զբաղեցնում էր Արցախի
նախագահի` հասարակական հիմունքներով աշխատող հատուկ հանձնարարություններով
ներկայացուցչի, հետո՝ Արցախի ԱԻՊԾ-ի փոխտնօրենի պաշտոնը, և բազմիցս աչքի է ընկել կեղծ
տեղեկության տարածմամբ:
Էժան տոմսերով թռիչքներ խոստացած FLYONE ARMENIA ընկերությունն այս տարի ՌԴ ոչ մի քաղաք չվերթ չի իրականացնի։
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը տարածել է FLYONE ARMENIA ընկերության հայտարարությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ.
«FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու բացառապես Երևանից Ռուսաստանի Դաշնություն նախատեսված դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը նախատեսված չվերթները։
Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 19 նախատեսված բոլոր չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր, այնպես ինչպես արդեն իսկ ապահովել է նախկին չվերթների բոլոր ուղևորների տեղափոխումը։
Ընկերությունը չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով: Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։
Մեր աշխատակիցները շարունակելու են մշտական ու անհատական կապի մեջ մնալ դեպի ՌԴ բոլոր չվերթների ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրի արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի կլինի ուժեղացված ռեժիմով։
Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով»։
Հիշեցնենք, որ ընկերության առաջին չվերթը դեպի Մոսկվա նախատեսված էր դեկտեմբերի 16-ին։ Մինչ այդ չեղարկման մասին որևէ հայտարարություն չէր տարածվել։
Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ ռազմական հրամանատարությունը ստեղծում է նոր ծրագրային գործիք՝ կանխատեսելու գործողությունները, որոնք կարող են առաջացնել Չինաստանի զայրույթը, հաղորդուէ Reuters-ը։
«Հակամարտությունների եւ առաջադրանքների սպեկտրը տարածվում է մինչեւ գորշ գոտի: Անհրաժեշտ է դիտարկել ցուցանիշների ավելի լայն շրջանակ, դրանք կապել միմյանց եւ հասկանալ սպառնալիքների փոխազդեցությունը»,-ասել է պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը:
Գործիքը հաշվարկում է «ռազմավարական շփումը», հավելել է նա։ Այն ուսումնասիրում է 2020 թվականի սկզբի տվյալները եւ գնահատում այն կարեւոր գործողությունները, որոնք ազդել են ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա: Համակարգը կօգնի Պենտագոնին կանխատեսել, թե արդյոք որոշակի գործողությունները կհանգեցնեն Չինաստանի չափազանց մեծ արձագանքի:
Հոկտեմբերին չինացի զինվորականները դատապարտել են ԱՄՆ-ին եւ Կանադային՝ Թայվանի նեղուցով ռազմանավ ուղարկելու համար՝ նշելով, որ գործողությունները սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը՝ տելեգրամի իր ալիքում ներկայացրել է բանագնացի ինքնությունը, կիսվել մտավախությամբ ու դիտարկումներով, թե ինչ ակնկալել նրա մասնակցությամբ երկխոսությունից։
Մելքոնյանը տեղեկացրել է, որ Սերդար Քըլըչը՝ լինելով ոչ միայն Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտող, այլև ցեղասպանության ճանաչումն արգելափակելու ակտիվ լոբբիստ, դարձել է հայկական իշխանությունների տեսանկյունից բանակցությունների ընդունելի ֆիգուր։
«Հակառակի մասին պաշտոնական Երևանի կողմից չի հայտարարվել։ Ազգային կողմնորոշված էլիտան այդ քայլը կգնահատեր որպես միտումնավոր վիրավորանք»։
Երկրորդ կետով Մելքոնյանը նշել է, որ նման նշանակմամբ Թուրքիան ցույց է տալիս, որ չի հրաժարվում ցեղասպանության հարցում իր մոտեցումներից։
«Նման քայլից հետո կարգավորման գործընթացը կարելի է կանգնեցնել՝ Անկարայի կողմից բարի կամքի բացակայության պատճառով»,- հայտնել է Մելքոնյանը, հավելելով, որ հայկական կողմից տվյալ անձի ՝ որպես բանակցող փաստացի ընդունումը խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման ոչ միայն երկրորդական է, որը կարելի է դնել փակագծերի մեջ, այլև զիջումների գնալ այդ հարցում։ Թուրքիան պատրաստ չէ հարաբերությունների իրական կարգավորման։
«Թուրքական «հարաբերությունների կարգավորումը» նշանակում է հայկական քաղաքական գործոնի ոչնչացում։ Դա ևս մեկ անգամ հաստատվում է այդ նշանակմամբ։ Նման «բանակցողները» պատմության թշնամիներն են, ովքեր կեղծում են Հայոց ցեղասպանության, պետության մասին փաստերը, ցանկանալով ոչնչացնել ազգին, որովհետև հարվածի տակ կհայտնվեն Արցախն ու Սփյուռքը»,- գրել է Մելքոնյանը։
Կան մի շարք ռազմական քարտեզներ, մի մասը հաստատված է Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից, խոսքը 1926 թվականի քէարտեզի մասին է, որից հետո եղել են մի շարք վերաձեւումներ, որոնք, ըստ էության, չեն էլ հաստատվել, այլ եղել են ավելի ցածր մակարդակում, եւ վերջինը 1974-ի ռազմական քարտեզն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:
Նրա խոսքով, այդ ռազմական քարտեզում բլրակների մակարդակով նշվում է սահմանը, եւ դա վերջին քարտեզն է. «Ընթացքում փոփոխություններ եղել են, բայց ոչ ամեն տեղ: Օրինակ, Ալ լճերի շրջանում փոփոխությու եղել է, Տավուշում փոփոխություններ եղել են, բայց դրանք եղել են կոլխոզների մակարդակում:
Մենք հիմք ընդունում ենք 1926 թվականի քարտեզը: Բայց մենք ոչ բոլոր փաստաթղթերին համապատասխան քարտեզները մենք ունենք: Կան բազմաթիվ քարտեզներ, որոնք մենք չունենք, ոչ էլ Ադրբեջանն ունի, այլ ունի ՌԴ գլխավոր շտաբը, և Ռուսաստանն առաջարկել է դրանով առաջ շարժվել: Դեմարկացիան ու դելիմիտացիան շատ բան կարող է փոխել:
Այս պահին իրավիճակը կայունացնելու համար մեզ առաջարկվեց այս քարտեզը, որը ԳՇ կողմից վերջին հաստատված քարտեզն է՝ 1974 թվականի»,-ասաց նա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը գրում է.
«Համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը (մանրամասն հիմնավորումներ)։
Խոսքը, մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումներից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և գերությունից վերադառնալուց հետո Հայաստանում ազատությունից զրկված ՀՀ զինծառայողների մասին է:
Այս հայտարարությունը հիմնված է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում նշված զինծառայողների, փաստաբաններից մի քանիսի հետ դեկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրման վրա՝ հաշվի առնելով գերեվարման հանգամանքները և գերիների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային գործիքակազմը:
Ըստ այդմ, այս եզրահանգման հիմքում են՝
1) Նշված զինծառայողներին վերագրվող արարքների, ինչպես նաև նրանց գերեվարման հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում. դրանք չեն հրապարակվում, բայց գրությամբ կներկայացվեն քրեական հետապնդման մարմնին:
2) Քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այն հրապարակային հայտարարությունները, որոնցով արվել են պնդումներ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, նրանց արարքներում հանցագործությունների հատկանիշների առկայության մասին:
Բացի այն, որ նման հայտարարությունները խախտում են մարդու իրավունքները և չեն բխում օրենքից, առանցքային է, որ դրանք արվել են մինչև զինծառայողների վերադարձը ադրբեջանական գերությունից և ունեցել են կանխակալ բնույթ:
Ընդ որում, դրանք լայն տարածում են ստացել հայաստանյան և միջազգային լրատվամիջոցներում:
Նշված հրապարակային հայտարարությունները խախտել են ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը՝ որպես արդար դատաքննության հիմնարար բաղադրատարր:
Դրանք խնդիրներ են ստեղծել քրեական հետապնդման համար. առաջացրել են քրեական գործ քննող մարմինների վրա օրենքով չնախատեսված ազդեցության ակնհայտ չփարատված կասկածներ:
Այդ պնդումները ստեղծել են նաև կանխակալ պատկերացումներ հայաստանյան հասարակությունում և միջազգային հանրության տարբեր շրջանակներում նշված զինծառայողներին վերագրվող հանցանքներում նրանց մեղքի հաստատված լինելու առնչությամբ:
Ուստի, քրեական դատավարության հետ կապ չունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունները քրեական հետապնդում իրականացնող մարմնի և կալանքի հարցերը քննող դատարանների համար առաջ են բերել կալանավորումների իրավաչափության հաստատման բարձր շեմ՝ առավել համոզիչ կերպով ու բարձր չափանիշով ցույց տալու, որ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումն ու առավել ևս նրանց կալանավորումները չեն արվել գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունների ազդեցության ներքո: Դա անհրաժեշտ է անել նաև հրապարակային՝ հաշվի առնելով հարցի լայն հանրային հետաքրքրությունը և միջազգային լայն արձագանքները:
Այս պահի ուսումնասիրությունները վկայում են, որ հիշյալ կալանավորումների իրավաչափությունն այդ շեմը չի բավարարում:
3) Առկա են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ ադրբեջանական Զինված ուժերը, իրավապահ մարմինները և այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ: Դրանից բացի, ադրբեջանական իշխանությունները, գերիների իրավունքների միջազգային կանոնների խախտմամբ, արհեստական ձգձգել են և շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը՝ նաև նրանց ընտանիքներին պատճառելով հոգեկան տառապանքներ:
Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն այն մասին, թե ՀՀ քրեական հետապնդման մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ զինծառայողների իրավունքների խախտումների, այն է՝ նշված հանցանքների մեջ մեղավոր անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ:
4) Պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե քրեական քաղաքականության ինչ կանոններ են հիմք ընդունվում գերությունից վերադարձած զինծառայողներին կալանքի միջնորդություններ ներկայացնելու հարցում և ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո:
5) Ստեղծված իրավիճակում պետք է պարզաբանվի նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել քրեական հետապնդման մարմինը գերությունից վերադարձած ու կալանավորված ՀՀ զինծառայողների ռեաբիլիտացիայի ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշված զինծառայողներից բացի, ՔԿՀ-ներում դեկտեմբերի 14-ին առանձնազրույցներ է ունեցել նաև այն զինծառայողների հետ, որոնք կալանավորվել են՝ կապված նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումների հետ, բայց չեն գերեվարվել: Նրանց իրավունքների հարցով նույնպես գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին:
Հատուկ նշում եմ, որ այս հայտարարությունով քրեական հետապնդման մարմինների կողմից նշված հարցերով քրեական գործեր կամ քրեական հետապնդումներ հարուցելը կամ չհարուցելը կասկածի տակ չի դրվում. այն վերաբերում է գերությունից վերադարձած 4 զինծառայողներին ազատությունից զրկելու, այն է՝ կալանավորելու իրավաչափությանը»։
Տեսնելով Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» վերնագրերը՝ ես, անկեղծ ասած, թեթեւ ժպտացի։ Որովհետև նորմալանալու համար նախ պետք է նորմալ հարաբերությունների մեջ լինել, իսկ հետո՝ աննորմալ հարաբերությունների մեջ, որպեսզի դրանք կրկին նորմալ դառնան։ Այսինքն՝ համեմատություն անցյալի հետ անհրաժեշտ է. թուրքական էրդողանամերձ Habertürk թերթում գրել է սյունակագիր Չեթիներ Չեթինը:
«Սակայն մեր հանրապետության պատմության ընթացքում մենք առողջ հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի և հայերի հետ։ Այնուամենայնիվ, եկել է առողջ հարաբերություններ կառուցելու ժամանակը, և շուտով նոր քայլեր կսկսվեն։ Անկարայում այս հարցով աշխատանքային խումբ կձևավորվի մինչև 2022 թվականի հունվարի 20-ը։ Երկու կողմից էլ կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ Անկարայում այս դերին հավակնում են յոթ կարևոր թեկնածուներ։ Մինչև 2022 թվականի մայիս հարաբերությունները առողջ դարձնելու համար կմշակվի եռափուլ ճանապարհային քարտեզ։
Երևանի պաշտոնյաները, որոնց հետ ես զրուցել եմ, նշում են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կողմ է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների զարգացմանը։ 2022 թվականի հունվարի 15-ից կձևավորվի աշխատանքային խումբ և քարտուղարություն, որոնք անմիջականորեն կաշխատեն Փաշինյանի հետ այս հարցով։ Երևանը կփորձի Թուրքիայի հետ կապեր ունեցող անձանցից ընտրել ներկայացուցիչ, աշխատանքային խումբ ստեղծել և դիվանագիտական հարաբերություններ կառուցել պատմական հարթությունից դուրս՝ փոխադարձ շահերից ելնելով։ Հատուկ ներկայացուցիչները կհայտարարվեն երկու կողմերի միջև կոնսենսուսի հասնելուց հետո:
Հունվարի 20-ից Երեւանը ցանկանում է առաջ շարժվել։ Ըստ իմ դիտարկումների` Անկարան նույնպես պատրաստակամորեն հակված է դրան։ Հիմա, եթե ամեն ինչ լավ լինի, առաջինը կսկսվեն չարտերային թռիչքները։ Այսինքն՝ մարտ ամսից Հայաստանը մաքուր օդ կշնչի։
Բանակցային կարևոր օրակարգ կլինի նաև Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի բացումը, որը խոստացել էր Երևանի վարչակազմը ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Անկարան ցանկանում է բացել այս միջանցքը մայիս-հունիս ամիսներին։
Իսկ երրորդ փուլը տնտեսական հարաբերություններն են… Այս հարցում իրադարձությունների զարգացում ակնկալվում է հուլիսից։
Անկարայի և Երևանի միջև առաջին դիվանագիտական շարժումները սկսվել են 2009թ.: Առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման օրացուցային ծրագիր ներկայացնելու այս քայլերը ստիպեցին Ադրբեջանին այդ ժամանակ արձագանքել։ Այնուամենայնիվ, անցած ժամանակաշրջանում տարածաշրջանային պայմանները կտրուկ փոխվել են։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանին` ՌԴ կողմնակցին, հաջողվել էր համոզել՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Նախ՝ ծրագրվում էր բացել սահմանները, իսկ հետո՝ հաստատել հարաբերություններ։ Սակայն Սարգսյանը, որին աջակցում էր Ռուսաստանը, Ղարաբաղի հարցում զիջումների չգնաց։
Այսօր պատկերը միանգամայն այլ է. Փաշինյանը, Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությամբ, ձգտում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ճնշման ներքո և Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավելին՝ մինչ Բաքվում աշխարհի աչքի առաջ ցուցադրվում էր Ղարաբաղում նրա պարտված բանակի զինանոցը, Փաշինյանն Արևմուտքի աջակցությամբ հաղթեց երկրորդ ընտրություններում…
Հիմա Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում, բայց չի ցանկանում ապրել աշխարհից կտրված՝ ցանկացած պահի ռիսկի դիմելով բախվել երկրում ծայրահեղ ազգայնական ռուսամետ խմբավորումների հեղաշրջմանը։ Ընտրվելուց հետո Փաշինյանը չորս անգամ հայտարարել է, որ ճանապարհ է փնտրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
Այս բոլոր իրադարձությունների ֆոնին՝ անհրաժեշտ է հաշվարկել նաեւ Իրանի հնարավոր արձագանքը։ Ի վերջո, Թեհրանի վարչակազմին ձեռնտու չէ Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությանը Կովկասում։ Հետեւաբար, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը էական ներդրում չի ունենա Թեհրանի տարածաշրջանային հաշվարկներում…:
Բրյուսելում կարևոր հանդիպում է տեղի ունեցել. դեկտեմբերի 15-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից մեկ օր առաջ, որին մասնակցում են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահի հետ…
Օրեր առաջ «3 + 3» ձևաչափով բանակցություններ են վարվել՝ հինգ երկրների փոխարտգործնախարարների մասնակցությամբ՝ կարգավորում գտնելու և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները զարգացնելու նպատակով։ «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների այս առաջին փուլին մասնակցել են Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Հայաստանը և Իրանը։
Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն ավարտվել է, սակայն իրավիճակն այս պահին այնքան էլ կայուն չէ։ Սահմանին ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է։ Ստորագրված եռակողմ հայտարարությունը դեռ չի իրականացվում։ Մյուս կարևոր կետն այն է, որ Վրաստանը չի մասնակցում «3 + 3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակին։ Վրաստանը չի ցանկանում Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջը նստել, քանի դեռ չեն կարգավորվել Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները։
Այսպիսով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված կլինի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի բարի կամքի դրսևորումից, ջանքերից, այլև տարածաշրջանային դինամիկայից»,- գրում է թուրք վերլուծաբանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.