23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դատախազությունը պահանջում է կալանավորել ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մայոր Ն. Ե.-ին։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Ն. Ե.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր Ն. Ե.-ին կալանավորելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։
Թեև դատարանի որոշմամբ՝ մայորի նկատմամբ պետք է ընտրվեր անազատության հետ կապ չունեցող որևէ խափանման միջոց, դատախազությունը որոշել է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կայացնել Ե-ին կալանավորելու որոշում։
Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ իրավապաշտպան հանրությունը խստորեն դատապարտում է գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց ազատությունից զրկելու հանգամանքը։ Այն, որ գերեվարման հանգամանքները կարող են և պետք է դառնան քննության առարկա՝ փաստ է, սակայն գերիների նկատմամբ քրեական հետապնդումներն ինքնին կարող են վնասել Ադրբեջանում գերության մեջ պահվող մյուս անձանց հայրենադարձմանը, ինչպես նաև՝ դառնալ շահարկման առարկա։ ՄԻԵԴ-ում ՝ Ադրբեջանում գերության մեջ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ անթույլատրելի է հրապարակային դաշտում խոսել գերիների նկատամամբ քրեական հետապնդումների մասին և, որ և իրավական և բարոյական առումով չի կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն, նրանց առողջական վիճակը և այլ հանգամանքներն իսկապես չեն արդարացնում անազատությունը։ Բացի այդ՝ իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել առ այն, որ գերիների ցուցմունքները հետագայում միջազգային ատյաններում կարող են կասկածի տակ դրվել։
«Ադրբեջանը փորձելու է ներկայացնել, որ նրանց ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգում են և ստանում են Հայաստանին արժանի ցուցմունքներ և իրականում այդ անձինք ոչ թե խոշտանգվել են, այլ՝ ՀՀ իշխանությունների սպառնալիքի ներքո տվել են սուտ ցուցմունքներ՝ խոշտանգումների մասին»,- հայտարարել է Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով
Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից չորսը բավարարվել են։ Ն. Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր։
Բացի այդ՝ ՔԿ-ից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 19-ին հայրենադարձված 10 գերիները նույնպես հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ թե արդյոք վերջիններս ունեն դատավարական կարգավիճակ՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռուսական «Օրիոն» հարձակողական անօդաչու սարքի փորձարկումների կադրերը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը:
Ռուսական նորագույն անօդաչու սարքն առաջին անգամ օգտագործվել է մեկ այլ անօդաչու սարքի դեմ։
«Օրիոն»-ը հաջողությամբ խոցել է մանևրող օդային թիրախը և մի քանի հարված հասցրել ցամաքային թիրախներին: Փորձարկումներն անցկացվել են Ղրիմի փորձարկման վայրերից մեկում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով: Կառավարության ղեկավարն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին:
Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների համագործակցության օրակարգային հարցերը, ծրագրերը:
Նախ արձանագրեմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:
Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար:
Այնուամենայնիվ, պետք է փաստեմ, որ վերջին տարիներին համավարակը բարդագույն մարտահրավերներ է ստեղծել ողջ աշխարհի համար, և հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն այս առումով ևս բացառություն չեն: Համավարակից զատ, Հայաստանի տնտեսության համար հավելյալ բարդություններ են ստեղծվել նաև մեր տարածաշրջանում վերջին զարգացումները և նախորդ տեղի ունեցած պատերազմը։ Այնուամենայնիվ, մեր փոխգործակցությունը կանգ չի առել, և շարունակել ենք աշխատել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում երկու երկրների ունեցած ներուժը. ակնհայտ է, որ այս առումով երկկողմ համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու։ Համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս առումով միջկառավարական հանձնաժողովի այս նիստը պետք է դառնա հնարավորությունները քննարկելու հարթակ՝ տնտեսական հարաբերությունների ամենատարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու համար։ Նիստի շրջանակներում հույս ունեմ կնախանշենք նաև մեր նպատակներին հասնելու կոնկրետ քայլեր։
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան։
Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց — Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է մեր հարաբերությունների համատեքստում: Այո, Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն և կարող ենք մենք փոխադարձաբար մեկս մյուսին աջակցել:
Ընդ որում, Պարսից ծոց- Սև ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու երկու նախագիծ. ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի, դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի:
Այս իմաստով ուզում եմ տեղեկացնել, որ նեյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորոթյուն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող ենք համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն:
Ուզում եմ նաև անկեղծորեն ասել, որ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցության բացումը: Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն:
Հարգելի՛ գործընկերներ,
շարունակելով տրանսպորտային հաղորդակցության թեման գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարի Հայաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթներն ու ուղևորափոխադրումներն աճ են գրանցել, ավելացել են նաև բեռնափոխադրումները։ Այս ուղղություններով կշարունակենք հավելյալ ջանքեր գործադրել հետագա կայուն աճն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել երկաթուղային տրանսպորտային համագործակցության ընդլայնման և այս ճանապարհով ևս ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետագա ավելացման հնարավորությունը:
Հայաստանը և Վրաստանը համագործակցության մեծ փորձ ունեն էներգետիկ ոլորտում։ Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև դեպի Հայաստան էներգառեսուրսների հուսալի և անվտանգ մատակարարման առումով։
Տեղեկացնեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի գործող շինարարական համաձայնագրի բոլոր տեխնիկական հավելվածների մշակմանն ու ստորագրմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում նոր ցանցերի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի շինարարական աշխատանքների մեկնարկին։
Մեր երկրները մեծ ներուժ ունեն ընդլայնելու համագործակցությունը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, փոստային ծառայությունների և ստարտափերի ոլորտներում: Մենք մեր վրաց գործընկերներին առաջարկում ենք ուսումնասիրել Վրաստանում «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունը։
Խոսելով առողջապահության ոլորտում համագործակցության մասին՝ պետք է նշեմ, որ համավարակի սկզբից ի վեր Հայաստանն ու Վրաստանն ակտիվ համագործակցում են: Փորձի փոխանակման շնորհիվ մեզ հաջողվեց համատեղ մի շարք կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Կարծում եմ, որ այս ոլորտում անհրաժեշտ է շարունակել զարգացնել երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի փոխգործակցությունը և միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև անհետաձգելի բժշկական փոխօգնության ապահովումը:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ կրթության և գիտության ոլորտներում ակտիվ շփումները մտնում են գործնական փուլ: Վրացական կողմի առաջարկի հիման վրա հայկական կողմն արդեն իսկ ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը, ինչը կնպաստի Վրաստանի հանրակրթական հաստատություններում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների ընդգրկմանը ատեստավորման գործընթացում, որի նպատակը մասնագետների որակավորումը բարձրացնելն է: Իր հերթին, մենք կդիտարկենք Հայաստանում վրացերենի ուսուցման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ակնկալելով վրաց գործընկերների աջակցությունն այս հարցում: Մենք հետաքրքրված ենք Հայաստանում վրացերենի ուսուցման շրջանակի, ծավալների մեծացմամբ, մենք կարծում ենք, որ մեր այս հարաբերությունների շատ տրամաբանական շարունակությունը կլինի, եթե մենք այս ոլորտում կոնկրետ արդյունքներ գրանցենք:
Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել կրթության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների զարգացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության ձևաչափերով: Հույս ունեմ, որ կկարողանանք արդյունավետ համագործակցել նաև հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման հարցերի շուրջ: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է նաև, որ Վրաստանի հայությունը լիարժեք տիրապետի վրացերենին, քանի որ մեր ընկալումն այն է, որ Վրաստանի հայ համայնքը պետք է շարունակի մնալ Վրաստանում կայունությանը, միասնությանը, համերաշխությանը նպաստող գործոն: Վրաստանի կայունությունը, զարգացումը, մեզ համար առավել քան կարևոր է:
Մեր երկրների համար կարևոր է մշակույթի բնագավառում համագործակցության ընդլայնումը, քանի որ մեր ժողովուրդները կարող են միմյանց ներկայանալ հարուստ մշակութային ժառանգությամբ և ներուժով, իսկ հումանիտար ոլորտում համագործակցությունը հատկապես կարևոր է երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթների շարունակականության ապահովման առումով: Միաժամանակ վստահ եմ, որ կարիք ունենք հայ–վրացական մշակութային կապերի որակապես նոր օրակարգի ձևավորման, այն է՝ զուտ մասնակցային ձևաչափից անցում կատարել համատեղ մշակութային նախաձեռնությունների դաշտ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս միասնական հայտերի ներկայացման սկզբունքի կիրառմամբ: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա է ակտիվ երկխոսություն:
Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Հաշվի առնելով արդեն իսկ ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը՝ երկու երկրների զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու կառույցները պետք է շարունակեն ջանքեր գործադրել արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։ Այս առումով մեր վրացի գործընկերներին առաջարկում ենք մշակել զբոսաշրջության ոլորտում հայ-վրացական համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր։ Այս գաղափարը նոր չէ և մենք խոսել ենք և պետք է մեր զբոսաշրջային կազմակերպություններին քաջալերենք, որպեսզի նրանք միասնական փաթեթներ դուրս բերեն շուկա, այսինքն ուղղությունը լինի ոչ թե Հայաստան կամ Վրաստան, այլ ուղղությունը միանգամից լինի Հայաստան և Վրաստան, Վրաստան և Հայաստան: 2019 թվականին Հայաստանը զբոսաշրջության ռեկորդային ցուցանիշ ունեցավ և մեր փորձը ցույց տվեց, որ այս կարգի փոխգործակցությունը շատ արդյունավետ է և կարող է արդյունքների բերել:
Սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել տարբեր մարզաձևերից հավաքական թիմերի համատեղ ուսումնամարզական հավաքների, Հայաստանի և Վրաստանի մարզաբազաներում համատեղ մարզումների, սպորտային բժիշկների ու մարզիչների համար սեմինարների կազմակերպումը:
Նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը նույնպես զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերին հետագա ներգրավման հնարավորությունը:
Պարոն վարչապետ, եթե Դուք դեմ չեք գաղափարին, ես մտածում եմ օրինակ, որ մեր սահմանամերձ մարզերի, շրջանների ղեկավարների մակարդակով նույնպես կարող ենք որոշակի փոխգործակցության հնարավորություն ստեղծել և փորձենք ապահովել բոլոր մակարդակներում մեր հարաբերությունների զարգացումը:
Նաև բնապահպանության ոլորտում մեծ պոտենցիալ եմ տեսնում, հաշվի առնելով, որ գլոբալ բնապահպանական մարտահրավերներն այլևս վերազգային բնույթ են կրում: Դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջկառավարական հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցներին՝ նիստն իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով մեր երկկողմ համագործակցությանը։
Շնորհակալություն»:
Ադրբեջանում խոսում են «սրբազան» հողերի մասին, ապա առաջարկում խաղատներ բացել՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար։
Միլի Մեջլիսի այսօրվա նիստում «զբոսաշրջության մասին» նոր օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Գուդրատ Հասանգուլիևն առաջարկել է խաղատուն բացել Արցախի օկուպացված տարածքներում և Զանգեզուրում։ Վերջինս հայտարարել է, թե Ադրբեջանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս քննարկվող օրինագծում ներառել նաև ժամանցային զբոսաշրջությունը:
«Ռուսաստանում դա ներառում է որոշակի տարածքներ։ Մենք կարող ենք նույնը անել Ադրբեջանում։ Օրինակ, կարող ենք թույլ տալ խաղատուն բացել Ղարաբաղում, Զանգեզուրում ՝ դրանով զբոսաշրջիկներին գրավել»,- ասել է Հասանգուլիևը։
Մի շարք տելեգրամյան ալիքներ էլ շտապեցին հայտնել, որ Ալիևին Արցախը պետք է միայն իր կապիտալների լվացման ու նոր շահի համար և ոչ մի բարձր իդեալների մասին խոսք լինել չի կարող։
Քաղաքական թիմը ծանր պահին լքելու մասին թեզը նույնքան կեղծ է, որքան քաղաքապետի դեմ վերջին ամիսներին ծավալվող մեդիատեռորը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, ով 3 օր առաջ վայր է դրել ավագանու անդամի մանդատը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը, երբ շատերիս արդեն պարզ էր, որ քաղաքապետ-ավագանի և քաղաքապետ-քաղաքական թիմ հարաբերություններն արդեն քայքայված են, իսկ քաղաքային տնտեսության կառավարման հարցում բախվող շահերը ոչ մի լավ տեղ չեն տանում։
Սկսվում է պատերազմը և, բնականաբար, մի կողմ են դրվում բոլոր տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, քաղաքապետը ներկայացնում է կուսակցությունից դուրս գալու դիմումը, ինչի հիմնավոր պատճառների մասին հույս ունեմ առաջիկայում կխոսի։ Քաղաքական ճգնաժամի ու հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին կուսակցության վերնախավը խնդրում է քաղաքապետին չհանրայնացնել իր այս որոշումը, ինչը և քաղաքապետը անում է։
Խորհրդարանական ընտրություններից առաջ Մարությանին մեղադրում են քաղաքական թիմին չմիանալու, չսատարելու և ընտրություններին չխառնվելու մեջ՝ լավ իմանալով, որ նա այլևս կուսակցական չէ։ Հանրության համար սա նույնքան տարօրինակ էր, քանի որ թե՛ հանրությունը, թե՛ ավագանու անդամների մեծ մասը այս գործընթացներից տեղյակ չէին։ Անկախ իր կարգավիճակից Մարությանը ոչ մի պարագայում վարչական լծակ չէր օգտագործելու:
Կուսակցությունից դուրս գալու մասին լուրը տարածվում է հենց կուսակցության կողմից այն ժամանակ, երբ հստակ ցուցում է տրվում պահանջել քաղաքապետի հրաժարականը։ Քաղաքապետը բնականաբար մերժում է այդ պահանջը, որից հետո գործի է դրվում ավագանին՝ ի կատար ածելու նեղ կուսակցական շահերից բխող և երևանցիների բարօրության հետ կապ չունեցող ՔՊ վարչության որոշումը։ Ավագանու այն անդամներին, ովքեր չեն կիսում այս քաղաքական որոշումը՝ կոչ է արվում վայր դնել իրենց մանդատը։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերի իր էջում հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոյլուն Սուլեյման Սոյլուի և
«Սուլթան Մուրադ» իսլամիստ վարձկանների ջոկատի հրամանատար Ֆահիմ Իսայի լուսանկարը։
««Սուլթան Մուրադը» վարձկաններ է ուղարկել Արցախ և Լիբիա։ Նրանց կողմից անչափահասների հավաքագրումը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ–ն Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք զինվոր-երեխաների են տեղավորում», – գրել է լրագրողը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է Սիրիայի Ալ Ռայ քաղաք` թուրքամետ խմբավորումների կողմից օկուպացված տարածք ու լուսանկարվել 44 օրյա պատերազմում Արցախ վարձկաններ ուղարկած իսլամիստի հետ։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերի իր էջում հրապարակել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոյլուն Սուլեյման Սոյլուի և
«Սուլթան Մուրադ» իսլամիստ վարձկանների ջոկատի հրամանատար Ֆահիմ Իսայի լուսանկարը։
««Սուլթան Մուրադը» վարձկաններ է ուղարկել Արցախ և Լիբիա։ Նրանց կողմից անչափահասների հավաքագրումը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ–ն Թուրքիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք զինվոր-երեխաների են տեղավորում», – գրել է լրագրողը։
Իրանական կողմը գրում է, որ Պակիստան-Իրան-Թուրքիա և Հյուսիս-Հարավ (Ֆինլանդիա-Ռուսաստան-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան) միջանցքներից հետո, ներկայումս ակտիվ քննարկվում է նոր միջանցքի՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա գործարկման հնարավորությունները։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը:
«Եթե առաջին երկուսը վաղուց էին նախատեսված, ապա երրորդը պետք է անցներ Հայաստանով, բայց չի անցնում, որովհետև Հայաստանը չունի համապատասխան ենթակառուցվածքներ։ Գորիս-Կապան ճանապարհը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, իսկ դրա փոխարեն կառուցված այլընտրանքային ճանապարհը, փաստորեն, հնարավորություն չունի սպասարկել մեծ բեռնատարներին, հակառակ դեպքում, Իրանը չէր ընտրի Ադրբեջանին։
«Ճանապարհների ապաշրջափակում», «կոմունիկացիաների բացում» և նմանօրինակ գեղեցիկ փաթեթավորմամբ այլ եզրույթներով Հայաստանը հայտնվել է ադրբեջանա-թուրքական շրջափակման մեջ։»,-գրել է իրանագետը:
Մոսկվան եւ Անկարան չեն ընկել այն ծուղակը, որը լարել էին Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները, երկու երկրների բարեկամությունը խափանել չհաջողվեց, ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ռուս դիվանագետի մահվան հինգերորդ տարելիցի կապակցությամբ։
«Անցել է հինգ տարի դեսպան Անդրեյ Կառլովի նենգ սպանությունից հետո։ Հարձակումը դեսպան Կառլովի դեմ գրոհ էր թուրք-ռուսական հարաբերությունների վրա։ Սակայն Թուրքիան եւ Ռուսաստանը չընկան այդ ծուղակը։ Ուստի նրանք, ովքեր ցանկանում էին վնասել թուրք-ռուսական բարեկամությանը, հիասթափվեցին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Կառլովի դեմ հարձակումը ահաբեկչական գործողություն էր։
Կառլովը սպանվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը Կալինինգրադից մինչեւ Կամչատկա՝ ճանապարհորդների աչքերով» լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումը գործել էր ոստիկանության աշխատակից Մեւլութ Մերթ Ալթընթաշը, նա ոչնչացվել է անվտանգության ուժերի կողմից։
Օրեր առաջ նշանակվել է Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի հիմնական բանագնացը՝ պրոֆեսիոնալ դիվանագետ, թուրքական շահի գիտակ, Հայոց ցեղասպանության մերժման և հակահայկական տարբեր նախաձեռնությունների համակարգմամբ հայտնի դեսպան Սերդար Քըլըչը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա մասնավորապես գրել է.«Այսօր հայտնի դարձավ, որ ծանրաքաշ ու իր գաղափարական կողմնորոշմամբ հակահայ այս դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու և Հայաստանի շահերը ներկայացնելու է ոմն Ռ. Ռուբինյան, ով չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ, ինչպես նաև համապատսխան կրթություն։
Հայաստանի և հայության համար անկյունաքարային այս բանակցություններում, որոնք կարող են վճռել մեր պետականության գոյության հարցը, ՀՀ-ում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատասխանատու է կարգել հնարավոր ամենաթույլ կերպարին և որևէ կերպ չի ընդդիմացել թուրքական բանագնացի ընտրությանը։ Սա, ցավոք, ոչ թե ուղղակի կադրային սխալ է, այլ հերթական զիջումն ու պարտությունը Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, հետևողականորեն օգտվելով Հայաստանում հաստատված խմբավորման գոյությունից, մեծացնում են ճնշումը մեզ վրա։ Հիշեցնեմ, որ նույն անձին որպես խորհրդական-փորձագետ է կարգվել Հայաստանում թուրք-ադրբեջանական թեզերի ակնառու տարածող Ժ. Լիպարիտյան անունով մի պսևդո-գիտնական։
Առաջիկա շաբաթներին և ամիսներին սպասվում են Թուրքիայի հետ արագ և ինտենսիվ բանակցություններ, որոնցում հայկական շահ չկա և կան բացառապես թուրքական կողմի նախապայմանները, որոնք հանգեցնելու են նոր կապիտուլիացիայի։
Դրանից խուսափելու միակ ձևը ապազգային իշխանությունից ազատվելն է»։
Մեղրիով անցնող հաղորդակցության ուղին, որը պատրաստվում ենք տրամադրել Ադրբեջանին, իրավական ռեժիմի առումով անհամաչափ է Լաչինի միջանցքի հետ:
«Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և պարզաբանել՝ Արցախն անկլավ է, այն արտաքին աշխարհի հետ կապվելու մեկ տարբերակ ունի՝ Լաչինով միջանցքը, մինչդեռ Նախիջևանը շրջափակման մեջ չէ, հետևաբար որևէ պարագայում այն չի կարող լինել միջանցք, քանի որ միջանցքն իր մեջ պարունակում է էքստերիտորիալ ընկալում.
«Սա հակասում է բոլոր պայմանավորվածություններին, այլ հարց է, որ մենք միտումնավոր գործողություններով Ալիևին՝մեզ վրա ճնշում գործադրելու անշրջելի հնարավորություններ ենք տալիս, երբ վարչապետը միանձնյա որոշմամբ զորքերը հետ քաշելու հրաման տվեց՝ հիմնավորելով, թե կանխում ենք ռազմական գործողությունների հնարավոր տարածումը Սյունիք, սրանով Հայաստանի հարավային շրջանները սկուտեղի վրա հրամցրեցինք Ադրբեջանին, դրանից հետո Ադրբեջանը սկսեց գրավել մեր ռազմավարական բարձունքները, իսկ մենք խոսում ենք Էլվազլիի, Չայզամիի մասին։ Մեր ԱԱԾ-ն ասում է՝ Ճակատենում տեղադրված մաքսակետերը Ադրբեջանի տարածքում են, դուրս է գալիս, իրենք միանձնյա սահմանագծում և սահմանազատում են արել»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղիների հնարավոր վերագործարկմանը՝ բանախոսը պնդեց՝ դա շատ վտանգավոր քայլ է, որը վնասելու է Հայաստանի տնտեսությանը:
Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ մինչ ճանապարհների ապաշրջափակումը պետք է ստեղծել տնտեսական անվտանգ միջավայր, պետք է թույլ չտալ դրա արդյունքում որևէ կողմերից մեկը միակողմանի տնտեսական առավելություն ստանա, ինչպես նաև մյուս կողմի վրա ճնշում գործադրելու հնարավորություն:
Իսկ վարչապետի առաջարկած երկաթգծի ուղղությունը՝ Բաքու-Հորադիզ- Մեղրի -Օրդուբադ- Նախիջեւան, նպաստելու է հենց նման ճնշմանը։
Ինչպես մանրամասնեց Խ.Հարությունյանը՝ երկաթգծի երկարությունը մինչեւ Երեւանի սահման կազմում է 875 կմ, որից Հայաստանի տարածքով անցնելու է միայն 47-ը, այսինքն՝ այդ ճանապարհով բեռներ Ռուսաստան արտահանելու դեպքում մոտ 830 կմ. Անցնելու է Ադրբեջանի տարածքով, իսկ մեր տարածքով միայն 47 կմ։ Դա Ադրբեջանին բոլոր առումներով առավելություն է տալու։ «Ադրբեջանը կարո՞ղ է, չէ տարիֆային քաղաքականություն վարել, դա նրա իրավունքն է ու կարող է ասել չէ ամեն կմ-ի համար տարիֆը բարձրացնում եմ 1 տոննայի համար 1 դոլար, դու էլ բարձրացրու ու 47 դոլարը մուտք կլինի Հայաստանի, իսկ 830 դոլարը՝ Ադրբեջանի բյուջե»,- ասել է բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.