23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2018-2021 թվականներին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ աշխատած Կարեն Բրուտյանը, ում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի օրոք նշանակեցին պաշտպանության փոխնախարար՝ ի պաշտոնե «կոմպետենտ» դարձնելով գնումների գործընթացի և ֆինանսական հոսքերի կառավարմանը, որոշել է «խնայողությունների» գնալ պարգևավճարների հարցում: Այսինքն, ՊՆ ղեկավար կազմից պարգևավճար պիտի ստանան միայն պաշտպանության նախարարը, փոխնախարարները, բայց ոչ ՊՆ վարչության պետերը:
Բայց, ի տարբերություն ՊՆ ղեկավար կազմի, ԳՇ ղեկավար կազմի համար ամբողջությամբ պարգևավճար նախատեսվել և տրամադրվել է:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրեց կապտուլյացիայի հայտարարության տակ, որ, ըստ իրեն, փրկի 20-ից մինչև 35 հազար զինծառայողի կյանք (նայած թե Նիկոլ Փաշինյանին որ պահին քանի «փրկած» զինվորի թիվ է ձեռնտու նշել): Այս իշխանության հիմնական պատճառաբանությունն ու արդարացումը սա էր: Հետո Սյունիքից զորքերը հետ քաշվեցին, որ պատերազմ չլինի, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չսկսվեց, որ զոհեր չունենանք: Դե 2021 թվականին էլ Փաշինյանն ընտրվեց, որ «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացի»:
Բայց թե իրականում ինչ է եղել այս իրադարձություններից հետո, բոլորս ենք հիշում: Տարածքային նոր կորուստներ, զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ․․․
2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը բանակում եղել է 84 զոհ, որոնցից 36-ը եղել են մարտական կորուստներ։ Մյուս 48 կորուստները եղել են այլ պատճառներով՝ ինքնասպանություններ, մահեր սպանություններ և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն։ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021թ․ դեկտեմբերի 16-ը թշնամու կրակոցից վիրավորում է ստացել 29 զինծառայող: Տվյալները վերցրել ենք Պաշտպանության նախարարության էջից և Razminfo մասնագիտական կայքից (կայքը տվյալները ներկայկացրել է ՊՆ և դատախազության հարցումների արդյունքներով):
Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 15-ը ընկած ժամանակահատվածի համար զոհերի և վիրավորների թիվը։
Ըստ այդմ՝ այս ժամանակահատվածում բանակում ունեցել ենք 63 զոհ և 69 վիրավոր: 63 զոհից 33-ը եղել է հակառակորդի կրակոցից, մնացածը՝ այլ պատճառներով: Ըննդ որում, նրանցից 7-ը վիրավորումը ստացել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021թ․ դեկտեմմբերի 15-ը ներառյալ ունեցել ենք 26 զոհ։
Նախքան այս տարբերություններին անցնելը, նշենք, որ այս տարվա նոյեմբերի 7-ին «Հանրային» հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո շուրջ 28 զոհ ենք ունեցել: Դրանից հետո եղավ նոյեմբերի 16-ի հայտնի սադրանքը, որի արդյունքում հայտարարվեց 1 զոհի մասին․ ևս 5 զոհի դի բերվեց Ադրբեջանից։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի թվերը խոսում են 34 զոհի մասին՝ կապիտուլյացիայից ի վեր։
Ինչպես նկատեցինք, նույն ժամանակահտավածի համար ստացվում է երեք տարբեր թիվ․
Ըստ ՊՆ տվյալների՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 36 մարտական կորուստ։
Ըստ դատախազության՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 26 մարտական կորուստ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կապիտուլյացիայից հետո ունեցել ենք 34 մարտական կորուստ։
Երբ պատերազմի ավարտից շուրջ մեկ տարի անց դեռ չգիտեինք զոհերի, վիրավորների, գերեվարված անձանց հստակ թվերն ու անունները, դա պատճառաբանվում էր, որ եղել են լայնամասշտաբ գործողություններ, եղանակային դժվարություններ կան, թշնամուն անցած տարածքներ և այլն և այլն: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես կարելի է պատճառաբանել, որ կապիտուլյացիայից հետո խաղաղ պայմաններում մեր զոհերի և վիրավորների վերաբերյալ պետական կառույցները տարբեր թվեր են ներկայացնում: Դե իսկ Փաշինյանին էլ չմոռանանք․ հետաքրքիր է, թե նա որտեղից է վերցրել այդ թվերը:
Ստացվում է՝ զինվորին հռչակում են առաջնային, հանուն նրա կապիտուլյացիա ստորագրում, տարածքներ զիջում, թշնամու առաջխաղացումը թույլ տալիս, բայց զոհված զինվորի մասին պատշաճ ինֆորմացիա անգամ չեն կարողանում տալ: Նրանց նահատակությունը հաշվում են պլյուս-մինուսով, մոտավոր թվերով։
Զինվորի կյանքն ու առողջությունը գերակայություն հռչակած իշխանությունը ոչ միայն չի կարողանում այդ զինվորի անվտանգությունն ապահովել, այլ նաև հստակ թիվ տալ: Ի վերջո, այդ թվերի հետևում անուններ են, մարդկային կյանքներ, ճակատագրեր:
Ռուսական զորքերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին լայնածավալ ցամաքային պատերազմի սպառնալիք է ներկայացնում: Այս մասին գրում է The National Interest-ը՝ վեևրլուծելով, թե ինչ տեղի կունենա, եթե ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն որոշեն միջամտել և պաշտպանել Ուկրիանային ռուսական ներխուժման դեպքում:
«Քանի որ Ուկրաինան սահմանակցում է ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրների հետ, նրան կարող ն հեշտությամբ օգնության հասնել ծանր ցամաքային ուժեր՝ շարժվելով դեպի ՌԴ սահմանի մոտակա դիրքեր»,- գրում է հոդվածագիրը:
Վերջինս հավելում է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն արդեն իսկ մեծ թվով F-35 Lightning II ստելս տեսակի կործանիչներ են տեղակայել եվրոպական մայրցամաքում. արդեն բավականին լուրջ ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժեր կան տեղակայված Ուկրաինայից ոչ մեծ հեռավորությամբ:
Իսկ ինչ վերաբերում է Սև ծովին, այնտեղ նույնպես կարող է որոշակի գործողություն տեղի ունենալ ռազմածովային ուժերի միջև՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու պարագայում: Ուկրաինան սահմանակցում է Սև ծովին, մի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ նավատորմը հաճախակի է գործողություններ իրականացնում:
Հեղինակը կոչ է անում ուշադրություն դարձնել ռուսական ուժերի՝ Սև ծովից հնարավոր հարձակմանը: Նա մատնանշում է նաև ամերիկյան ծովային ուժերի հնարավոր գերակայությունը Ռուսաստանի նկատմամբ, և ծովային հետևակը կարող է երկճակատ հակամարտություն վարել:
Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը:
Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցի՝ Թուրքիայի և Պակիստանի հետ հարաբերություններին վերաբերող հատվածը.
Ֆայսալ Աբբաս — Թուրքիայի փոխնախագահը մի քանի օր առաջ շատ հետաքրքիր բան է ասել, որ իրենք Ադրբեջանի հետ համատեղ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը ողջունում և ընդունու՞մ է դա:
Նախագահ Սարգսյան — Առաջին հերթին, հարցը, թե արդյո՞ք Հայաստանը ողջունում է արդեն իսկ բարդ է…
Ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և Սահմանադրությամբ համարվում եմ պետության գլուխը, սակայն չունեմ գործադիր լիազորություններ: Գործող կառավարությունն է հիմնական որոշումները կայացողը և կառավարությունն է, որ պետք է պատասխանի թուրքական կողմին….
Միևնույն ժամանակ, ցանկացած համաձայնագիր, որը բանակցվել կամ ձևակերպվել է, պետք անցնի որոշակի գործընթաց…
Պետք է լինի նաև հանրային քննարկում դրա վերաբերյալ, և ցանկացած համաձայնագիր, բոլոր փուլերով անցնելուց հետո, պետք է գա իմ սեղանին…
Իմ կողմից սխալ կլինի նախապես դատողություններ անել և որակումներ տալ կամ մեկնաբանել մի բան, որը դեռ չի սկսվել և չի հասել իմ սեղանին: Այն պահին, երբ այդ համաձայնագիրը լինի իմ սեղանին, իմ ձայնը կլսեք:
Իհարկե, որպես Հանրապետության նախագահ, ես կարող եմ ստորագրել այն, եթե համարեմ, որ այն ներդաշնակ է պետության և Հայաստանի ու, առհասարակ, ողջ աշխարհի հայերի ազգային շահին: Կամ ես կունենամ հնարավորություն չստորագրել այն և ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի բարձրակարգ իրավաբանները քննեն հարցը և ինձ խորհրդատվություն տան:
Ֆայսալ Աբբաս — Պակիստանը շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ի՞նչ ազդեցություն ունի սա ձեզ վրա:
Նախագահ Սարգսյան — Շատ վատ: Պակիստանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Եթե լինենք անկեղծ՝ պետք է փորձել դրանք կառուցել: Ես համաձայն չեմ այն կարծիքին, որ եթե որևէ մեկն աջակցում է իմ հակառակորդին կամ թշնամուն, ուրեմն չպետք է նրա հետ խոսել…
Այն պահից, երբ սկսենք կառուցել դիվանագիտական հարաբերություններ Պակիստանի հետ, հաստատենք կապեր, գուցե նրանց դիրքորոշումը Կովկասի նկատմամբ այլ լինի…
Ես մտածում եմ, թե ինչպես կարող ենք կառուցել մեր հարաբերությունները, քանի որ Պակիստանը երկիր է, որը չես կարող անտեսել՝ հատկապես մեր տարածաշրջանում, մասնավորապես, երբ խոսում ենք Ադրբեջանին ու Թուրքիային նրա ակնհայտ աջակցության մասին: Մենք այն դիրքերում չենք, որ պատերազմենք Պակիստանի դեմ: Պետք է փորձենք երկխոսություն սկսել ու տեսնենք, թե դա մեզ ուր կտանի: Ես չեմ տեսնում որևէ հակասություն Պակիստանի հետ երկխոսության և Հնդկաստանի հետ մեր խորը և լավ հարաբերությունների միջև: Մենք շատ լավ պատմական հարաբերություններ ունենք այդ երկրի հետ, հայերը բնակվել են Հնդկաստանում հազարավոր տարիներ:
Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հատվածը.
Ֆայսալ Աբբաս — Ադրբեջանի մասին մի քանի հարց ունեմ, սակայն կա մեկ այլ հարց՝ ընկալումների և իրականության մասին: Հնարավոր է դրա մասին մարդիկ այդքան էլ շատ չեն խոսում այստեղ, սակայն Մերձավոր Արևելքում կա ընկալում, որը, հնարավոր է, տարածվում է թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից, որ սա կրոնական պատերազմ է:
Նախագահ Սարգսյան — Դա երբեք կրոնական պատերազմ չի եղել: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ: Ադրբեջանական կողմը երբեմն սիրում է օգտագործել այդ խոսույթը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու ակնկալիքով: Իսկ օրինակ, Հայաստանը երբեք չի փորձել նման կերպ քրիստոնյա աշխարհից աջակցություն ստանալ, քանի որ հակամարտությունը քրիստոնեական կամ կրոնական բնույթ չի կրել:
Սակայն, կարծեք Ղարաբաղը միջազգայնորեն համարվում է Ադրբեջանինը: OIC (Իսլամական համագործակցության կազմակերպություն), Ծոցի տարածաշրջանը, բոլորը շահագրգռված են խաղաղություն հաստատմամբ: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք GCC-ից (Ծոցի համագործակցության խորհուրդ) կամ OIC-ից, ինչպե՞ս կարող են նրանք աջակցել այս հակամարտության լուծմանը:
Մեր բոլոր բարեկամներից՝ լինի դա Ծոցում, Մերձավոր Արևելքում կամ Եվրոպայում, ակնկալում եմ նրանց աջակցությունը հակամարտությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու համար:
Ֆայսալ Աբբաս -Ինչպիսի՞ տրամաբանական հանգուցալուծում ենք տեսնում:
Նախագահ Սարգսյան — Ինչպես նշեցի, 26 տարի առաջ հայկական կողմը հաղթանակած էր, սակայն ինչ-որ առումով չկարողացանք հաղթողի մեր դիրքը օգտագործել վերջնական խաղաղություն հաստատելու համար: Իհարկե, պետք է հաշվի առնվեն այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, այդ մարդիկ այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Պատերազմի ավարտին դեռևս շատ զգացմունքներ, վերքեր, չլուծված հարցեր կան՝ կապված սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև՝ այլ հարցերի հետ, որոնց թվում իհարկե՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ապագայի մասով: Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված մի կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահող երկրներով: Կարծում եմ, որ պետք է կրկին վերադառնալ բանակցային սեղանին: Նոր իրականությունն այն է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, քանի որ վերջինս բերեց հրադադար և աջակցում է թե Հայաստանին և թե Ադրբեջանին սահմանագծման, սահմանազատման և այլ խնդիրների լուծման մասով: Ռուսաստանի խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում են: Չեմ կարող պնդել, որ այս հարցը վերջնական լուծում է ստացել: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի վերջնական լուծումը: Կարծում եմ, որ ցանկացած որոշում, որը կլինի վերջնական, պետք է լինի տրամաբանական: Լուծում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Ցանկացած լուծում, որ պարտադրված է, չի կարող երկար տևել:
Համացանցում, մասնավորապես` «Ֆեյսբուք»-ում վերջին մի քանի տարիներին ավելացել են ադրբեջանական այնպիսի օգտահաշիվներ, որոնք իրենց էջերում հայերենով իբր «կոչեր» են ուղղում հայ հասարակությանը` փորձելով պառակտում ստեղծել:
Այսպես` Հաթեմ Ուլուխանլը անունով օգտատերը իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում «գնահատել և փայփայել Փաշինյանին». «Սիրելի՛ հայեր, գնահատե՛ք և փայփայե՛ք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հայ ժողովրդի փրկիչն է։ Դուք ապագա չունեք դաշնակցականների հետ»:
Նրա գրառման տակ մի ուրիշ ադրբեջանցի հայերենով համաձայնում է. «100% ճիշտ եք, պարո’ն Ուլուխանլը»:
Զարմանալի չէ, թե ինչու են ադրբեջանցիներն այդքան սիրում Փաշինյանին. Փաշինյանից առաջ և հետո դժվար թե նրանք գտնեն Հայաստանի ևս մի ղեկավարի, որն այդքան ատում է հայերին ու սիրում թուրքերին ու ադրբեջանցիներին:
Թուրք օգտատերը նաև գրել էր, որ «հայերն ապագա չունեն Դաշնակցության հետ»: Եթե ադրբեջանցին նկատի ունի Փաշինյանի խոստացած «ապագան», երբ երկիրը գահավիժում է անդունդը, կորցրել ենք Արցախի մեծ մասը, կորցրել ենք ինքնիշխանությունն ու սահմաններն այլևս անվտանգ չեն, ապա, վստահաբար, Դաշնակցության հետ նման հակահայկական «ապագա» չկա:
Չորս տարի հետո Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգելը բխում է Ադրբեջանի հետագա գործողությունների ծրագրից, սակայն խաղաղապահներին ԼՂ-ից վերջնականապես հանելու հարցում շատ կարևոր է հենց արցախահայության կարծիքը,այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Նշենք, որ Ադրբեջանի վարչապետը հայտարարել էր, թե խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց ապագա ճակատագիրը։
Գառնիկ Դավթյանը նշում է, որ արցախահայությունն իր դիրքորոշմամբ պետք է ցույց տա, թե ինչքանով է կարևոր ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում, և Ադրբեջանի վարչապետի թիրախավորումը պայմանավորված է նաև այս տրամաբանությամբ։ Նրանք փորձում են արցախահայության մոտ տրամադրություն ստեղծել, որ խաղաղապահների դեմ դուրս գան։
«Ադրբեջանցիները փորձում են տարբեր շահարկումներով, «առաջարկներով» արցախահայությանը գրավել, որ վերջիններս ամբողջությամբ ներառվեն Ադրբեջանի կազմում, և ապրեն ոչ թե իրենց անձնագրերով, այլ Ադրբեջանի անձնագրով։ Ոչ ոք չի կարող ասել, թե երեք-չորս տարի հետո Արցախում ինչպիսի իրավիճակ կլինի։ Դա բխում է թե՛ քաղաքական, թե՛ ռազմական նախադրյալներից, դրա համար Ադրբեջանը շարունակելու է այս ընթացքում ռուս խաղաղապահներին Արցախից հանելու իր քաղաքականությունը։ Ամեն ինչ կախված է նաև Հայաստանից ու Արցախից, թե ինչպիսի գործողություններ կիրականացնեն, որ ռուս խաղաղապահներն այնտեղ մնան»,-նշեց փորձագետը՝ նշելով, որ Ադրբեջանի այս պնդումները պետք չէ միանշանակ ընդունել։
Հարցին, թե արցախահայությունը ինչ կարող է անել, որ խաղաղապահները շարունակեն այնտեղ մնալ, Գառնիկ Դավթյանը նշեց, որ Արցախի բնակիչները պարբերաբար պետք է բարձրաձայնի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառվող ագրեսիայի մասին՝ խաղաղապահների համար ինֆորմացիա ապահովելով։
Փորձագետի խոսքով վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքները, միջադեպերը, այդ թվում քաղաքացիական անձանց սպանությունները պետք է դիտարկել ոչ թե որպես ռուս խաղաղապահների բացթողման հետևանք, այլ այդտեղ տեսնել թուրքական հետքը։
«Մեկ տարվա ընթացքում այնքան պրովոկացիա է եղել, այնքան խաղաղ բնակիչ է մահացել, որ դա ամենավառ վկայությունն է՝ հնարավոր չէ թուրքի հետ ապրել։ Վերջերս Սոչիում հանդիպման ժամանակ Ալիևն էլ խոսեց խաղաղապահների մասին։ Անգամ այս փաստաթղթում ամրագրված կետ կա խաղաղապահների մասին, որը մինչ այդ չկար։ Դա կարևոր հենք կարող է հանդիսանալ Ռուսաստանի համար, հետագայում Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացնելու համար»,-ասաց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետը գտնում է, որ հակառակ պարագայում, եթե խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգվի ու նրանք հեռանան, հայերն այնտեղ միանշանակ չեն ապրի։ Պատմությունը ցույց է տվել, որ միշտ, երբ տարբեր բնակավայրերում հայերն ապրել են թուրքերի հետ, միշտ կոնֆլիկտներ են ունեցել, հետևաբար ակնկալել, որ Ադրբեջանը խաղաղապահների գնալուց հետո արցախահայությանն ինքնավարություն կտա ու պայմաններ կստեղծի, որ նրանք ապրեն այնտեղ, անիմաստ է։ Փոխարենը ադրբեջանցիներն ամեն բան կանեն, որ հայերը հեռանան այդ տարածքից։
Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում որոշեց, որ հակասահմանադրական է Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: Մասնավորապես, ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ Նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նշենք, որ ՍԴ էին դիմել ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի սահմանադրականությունը:
Նշենք՝ ըստ որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝ այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը եւ նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։
«Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե էլեկտրաէներգիայի գործող սակագները ընդհանուր պահպանեինք նույն մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք»,- ճեպազրույցում հայտարարեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Նա հայտնեց, որ կատարած հաշվարկների արդյունքում պարզել են՝ անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 4,7 դրամով բարձրացնել և տեղեկացրեց, որ բարձրացման հարցը կքննարկվի դեկտեմբերի 29-ին կայանալիք նիստի ընթացքում:
Ուլիխանյանի խոսքով՝ հանձնաժողովում որոշումը կայացնելու դեպքում այն ուժի մեջ է մտնելու 1 ամսից՝ փետրվարի 1-ից:
Նա տեղեկացրեց, որ ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերաբերյալ աշխատանքային քննարկում է կազմակերպվել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և համակարգի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ուլիխանյանի խոսքով, եթե սակագների բարձրացում տեղի չունենա, ապա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կստեղծվեին գալիք տարում անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հարցում:
«Հետևաբար, ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք»,- հայտարարեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը։
Նա տեղեկացրեց, որ համաձայն Էներգետիկայի մասին օրենքի՝ սակագնի բարձրացում կարող է տեղի ունենալ երկու տարբերակով, կա՛մ ընկերություններն են դիմում հայտով, կա՛մ ՀԾԿՀ-ն է սկսում սեփական նախաձեռնությամբ և այս դեպքում հանձնաժողովն է եղել նախաձեռնողը:
Ուլիխանյանը հավաստիացրեց, որ սոցիալապես անապահով քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։
«Ընկերության ղեկավարությանը նամակ է ուղարկվել, որում ներկայացված է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»,- ասել է Աբդուլաևան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.