23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։
ԱՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։ Ներկայումս ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։ Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։
ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում։
Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է հանրապետությունում տիրող իրավիճակի, տեղի ունեցողի պատճառների, ինչպես նաև ՀԱՊԿ ուժերի արձագանքի մասին։
Դիվանագետի խոսքով՝ դավադիրներն ի վերջո չեն կարողացան իրագործել ծրագիրը և «տապալել» Ղազախստանը, քանի որ առանցքային դեր են խաղացել Ղազախստանի նախագահ Տոկաևի վճռական գործողությունները: Ըստ Բորոդավկինի՝ նախագահն առանց հապաղելու ստանձնել է երկրում կատարվողի ամբողջ պատասխանատվությունը։
«Արդյունավետ, թեև որոշակի ուշացումով, դավադիրներին և ահաբեկիչներին սկսեցին հետ մղել ուժայինները։ Վերջապես ՀԱՊԿ-ն օգնությունը հասավ ժամանակին։ Խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայման համատեքստում ուզում եմ հատկապես նշել, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները և մեր կազմակերպությունը դրսևորել են բացառիկ համախմբվածություն։ Չի կարող հպարտություն չառաջացնել այն օպերատիվությունը և արդյունավետությունը, որով ՀԱՊԿ-ը ձեռնամուխ է եղել Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու համար հանրապետության քաղաքական ղեկավարության կողմից առաջադրված գործնական խնդիրների լուծմանը։ Նախագահ Տոկաևի՝ ՀԱՊԿ-ին ուղղված ուղերձի և Նուր Սուլթանում և Ալմաթիում խաղաղապահների առաջին ինքնաթիռների վայրէջքի ընթացքում մի քանի ժամ է անցել։
Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մեր թշնամիները չպետք է փորձեն ճակատագիրը։ Ռուսաստանը հիմա իննսունականների Ռուսաստանը չէ։ Նրանք, ովքեր կփորձեն կծել մեզ և մեր ընկերներին, կմնան առանց ատամների»,-ասել է դիվանագետը:
Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացնելով թշնամու հայատյաց քաղաքականությունն ապացուցող օրինակներ։
«Օրինակ մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:
Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:
Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:
Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:
Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:
Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:
Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո:
Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»,-գրել է Արման Թաթոյանը։
Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաեւ Ադրբեջանի մի մասը’ Ղարաբաղը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվորեն ներգրավվել են նաեւ Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։
Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական “օկուպացիան” է ավելի ձեռնտու, թե’ չինական, Չինաստանի համար էլ նույն հարցը կա’ թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարեւան։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի, դեռ։
Գանք Արցախին։ Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է ու նոր հնչողություն է ձեռք բերում։ Նաեւ շատ կարեւոր է հասկանալ, ապագա ադրբեջանական հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու եւ որ ճանապարհով են դրանք Ադրբեջան մուտք գործելու»,- գրել է Դանիելյանը։
Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:
Ղազախական «Հաբար» հեռուստաալիքի թոք-շոուներից մեկի ժամանակ երկրի ներդրումների գծով նախկին փոխնախարար, «Թալափ» կիրառական հետազոտությունների կենտրոնի տնօրեն և Ղազախստանի նախագահին առընթեր հանրային վստահության ազգային խորհրդի անդամ Ռահիմ Օշակբաևը հայտնել է, որ հիվանդանոցներում շատ են օտարերկրյա քաղաքացիները, որոնք արաբերեն են խոսում: Այս մասին հայտնում են «Սպուտնիկ Ղազախստանը»
Նախօրեին տեղեկություններ էին տարածվում, թե Ղազախստանում անկարգություններին մասնակցում են նաև սիրիացի վարձկաններ և, որ Թուրքիան ու Ադրբեջանը ներգրավված են գործընթացներում։ Նրանք Ղազախստան են ուղարկել սիրիացի գրոհայիններ, որոնք դեռևս նախորդ տարի մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։
Հիշեցնենք, որ արաբ վարձկաններ ներգրավված են եղել նաեւ Արցախի դեմ պատերազմում՝ 2020 թվականին, որոնք Ադրբեջան էին տեղափոխվել Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ ու ադրբեջանցիների կողմից ներգրավվել Արցախի դեմ մարտական գործողություններում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. մարտի 15-ին` ժամը 14:17-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը, 12 տարին չլրացած անձի՝ 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, նախապես հետապնդելով վերջինիս՝ նրա հետևից մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող շենքի շքամուտք, աղջկա հետ մուտք է գործել հիշյալ շենքի վերելակ, որտեղ վերջինիս նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Բացի այդ, 41-ամյա տղամարդը, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու նախնական դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացել է «Milena Asatryan» անվամբ կեղծ տվյալներով օգտահաշիվ: Վերջինս նույն սոցիալական ցանցում որոնել և գտել է իգական սեռի անվամբ գրանցված կայքէջեր, ուսումնասիրել, դրանցում հրապարակված լուսանկարներում պատկերված անձանց արտաքինից պարզելով օգատերերի՝ ակնհայտ 16 տարեկան լրացած չլինելու հանգամանքը, «Մեսսենջեր» հեռահաղորդակցման կապի միջոցով 2020-2021թթ. նամակագրություն է վարել 16, ինչպես նաև 14 տարին չլրացած աղջիկների հետ: Նամակագրության ընթացքում տղամարդը սեռական կյանքին վերաբերող անպարկեշտ զրույցներ վարելով նշված օգտատերերի հետ՝ անառակաբարո գործողություններ է կատարել նրանց նկատմամբ:
Պարզվել է նաև, որ բացի վերոնշյալ գործողություններից, 41-ամյա տղամարդը, աղջիկներից մի քանիսին ուղարկել է նաև պոռնկագրական տեսաֆիլմեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (8 դրվագ), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (3 դրվագ) և 263-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:
Կազմակերպված հանցավոր խմբի 6 անդամներ, այդ թվում «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը ձերբակալվել են հատուկ օպերացիայի ժամանակ, հաղորդում է Sputnik Ղազախստանը։
«Հանցագործներից առգրավվել է տարբեր տեսակի եւ տրամաչափի 4 կիսաավտոմատ հրացան, զրահահամալիր, սառը զենք եւ զրահապատ մեքենա»,-հայտնել են ԶԼՄ-ները։
Ղազախստանի ողջ տարածքում ձերբակալվել է 3811 մարդ, հաղորդում է Atameken Business-ը՝ հղում անելով ՆԳՆ-ին։
26-ը լիկվիդացվել է, 26 մարդ վիրավոր է, ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մինչեւ հիմա ի վիճակի չգտնվեց անգամ հանդես գալու հայտարարությամբ, չգումարվեց նաեւ Ղազախստանի խորհրդարանը։ Արեւմտյան ԶԼՄ-ները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ զինվորականները կրակ են բացել գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցների ընթացքում եկել են որոշման, որ ՀԱՊԿ խաղաղապահների գլխավոր առաջադրանքը Ղազախստանում արտաքին միջամտությունը թույլ չտալն է:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Ղազախստանցիներն իրենք պետք է ինքնուրույն լուծեն իրենց ներքին խնդիրները, ընդգծել են մամուլի ծառայութունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալմաթիում վայրէջք է կատարել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Իլ-76 օդանավերը, որոնք զինծառայողների և տեխնիկա են տեղափոխում:
Հայաստանն 100 զինծառայողի է ուղարկել Ղազախստան՝ ՀԱՊԿ խաղաղապահների կազմում:
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ որոշում է ընդունել ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին։ Որոշումն, ի դեպ, ընդունվել է արդեն հետադարձ, այն բանից հետո, երբ հայկական 70 հոգանոց զորախումբն արդեն մեկնել էր Ղազախստան։ Ըստ էության, գործող իշխանությունները պարզապես իրավական ձևակերպումներ են տվել խաղաղապահ գործողությանը մասնակցելու՝ Փաշինյանի միանձնյա որոշմանը։
Ղազախստան մեկնելու և գործողությանը մասնակցելու որոշումը շարունակվում է քննադատության առիթ դառնալ սոցիալական ցանցերում և քաղաքական շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ՀԱՊԿ-ն վերակենդանացնելու, հայկական զորախումբ ուղարկելու մեջ, մինչդեռ նույն ՀԱՊԿ-ն մատը մատին չխփեց 44-օրյա պատերազմի ընթացքում։ Խնդիրը գլոբալ հարթության մեջ դիտարկելով՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի հնարավորություն չուներ չմասնակցել։
Նախ, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ է դարձել ՀԱՊԿ նախագահ, և հենց ինքը պետք է պահպաներ համապատասխան ընթացակարգերը, խորհրդակցություններ անցկացներ ՀԱՊԿ մասնակից պետությունների ղեկավարների հետ, կազմակերպեր խաղաղապահ առաքելությունը։ Եթե ՀԱՊԿ անդամ-պետություններից մեկը վետո դներ խաղաղապահ առաքելության վրա, Ղազախստանը ստիպված էր լինելու դիմել այլ միջազգային կառույցների։ Ահա այստեղ է թաղված շան գլուխը։ Թուրքական քաղաքական շրջանակները դժգոհում են, որ Ղազախստանում այսօր հայտնվել են ՀԱՊԿ ուժերը, այլ ոչ թյուրքական պետությունների կազմակերպության զինված ուժերը։ Թերևս, հասկանալի է՝ ինչ հետևանքներ այդ փաստը կունենար թե՛ ՀԱՊԿ տարածքի, թե՛ բուն Հայաստանի համար։
Ղազախստանում կատարվող իրադարձությունները հարված են տարածաշրջանում թուրքական ազդեցությանը, փոխարենն աճում է ՌԴ ազդեցությունը։ Ըստ էության, Հայաստանն ուներ երկու այլընտրանք՝ ՌԴ, թե՞ թուրքական ազդեցության գործակալ դառնալ։ Ընտրվել է միակ տրամաբանական տարբերակը։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները այլընտրանք չունեն։ Իհարկե, կարելի է ժամեր շարունակ բանավիճել, թե ինչու Փաշինյանի մեղքով ՀՀ-ն ինքնիշխանության այսպիսի կորուստ ունեցավ, սակայն դա արդեն այլ թեմա է։
Ղազախստանի բնակչության շուրջ 25%-ը ռուսներ են (նախկինում 40% էին), որոշ մարզերում ռուսները բացարձակ մեծամասնություն են կազմում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը.
«Ղազախական դեպքերի համար հավանական է թվում հետեւյալ սցենարը
— ՀԱՊԿ զորքերը, որոնց կազմում 95% ռուսներ եւ 0.5% հայեր, մտնում են Ղազախստան
— ՀԱՊԿ զորքերը սպանում են խժդժությունների մասնակից 10-12 ղազախի
— Ղազախների շրջանում ծայր է առնում հակառուսական հիտերիան եւ սկսում են ռուսների պոգրոմները (ձեռքի հետ, այդ 0.5% զորքի եւ 1 դուռակի պատճառով նաեւ հակահայ պոգրոմները)։
— Ռուսներով կոմպակտ բնակեցված շրջանները հայտարարում են Ռուսաստանին միանալու որոշման մասին (որպես տարբերակ՝ հայտարարում են ինքնորոշման մասին եւ ստեղծում են Հյուսիսային Ղազախստանի Դեմոկրատական Հանրապետությունը)
— Ռուսներին են անցնում նավթով, գազով եւ ուրանով հարուստ շրջանները (Ղազախստանն աշխարհում նավթի #10 արդյունահանողն է եւ ուրանի #1 արդյունահանողը)
— Նավթը գները երկինք են թռնում՝ Ռուսաստանին ապահովելով հարատեւ երկար ու երջանիկ կյանք
— Փլվում է Մեծ Թուրանի մասին միֆը
— «Լավատեսական». Էրդողանը ինֆարկտ է ստանում ու մեռնում է (որպես տարբերակ՝ արագ զարգանում է եղած քաղցկեղը)
— «Վատատեսական շարունակությունը» եթիմ մնացած Ալիեւին որդեգրում է Պուտինը
— Պուտինը դառնում է թուրանական աշխարհի քավորը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.