23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անզուսպ վայելքի իրական գինը. Հիվանդ է այն հասարակությունը, որը հանդուրժում է այս ամենը. Այսպիսի վերտառությամբ գրառում է արել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Պարտադիր զինվորական ծառայության շարքային յուրաքանչյուր զինծառայողի զոհվելու դեպքում պետությունը մեր բոլորի կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամեն ամիս վճարվող դրոշմանիշայի վճարների գումարներից տրամադրում է ամսական 200.000 դրամ հատուցում (20 տարի շարունակ):
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի 2021 թվականի գործուղման ծախսերը կազմել են 57 մլն դրամ, ինչը համարժեք է 285 զոհված զինծառայողի հատուցման գումարին։ Նույն պաշտոնյայի նոր ծառայողական մեքենայի համար վճարվել է 92 մլն դրամ, որը համարժեք է 460 զոհված զինծառայողի հատուցման գումարներին։
Նիկոլ Փաշինյանը գաղտնի է պահում իր համար ձեռք բերված 4 հատ նոր ծառայողական մեքենաների համար վճարված գումարները, որոնք կարող են հասնել մինչև 960 մլն դրամի, ինչն էլ համարժեք է 4800 զոհված զինվորների հատուցման գումարներին։
Երկիրը կործանած և պատերազմը տանուլ տված պաշտոնյաների ճոխ ու շռայլ կյանքի համար կատարվող այս և այլ ծախսերի այս պարզ վերլուծությունից կարելի է եզրահանգումներ անել, թե ում և ինչի համար են զոհվել հազարավոր երիտասարդները, ովքեր են վայելում նրանց մահվան արդյունքները և ինչ գնով։
Հիվանդ է այն հասարակությունը, որը հանդուրժում է այս ամենը»,-գրել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 10-ին Արցախում Ադրբեջանի կողմից մի շարք սադրանքների իրագործմանը, երբ թշնամին կրակ էր բացել Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ: Լրագրողը նկատել է, որ այս միջադեպերով ադրբեջանական կողմը կարծես թե փորձում է ստվեր նետել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության վրա:
«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի, քանի որ նրանց աշխատանքը լավ համակարգված է, հստակ, բխում է ճգնաժամի կարգավորման շահերից: Բայց առավել հստակության համար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ այս հարցով դիմեիք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին: Խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ էլ և անհրաժեշծտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,-ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական արևելյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք հանգեցրել են երեք հայ զինծառայողի մահվան:
Նա նշել է, որ ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ և կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ուղով:
«Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական բաղադրատոմսը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և հաջորդիվ սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է, ինչպես որ ֆիքսվել է երեք պետությունների ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունում: Կարևորը գործը տանել համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմնանի խորհրդատվական աջակցություն»,-ասել է Զախարովան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «ճիշտ գնահատել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը»։
Ելույթ ունենալով Անկարայում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանը ուշադրությունը հրավիրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքների լույսի ներքո, հայտնում է «Անադոլուն»։
Նա անդրադարձել է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին։
«Որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, կարեւոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի նախագահը կրկին նախապայմանի մասին է ակնարկել, իսկ ՀՀ-ն ակնկալում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում՝ առանց նախապայմանների։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Հայաստանին ու ուղղակիորեն հայտարարել, որ Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ։ Փորձել ենք ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանալ՝ արդյոք Էրդողանի ակնարկներն ընդունելի են ՀՀ-ի համար,սակայն մեր զանգերն անպատասխան են մնացել։
Փոխարենը պարզ է դարձել, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե՝ որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, կարևոր է, որ «Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունն ու դրական հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ»։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն կարծում է՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։
«Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը «Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի»։
ՀՀ ԱԳՆ-ն կարծես մոռանում է, որ Թուրքիան պահանջում է ճանաչել Կարսի պայմանագիրը, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախի հանրապետությունը որպես Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչել, հրաժարվել Ցեղասպանության հարցից։ Առաջ է քաշվել նաև նոր՝ չորրորդ պայմանը՝ միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կարծես ՀՀ-ն ու Թուրքիան բոլորովին այլ պատկերացումներ ունեն դիվանագիտական հարաբերությունների կարգավորում ասելով։
Առանց նախապայմանների, թե նախապայմանով, պարզ կդառնա ավելի ուշ, հատկապես, երբ Թուրքիայի ու Հայաստանը կողմից էլ նշանակված հատուկ ներկայացուցիչներ ՝ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը կունենան առաջին հանդիպումը։
Երեկ մենք մեկնել էինք Գեղարքունիքի մարզ՝ մեր հիմնադրամի կողմից սարքավումների հերթական խմբաքանակը տանելու առաջնագիծը պաշտպանող մեր մարտական ստորաբաժանումներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական, հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր այցելությունը զուգադիպեց տառացիորեն մեկ օր առաջ Վերին Շորժայի հատվածում տեղի ուենեցած թշնամական սադրանքի և հաջորդած մարտական ընդհարման հետ, և մենք հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալ իրավիճակին ու հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ վերլուծել թե տեղի ունեցած ընդհարման պատճառները, և թե թշնամուն հակազդելու իրական հնարավորությունները։
Ես չէի ցանկանա հատուկ խորանալ այս սադրանքի քաղաքական դրդապատճառների հետ՝ ակնհայտ է, որ դա կապված է թե Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես, դրանցում Հայաստանի Հանրապետության բավական ռիսկային դերակատարման, թե թշնամու կողմից Արցախի ապագա կարգավիճակի հարցում շարունակվող ճնշման, թե այսպես կոչված “հայ-թուրքական կարգավորման” հետ՝ և այս ամենի ցավալի գինը այսօր վճարում են երիտասարդ հայ զինվորները։ Ինձ համար ավելի կարևոր է սակայն, թե ինչ ռազմական մարտավարություն է որդեգրել թշնամին, և ինչպես կարելի է դրան իրատեսորեն հակազդել։
Հունվարի 11-ին թշնամին սկսել է սադրանքը՝ մեր տարածք դեռևս անցած տարի մայիսին ներթափանցած իր դիրքերից մեկից։ Հրաձգության արդյունքում հենց թշնամին է տվել առաջին կորուստը։ Կրակի ինտենսիվությունը աստիճանաբար ավելացել է, սակայն մեր դիրքապահ զինվորները օրվա ընթացքում հերոսական մարտ են վարել, և շարունակել են կորուստներ պատճառել թշնամուն։ Սպառելով դիրքային մարտի միջոցները, թշնամին օդ է բարձրացրել Բայրաքթար տիպի երկու գրոհային ԱԹՍ, որոնց արձակած ճշգրիռ ռումբերից նահատակվել են մեր երեք հերոսները՝ Ռուդիկը, Արթուրը և Վահանը։ Արդեն դրանից հետո, հայկական կողմը ստիպված է եղել հրետանի կիրառել, համարյա ավերելով նախահարձակ թշնամու դիրքը, և նրան նոր կորուստներ պատճառելով։ Թշնամու համար սեփական կորուստները, սակայն էական չեն, դրանք հաճախ թաքցվում են նույնիսկ զոհվածների ընտանիքից, փոխարենը կարևոր է այն հոգեբանական ճնշումը, որն այն գործադրում է հայկական հասարակության վրա յուրաքանչյուր այսպիսի սադրանքով։ Այսօր այդ ճնշման հիմնական գործիքն են դարձել անիծյալ Բայրաքթարները, և խնդիրը նրանում է, թե ինչպես դրանք ոչնչացնել։
Ի հեճուկս Հայաստանում տարածված կարծիքի, Բայրաքթարը բոլորովին էլ անխոցելի չի, անցած պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ հաշվարկները առնվազն 6 այդպիսի ԱԹՍ են խոցել Արցախի երկնքում։ Խնդիրը նրանում է սակայն, որ նույն պատերազմի ընթացքում մեր արդիական ՀՕՊ միջոցների զգալի մասը ևս շարքից դուրս է եկել, իսկ մնացածները այս պահին չեն բավարարում՝ ամբողջ առաջնագծով օդային տարածությունը օպերատիվ ծածկելու, թշնամին էլ դա հրաշալի հասկանում և փորձում է շահագործել մեր այդ թույլ տեղը։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր Բայրաքթարներին հակազդելու մի քանի իրատեսական միջոց կա՝
ա) համալրել մեր ՀՕՊ զինանոցը նոր սպառազինությամբ, մասնավորապես, Тор, Панцирь, կամ Бук տեսակի, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը Բայրաքթարների դեմ պայքարում։ Երկարաժամկետ, սա առավել երաշխավորված լուծումն է, սակայն այն թե ժամանակատար է, և թե խիստ ծախսատար, քանի որ նոր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումը թանկ է։ Հնարավոր է սակայն միջանկյալ լուծում, որով մենք ՌԴ բանակից ժամանակավոր ստանում ենք օգտագործված միջոցներ, և դրանցով փակում գոնե առավել խոցելի հատվածները՝ նախկինում այդպիսի պրակտիկա բազմիցս կիրառվել է, և հիմա էլ հնարավոր է,քաղաքական կամքի առկայության պայմաններում։
բ) Բայրաքթարների դեմ պայքարի մեկ այլ արդյունավետ միջոց կարող են հանդիսանալ СУ-30 գրոհային կործանիչ ինքնաթիռները, որոնք մեծ շուքով գնվեցին պատերազմից առաջ, սակայն այդպես էլ չկիրառվեցին մարտադաշտում՝ ըստ տարբեր կցկտուր բացատրությունների, պատրաստված անձնակազմերի և համապատասխան զինամթերքի բացակայության պատճառով։ Նույն ՌԴ աջակցությամբ այսօր երկուսն էլ հնարավոր է լրացնել, և առնվազն սեփական օդային տարածքը մաքրել թշնամու ԱԹՍ-երից։
գ) վերջապես, Բայրաքթարներին կարելի է նաև ասիմետրիկ պատասխան տալ, թշնամու դիրքերի վրա կիրառելով սեփական հարվածային ԱԹՍ-երը։ Այսօր արդեն Հայաստանում մի շարք ընկերություններ ընդունակ են արտադրել դրանք, սակայն մեր համար անհայտ պատճառներով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը դեռևս չի շտապում գնել և կիրառել դրանք։
Այս լուծումներից յուրաքանչյուրը իրատեսական է, սակայն հստակ քաղաքական կամք և նաև որոշակի մասնագիտական կոմպետենցիա է պահանջում։ Հայաստանում գործող իշխանությունը դրանցով երբեք աչքի չի ընկել, արդյունքում մենք շարունակում ենք վճարել մեր զավակների արյամբ։ Գեղարքունիքում տեղի ունեցած վերջին ընդհարումը և մեր հերոս նահատակների արյունը պետք է վերջին հիշեցումը դառնա, որ այսպես շարունակել այլևս չի կարելի, պետք է դուրս գալ այս կործանարար թմբիրից և իրական գործողություններով պաշտպանել սեփական երկիրը թշնամու ոտնձգություններից։
Համոզված եմ, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, անիծյալ Բայրաքթարները արդյունավետ կոչնչացվեն, և թշնամու բոլոր սադրանքները կճնշվեն բնում՝ մինչ այդ, իմ վշտակցությունն եմ հայտնում մեր հերոս նահատակների ընտանիքներին և մերձավորներին, և իմ անվերապահ զորակցությունը մեր բոլոր այն զինծառայողներին, որոնք ի հեճուկս քաղաքական ղեկավարության ապաշնորհության, շարունակում են արիաբար պաշտպանել մեր երկրի սահմանները ու մեր ժողովրդի անվտանգությունը»։
168.am-ը գրում է.
«Դեռևս անցած տարի 168.am-ը նկատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում բացակայում է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել:
Այն ժամանակ ՊՆ-ից մեզ ասացին, թե իբր տեխնիկական խնդիրներ կան, մինչդեռ իրականությունը ցույց տվեց, որ այս պատճառաբանությունը մտացածին է՝ Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունն այսօր էլ բացակայում է ՊՆ պաշտոնական կայքում:
Ավելին, չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին: Այսինքն՝ արցախյան հարցը փակվա՞ծ են համարում ՊՆ-ում, և կարելի է հրաժարվե՞լ սեփական պատմությունից:
Արդյոք սա վերևից հրահա՞նգ է, թե՞ մի օր ամեն դեպքում գոնե ՀՀ ազգային հերոսները «կվերադառնան» ՊՆ պաշտոնական կայք՝ ժամանակը ցույց կտա: Իսկ գուցե այս դեպքո՞ւմ էլ «մեղավորը» ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է, որի «մուտքը» Ֆեյսբուք արգելված է:
Ի դեպ, վերջին պատերազմի արդյունքում ՀՀ ազգային հերոսների թիվն ավելացավ, թեպետ ՀՀ ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության պատճառով այն տանուլ տվեցինք»։

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ:
«Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը:
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասաց Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:
«Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնեց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք:
«Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։
Այսինքն՝ այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակեց Աբրահամյանը:
Գալու է ժամանակը, երբ 44-օրյա պատերազմի համար պատասխան է տալու ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Օնիկ Գասպարյանը, Ջալալ Հարությունյանը։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ցավում եմ, երբ Դավիթ Տոնոյանն ասում է, որ եթե իր խափանման միջոցը չփոխեն, այդ ժամանակ կխոսի։ Այսինքն ի՞նչ, դուք գործա՞րք եք առաջարկում իշխանություններին։ Եթե տեղի է ունեցել դավաճանություն, եթե գիտեք փաստեր, որոնք կարող են մեր երկրի համար բեկումնային լինել, այսինքն պատրաստ եք խոսել միայն խափանման միջոցը չփոխելու՞ դեպքում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինս նկատեց՝ միևնույն է Դավիթ Տոնոյանը բոլոր փակագծերը բացելու է՝ անկախ նրանից Հայաստանում լինի, թե ոչ։
«Ջալալ Հարությունյան, որ տեղավորվել եք իշխանության գրպանում, Օնիկ Գասպարյան, որ փախաք, փակվեցիք, դու՛ք եք վարել պատերազմը, դու՛ք եք տվել ռազմաճակատն այս կամ այն կերպ վարելու խնդիր և դուք Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին դեմքերի հետ միասին կանգնելու եք 44-օրյա պատերազմի նյուրեմբերգի առաջ աշխարհի որ ծայրում էլ լինեք։ Գտնելու ենք, բերելու ենք բոլորիդ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են այրվում ադրբեջանական դիրքերը երեկ տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ։ Հայկական զինուժի հրետանու հարվածներից որոշ ադրբեջանական դիրքերի այրվելու հետ մեկտեղ պայթել են նաև այնտեղ եղած արկերը։
«Երեկ ես գրել էի, որ մեր զինվորները մեծ վնաս են հասցրել թշնամուն, ավելին, քան նրանք մեզ: Չգիտեմ, թե ինչու մեր ՊՆ-ն չի ցանկանում ապացույցներ ցույց տալ, որ թշնամին նշանակալի կորուստներ է կրել, բայց դա ես անպայման կանեմ: Վայելեք»,- իր թելեգրամյան ալիքում գրում է Միկա Բադալյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտնել է միայն մեկ մարդկային կորստի մասին:
Հայաստանի ներկայիս իշխանությունները ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու կարգախոսներով եկան, եւ հիմա ասում են, որ առաջին անգամ են գործարկել ՀԱՊԿ մեխանիզմը, բայց այս ամենի, առայժմ անհայտ հետեւանքները կարող են ընկնել մեր գլխին։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայագետ Հայկազուն Ալվրցյանը։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ հետեւանքների կհանգեցնեն նման քայլերը, բայց իշխանությունների բոլոր նախաձեռնություններն արդեն չորրորդ տարին անընդմեջ մեզ միայն աղետներ են բերում»,- ասաց նա։
Ալվրցյանը հիշեցրեց Փաշինյանին, որ ինքն էլ է իշխանության եկել փողոցից եւ արել ու անում են նույնը, ինչ անում էին մարդիկ Ղազախստանում, իսկ հիմա առանց խղճի խայթի դատապարտում է նույն մեթոդը, որ ինքն է կիրառել։
«Փաշինյանի գլխավորած խմբի հետ կապված՝ ժամանակին սխալ է թույլ տրվել՝ նրանք պետք է դատապարտվեին ցմահ ազատազրկման։
Երբ Հայաստանը սկսեց նախագահել ՀԱՊԿ-ում, Փաշինյանը հնարավորություն ուներ անհապաղ դիմել ՀԱՊԿ-ին՝ թշնամուն մեր տարածքից դուրս վռնդելու համար։ Ինչո՞ւ դա չարեց»,- հավելեց Ալվրցյանը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը լիովին կախված է Ռուսաստանից, թեեւ իշխանության է եկել Ռուսաստանին վիրավորելով, սակայն քաղաքականության մեջ նման բանը չի մոռացվում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.