23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը գործող իշխանության ներկայացուցիչներին հիշեցնում է՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, ինչ-որ պահի այն փոխվելու է։
«Հետո գալու է մի ուրիշ իշխանություն ու սկսի վհուկների որս։ Բացահայտվելու է, չէ՞, այս ամենը։ Ի վերջո մամուլն այս տարիների ընթացքում բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է, չէ՞, թե իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքի անդամներն ինչ բիզնեսներ ունեն, ինչպես է նրանց կյանքի որակը փոխվել, ինչպես են բարելավել իրենց կենսական պայմանները, այսպես ասած հողաթափերով, տապչկաներով փողոցից եկել են ու հիմա ինչ ունեցվածքի տեր են։ Դրանք ներկայացվել են, բայց ո՞ւր են հակակոռուպցիոն մարմինները, թրանսփերենսիները, հիմնադրամներն ու դրանց գումարները, ո՞ւր են»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Նրա խոսքով, այսօր նման հրապարակումներն անարդյունք են մնում, մինչդեռ քրեական գործեր են հարուցվում ընտրովի կերպով քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների դեմ։
«Հայցեր են ներկայացվում, ֆինանսական փոխհատուցման պահանջներ են ներկայացվում, որպեսզի ջլատեն, հյուծեն ԶԼՄ-ներին ու դրանց ռեսուրսները, կարողանան լռեցնել։ Բայց դա չի հաջողվելու»,-նշեց նա։
Սաթիկ Սեյրանյանը խոստովանեց, որպես քաղաքացի, լրագրող, լրատվամիջոցի խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ չի կարող ներել այս իշխանություններին պատերազմի ժամանակ հորդող ապատեղեկատվության համար։
«Հիշում ենք բոլորս, թե ինչպես միանձյա որոշումներով լռեցրեցին մամուլին, ինչ պատժամիջոցներ կիրառելով կարողացան սուտը լցնել հասարակության կյանք։ Մեզանից պահանջում էին ճշմարտությունը չասել, որպեսզի հասարակությունը չիմանա իրականությունը, որպեսզի հասարակությունը ոտքի չկանգներ։ Մինչդեռ հասարակությունը կարող էր ճնշում գործադրել ու դադարեցնել այդ մանիպուլյացիան»,-նշեց նա։
Միության նախագահի խոսքով, այս ամենի հետևանքով հասարակության մոտ առաջացավ տոտալ անվստահություն պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։
«Սա աններելի բան է, որովհետև Հայաստանը մշտապես պատերազմի մարտահրավերների առաջ է, ցավոք սրտի, այս իշխանությունների ձեռքով նման իրավիճակ ստեղծվեց։ Հիմա մենք տեսնում ենք, որ հասարակությունը կարդում է ոչ իշխանական ԶԼՄ-ներ։ Իրենք այդ մոնիտորինգն անում են, տեսնում են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ որոշ կազմակերպություններ սկսել են խոչընդոտել սացցանցերում ԶԼՄ-ների հրապարակումների տարածմանը։
«Մեր երկրի հյուսիս-արևելյան հատվածում օրերս տեղի ունեցած ռազմական բախման հետևանքով ունեցանք 3 զոհ։ Ալիևը մեղքը բարդեց Հայաստանի վրա։ Ի պատասխան՝ Հայաստանից հնչում է՝ «մեզ ամուր նյարդեր են պետք՝ խաղաղության դարաշրջան բացելու համար» տխրահռչակ ձևակերպումը»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:Նա նշեց, որ, փաստորեն, ամուր նյարդերը Հայաստանի քաղաքացիներին պետք են զոհվելու կամ անվտանգության կորստին ըմբռնումով մոտենալու համար: Ա. Թևանյանի խոսքով, որքան օպերատիվ ու աղմկոտ էր Փաշինյանը ղազախական գործընթացների ժամանակ, որտեղ, ի դեպ, զուտ ձևական դերակատարում ուներ, նույնքան դանդաղկոտ ու լուռ է նա Ալիևի քայլերին արձագանքելիս, շատ հաճախ այդ արձագանքը նույնիսկ բացակայում է։
«Ալիևն օգտվում է Երևանի, այսպես ասած, ամուր նյարդերից ու անցնում գրոհի՝ օգտագործելով ուլտիմատումների ու շանտաժի լեզուն։ Բաքուն Երևանին առաջարկում է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն իրականացնել ատրճանակի փողի տակ։ Դատելով ամենից՝ Երևանը դեմ չէ, քանզի ամուր նյարդերի տեսությամբ է առաջնորդվում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ասաց, որ նույնն է պատկերը նաև Արցախի հետագա ճակատագրի մասով. «Ալիևը, թերևս ոգևորված Փաշինյանի տարեվերջյան ասուլիսից, հարցը համարում է փակված ու Երևանից պահանջում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմի մեջ՝ հակառակ դեպքում սպառնալով գրավել Զանգեզուրը, Սևանա լիճը, Երևանը։ Պաշտոնական Երևանը կրկին լռություն է պահպանում։ Ավելի ճիշտ՝ Փաշինյանը հիմնավորում է Ադրբեջանի «իրավունքները» Ղարաբաղի մասով՝ զուգահեռաբար բավարարելով թուրքական նախապայմաններից մեկը։
Ալիևը խոսում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու մասին, իսկ Փաշինյանը հիմնավորում է, որ, իբր, «էն գլխից» էլ Ղարաբաղը տված պրծած էր, պարզապես իր մեղքն այն է եղել, որ ինքն այն հանձնել է ոչ թե թղթով, այլ արյամբ։ Ահա այսպիսի հեռակա փոխըմբռնում է արձանագրվում Արցախի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։
Եվ միայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող միջնորդներն են հայտարարում, որ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ և չի կարելի հայ-ադրբեջանական սահմանագծման աշխատանքները կապել Ղարաբաղի հարցի հետ»։
Այս պայմաններում, ըստ նրա, բնական է, որ Արցախի խորհրդարանից պետք է ռեակցիա լիներ պաշտոնական Երևանի դիրքորոշման կապակցությամբ, և այդ ռեակցիան եղավ, ինչը ողջունելի է։
«Հայաստանը հիմա ծանր վիճակում է հայտնվել։ Շատ ավելի ծանր, քան 2020-ի նոյեմբերի 9-ին։ Եթե այն ժամանակ մարդիկ շոկ ապրեցին ու դուրս եկան փողոց, ապա հիմա արտագաղթում են կամ ինքնաօտարվում պետությունից։ Այս պահի գլխավոր խնդիրը, հետևաբար, հասարակական-քաղաքական լայն համախմբմամբ իշխանափոխություն իրականացնելն է։
Դա է Հայաստանի փրկության գլխավոր նախապայմանը»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից Հանրապետական կուսակցության առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը, և խմբակցությունն իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմաթիվ անգամ հայտնել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա շեշտեց, որ այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով։
«Այդ գործընթացը չի կարող իրականացվել ժողովրդի մեջքի հետևում, որովհետև ընթացիկ յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ տեղեկացել ենք հիմնականում Չավուշօղլուից (Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու – խմբ.), իսկ հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, իսկ Ստոկհոլմում երկու երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման առհասարակ տեղեկություն չտարածվեց։
Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ իրենք յուրաքանչյուր քայլը խորհրդակցում և համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։
Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ի վնաս կամ ի հաշիվ, թեպետ մենք արդեն իսկ տեսել ենք արտաքին գործերի նախարարության արտահայտությունը։
Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ, արհամարհելով սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով սփյուռքի հետ։
Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն, կուլ տալով այն բոլոր վայրագությունները և հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու։ Թուրքիայի փոխնախագահը իրենց բյուջեի ներկայացման ժամանակ նշել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները մասնակցել են 44-օրյա պատերազմին, որին հայկական կողմը տվել է զրո արձագանք»,- ասաց Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը շեշտեց, որ հարաբերությունների կարգավորմանը գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածվեց հայտարարություն, որի անդամ է նաև Թուրքիան, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան անմիջական մասնակից էր։
Մամիջանյանն անտրամաբանական է համարում սկսել գործընթացը ենթադրաբար հեռացող Թուրքիայի նախագահի օրոք, որովհետև հաջորդ տարի Թուրքիայում ընտրական տարի է և Էրդողանի վերընտրվելու շանսերը շատ ցածր են։ «Էրդողանը համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար»,- եզրափակեց Մամիջանյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունը չի հաստատել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրական եզրակացությունը և համապատասխան ցուցումներով հետ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, որտեղից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ ստացել են դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ:
«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ ավելի վաղ դատախազությունը չէր հաստատել նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը՝ համապատասխան ցուցումներով գործը հետ ուղարկելով Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:
Ըստ նախաքննական մարմնի՝ 2000-2018 թվականների ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար:
Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով և այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը։
Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու և կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով, հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:
«Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ, խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով:
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները:
Միաժամանակ կրկին անգամ հորդորում ենք սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց, իսկ նման պահանջներ կամ առաջարկներ ներկայացվելու դեպքերի մասին անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը», — ասված է հաղորդագրությունում:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը իր վերլուծության մեջ գրել է .
«14․01․2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակվել են բնական գազի մատակարարման ջերմատվության հետ կապված միջպետական պայմանագրի փոփոխությունը և ամբողջական տեղեկատվությունը։ Իրականում նախարարությունն ուղղակի ստում է, քանի որ ՀՀ կառավարության նիստի օրակարգի 7-րդ կետի փաթեթում (https://www.e-gov.am/sessions/archive/2021/12/23/) չկա որևէ տեղեկատվություն, որ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում։ Այս տեղեկատվությունը հանրությանը հայտնի է դարձել 12․01․2022 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումից։ Ինչու՞ 29․10․2021 թվականին «Գազպրոմ Արմենիա»-յի կնքած պայմանագիրը նույն նախարարությունը չի ներկայացրել հանրությանը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և տարածքային կառավարման նախարարության անարդյունավետ աշխատանքի մասին է խոսում նաև այն փաստը, որ 2 տարի տևած գազային բանակցություններն ավարտվեցին և պայմանագիրը ստորագրվեց այն ժամանակ, երբ գազի գինը միջազգային բորսայում աննախադեպ բարձր էր»։
Ադրբեջանը Թուրքիայի թելադրանքով փորձում է ապամոնտաժել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոյություն ունեցող մեխանիզմները։ Այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները եւ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարությունն այն մասին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ»։
«Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ։ Դա արտահայտվում է նաեւ նրանով, որ պաշտոնական Բաքուն ամենատարբեր խոչընդոտներ է ստեղծում միջնորդների այցերի համար։ Խոսքն ուղղակի արգելքի մասին չէ, դա բացահայտ պահանջել Բաքվում դեռ չեն համարձակվում, այլ տարատեսակ կեղտոտ հնարքների մասին, որոնք ի վերջո անիմաստ են դարձնում հենց այցը։ Օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում է համանախագահների հետ հանդիպումներից՝ նորանշանակ համանախագահների հետ ճանաչողական հանդիպումը չի հաշվվում։ Կամ պահանջում է, որ մուտքն ու ելքը Աղդամով իրականացվի։ Դեմարշի տեխնոլոգիաները բազմազան են։
Վերջերս Ալիեւն իրեն, մեղմ ասած, ոչ լավ հայտարարություններ թույլ տվեց միջնորդների հասցեին։ Նա նախկինում հանդես էր եկել համանախագահների դեմ, իսկ հիմա ավելի բացահայտ արեց դա։ Ակնհայտ է, որ Ալիեւը փորձում է խաղալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակասությունների վրա։ Ընդ որում՝ Մոսկվայում նա դա բացատրում է Արեւմուտքի դեմ գործողություններով, իսկ Արեւմուտքում ասում է, որ գործում է Ռուսաստանի դեմ։ Ամեն դեպքում, վարկաբեկվում է ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես, եւ Ռուսաստանի խաղաղապահ դերը մասնավորապես։ Իսկ հեռահար նպատակը կարող է լինել այն, որ հասնելով խմբի լուծարմանը, պնդել ռուս խաղաղապահների դուրսբերումը։ Ինչո՞ւ է Ալիեւը ձգտում չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Որովհետեւ սա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է։ Իսկ ինչպես հայտնի է, Ղարաբաղը ճանաչված է որպես բանակցային կողմ եւ հակամարտող կողմ։ Այն, որ նա լիարժեք չի մասնակցել, Ադրբեջանի քմահաճության արդյունքն է։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել եւ փորձում է տորպեդահարել ՄԽ գործունեությունը։ Բայց կա նաեւ համարժեք արձագանք՝ պատահական չէր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը կապված չէ հակամարտության հետ, հնչեց Ալիեւի հայտարարություններից հետո։ Ադրբեջանն, ըստ երեւույթին, տանուլ է տալիս իր խաղը։ Ադրբեջանը Թուրքիայի թելադրանքով փորձում է ապամոնտաժել կարգավորման գոյություն ունեցող մեխանիզմները։ Բայց չեմ կարծում, որ այդ փորձը հաջողությամբ պսակվի, ընդհակառակը, կարժանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համապատասխան արձագանքին»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Ադրբեջանը վայրագությունները կատարել են ոչ միայն Թուրքիայի հովանու ներքո, ոչ միայն իրենց անօդաչու սարքերով են գնդակոծել մեր բնակավայրերը, այլ նաեւ ընդդեմ Արցախի հրահրված ռազմական գործողություններում ներգրավված ահաբեկիչների տեղափոխությունը կազմակերպել էր այդ երկիրը՝ Թուրքիան։ — «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորելու շուրջ տեղի ունեցող բանակցություններին։
Ա. Թաթոյանը նկատել է, որ տեղի ունեցող գործընթացը քաղաքական է, որին ինքը չի միջամտում, սակայն արձանագրել է, որ Թուրքիայի կազմակերպմամբ ահաբեկիչների օգտագործումը հանցագործություն է՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բանաձեւի ներքո։
«Հատուկ բանաձեւ կա, որը կոչվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խոչընդոտելու համար վարձկանների օգտագործումը։ Հարց է առաջանում՝ ունե՞նք երաշխիքներ՝ հետագայում մեր իրավունքների պաշտպանության համար»,- նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Օմբուդսմենը խոսել է նաեւ պատերազմի հետեւանքով սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների իրավունքների խնդրի մասին՝ հայտարարելով, որ դրանք շարունակաբար են խախտվում։
Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը՝ զինված, մեր գյուղերի հարեւանությամբ, արդեն կյանքի իրավունքի խախտում է, — նշել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ սահմանափակված է նաեւ նրանց ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ինչքան էլ այս իշխանություններն ասեն, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ այդ նախապայմանները կան և ակնհայտ է, որ Հայաստանը գուցե այդ նախապայմանները բավարարելու խոստում տվել է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ այդ առումով ընդդիմադիր պատգամավորների զարույթը տեղին է։ Պատգամավորը նշեց, որ հայ–թուրքական հարաբերություններում կան հիմքեր կասկածելու, որ այդ գործընթացը թափանցիկ չէ։
«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց իրենք հիմա էլ նախապայմաններ են դնում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, ապա նա ասաց, որ իրենք ռեսուրսներ են հավաքում, քանզի պետք է ունենան այնքան ռեսուրս, որպեսզի կարողանան իրականացնել ռազմավարական նպատակները։
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս արարած հայտարարությանը՝ պատգամավորն ասաց․ «Նա փորձում է վեր դասել իրեն քաղաքական համակարգից, բայց պետք չէ մոռանալ, որ այդ համակարգի հիմնադիրներից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է, և այսօրվա քաղաքական ուժը, որը գտնվում է իշխանության, նույնպես ստեղծվեց իր բարձր հովանու ներքո, չմոռանանք՝ ով էր Նիկոլ Փաշինյանը մինչև «Հայ ազգային կոնգրեսով» պատգամավոր դառնալը, ընդամենը մի ժուռնալիստ, ում քչերն էին ճանաչում»,–ասաց նա։
Հայաստանի իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նպատակը կարող է լինել Ղարաբաղից եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջներից հրաժարումը, ինչն արդյունքում կդառնա Երրորդ Հանրապետության վերջը, որը ղարաբաղյան շարժման հենակետն է։ Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը կատարում է Թուրքիայի նախապայմանները․ նրանք հանձնեցին Ղարաբաղի տարածքները, Նիկոլ Փաշինյանը վախենում է Հադրութն ու Շուշին օկուպացված անվանել, պատերազմից հետո Ղարաբաղ չի այցելում, ոչինչ չի խոսում Հայոց ցեղասպանության մասին։
Շարմազանովը Հայաստանի համար ստեղծված իրավիճակում անընդունելի է համարում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ այն օրինականացնում է Թուրքիայի պահանջները։ «Սա հանցագործություն է»,-համոզմունք հայտնեց ՀՀԿ խոսնակը։
Ինչ վերաբերում է «ֆուտբոլային դիվանագիտությանը», դրա շրջանակում, նրա խոսքով, հենց Հայաստանն է դրել պայմանները, այդ թվում՝ Թուրքիայի դուրս մղումը ղարաբաղյան գործընթացից։
«Այդ ժամանակ Հայաստանի արտգործնախարարը թուրք գործընկերոջը թույլ չտվեց հայտարարություն անել Ղարաբաղի վերաբերյալ։ Բացի այդ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պայման դրեց, որ Թուրքիան նախ պետք է վավերացնի արձանագրությունները։ Քլինթոնը (այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը — խմբ.) հայտարարեց, որ գնդակը Թուրքիայի կողմն է, իսկ հիմա Հայաստանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում նույնիսկ ՀԱՊԿ-ում, իշխանությունը չի կարողանում նրան ներգրավել հանրապետության ինքնիշխան տարածքում ագրեսիան հետ մղելու համար»,-եզրափակեց Շարմազանովը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.