23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ Այնթապի հոգեւոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը:
«Ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով, Ռուսաստանում գործող ռեփեր է, ով անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվեց երկրից և այս պահին գտնվում է Դուբայում: Վերջինս հայտնի է դեռահասների և երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության և հակաքրիստոնեական քարոզներով: Բացահայտ սատանիստ է և չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին: Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն: Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց»,- գրել է նա:
Այս պահին անհավանական է թվում, սակայն որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եթե Ռուսաստանը Դոնբասը ճանաչի, ինչպես Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ապա չի բացառվում, որ Լեհաստանն ու Ռումինիայի կողմից ԱՄՆ-ը մտնեն Արեւմտյան Ուկրաինա։ Եվ Լեհաստանը, եւ Ռումինիան տարածքային նկրտումներ ունեն Ուկրաինայի հանդեպ։
Ինչն է հետաքրքիր, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը վիճարկվում է, ապա, հետեւապես, պետք է վիճարկվի դրա հետեւանքով ստեղծված Ուկրաինայի ներկայիս սահմանները։ Ստացվում է, որ Սրեւմտյան Ուկրաինան, Բուկովինան եւ Ուժգորոդը պետք է վերականգնեն մինչպատերազմյան իրենց կարգավիճակը։
Որքան էլ տարօրինակ չլինի, դա ձեռնտու է եւ Ռուսաստանին, եւ ԱՄՆ-ին եւ Ուկրաինայի արեւմտյան հարեւաններին։
Երբ երկրի շահը ստորադասվում է դրսի խաղացողների ինտրիգներին, երբ հույսը դրվում է արտաքին ուժերի վրա, երբ մտնում ես գետն առանց լողալ իմանալու, ապա արդյունքներից պետք չէ բողոքել։
Ուկրաինացիները զոհում են սեփական երկիրը մտնելով աշխարհքաղաքական խաղերի մեջ, որտեղ իրենք խաղացող չեն, այլ օբյեկտ են»,֊գրել է Դանիելյանը։
Հայտարարությունները, որոնք այսօր արվում են իշխանությունների կողմից, անվտանգային համակարգի պատկերացումներից զուրկ հայտարարություններ են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը` անդրադառնալով պաշտոնական Երևանի՝ Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին առաջարկությունների փաթեթ փոխանցելու փաստին։
Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդ փաթեթի բովանդակությանը՝ ասաց, որ այն վերաբերում է հայելային կարգով զորքերի հետքաշմանը և սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայմանը՝հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները:
Ըստ փորձագետի` հայելային կարգով զորքերի հետքաշում ձևակերպումն իր մեջ վտանգներ է պարունակում։
«Այն ենթադրում է` տարածքները, որոնք ադրբեջանցիներն օկուպացրել են, հայելային կարգով զորքերի հետքաշման պարագայում հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Փոխարենը՝հայկականդիրքերըհասնելուենԳորիսուԿապան: Ստացվում է՝ Կապան քաղաքըդառնումէսահման։ Այդպիսիհայտարարություններըսպառնալիքենոչմիայնտեղիբնակչությանհամար, այլևդրանց միջոցով Հայաստանիսուվերենությունն է հարցականիտակդրվում»,-ասաց փորձագետը։
Գառնիկ Դավթյանի կարծիքով` այդպիսի հայտարարություն անելու համար պետք է պատկերացում ունենալ չեզոք գոտու մասին։
«Այնպես է ստացվում, որ ՀայաստանիևԱդրբեջանիմիջև չեզոքգոտինՀՀսուվերենտարածքիհաշվինէարվում։ Կարող էին այդ նույն հայելային կարգով զորքերի հետքաշումը պնդել, որ դա պետք է լինի, օրինակ, Քարվաճառի տարածքի հաշվին»,- ասաց փորձագետը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պատրաստ է սկսել առանց նախապայմանների։ Փորձագետը հայտարարությունը մեկնաբանում է այսպես. փաստորեն, հայկական կողմը համակերպվել է այն մտքի հետ, ըստ որի՝ ադրբեջանական կողմը օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքներ։ Ըստ էության, հայկական կողմն իր տարածքները զիջում է Ադրբեջանին։
Գառնիկ Դավթյանը նկատում է, որ իշխանությունն այդպիսիքայլերիգնումէմեկնպատակով`իրաթոռըպահպանելուհամար, այլն էլ` պետականության հաշվին։
«Մենք լավ գիտենք, որ Ն.Փաշինյանն այլևս մեծ աջակցություն չունի Հայաստանի ներսում և իր հույսը դնում է արտաքին աշխարհի լիդերների և, ինչու չէ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա։ Նա նաև քաղաքականառուծախիհաշվին փորձում է պահպանելիրաթոռը։Փաշինյանինպատակնէծառայելադրբեջանականքաղաքականշահին` զիջելովհայկականտարածքներ։Հետո ասել` փաստի առջև ենք կանգնել, ի՞նչ եք ուզում՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»,-ասաց բանախոսը։
Ադրբեջանն անցել է թաքնված սպառնալիքի լեզու բանեցնելուն: Օրինակ՝ Հայաստանըպետքէդասերքաղի, հայերըպետքէհասկանան, որսաեզակիհնարավորությունէ, և այլն։ Գ. Դավթյանն այսպես է մեկնաբանում այս սպառնալիքը. Ադրբեջանում հասարակությունն սկսել է խոսել, որ եթե Ալիևը «ազատագրել է» Արցախն ամբողջապես, ապա ինչու՞ են Արցախում տեղակայվել ռուս խաղաղապահները, այլ ոչ` ադրբեջանական զինված ուժերը։
«Ալիևը լավ է գիտակցում, որ այդ քաղաքական գործընթացներն իր օգտին չեն ծառայում։ Ալիևըփորձումէշանտաժիլեզվով հայերինստիպելգնալխաղաղության։Սա հնարավորություն կտա Ալիևին արտաքին աշխարհին ցույց տալ, որ մենք չենք պարտադրում, այլ հայերն են մեզ հետ ուզում խաղաղ ապրել։
Եվ երկրորդ` Ալիևը իր ասուլիսումասաց, որՀայաստանում կան ռևանշիստական ուժեր, և Ալիևը փորձում է չեզոքացնել այդուժերին։
Իսկ այդուժերին չեզոքացնելու միջոցն է` ստիպել հայերին, որպեսզի նրանք գնան խաղաղության պայմանագրի կնքմանը»,- եզրափակեց բանախոսը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարություն է տարածել :
«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:
Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:
Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:
Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները…
Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը
Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:
Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն։
Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:
Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:
Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:
Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:
Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:
Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:
Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:
Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:
Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:
Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,- ասվում է հայտարարությունում:
Հոգեբուժարաններում անգործունակ անձիք հաճախ կորցրած են լինում իրենց խնամակալների հետ սոցիալական կապերը, ոմանք նույնիսկ տեղեկացված չեն լինում, թե ովքեր են իրենց խնամակալները, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին։
«Ցավոք, հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի հաստատություններում բուժում և խնամք ստացող անգործունակ անձիք հիմնականում անտեսված են նաև խնամակալների կողմից», — ասաց Թաթոյանը։ Հոժարակամ և հարկադիր բուժման խնդիրներին անդրադառնալով՝ պաշտպանն ասաց, թե գործնականում խախտումները շարունակվում են։
«Օրինակ՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց։ Մնացած 394 պացիենտի փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք գտնվում են սեփական կամարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում։ Իրականում, մեր հանդիպումները պացիենտների հետ ցույց են տվել բոլորովին հակառակը. մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց փաստաթղթերից ստացվում է, որ գտնվում են հոժարակամ», — ասաց Թաթոյանը։
Նա նշեց, թե ուսումնասիրել են փաստաթղթերը, վեր են հանել միևնույն անձի՝ իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ։
«Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ իրականում մարդիկ ստարոգրել են փաստաթղթեր՝ առանց իմանալու, թե ինչ են ստորագրում։ Սա լրջագույն մտահոգության հարց է, որ արձանագրել ենք ոչ միայն Սևանում, այլ նաև Վարդենիսի տուն-ինտերնատում։ Արձանագրել ենք դեպքեր, երբ հոգեբուժական կազմակերպություններում բաժանմունքների մուտքի դռները եղել են կողպված և դրանք բացել է միայն անձնակազմը։ Այսինքն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք բաժանմունքներից կարողացել են դուրս գալ միայն սահմանված ժամերի։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ նրանք այնտեղ պահվել են իրենց կամքին հակառակ», — ներկայացրեց պաշտպանը։
Ժնևում ավարտվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունները, որոնք 1,5 ժամ են տևել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանակցությունների հիմնական թեման դարձել է Մոսկվայի առաջարկներն անվտանգության երաշխիքների վերաբերյալ և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Լավրովի խոսքով՝ ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան տրամադրել ռուսական կողմի առաջարկների վերաբերյալ:
«Մեր հանդիպումը միջանկյալ էր: Էնթոնի Բլինկենն ինձ հայտնել, որ գոհ է կարծիքների փոխանակումից, որոնք կօգնեն իրենց հաջորդ շաբաթ, դա արդեն մի քանի անգամ ընդգծվել է, մեզ գրավոր պատասխան ներկայացնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Մոսկվան բազմիցս խոսել է նման քայլի անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ ռուսական կողմը զգուշացրել է, որ «հավերժ չի սպասելու» պատասխանին:
Լավրովը հավելել է, որ ճիշտ կլիներ, որ Վաշինգտոնը ներկայացներ իր պատասխանը, ինչի մասին ինքը խնդրել է Բլինկենին:
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
«Պատերազմից հետո Թուրքիան պատմական շանս է ստացել մեր տարածաշրջանում ներկայություն ունենալու համար և այդ պատմական շանսը մենք ենք նրան ընձեռել՝ հայ-թուրքական բանակցությունների պրոցեսով»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան հասկանում է, որ ՌԴ ուշադրությունը որոշակիորեն շեղված է Անդրկովկասից և ինքը կարող է ձգտել մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչը կարող է լինել և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ տնտեսական ինտերվենցիայի ձևով:
«Այսօր հայ-թուրքական բանակցությունները ընթանում են և, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մայիսին շատ հստակ որոշ փաստաթղթեր պետք է լինեն, որոնք կարծում եմ կհրապարակվեն և պայմանավորվածությունները կստանան միս ու արյուն»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Միջազգայնագետի ներկայացմամբ՝ ԱՄՆ վերլուծական կենտրոնների հրապարակած տեղեկություններով ՌԴ-Ուկրաինա բախումը 80-90%-ով տեղի է ունենալու և նկատեց, որ ԱՄՆ-ը նախապատրաստվում է հակընդդեմ գործընթացով պատժամիջոներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ անմիջականորեն չմասնակցելով կոնֆլիկտին:
Վերլուծելով բախումների պրակտիկան՝ Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ, եթե կոնֆլիկտը երկարաձգվի, ապա Ռուսաստանի դեմ կարող են բացել այլ ճակատներ, որպեսզի ջլատեն դեպի Ուկրաինա կենտրոնացած ՌԴ ուժերը:
«Բնականաբար, ես չեմ բացառում, որ Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն ճեղքում անել և Սյունիքի այդ «միջանցքը» վերցնեն»,- ասաց միջազգայնագետը:
Նա չբացառեց, որ նման բախումներ կարող են հրահրվել նաև Ղազախստանում և Աֆղանստանում:
«Ցավոք, ՀՀ իշխանությունները բանակցություններ չեն վարում ԱՄՆ-ի հետ նման իրավիճակում որոշակի երաշխիքներ ստանալու, քանի որ Թուրքիայի վրա ազդեցություն կարող է ունենալ միան Միացյալ Նահանգները»,- շեշտեց Սուրեն Սարգսյանը և նման ճնշումների դեպքում հնարավոր համարեց, որ Թուրքիան ներգրավվածություն չունենա միջանցքի բացման հարցում:
Տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունենում ՌԴ-ի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հանդիպումը, որը հաջորդել էր փոխնախարարների հանդիպմանը, իսկ որոշ տեղեկություններով նաև այս հանդիպմանը հաջորդելու է նաև նախագահների հանդիպումը՝ միջազգայանգետը գտավ, որ եթե այդ հանդիպումներում լուծումներ չգտնվեն՝ բախումն անխուսափելի կլինի:
Օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել:
Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել, որը դատախազությունը ստացել էր Արարատի մարզպետից, որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020 -2021 թթ ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար:
Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի իմացության, հետագայում այդ գումարները տնօրինել է ինքը՝ իր ֆինանսական խնդիրների պատճառով:
Նա պատրաստակամություն էր հայտնել, որ պատճառված վնասը իր կողմից կվերականգնի:
Կայքի տեղեկություններով՝ սակայն հունվարի 13-ին Անուշ Դ.-ն այցելում է որդու շիրիմին, ապա կատարում ինքնասպանության փորձ, իսկ հունվարի 15-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահանում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին, ժամը 11.40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել էր, որ նա Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է: Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա:Լուրեր Հ
Արդեն տեղեկացվել է, որ Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում պարզվել են շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներ:
Դատախազությունից հայտնում են, որ դրանց նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազը կոնկրետ առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին: Առաջարկվել է հրատապ կարգով քննարկման առարկա դարձնել դրանք՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքի բնակչությունն ամեն օր առնչվում է հուղարկավորության գործընթացի, հետևաբար նաև ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի, իրավահարաբերությունների թերկարգավորվածության հետ:
Դատախազության կողմից, մասնավորապես, առաջարկվել է գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանման և վերահսկողության բացակայության պայմաններում քաղաքացիների կողմից հողազավթումների պրակտիկան վերացնելու նպատակով գերեզմանատների տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որը օրենքով սահմանված չափով կարող է տրամադրվել հուղարկավորության համար, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով: Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը:
Բացի այդ, ըստ ուսումնասիրության, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը վերահսկողական մեխանիզմներ չունի կամ դրանք պատշաճ չի իրականացնում պարզելու համար՝ արդյոք գերեզմանատեղից վերցված և ՀՈԱԿ ներկայացված փաստաթղթերն իրականությանը համապատասխանում են, թե ոչ: Ելնելով դրանից՝ առաջարկվել է մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ, ինչը կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը:
Հաշվի առնելով, որ գերեզմանատան վարիչի կողմից գերեզմանատանը բիզնես ծառայություններ մատուցելը նպաստավոր պայմաններ է ստեղծում անօրինական վարձատրություն կամ կաշառք ստանալու համար՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է վերացնել կանոնադրությամբ արձանագրված նման լիազորությունը՝ միաժամանակ հսկողություն սահմանելով քաղաքացիների կողմից բետոնապատման ընթացքում տրամադրված գերեզմանի սահմանների պահպանման նկատմամբ: Բացի այդ, առաջարկվել է ստեղծել նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ՀՈԱԿ-ի հաշվեհամարին:
Նկատի ունենալով, որ իրավիճակը գերեզմանոցային ծառայությունների մատուցման ոլորտում գործնականում չի փոխվում անգամ հարուցված բազմաթիվ քրեական գործերի, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված քրեական հետապնդումների պայմաններում՝ Երևան քաղաքի դատախազը բարձրացրել է ՀՀ օրենսդրության պահանջների պահանմամբ ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը՝ սկսած ոլորտը համակարգող կամ ոլորտի նկատամամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներից մինչև «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ղեկավար կազմը, աշխատակիցները, գերեզմանատան վարիչները և հսկիչները:
Միջնորդագրով դրվել է նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններ-«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–գերեզմանատան վարիչ-գերեզմանատան հսկիչ քառաստիճան համակարգում կարգավորող իրավանորմերի և հարաբերությունների կատարման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման և կատարելագործման անհետաձգելի միջոցառումներ սկսելու հարցը:
Պատրաստակամություն է հայտնվել դատախազության կողմից, իր իրավասության շրջանակներում, ներգրավվելու համապատասխան աշխատանքներում:
Միջնորդագիրը ներկայացվելուց հետո Երևանի քաղաքապետն արձագանքել է: Բարձրացված հարցերի շուրջ արդեն իսկ նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև:
Գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
Նախագահ Բայդենն ավարտում է իր պաշտոնավարման առաջին տարին Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պայմաններում: Նախագահն ու պետքարտուղարը նախազգուշացնում են ռուսական կողմին դիվանագիտական լուծումներ գտնելու անհրաժեշտության և հարևան Ուկրաինա չներխուժելու մասին
Միացյալ Նահանգների նախագահը իր պաշտոնավարման առաջին տարվա վերաբերյալ իր ելույթում անդրադարձել է Ռուսաստանին, ուր ընդգծել է, որ Մոսկվան պատասխանատվության կենթարկվի, եթե ներխուժի Ուկրաինա: Բայդենը շեշտում է՝ ներխուժումը կունենա աղետալի հետևանքներ Ռուսաստանի ու երկրի տնտեսության համար:
Շաբաթներ շարունակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տասնյակ հազարավոր զորքեր է կուտակել ուկրաինական սահմանի երկայնքով, ինչը Ուկրաինան և ԱՄՆ-ն որակում են որպես ակնհայտ սպառնալիք:
Երկու նախագահները դեկտեմբերին երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել, իսկ անցյալ շաբաթ դիվանագիտական թիմերը հանդիպել են եվրոպական երեք մայրաքաղաքներում՝ փորձելով լիցքաթափել իրավիճակը:
«Ամերիկայի Ձայն»-ը Կիևում զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի հետ, որտեղ նա այս շաբաթ հանդիպել է Ուկրաինայի ղեկավարության հետ՝ ի նշան աջակցության:
«Մենք Ռուսաստանին առաջարկել ենք հստակ ընտրություն կատարել երկխոսության և դիվանագիտության, կամ առճակատման և հետևանքների միջև։ Մենք ներգրավված ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական ինտենսիվ երկխոսության մեջ, հույս ունեմ, որ Ռուսաստանը գնալու է դիվանագիտական ճանապարհով։ Դա ակնհայտորեն նախընտրելի է»,- նշել է Բլինքենը:
ԱՄՆ Կոնգրեսում Բայդենի քննադատներն ասում են, որ նա պետք է հաստատակամ լինի Պուտինի հետ երկխոսության հարցում:
«Այժմ ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի ներխուժումը կասեցնելու վրա՝ առանց անդրադառնալու, թե ինչ կլինի հետո։ Այն, ինչ տեղի կունենա հետո, դեռևս դժվար է կանխատեսել: Ռուսները ներխուժելու դեպքում շատ լավ առաջին օր կունենան, սակայն դրանից հետո իրավիճակը շատ է բարդանալու։ Երկիր օկուպացնելը շատ դժվար է: Դա թանկ գին ունի, թե՛ զոհերի, և թե՛ նյութական տեսանկյունից: Նախագահն ասել է, որ մատնանշել է դա նախագահ Պուտինին, և դա մի բան է, որը պետք է ընդգծել»,- ասում է հանրապետական սենատոր Ջեյմս Ռիշը:
Օսթինում Թեքսասի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջերեմի Սուրին ասում է, որ Բայդենը դասեր է քաղել Սառը պատերազմից, Ռուսաստանի հետ շփման հարցում:
«Կարծում եմ՝ կարևոր է, որ նա համոզվի, որ Վլադիմիր Պուտինը չի թերագնահատում Միացյալ Նահանգների վճռականությունը: Բայց նա նաև ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները սահմանափակ նպատակներ ունի: Մեր նպատակը ոչ թե Ուկրաինայի շուտափույթ անդամակցությունն է ՆԱՏՕ, այլ մենք թույլ չենք տա արտաքին ուժերին թելադրել ՆԱՏՕ-ի ապագան։ Այնպես որ, կարծում եմ, որ այդ հստակ գծերի առկայությունը կարևոր է»,- նշում է Ջերեմի Սուրին Skype հարթակի միջոցով։
Դիվանագիտական երկխոսության հերթական փուլը նախատեսվում է անցկացնել ուրբաթ օրը, երբ պետքարտուղար Բլինքենը հանդիպում կունենա է իր ռուս գործընկերոջ հետ: Միևնույն ժամանակ, Բայդենն ակնարկում է, որ գնդակը ռուսական կողմի դաշտում է, և Պուտինը պետք է որոշի իր հաջորդ քայլը, որին հետևում և սպասում է Ուկրաինան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.