23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նիկոլ Փաշինյանը փորձում է խեղաթյուրել արցախյան բանակցությունների ողջ գործընթացի պատմությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում հնչած մի շարք տարակուսելի հայտարարություններին:
Մասնավորապես Փաշինյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ սպառնալից հայտարարությունները, նշել էր, թե դրանք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994-ից հետո: «Ալիեւի հայտարարությունների մեջ կուտակված վրեժի էլեմենտներ կան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Աբովյանի՝ տրամաբանությունից և բանականությունից դուրս է, երբ Նիկոլ Փաշինյանը 90-ականներին ինչ-որ մարդու, ոչ պետական այրի հնչեցրած կարծիքը համեմատում է թուրք-ադրբեջանական պետական կոնցեպտի հետ:
Զրուցակիցն ընդգծեց՝ կարծիքի և պետական կոնցեպտի տարբերությունը շատ մեծ է, Հայաստանը երբեք չի հնչեցրել հավակնություններ Ադրբեջանի հանդեպ, երբեք չի ասել, որ Ադրբեջանի էթնիկ տարրը պետք է ոչնչացվի, իսկ Ադրբեջանի դեպքում դա պետական կոնցեպտ է, որը համահունչ է թուրքական կոնցեպտին։
«Աբսուրդ է համեմատական անցկացնել ադրբեջանական պետական կոնցեպտի և ինչ-որ անձանց հայտարարությունների միջև, սա զավեշտ է»,-ընդգծեց Աբովյանը:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի թեզին, թե ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները ևս պետք է մասնակցեն Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին, Արման Աբովյանը նկատեց, որ այստեղ ևս առնչվում ենք փաստերի և մանիպուլյատիվ խեղաթյուրումների հետ.
«Բոլոր ժամանակներում, երբ քննարկվում էր արցախյան հիմնախնդրի լուծումը, հանրաքվեի վերաբերյալ հարցը միշտ ընդհանուր կոնցեպտում է դիտարկվել, իսկ ընդհանուր կոնցեպտի նպատակը Արցախի դե ֆակտո անկախությունը դարձնել դե յուրե անկախություն: Մեզ համառորեն փորձում են համոզել, Արցախի անկախությունը չունի հեռանկար, սա սուտ է, ունեցել է հեռանկար և ունենալու է, սա անբեկանելի է»,-ասաց Աբովյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որտեղ նա պնդում էր, թե Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արման Աբովյանն արձագանքեց.
«Սա այնքան պրիմիտիվ մանիպուլյացիա է,եթե Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բա ինչի՞ մասին էին բանակցություններ գնում, կամ Ադրբեջանը ո՞նց է 1994թ-ին ստորագրել հրադադարի փաստաթուղթ, որտեղ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը ներկայացված են հավասարազոր իրավական միավորներ»,-ասաց նա:
Ըստ Արման Աբովյանի՝ իշխանությունները փորձում են նման մանիպուլյատիվ հայտարարություններով արդարացնել իրենց ադրբեջանամետ քաղաքականությունը.
«Ես չեմ հասկանում, ինչու՞ են նման թեզեր նետվում դաշտ, ինձ մոտ տպավորություն է, որ ամեն կերպ փորձում են արդարացնել իրենց ադրբեջանամետ և թուրքամետ քայլերը: Մեր իշխանությունները հայտարարել են այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» մասին, սակայն Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են՝ ցույց տալու, որ ոչ մի «խաղաղության դարաշրջան» էլ հնարավոր չէ:Ես զարմանում եմ, Թուրքիան և Ադրբեջանն էլ ի՞նչ պետք է անեն, որ հասկանանք՝ իրենք ոչ մի նպատակ չունեն մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատեն: Մեր իշխանությունները բացում են խաղաղության դարաշրջան, որը բերում է միայն մարդկային և տարածքային կորուստների, հիմա փորձում են այս հայտարարություններով ամեն կերպ արդարացնել իրենց քայլերը»,-ասաց զրուցակիցը:
Զրուցակցի արձանագրմամբ՝ իշխանությունները փորձում են նաև հանրությանը համակերպել պարտության, Արցախի կորստի հետ.
« Հանրությանը փորձում են համոզել, որ թուրք-ադրբեջանական ոհմակի հետ խաղաղություն հաստատել հնարավոր է, մեզ փորձում են համակերպել ինքնասպանության հետ, մեզ ասում են՝կապ չունի հայրենիք ունես, թե՝ չէ, կարևորը փորդ կուշտ լինի հպարտ քաղաքացի»,-եզրափակեց Արման Աբովյանը:
Դոնբասում Ուկրաինայի միացյալ ուժերի օպերացիայի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը հայտարարել է երկիր Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման ամսաթիվը։ Նրա խոսքով՝ «հարձակումը» պետք է տեղի ունենա 2022 թվականի փետրվարի 20-ին։ Այս մասին հայտնում է The Times-ը։
«Տարբեր սցենարների թվում փետրվարի 20-ը նշվում է որպես ներխուժման պոտենցիալ մեկնարկի ամսաթիվ. դա այն ամսաթիվն է, երբ ավարտվում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը, և 69-ամյա նախագահ Պուտինը, որը ցանկանում է սիրաշահել չինացիներին, կարող է չցանկանալ արատավորել այդ իրադարձությունը (առանց այդ էլ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտվել են արևմտյան մի շարք երկրների կողմից` խմբ.): Դա նաև նշանավորում է Ուկրաինայի հետ սահմանին ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ավարտը»,- ասել է Պավլյուկը The Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռուսական հարձակումը կսկսվի հարավ-արևելքից։ Այս ընտրությունը պայմանավորված կլինի նրանով, որ այնտեղ է կենտրոնացված երկրի պաշտպանական ձեռնարկությունների զգալի մասը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երեկ ծանոթացել են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցով աշխատանքներին: Նրա խոսքով՝ հաջողությամբ արդեն և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ճանապարհներ են կառուցվում:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին Ալիևը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար և ադրբեջանակա-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասիմի հետ տեսակապով կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք դրական լուրեր ենք ստանում Հայաստանից: Հայաստանն իր կողմից նախատեսում է մեկնարկ տալ այդ աշխատանքներին: Հուսով եմ, որ հետպատերազմական ժամանակահատվածը նոր հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար: Իհարկե, Իրանի ներդրումն այդ աշխատանքներում շատ նշանակալի է»,- ասել է Ալիևը:
Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակիչներն այսօր փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը:
Արցախի ԱԺ-ի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմեց՝ բնակիչները պահանջել են, որ ադրբեջանցիները տիրոջ իրավունքով չօգտագործեն ճանապարհը, այլ նախապես զգուշացնեն, համաձայնության գան՝ նոր անցնեն այդ ճանապարհով: Մերոնք իրենց պահանջները ադրբեջանցիներին փոխանցել են ռուս խաղաղապահների միջոցով, այնուհետև՝ բանակցություններից հետո, բացել են ճանապարհը:
Արցախցի պատգամավորը հայտնեց, որ ադրբեջանցիները չեն արձագանքել դեռևս արցախցիների պահանջին.
«Մյուս անցնելուց կտեսնենք, նախապես տեղյակ կպահե՞ն, և արդեն հասկանալի կլինի՝ ընդունվե՞լ են հայկական կողմի պահանջները»:
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ բնակիչների համբերությունն արդեն հատել է, փորձում են ինքնակազմակերպվել և այդ կերպ ապահովել իրենց սեփական անվտանգությունը.
«Եթե իրենք ապրում են Արցախում, նշանակում է՝ չեն վախենում թշնամու սադրանքներից, պետք է թշնամին էլ դա հասկանա և սադրանքների չդիմի, հակառակ դեպքում՝ նման միջադեպեր էլի կլինեն: Հուսով եմ՝ սա ադրբեջանցիների համար ազդակ կլինի»,-ասաց Հակոբյանը և հավելեց.« Արցախում ապրող յուրաքանչյուր ոք հերոս է, քանի որ ապրում է՝ գիտակցելով, որ մի քանի մետր այն կողմ արնախում թշնամի է: Միայն հայրենիքի հանդեպ մեծ սերն է, որ կարող է ստիպել մարդուն ապրել այդպես: Հատկապես պատերազմից հետո դողում ենք մեր հայրենիքի համար և այլ կերպ ենք դիտարկում ամեն բան: Մինչ այս մտածում էինք, որ բանակցությունների արդյունքում Արցախի հարցն ի նպաստ Հայաստանի կլուծվի, բայց հակառակն ենք ականատես լինում, Հայաստանի իշխանություններն այս 25%-ի հարցն են ուզում փակել և վերջացնել: Մեզ մնում է հաստատակամ ապրել Արցախում և այնպես չանենք, որ Արցախը հանկարծ հայաթափվի»-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջացած լուրջ ճգնաժամը, որում անուղղակի ներգրավված են մեծ թվով երկրներ, հնարավոր էսկալացիայի դեպքում Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատ բան կախված է հնարավոր բախման մասշտաբներից, ճգնաժամային իրավիճակի ձգձգումից և դրանում երևացող կամ չերևացող ներգրաված կողմերից։
Այդ դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ «մերձեցում», նախապայմանների կատարման պատրաստակամություն ՀՀ իշխանություններին չի փրկի։
Ռիսկերի, ճգնաժամերի կառավարման գործիքակազմ այս իշխանությունը չունի, դա է պատճառը, որ մեծ տարածաշրջանում ցանկացած պայթյունավտանգ իրավիճակ ՀՀ-ին նոր սպառնալիքների առաջ է կանգնեցնում»։
Մեր «բարեկամ» ադրբեջանը և թուրքիան հակահայկականության աննախադեպ էսկալացիա են ձեռնարկել. Այլազգի «գիտակների» (հիմնականում՝ հրեաների) միջոցով միջազգային մամուլը բառացի հեղեղվել է մեր ազգային պատմության անգամ աքսիոմատիկ ճշմարտությունները հիմնովին աղավաղելու, ազգային արժանապատվությունը նսեմացնելու կեղտոտ նյութերով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
Երկրին ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին երես:
Մինչ մենք մեր անասելի բարձր իրազեկվածությունն ենք ցուցաբերում ու անբեկանելի կանխատեսումներ անում Երկրի քաղաքական անցուդարձի չորրորդական հարցերի շուրջ, իսկ մամուլի որոշ հայտնի աղբյուրներ էլ ստանձնել են ներազգային ու միջանձնային հակամարտությունները անշեջ պահելու առաքելությունը, մեր «բարեկամ» ադրբեջանը և թուրքիան հակահայկականության աննախադեպ էսկալացիա են ձեռնարկել:
Ինչպես իրենց, այնպես էլ այլազգի «գիտակների» (հիմնականում՝ հրեաների) միջոցով միջազգային մամուլը բառացի հեղեղվել է մեր ազգային պատմության անգամ աքսիոմատիկ ճշմարտությունները հիմնովին աղավաղելու, ազգային արժանապատվությունը նսեմացնելու կեղտոտ նյութերով:
Վերջերս ընդհուպ Թամանյանի դիվիզիան ռուսական միջավայրում հրամցվել է իբրև դասալիքների և դավաճանների խայտառակ թայֆա, որով փորձ է արվել ապացուցելու իբրև մեր ազգային հավաքական կայուն բացասական կերպարը:
Պարզ է, որ սա սոսկ զգացմունքային երևույթ չէ, սա հեռահար քաղաքականություն է՝ միտված արդարացնելու հետագա ռազմատենչ քայլերը:
Պաշտոնական և ոչ պաշտոնական բոլոր աղբյուրներով հարկ է անդրադառնալ այս երևույթին, ընդ որում՝ խիստ համակարգված ու նպատակասլաց:
Առանձին նվիրյալներ առանց որևէ պաշտոնական հրահանգի սա անում են, բայց դա բավարար չէ և չի կարող համարժեք լինել: Առավել ևս աններելի է, երբ միևնույն հարցի առնչությամբ նույն քաղաքական համակարգի տարբեր դեմքեր իրարամերժ տեղեկություններ են տարածում, ինչը ևս լավ նյութ է մեր «բարեկամների» համար»,-գրել է նա։
Ուկրաինա ներխուժումը «ցավալի, դաժան ու արյունալի գործի» կհանգեցնի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է The Independent-ը։
Իրավիճակի շուրջ հետախուզական տվյալները «մռայլ են», բայց, ասել է նա, պատերազմն անխուսափելի չէ: Նա Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել «աղետալի քայլից»։
Ջոնսոնն ասել է, որ Ուկրաինան «կպայքարի» «ներխուժման» դեպքում՝ հնարավոր ռազմական գործողությունները համեմատելով չեչեն-ռուսական հակամարտության տարիների հետ: «Շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանում մարդիկ հասկանան, որ դա կարող է նոր Չեչնիան» դառնալ: «Մենք պետք է հստակ հասկացնենք Կրեմլին, Ռուսաստանին, որ դա աղետալի քայլ կլինի»։
Կիեւից դուրս են բերվում բրիտանական դեսպանատան որոշ աշխատակիցների: Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այդ քայլն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ԱՄՆ դեսպանատան ամբողջ անձնակազմի ընտանիքներին կարադրեց լքել երկիրը՝ «ներխուժման» վտանգի պատճառով:
ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուժերը պատրաստության վիճակի են բերում և լրացուցիչ տեխնիկա ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր՝ Ռուսաստանի հետ լարվածության աճի ֆոնին. ասվում է դաշինքի պաշտոնական կայքում:
Մասնավորապես՝ Դանիան ռազմանավ է ուղարկում Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչներ ուղարկել Լիտվա։ Իսպանիան նավեր է ուղարկում՝ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է կործանիչները Բուլղարիա ուղարկելու տարբերակը։ Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդերլանդները ապրիլից Բուլղարիա կուղարկի երկու F-35 կործանիչ, ինչպես նաև մեկ նավ և ցամաքային ստորաբաժանումներ կբերի ՆԱՏՕ-ի պահեստային արձագանքման ուժերի համար։
«Ես ողջունում եմ դաշնակիցներին, որոնք լրացուցիչ ուժեր են տրամադրում ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար, այդ թվում՝ Դաշինքի արևելյան հատվածի ուժեղացման միջոցով: Մենք միշտ արձագանքելու ենք մեր անվտանգության միջավայրի ցանկացած վատթարացմանը, այդ թվում՝ ուժեղացնելով մեր հավաքական պաշտպանությունը»,- այս առիթով ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։
Իր հերթին` ՌԴ-սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորակազմի ավելացմանն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«ՆԱՏՕ-ի հայտարարությունները զորքերի ավելացման և ուժերն ու միջոցները դեպի արևելյան թև քաշելու մասին ուժեղացնում են անվտանգության ոլորտում լարվածությունը։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, մենք ձեզ հետ տեսնում ենք այն հայտարարությունները, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքը հրապարակում է կոնտինգենտի ավելացման և արևելյան թևում ուժերն ու միջոցները կենտրոնացնելու մասին: Այս ամենը հանգեցնում է նրան, որ լարվածությունն աճում է», — լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը:
«Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի չի ունենում այն պատճառով, ինչ մենք՝ Ռուսաստանը, անում ենք։ Այս ամենը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների արածի պատճառով և այն տեղեկատվության, որ նրանք տարածում են», — ընդգծել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում լարվածության աճին նպաստում է նաև «տեղեկատվական հիստերիան», որը ԱՄՆ-ն ու դաշինքում նրա դաշնակիցները սկսել են։
Հիշեցնենք, որ արևմտյան ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածում ՌԴ-ի` Ուկրաիանայի վրա հարձակվելու վերաբերյալ: Իր հերթին, ՌԴ-ն սա որակում է որպես անհիմն մեղադրանքներ` միևնույն ժամանակ Բելառուսի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ սկսելով:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հավանաբար, Կուբայի` 1962 թ. ճգնաժամից ի վեր երրորդ աշխարհամարտի ամենամեծ սպառնալիքն է. այդ ժամանակ միջուկային հարվածների պատրաստ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը կարողացան իրավիճակը թուլացնել:
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի այսօր ստորագրված կարգադրության մեջ։
Նշենք,որ ԱԺ աշխատակազմին պարգեւատրում էր տրվել նաեւ 2021 թվականի դեկտեմբերին, ընդ որում՝ երկու անգամ։
Ստացվում է ԱԺ-ն մեկ ամսվա ընթացքում երեք անգամ պարգեւատրում է բաժանել։ Մինչդեռ կառավարությունը մերժում է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծը։
Հետևելով Հայ Կաթողիկե պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդին օրինակին, որն անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությունը, օրերս իրենց խոսքն են ասել Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Սահակ Մաշալյանը և համայնքի ներկայացուցիչները։ Նրանց հայտարարություններն արվել են հունվարի կեսերին Մոսկվայում Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո, Regnum գործակալության կայքում «Թուրքիան կդառնա՞ Հայաստանի «մեծ եղբայրը»» վերտառությամբ հոդվածում գրում է մեկնաբան Ստանիսլավ Ստրեմիդլովսկին։
Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.
«Ինչպես ավելի վաղ հայտնել էր Regnum-ը, բանակցությունները տևել են 1,5 ժամ։ Երկու երկրների արտգործնախարարությունները հանդիպման արդյունքները գնահատել են «դրական»՝ դրանք որակելով որպես «կառուցողական»։ Հաղորդվել է նաև, որ «կողմերը նախնական կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների երկխոսության միջոցով»։
Մեկ շաբաթ անց թուրքական Hürriyet թերթը գրել է. «Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը ուրախացրել են Թուրքիայի հայ համայնքին»։ Հրապարակումը մեջբերել է մի քանի կարծիք։ Պատրիարք Մաշալյանը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Թուրքիայի քաղաքացիների համար «չափազանց կարևոր է, որ հարաբերություններն օրեցօր բարելավվեն, որպեսզի երկու համայնքները ճանաչեն միմյանց և միասին աշխատեն»։ Հայ-թուրքական երկլեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանձիկյանն ասել է, որ լավատես է երկու երկրների սահմանների վերականգնման հարցում։ Բայց ամենաուժեղ հայտարարությունն արել է «Կարագյոզյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Դիկրաթ Գյուլմեզգիլը, որը շեշտել է, որ «այսուհետ Թուրքիան պետք է աջակցի Հայաստանին բոլոր առումներով», «Թուրքիան պետք է հանդես գա որպես Հայաստանի ավագ եղբայր»։
Այս խոսքերը կարելի է համարել Ռաֆայել Պետրոս 21-րդի հայտարարությունների յուրատեսակ շարունակություն և զարգացում, որը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին իտալական AsiaNews կաթոլիկ պորտալին տված հարցազրույցում ընդգծել էր, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների վերականգնման դիվանագիտական նախաձեռնությունը համարում է «դրական»: Նրա խոսքով, «էական տարրն» այն է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման համաձայնագիրը պետք է ձեռք բերվի «առանց նախապայմանների»…
Սակայն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև բանակցություններին դեռևս արձագանք չկա եկեղեցական այնպիսի կարևոր առաջնորդներից, ինչպիսիք են Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Նրանց լռությունը սկսում է ինտրիգներ առաջացնել Ռաֆայել Պետրոս 21-րդի և Մաշալյանի, ինչպես նաև Վատիկանի հայտարարությունների ֆոնին, որոնց դիրքորոշումն անուղղակիորեն արտացոլվել է Հայ կաթողիկե պատրիարքի կողմից։
Որոշ նրբերանգներ բացատրվում են կաթոլիկ մամուլում։ Ինչպես նշում է Արտասահմանյան առաքելությունների հայրապետական ինստիտուտի AsiaNews պորտալը, «Հայաստանը կշահի` դուրս գալով տնտեսական և առևտրային մեկուսացումից, որը նրան դարձրել է ամենաաղքատ նախկին խորհրդային հանրապետությունը Հարավային Կովկասում: Թուրքիան կվերականգնվի միջազգային մակարդակով և կկարողանա հետաքրքիր հնարավորություններ ստանալ հատկապես ենթակառուցվածքների ոլորտում. երկիրը դեռ շատ առումներով հետամնաց է»։
Մնում է մեկ խնդիր, այն է՝ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան հրաժարվում է ճանաչել, գուցե հիմնականում տնտեսական պատճառներով: Սակայն ակնհայտ է, որ հարցը միայն տնտեսությունը չէ, թեև այն վճռորոշ դեր ունի։
Երևանի և Անկարայի հարաբերությունների վերականգնումը, երկու երկրների ներգրավվածությունը համատեղ նախագծերում կհանգեցնեն «հայկական գործոնի» ամրապնդմանը Թուրքիայի կյանքում։ Կարելի է սպասել, որ 1915 թվականի իրադարձությունների ժամանակ փախած հայերի ժառանգները Մերձավոր Արևելքի երկրներից կսկսեն վերադառնալ Թուրքիա։ Բացի այդ, Թուրքիայում այսպես կոչված «ծպտյալ հայերը» կարող են հիշել իրենց արմատները։ 2013 թվականի մայիսին Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ներկայում Թուրքիայում ապրում է 100 000 ծպտյալ հայ։ «Իսկ եթե խոսենք նրանց մասին, ում պապերն ու տատիկները հայ են, ապա նրանց թիվը կարող է գերազանցել մեկ միլիոնը»,- ասել էր Աթեշյանը։
Որոշ հայ հետազոտողներ կարծում են, որ «Օսմանյան կայսրությունում հայերի բոլոր ձեռքբերումները միայն թվարկելը կպահանջի գրել մեկից ավելի գիրք», և որ հենց «հայերն են ստեղծել Թուրքիան»:
«Հայկական գործոնի» վերակենդանացումն այս համատեքստում մի շարք հայ եկեղեցական առաջնորդների և Վատիկանի կողմից կարող է դիտվել որպես Թուրքիան փոխելու, նրան պակաս ազգայնական, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ավելի հանդուրժող դարձնելու և, հնարավոր է, հեռանկարում երկրի դաշնայնացման մասին խնդիր դնելու միջոց, և միևնույն ժամանակ բարելավել Հայաստանի սոցիալ-տնտեսական բնութագիրը, ամրապնդել նրա պետականությունը։
Սակայն հարցն այն է, թե ինչպես կարձագանքի սրան հայկական սփյուռքը։ Կիլիկիո Կաթողիկոսի վերջերս տված հարցազրույցում լրագրողները նշել են. «Կարծիք կա, որ առանց անկախ պետության մենք ունեցել ենք ուժեղ (հայկական — Ս.Ս.) սփյուռք»: Նա մի կողմից ընդգծել է, որ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռանկյունին առանձին իրողություններ ու մրցակիցներ չեն, իսկ մյուս կողմից էլ ափսոսանք է հայտնել, որ «Հայաստանի և Սփյուռքի ներկայիս հարաբերությունները փաստորեն ցույց են տալիս լճացած վիճակ», և այն «վերակենդանացնելու կարիք կա, հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված անորոշության ու հուսահատության մթնոլորտում»:
Կարծես թե Կիլիկիո պատրիարքին հարող ուժերը դեռ զգուշանում են Թուրքիայի և Հայաստանի բանակցություններից և դժգոհ են Երևանի կողմից դրանք անտեսելուց, մինչդեռ թուրքահայերը սկսել են դերեր բաշխել «եղբայրական հարաբերություններում»։ Դեռևս իր խոսքը չի ասել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի սփյուռքը։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-գրել է հեղինակը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.