23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն այլևս կայացած իրողություն է, որքան էլ օրենքի տեսակետից դեռ գործում է յոթօրյա ժամկետում դիմումը հետ վերցնելու հնարավորությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել են ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը.
«Արմեն Սարգսյանն իր վարքագծով ու գործելակերպով եղել է լիդերին ոչ բնորոշ որակներ ունեցող անձնավորություն: Դրա անմիջական վկայությունն էր 2018 թվականի դրոշափոխությունն ու ամբողջովին վարչապետի ուղիղ ազդեցության տակ գործունեություն ծավալելը:
Զբաղեցնելով երկրի բարձրագույն պետական պաշտոնը, ունենալով հեղինակություն, միջազգային կապեր` Արմեն Սարգսյանը դրանք ի նպաստ Հայաստանի օգտագործելու փոխարեն հանդուրժեց քաղաքական իշխանությունների կողմից մինչև պատերազմն ու պատերազմի ընթացքում վարած սխալ քաղաքականությունը, վարչական ռեսուրսների օգտագործումը համապետական ու ՏԻՄ ընտրություններում, դատարանների, մամուլի նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական այլախոհներին քրեական հետապնդումների անհիմն ենթարկելը, Հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելը:
Արդյունքում ունենք երկրում մեկ անձի դիկտատուրայի հաստատման հետևողական փորձեր: Նախագահը նման վարքագիծ կարող էր դրսևորել, եթե ընդհանրապես չունի լիդերին բնորոշ կամային հատկանիշներ կամ նրա անձի վերաբերյալ առկա են կոմպրոմատներ: Տվյալ դեպքում նման հիմք կարող է հանդիսանալ այլ երկրի քաղաքացի լինելը, ինչը նախագահի պարագայում քրեական պատասխանատվության է հանգեցնում:
Գտնում ենք` դատախազությունը վերջնարդյունքում պիտի հանրայնացնի այդ փաստի առթիվ կատարված քննության տվյալները, որպեսզի հանրությունը հստակ տեղեկանա` պաշտոնը ստանձնելիս նախագահը եղե՞լ է այլ պետության քաղաքացի, նա ու նրան իշխանության բերող ուժերը խաբե՞լ են ժողովրդին, թե` ոչ: Այլապես ոչինչ չասող, կցկտուր տեղեկությունների տարածումը չի վերացնի նրա նկատմամբ խաբեության մասին ողջամիտ կասկածը:
Ի դեպ` սա Արմեն Սարգսյանի երկրորդ հրաժարականն է զբաղեցրած բարձր պաշտոններից, երկու անգամ էլ նա այդ բանն անում է անսպասելիորեն ու․․․ Լոնդոնից:
Նկատենք նաև, որ Արմեն Սարգսյանը երկար տարիներ շահարկել է անվանի հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների ընտանիքին մերձ լինելու, համարյա թե նրանց տանը մեծացած, դաստիարակված լինելու թեման։ Անհավատալի է, որ Վարդանյանների նման մարդկանց ազդեցությունը կրած անձն այսպիսի անտարբեր, անպատասխանատու, իներտ վարքագիծ դրսևորեր սեփական հայրենիքի նկատմամբ»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը»-ը Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում, որից հետո նրան ուղարկված շնորհակալական նամակում մասնավորապես նշել էր.
«Վստահ եմ՝ մենք FIFA-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն սկսելու հիմք ենք ստեղծել: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է աշխարհում ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել՝ վերափոխելու մեր տարածաշրջանն ապրելու համար ավելի խաղաղ, արդար ու հանդուրժող շրջանի: Արցախում պատերազմից և Հայաստանում դրա հետևանքներից հետո այդ առաքելությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ:
Ինչպես գիտեք, ես բարձր եմ գնահատում անհատի սոցիալական կյանքում սպորտի դերակատարումը: Անհատի համար սպորտի օգտակարությունը զուտ ֆիզիկական տեսանկյունից շատ ավելին է: Այն ձևավորում է բնավորություն, սովորեցնում է ռազմավարական և վերլուծական մտածողություն, զարգացնում է առաջնորդության որակներ»:
Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը կրկին նամակով դիմել է նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որում մասնավորապես ասվում է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով:
Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղ» հանդիպմանը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում սպորտի զարգացման համար՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»:
Նախագահ Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղն» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ:
Մի քանի ժամից Հայոց Բանակի, մեր զինված ուժերի կազմավորման 30 ամյակն է. Հայոց Բանակը ստեղծվել էր հաղթանակի, Հայրենիքը պաշտպանելու սրբազան գաղափարներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեսուն տարի առաջ Բանակի կազմավորման հիմնադիրները նույնիսկ վատ երազում չէին պատկերացնի, որ 30 տարի անց զինվորական ու պետական էլիտան փաստացի խուսափելու է այդ պատմական օրը նշելուց»:
«Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները կողմնակից են եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հետևաբար բոլոր իշխանությունների համար Հայոց ցեղասպանության հարցը չի դիտարկվել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման»,- ԱԺ-ում կազմակերպված ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Ասուլիսի բանախոսը նշեց՝ այդ համատեքստում միանշանակ կիսում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ եղել է Սփյուռքը և նրա կազմակերպությունները:
Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ Փաշինյանը հենց այդ համատեքստում է արել իր վերոնշյալ հայտարարությունը:
Նա նաև շեշտեց, որ այն չի նշանակում, թե ճանաչման ողջ գործընթացը վերագրվում է Սփյուռքի ներուժին, այլ ընդամենը պետք է արձանագրել՝ Սփյուռքի դերակատարությունն ավելի էֆեկտիվ է եղել, քան ՀՀ-ինը՝ որպես պետություն:
«Խաղաղության օրակարգի վերջնական նպատակը խաղաղության պայմանագիրն է, որը հընթացս բավականին երկար, խորը և համապարփակ քննարկումների արդյունքում երկկողմ ընդունելի տրամաբանության մեջ պետք է տեքստի տեսքով հրապարակվի Հայաստանի և Ադրբեջանի հասարակության համար»,- ասաց Աղաջանյանը և հավելեց, որ դրա վերաբերյալ որևէ դետալային քննարկում չի եղել, քանի որ նույնիսկ սահմանագծման և սահմանազատման հարցի վերաբերյալ դժվարանում են կոնկրետ քայլեր իրականացնել:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին, որտեղ ցանկացած դետալ կարևոր նշանակություն է ունենալու ՀՀ-ի համար:
Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը որևէ խնդիր չի տեսնում, որ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող գործընթացների մասին հայ հանրությունը առաջինը տեղեկանում է Թուրքիայի պաշտոնյաներից՝ շեշտելով, որ դրանք տեխնիկական հարցերի մասին արված հայտարարություններ են, ինչը չի նշանակում, որ օրակարգը Անկարան է թելադրում:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։
Հայտնում են, որ 2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։
Մասնավորապես՝
Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ-ի օգոստոսի 27-ին։
2021 թ-ի օգոստոսի 23-ին Ա․ Կ․-ն՝ կնոջ Ա․ Հ․-ի և 7-ամյա որդու հետ, Շարմ-էլ-Շեյխից ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ։
2021 թ-ի օգոստոսի 15-ին Տ․ Թ․-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է բժշկական կեղծ փաստաթուղթ՝ Covid-19-ի պատրաստի թեստի պատասխան։ Գործն ուղարկվել է դատարան։
Լ․ Մ․-ն 2021 թ-ի հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու կեղծ վկայական։ Գործի վարույթը կասեցվել է ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):
Հ․ Օ․-ն, Ս․ Ա․-ն, Ա․ Խ․-ն և Ա․ Թ․-ն Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրել են իրենց բջջային հեռախոսների մեջ առկա Covid-19 համավարակի ՊՇՌ թեստի կեղծ պատասխաններ։ 01.12.2021 թ-ին հարուցվել է 3 քր․ գործ, որոնք միացվել են և 1 վարույթով ուղարկվել դատարան։
Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծարարություններից, պահպանել ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ սահմանված ՀՀ մուտք գործելու պահանջները։
Պատահական չէ, որ Թուրքիայի հետ սահման բացելու մասին ամենաակտիվ խոսում է Խաչատուր Սուքիասյանը։2021թ․ հունվարի 25-ին՝ ճիշտ մեկ տարի առաջ, ինձ հանդիպման հրավիրեց խոշոր գործարար, այժմ ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այդ մասին 2021-ի մարտի 22-ին ես հպանցիկ անդրադարձ արել էի՝ նշելով մեր զրույցի այն հատվածները, որոնք ենթակա են հրապարակման (https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158163576328831)։ Այն ժամանակ էլ ես նշեցի, որ Սուքիասյանը հետաքրքրված էր Թուրքիայի հետ սահման բացելու հեռանկարով։ Նա պնդում էր, որ ինքը լուրջ փողերի հոսք է տեսնում, իսկ ես հակադարձում էի, որ փողից առավել կարևոր է պետականության անվտանգությունը, որի առումով Թուրքիան սպառնալիք է մեզ համար, և այժմ չի կարելի սահման բացել հիմա։ Դա կարելի է անել մի քանի տարի անց, երբ մենք կկարողանանք ոտքի կանգնել, ապահովել որոշակի կայունացում, ունենալ տնտեսական ու քաղաքական իմունիտետ, էլ չասեմ, որ սպասվում է Ադրբեջանի հետ նոր՝ ավելի մեծ պատերազմ։ Սուքիասյանին, սակայն, հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է օգտագործել Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերի գործոնը սահման բացելու գործում։ Ես կտրականապես դեմ եմ արտահայտվել։ Ինձ հետաքրքրում էր ազգային ինքնությունն ու պետական անվտանգությունը, Սուքիասյանին՝ բիզնես կապերն ու տնտեսությունը։ Նրանք համարում են, որ Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր հոգևոր կապն ու զգացմունքները կարելի է մոնետիզացնել և զբոսաշրջային հոսք ապահովել, ինչը հայ և թուրք գործարարներին հավասարաչափ ձեռնտու է։Ես սպասում էի, որ 2021-ի վերջից պետք է զարկ տրվեր Թուրքիայի հետ սիրախաղին։ Առաջիկայում մենք կլսենք նաև խոսակցություններ հայ-թուրքական համատեղ կոոպերացիաների, Հայաստանի ծառայությունների ոլորտը փորձառու թուրքերին հանձնելու անհրաժեշտության մասին։Մեր միջին բիզնեսի տերերը և այգիներ ունեցող գյուղացիները պետք է պատրաստ լինեն պայքարելու իրենց ունեցվածքի համար։ Սահման բացելուց հետո սկզբում խոսակցությունների, հետո էլ պահանջների տեսքով կբարձրացվի սահմանին կանգնած ռուսական ռազմաբազայի ավելորդ լինելու հարցը։ Դա էլ այլ թեմա է՝ փաստերով։ Նաիրի ՀոխիկյանԼրագրող, Փորձագետ
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Այս մասին հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը:
Միևնույն ժամանակ կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր:
Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին և 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին):
Նշենք, որ «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթով:
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ: Ռուսաստանն ամեն կերպ ձգտում է կասեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք: Արևմտյան ուժերն ամեն կերպ օգտագործում են այս պայքարը` Ռուսաստանին վերջնականապես «իր տեղը դնելու համար», փորձելով նրան դուրս մղել Եվրոպական տարածաշրջանից դեպի Ասիա:
Աշխարհաքաղաքական այս պայքարում, հատկապես կոշտ դիրքերից է հանդես գալիս AUKUS-ը (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եռակողմ ռազմական դաշինք, որը ստեղծվել է 2021թ. ընդդեմ Չինաստանի): AUKUS-ն այսօր ակտիվ գործում է հատկապես Եվրոպայում: Անգլոսաքսերը չեն ցանկանում կորցնել ազդեցությունը Եվրոպայի վրա և ձգտում են իրենց ազդեցության տակ պահել ամբողջական ՆԱՏՕ-ն ու հատկապես Բեռլինն ու Փարիզը:
Գերմանիան և Ֆրանսիան դեռևս պահպանում են դեպի հետխորհրդային տարածք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ 2008թ-ին դրված իրենց վետոն: Նրանք նաև զենք չեն մատակարարում Ուկրաինային, իսկ Մեծ Բրիտանինան ակնհայտորեն հրահրում է Ուկրաինային` պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Թեման շատ ակտիվ շրջանառում են նաև եվրոպական լիբերալ լրատվամիջոցները:
Ռուսաստանը շարունակում է առաջարկել Արևմուտքին, եվրոպական անվտանգային համակարգում հաշվի առնել ռուսական շահերը: Մայրցամաքային Եվրոպան կարծես թե դեմ չէ այդ առաջարկներին, սակայն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան շարունակում են խոչընդոտել, և այդ հարցում նրանց աջակցում են նախկին վարշավյան պակտի անդամ արևելաեվրոպական երկրները: Հենց դրանում է կայանում ներկայիս ճգնաժամի ամենամեծ վտանգը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հավանականության շուրջ ձևավորված տեղեկատվական ողջ հիստերիան:
Այսօր AUKUS-ը ձգտում է նաև դուրս թողնել ՌԴ-ին համաշխահային SWIFT համակարգից` ինչը կթուլացնի Ռուսաստանի մրցակցային դիրքերն աշխարհում: Գերմանիան դա չի ցանկանում, քանի որ ՌԴ-ի հետ ունի լավ բիզնես հարաբերություններ: Բեռլինը դեմ է նաև «Հյուսիսային հոսք 2» -ի արգելքներին, ինչը ծանր հարված կհասցնի եվրոպական էներգետիկ շուկային: Ըստ Բեռլինի և Փարիզի` ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա դիվանագիտական ճանապարհով` վերականգնելով Նորմանդական գործընթացը: Եվ Աստված մի արասցե, որ AUKUS-ն ուղղակիորեն սկսի տորպեդահարել Ուկրաինայի հարցով նախկինում ձևավորված Մինսկյան համաձայնագրերը»։
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:
Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:
Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:
ՄԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում: Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:
Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.