23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմից պետական հովանավորչությամբ հայ ազգի նկատմամբ ատելությունը շարունակվում է. ատելության է արժանանում հայկականության ցանկացած երևույթ։ Հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ իր արտահերթ զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանական իշխանությունները հիմնականում թիրախավորում են մարդկանց. ատելությունը հիմնված է 2 հենասյուների վրակրոնական և էթնիկ պատկանելիությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ հատուկ ասում է
հայերը թունավորված են, և նրանց թույնը գալիս է սփյուռքից»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքովադրբեջանական դպրոցական դասագրքերում նույնպես ատելություն է սերմանվում հայերի հանդեպ։ Ավելին, մշակութային գործիչների խոսքն էլ է այդպես կառուցված։ Ադրբեջանցիները պնդում են, թե մեզ մոտ իսլամաֆոբիա կա, ինչը հասնում է հոգևոր աստիճանի։ Մարդու իրավունքների պաշպանը նկատեց
եթե իսլամաֆոբիա լիներ, Շուշիում գտնվող եկեղեցիները չէինք պահպանի, պետք է այս ամենի մասին բարձրաձայնվի։
«Մենք ունեցել ենք դեպքեր, որ գերիների խաչերը հավաքել ու ոչնչացրել էին։ Հիմա պետք է ցույց տանք, որ ադրբեջանական իշխանությունը սխալվում է, և սա ընդամենը իրենց երկրի խնդիրներից շեղելու համար է։ Այս քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում 2 ժողովուրդներին ողջ աշխարհում»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ Ադրբեջանի հնչեցրած խաղաղասիրական կոչերը շղարշ են արտաքին աշխարհի համար։
Նա ընդգծեց, որ այդ կոչերի տակ ազնիվ մղումներ չկան։
Դատավորների միության 93 դատավորներ ստորագրահավաք են իրականացրել ու դիմել են միության արտահերթ ժողով անցկացնելու համար։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանին ուղղված նամակը.
Մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով, որոշակի հանրային հնչեղություն ունեցող գործերով կայացված որոշումների կապակցությամբ դատավորներին թիրախավորելու ձևավորված գործելաոճով, ինչի դրսևորում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդունման պահից մինչ այս պահը փաստացի չկիրառված հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մաս) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իրական վտանգ զգալով դատական իշխանության և դատավորների անկախության համար, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով՝ միջնորդում ենք հրատապ կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, նշանակել ժողովի օրը և օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.
դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը,
դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը:
Զեկուցողների վերաբերյալ տեղեկատվությունը, ներկայացվող հարցերի վերաբերյալ որոշման նախագիծը կներկայացվեն լրացուցիչ:
Երկու շաբաթ առաջ հայկական կողմը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ նոր առաջարկներով։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հինգշաբթի Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հայկական կողմը որոշակի պայմաններ է դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի համար: Ադրբեջանն ասել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց որևէ պայմանի»,- ասել է Բայրամովը։
Նա ընդգծել է, որ «Հայաստանը, որը 30 տարի «օկուպացրել» է «ադրբեջանական հողերը» (չակերտները՝ Tert.am), չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանազատման հարցում որևէ պայման դնելու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին, տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։
«Սա հետևողական գործընթաց է, և եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Նա նաև ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է անվտանգության, կայունության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայտարություններին։
«Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը և մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- շեշտել է արտգործնախարարը։
2021թ. դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի տարածքից անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին ադրբեջանցին բացահայտ առևանգել էր և տեղափոխել իրենց մարտական դիրք, ապա ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ զրկել կյանքից։ Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է Սեյրան Սարգսյանին սպանել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ քննչական կոմիտեն։
«2021թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար տեղեկություններ էինք տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգեու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական դիրք տեղափոխելուու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ կյանքից զրկելու հանցադեպի մասին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին:
ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորում որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:
Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Չլուծված խնդիրների լուծումը, հարաբերությունների կարգավումը դրական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի և բոլոր զուգահեռ ընթացող գործընթացների վրա: Բաքուն բացասական է արձագանքել սահմանազատման և սահմանագծման Հայաստանի առաջարկին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:
«Քննարկման սովորական բանակցային գործընթաց է սա, հստակ այս առաջարկների հետ կապված բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց կրկնում եմ, սա շարունակական ընթացք է, այնպես չէ, որ մեկ անգամ առաջարկեցինք, իրենք մերժեցին և վերջ, որովհետև եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են եղել անընդունելի: Բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով»,-նշեց ԱԳ նախարարը։
Նա հայտնեց, որ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Սոչիում պայմանավորվել են՝ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, և գործը կտանեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հայկական կողմը հարյուր տոկոսով հավատարիմ է այս հայտարարությանը և ստանձնած պարտավորությանը:
«Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը, այս պարտավորությանը, որն ստանձնել ենք։ Այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում ենք այն անվտանգության միջոցները, որոնք մեր կարծիքով կհանգեցնեն անվտանգությանը, սահմանագծի մեխանիզմներ կստեղծեն»,-ասաց արտգործնախարարը և հավելեց, որ ինտենսիվ քննարկումների մեջ են և «Կարմի Խաչ»-ի և միջազգային մյուս ընկերությունների հետ Լեռնային Ղարաբաղ այցերի Ադրբեջանի սահմանափակումների շուրջ։
Կառավարությունը 2022 թվականի բյուջեից 9 մարզպետարանի հատկացրեց 1 մլրդ 608 մլն դրամ՝ 62 սուբվենցիոն ծրագրի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա:
«Պիտի արձանագրեմ, որ այդ առաջընթացը շատ կարևոր է, որ ոչ թե կառավարությունն է արձանագրում, այլ՝ միջազգային հանրությունը. ԵԽԽՎ-ում ընդունվեց նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը», — ասաց նա:
Թե ինչ կապ ուներ սա թեմայի հետ, Փաշինյանը պարզաբանեց՝ ՀՀ ՏԻՄ ընտրություններում հաղթում են նաև ընդդիմադիր ուժերը, ոմանք հընթացս են դառնում ընդդիմադիր:
Նա ասաց, թե կառավարությունը երբեք չի առաջնորդվել, թե որ համայնքում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավար. սա ապացուցելի փաստ է:
«Բայց, ժամանակ առ ժամանակ, ես տեսնում եմ միտումներ, որ համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե այն ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիաների շրջանակում, իրականցվում են ի հեճուկս կառավարության. այստեղ այն համեստությունը, որ այս ընթացքում մենք ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ», — ասաց վարչապետը:
Փաշինյանը մարզպետներին կոչ արեց սուբվենցիոն ծրագրերի բովանդակությունը հստակ ներկայացնել հանրությանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, թե 2020 թվականի ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագիրը, որ իրականացվել է, 10-ից ոչ մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար չի ունեցել. դրանք հիմնականում եղել են Սյունիքի, Գեղարքունիքի մարզում:
«Ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու. ում ինչքան շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ պահանջում են կառավարության հրաժարականը», — կատակեց Փաշինյանը:
1,5 տարի առաջ է ասվել, որ Ալիևն ու Էրդողանն ուզում են երկրորդ Կոսովո սարքել։ Նման դիտարկմամբ է հանդես եկել հասարակական գործիչ, գրող, «Մեր միջավայրը» պորտալի գլխավոր խմբագիր Վալերի Օլյունինան։
Նրա տելեգրամյան գրառման մեջ ասվում է.
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը ստացավ Հադրութն ու Շուշին, ընդդիմադիր Բեյդուլլա Մանաֆովը, ԱՄՆ-ից վերադառնալով «հարազատ նավահանգիստ», մեկը մյուսի հետևից եթեր էր մտնում՝ բարձրաձայնելով, որ Ադրբեջանը չի հաղթել այս պատերազմում։
Մեկուկես տարի է անցել, և ի՞նչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ ադրբեջանցիները խելքի են եկել ու հիմա պարզ տեսնում են, որ Ալիևն իրենց աշխարհաքաղաքական մութ միջանցքով է տարել։ Ես հասկանում եմ, որ կարելի է էյֆորիայի մեջ ընկնել և հաճույք ստանալ՝ հայկական կողմին ստորացված տեսնելով, բայց կարելի էր հանուն շահի լսել նաև ռուսական և հայկական կողմին։ Խոստացել եմ, որ Շուշիում պապիկի տունը կտեսնե՞ք։ Բայց տարվա ընթացքում երեք ժամո՞վ և շուրջ 20 հազար զոհերի գնո՞վ։
Ձեզ մեկուկես տարի առաջ է ասվել, որ Ալիևն ու Էրդողանն ուզում են երկրորդ Կոսովո սարքել։ Ասե՞լ են ձեզ։ Ասել են։ Ձեզ ամեն ինչ ձեռնտու էր։ Ձեզ անգամ չէին վախեցնում բազմաթիվ ականապատ շրջանները, որտեղ բազմաթիվ անգամներ տրակտորիստներ ու հովիվներ են պայթել․խաղաղ բնակիչներ։ Իսկ հիմա ժողովուրդը աղքատության մեջ է, Ալիևին թուրքերը ավելի ու ավելի ներքև են քաշում։ Ազատվել են ռուսամետ ադրբեջանցի սպաներից, իսկ ռուս-հայկական միությունը ամրապնդվում է։
Այդ ընթացքում Ալիևի շակալները /բորենիները/ վազում են մեկ Սերգեյ Կարնաուխովի, մեկ՝ ռուս-հայկական դաշտից մեկ այլ գործչի հետևից։ Ադրբեջացիները քանդում են հայկական վանքերը․․․Դուք չե՞ք ուզում գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Բայց դուք արել եք ձեր բարդ ընտրությունը․ դուք ընտրել եք ֆաշիզմն ու միջնադարյան խավարամտությունը։
Գնացեք Կահիրե, տեսեք, թե մուսուլմաններն ինչպես են պահպանել քրիստոնեական վանքերն ու 7-8-րդ դարերի գերեզմանոցը, այսինքն՝ Հին Եգիպտոսի արաբացման շրջանում տեղի ժողովուրդը որդեգրել է չոչնչացնելու քաղաքականություն։ Բայց, ինչպես ասում են, թռիչքը որքան բարձր է, այնքան վայրէջքը ցավոտ է։ Կարևորը՝ արդյունքում լավ մարդիկ չզոհվեն՝ թալիշներ, լեզգիներ, ուդիներ և այլն, ովքեր կիսում են մեր արժեքներն ու հարգում հավատը»։
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ-Թուրքիա երկխոսության թեմային և արցախյան հիմնախնդրին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հիշեցնելով «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանին ներկայացված օրինագիծը՝ նա ասել է.
«Հռչակագիրը նպատակ ունի ավելի ամրապնդել և խորացնել Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, ինչը շատ ճիշտ է։ Մենք, որպես «Մեծ միություն» կուսակցություն, լիովին աջակցում ենք դրան»։
Դեսթիջին հայտնել է, որ իր կուսակցությունը սատարում է Ադրբեջանի հետ ձեռնարկվող բոլոր քայլերը։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի իշխանությունների քողարկված նախապայմանների մասին ասել է հետևյալը։
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի օկուպացրած ողջ տարածքներից դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանակության անհիմն պնդումներից»։
Ըստ թուրք կուսակցապետի, եթե Հայաստանը ցանականում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է 2 կարևոր քայլ անի.
«Առաջին՝ հրաժարվի Ղարաբաղի բռնազավթած ողջ տարածքներից։ Եվ երկրորդ՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։
Առանց դրանցից հրաժարվելու կարգավորման գործընթացը ոչ առողջարար կլինի, ոչ էլ՝ երկարաժամկետ: Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը ԿԽՄԿ-ի գործունեությունը սահմանափակելու Բաքվի փորձերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Երեւանում իր ավստրիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է Լեռնային Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու Ադրբեջանի իշխանությունների փորձերը։ «Ադրբեջանը նույնիսկ ԿԽՄԿ-ին՝ այս զուտ մարդասիրական կազմակերպությանը, ստիպում է տեղավորվել իր թելադրած քաղաքականության մեջ»,- ասաց Միրզոյանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ում անմիջապես արձագանքել են: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւայի խոսքով՝ «ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Մարդասիրական օգնության համակարգման մասին 1991 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման համաձայն», նման գործունեությունը պետք է իրականացվի ինքնիշխանության եւ պետության տարածքային ամբողջականության հարգման հիման վրա։ Հենց այս սկզբունքով է իրականացվում միջազգային կազմակերպությունների գործունեությունն Ադրբեջանի տարածքում»։
«Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեություն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում քննարկման առարկա է միջազգային կազմակերպության եւ Ադրբեջանի միջեւ։ «Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունն այս հարցում տեղին չէ։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտգործնախարարն ուղիղ կերպով մեկնաբաներ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու երկրի պարտավորությունների կատարման հետ կապված հարցերը»,- եզրափակել է Լեյլա Աբդուլաեւան»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մինչդեռ ԱՀ ԱԳՆ-ի ներկայացուցչի նշած բանաձեւը եւ դրան կից հավելվածը բոլորովին այլ իմաստ ու ենթատեքստ ունեն։ ՄԱԿ-ի փաստաթուղթը ենթադրում է տուժած կողմի համաձայնությունը մարդասիրական օգնության տրամադրման համար եւ դրա խնդրանքի հիման վրա։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որպես Ադրբեջանի ագրեսիայից տուժած կողմ, օգնության խնդրանքով դիմում է միջազգային կազմակերպություններին։ Սակայն Ադրբեջանը, իրականում չունենալով ոչ իրավական, ոչ էլ փաստացի իրավունքներ Արցախի նկատմամբ, խախտելով թե՛ ԵԱՀԿ-ի, թե՛ ՄԱԿ-ի սկզբունքները, փորձում է հակադրվել դրան։
Անսահման ցինիզմը, որով Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են նպաստել Արցախի հումանիտար խնդիրների լուծմանը, պետք է լուրջ նախազգուշացում լինի միջազգային հանրության համար՝ արցախահայության նկատմամբ Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական հաստատումը հանդիսանալով:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն առցանց ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Պատգամավորը մասնավորապես նշել է.
«Հարգարժան նախագահող,
հարգելի պատգամավորներ,
մենք սովոր ենք լսել գեղեցիկ ելույթներ մարդու իրավունքների, արժանապատվության, որպես բարձրագույն արժեք՝ մարդկային կյանքի մասին: Բայց 21-րդ դարի 22-րդ տարում մենք դեռ ստիպված ենք քննարկել մարդկանց բռնի անհետացման հարցը:
Ադրբեջանցի գործընկերոջս ելույթի վերաբերյալ պետք է նշեմ, որ նա շատ հարմարավետորեն մոռանում է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու Մարաղայի ջարդերը: Ինչեւէ:
Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի: Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակորեն նախատեսում է բոլոր ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց վերադարձ՝ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք դեռ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ:
Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ստույգ թիվը՝ առանց որեւէ իրավական հիմքի եւ մարդու իրավունքների՝ Ժնեւի կոնվենցիայով նախատեսված պահանջների կոպտագույն խախտմամբ:
Անցյալ տարվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել 142 ռազմագերի եւ գերի: Այնուամենայնիվ, հաստատված 46 ռազմագերիներ եւ գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ:
Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել է միջազգային իրավունքի պահանջները եւ դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ որպես պատիժ կիրառելով ազատազրկումը:
Հայ զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց «ահաբեկիչ» որակելը միջազգային մարդասիրական իրավունքի եւ, առհասարակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Ցանկանում եմ ընդգծել եւս մեկ անգամ, որ անկախ գերեվարվելու ժամկետից՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները եւ քաղաքացիական անձինք իրենց ներկա կարգավիճակով ռազմագերի են եւ պետք է նրանց վերաբերվել որպես այդպիսին:
Այնուամենայնիվ, ինչպես իմ գործընկեր տիկին Ղազարյանն արդեն նշեց իր ելույթում եւ ինչպես նշված է ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ անցած տարվա աշնանն ընդունված բանաձեւում, մի քանի տասնյակ անձինք գերության մեջ են Ադրբեջանում՝ առանց ադրբեջանական կողմից հաստատման, եւ բռնի անհետացումների մասին խոսելիս մենք պարզապես չենք կարող շրջանցել այս ակնհայտ իրողությունը:
Բռնի անհետացումների այս դեպքերի առնչությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ: Սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումները: Այս առումով իմ համոզմունքն է, որ Նախարարների կոմիտեն պետք է անդրադառնա այս հարցին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.