23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հյուսիսատլանտյան դաշինքը տասնամյակներ շարունակ ռազմական տեխնիկա և զորքեր է տարածում ՌԴ-ի սահմանների մոտակայքում, ՆԱՏՕ-ն չէ, որ պետք է հաշվի ռուսական զորքերի թվաքանակը և դրանց տեղաշարժ Ռուսաստանի ինքնաիշխան տարածքում. նրանք իրենց տանն են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մեկնաբանելով Արևմուտքից հնչող մեղադրանքները Ռուսաստանի դեմ իբրև թե Ուկրաինայի սահմանի մոտակայքում ռուսական զորքերի կուտակման համար՝ դիվանագետը հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվել են ՌԴ-ի սահմանների մոտակայքում:
«Այդ ամենը. ռաամական տեխնիկան, զորքերը, զինված ուժերը, դրանք ՆԱՏՕ-ի երկրներն են, այն կազմակերպության, որը մեզ հռչակել է որպես մրցակից, ոչ թե գործընկեր, որպես մի երկիր, որի հետ ոչ թե հավասար մրցակցություն է վարվելու, այլ բոլորովին այլ մեթոդներ»,- ընդգծել է Զախարովան:
Բացի այդ, նրա խոսքով՝ դաշինքի անդամները պատժամիջոցային և քաղաքական ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա, ինչպես նաև միջամտում են երկրի ինքնիշխան գործերին:
«Դուք չէ, որ ներկայացնում եք անգլո-սաքսոնական աշխարհը, պետք է հաշվեք՝ ինչքան բանակ ունենք, որտեղ են գտնվում և ուր են տեղափոխվում մեր զինված ուժերը: Որտեղ նրանք պետք է լինեն, այնտեղ էլ գտնվում են. նրանք իրենց տանն են»,- եզրափակել է Զախարովան:
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, իր լիազորությունների շրջանակում, հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետևողական քաղաքականացման և նոր նախապայմանների առաջ քաշման անընդունելիությունը։
Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հարգելի պարոն Նախագահ
Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի հանրապետության համար ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում: Ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։
Հայտնի է, որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով պատերազմական հանցագործություն է համարվում, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, առաջ քաշում նոր նախապայմաններ: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ Ավելին, Ադրբեջանը անցկացնում է արհեստական դատավարություններ, գերեվարվածներին անմարդկային կտտանքների ենթարկում՝ ռասսայական և կրոնական հողի վրա։ Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով՝ փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:
Ցանկանում եմ հիշեցնել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»:
«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ՝ Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:
Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները և ցցուն փաստարկները՝ ակնկալում եմ, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ Ձեր գլխավորությամբ, քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։
Հարգանքով՝
Թագուհի Թովմասյան»:
Այսօր Ադրբեջանի կողմից հայրենադարձված 8 ռազմագերիների մի մասը գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Նկատենք, որ գերիների վերադարձի, ինչպես նաեւ նրանցից մի քանիսի նոյեմբերի 16-ին գերեվարված լինելու մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց պետական մարմիններին։
«Փաստինֆո»-ն փորձել է տեղեկատվությունը ճշտել ՀՀ պետական մարմիններից, սակայն ոչ ոք զանգերին չի պատասխանում, կամ էլ հրաժարվում են պաշտոնական մեկնաբանություններից։
Քննչական կոմիտեից պաշտոնապես հաստատել են, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանցիների կողմից գերեւարվել է 32 հայ զինծառայող, որոնցից հայրենիք վերադարձել 26-ը, իսկ 6 հոգին դեռեւս մնում են գերության մեջ։
ՔԿ-ից ավելի վաղ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարվել է 32 զինծառայող, որոնցից հայրենիք էր վերադարձել 26-ը։ Այսինքն՝ նոյեմբերի 16-ին գերեվարված զինվորներից 6-ն էին մնացել Բաքվում, որոնք էլ այսօր հայրենադարձված ռազմագերիների թվում են։
Միամտություն է կարծել, թե միջազգային կամ հայաստանյան ու արցախյան կառույցների կամ առանձին գործիչների հայտարարությունները հետ կպահեն բարբարոսներին հայկական մշակութային հետքը ջնջելու նրանց ծրագրված քաղաքականությունից, որովհետև յուրաքանչյուր հայկական պատմական հուշարձան, պատկերավոր ասած, հայդուկ է, որը կռիվ է տալիս այդ տարածքների հայկական դիմագծի և ինքնության համար՝ ամեն վայրկյան վերահաստատելով դրանց՝ հազարամյակների պատկանելությունը հենց հայկական քաղաքակրթությանը,- իր ֆեյսբուքյան էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարի՝ Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու կամ յուրացնելու գործընթացի մասին անթաքույց հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է, որ նաև այս խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրման միջոցով։
Ասվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից՝ չնայած մի շարք հայտարարությունների և բողոքների։
Եվ հետևաբար մեր երազանքը, տեսլականը և նպատակը պետք է լինի մեկը՝ Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք, քանզի մնացյալ ամեն ինչ լոկ թույլ մխիթարություն է այն խորապատկերին, երբ մեր դեմ վարվող նաև մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է»,- գրում է իրանագետը։
Ակնհայտ է, որ Թուրքիայում իշխանական վերնախավում ինչ-որ անհանգստություն կա Էրդողանի հիվանդության հետ կապված։ Երեկ երեկոյից լուրեր պտտվեցին, որ վատացել է Էրդողանի և կնոջ վիճակը,- իր ֆեյսբուքյան էջում գրում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Թվում էր թե, որ սրան պետական մակարդակով չպետք է ուշադրություն դարձնեին, քանի որ խոսակցությունների մակարդակում էր։ Բայց քիչ առաջ Էրդողանի թվիթերյան միկրոբլոգում Էրդողանի անունից գրառում է տարածվել ․ «Այսօր առավոտյան մեր բժիշկը ստուգումներ անցկացրեց։ Բարեբախտաբար, ոչ մի բացասական վիճակ , այսօր էլ է թեթև հիվանդությունը։ Ես և տիկին Էմինեին տնից ենք աշխատում»,- գրել է նա։
Ավելի վաղ թուրքագետը գրել էր, որ Թուրքիայում գիշերվանից ձերբակալություններ են։ «Ձերբակալում են ոչ ավել, ոչ պակաս Էրդողանի և նրա կնոջ թագավարակի օմիկրոն շտամով վարակված լինելու մասին սոցցանցերում տարբեր, այսպես ասած, վիրավորական գրառումներ կատարողներին։
Էրդողանին և նրա կնոջը վիրավորող գրառումներ կատարողներին բերման են ենթրակում և դատախազությունը կալանավորելու միջնորդություններով մտնում է դատարան։ Էրդողանին և նրա կնոջը վիրավորող գրառումները, քոմենթները հայտնաբերելու համար Ստամբուլի դատախազության հետաքննության բյուրոն բաժին է բացել, որտեղ զբաղվում են նմանատիպ գրառումների հայտնաբերմամբ։ Այս պահին Էրդողանի թագավարակի հետ կապված վիրավորական գրառումների պատճառով բերման ենթարկվածների թիվն անցնում է հարյուրը»,- գրառում է կատարել թուրքագետը։
Ամերիկացիները խելագարներ են, եթե իրենց դեմ միավորել են Ռուսաստանին ու Չինաստանին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռադիոհեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Հարցազրույցի ժամանակ պետության ղեկավարը ներկայացրել է որոշ մանրամասներ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցություններից, որն այցելել էր Բելառուս 2020 թվականի սկզբում: Նախագահի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Չինաստանի ու Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը:
«Երբ այստեղ ժամանել էր Պոմպեոն, մենք իր հետ աշխատասենյակում էինք: Ես նրան մի շարք հարցեր էր տվել, ասել էի. «Դուք խելագարնե՞ր եք, փոխարցի՛ր քո Թրամփին, որ դուք խելագարներ եք»: Նա, ինձ նայելով, հարցնում էր. «Ի՞նչ նկատի ունեք» — «Ինչո՞ւ դուք միավորել եք ռազմական պոտենցիալով հզորագույն միջուկային պետությունը հսկայական տնտեսական գերտերության հետ եւ փորձում եք վարել պատերազմ ընդդեմ այդ միավորման: Դուք երբեք չեք հաղթի: Դուք ինչո՞ւ եք դա անում, խելագարներ»: Ես նրան ասել եմ այդ մասին: Նա պատասխանել է. «Չինաստանը տեխնոլոգիաներ է գողանում, մենք նրանց կանգնեցնում ենք»: Ես պատասխանել եմ. «Ուշ է: Ես Չինաստանն ավելի լավ գիտեմ: Չինաստանին այսօր ոչ ոք չի կանգնեցնի: Նրանք նաեւ առանց ձեր տեխնոլոգիաների էլ կբավարարվեն»,-պատմել է Ալեքսանդր Լուկաշենկոն այդ հանդիպման մասին:
Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։
«Այդ տեղեկությունները, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Իրականում նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,–նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։
Միաժամանակ, ՊԲ–ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:
Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։
Թուրքիան կոշտ ուժը շատ հաճախ համադրում է փափուկ ուժի հետ. դա այդ երկրի քաղաքական գործելաոճն է, և տարբեր երկրների պարագայում այդ փափուկ ուժը տարբեր կերպ է դրսևորվում՝ մի տեղ տնտեսական, մի տեղ՝ կրոնական, մեկ այլ տեղ՝ մշակութային ձևերով։ Հայաստանի պարագայում միանշանակ կարելի է պնդել, որ փափուկ ուժն արդն իսկ կիրառվում է՝ մասնագետների համար շատ տեսանելի և պարզունակ եղանակով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Դա, օրինակ, դրսևորվում է Երևան-Ստամբուլ չվերթի ժամանակ ծաղիկներով և կոնֆետներով հայ ուղևորների դիմավորումից մինչև թուրք պաշտոնյաների հռետորաբանության մեջ ինչ-որ մեղմ տերմինների մեջ։ Ես չեմ բացառում, որ մոտ ժամանակներս այլ պրոցեսներ ևս տեղի ունենան՝ թուրքերը վերանորոգեն հայկական պատմական որոշ կառույցներ, ինչպես օրինակ՝ Անիի կամուրջը, եկեղեցին և այլն՝ այդօրինակ գործողությունները ներկայացնելով որպես թշնամանքի հաղթահարում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետի խոսքով՝ Հայաստանի հանդեպ մի փոքր սիրալիրության դիմաց թուրքերը շատ ավելի մեծ զիջումներ են ակնկալելու, այդ թվում՝ հայերի զգոնության, հավաքական հիշողության թուլացման տեսքով։
«Բայց ես կարծում եմ, որ հասարակության գիտակից շերտերի մոտ կշեռքի նույն նժարին չեն կարող դրվել նախնիների, նրանց բնօրրանի կորուստը և պրիմիտիվ սիրաշահումները, դրա համար հույս ունեմ, որ հասարակության գիտակից հատվածում պատմական հիշողությունը երբեք կայուն տեղը չի զիջի։
Այն, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ փափուկ ուժ կիրառելու է և, ցավոք սրտի, նրան օգնելու են նաև տեղական որոշ շրջանակներ, նույնպես կախատեսելի է։ Բայց մեր հանրությունը պետք է մի բան լավ իմանա. թուրքական թե՛ կոշտ, թե՛ փափուկ ուժերը թշնամական քաղաքականություն են՝ ընդդեմ Հայաստանի»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Իրանը խորհրդակցում է Ադրբեջանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շուրջ համաձայնագիր կնքելու վերաբերյալ. հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
Նա հայտնել է, որ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև շարունակվում են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները, որոնց հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Սոֆիայում ապրիլ-մայիսին, երբ համաձայնագրի տեքստը պատրաստ կլինի ստորագրման։
«Թեհրանում և այլ համապատասխան մայրաքաղաքներում համաձայնագրին մասնակից երկրների դեսպանների հետ ոչ պաշտոնական նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ուստի, Աստծո կամոք, մենք շուտով ականատես կլինենք տարբեր երթուղիներով կարևոր տրանսպորտային միջանցքի ստեղծմանը՝ տարածաշրջանի երկրների և արտաքին աշխարհի միջև առևտուրը հեշտացնելու համար»,- նրան մեջբերում է Safari Iran-ը։
Սաֆարին ընդգծել է, որ «վերջերս Ադրբեջանի և Վրաստանի հետ համագործակցությամբ իրականացվել է Իրանից Սև ծով բեռներ տեղափոխելու փորձնական ծրագիր»։
Նոր տրանսպորտային միջանցքը, որը Պարսից ծոցը կմիացնի Սև ծովին՝ Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, փորձնական ռեժիմով գործարկվել է 2021 թվականի դեկտեմբերին։
Իրանը նախկինում այլ առաջնահերթություն էր սահմանել դեպի Սև ծով իր առևտրային ելքը կառուցելիս` Հայաստանի տարածքն օգտագործելը: Թեհրանի այս վերաբերմունքն իր ընդգծված դրսեւորումը գտավ այս տարվա աշնանը, երբ տարածաշրջանում Բաքվի գործողությունների պատճառով Իրանի և Ադրբեջանի միջև հակամարտություն սկսվեց։
Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հանձնումը թշնամուն, որից հետո իրանցի վարորդները հարկադրաբար տուրք են վճարում նաև Ադրբեջանին, ինչպես նաև նոր կառուցված Տաթև-Աղվանի ճանապարհի անհարմարությունը պատճառ են դարձել, որ Իրանը հրաժարվի Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, դիտարկելուց:
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։Ինչպես գրում է ermenihaber-ը, նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն։
Թուրք ընդդիմադիր պատգամավորը, հղում անելով Թուրքիայի հաշվեքննիչ դատարանի (Sayıştay) զեկույցներին, ինչպես և էներգետիկ փորձագետների բացահայտումներին, պնդել է, որ Թուրքիան շուրջ 5 միլիարդ դոլարի վնաս է կրել Ադրբեջանի հետ 2001 թվականին մարտի 12-ին կնքած պայմանագրում կատարված փոփոխություններց։ Նշել է, որ կոռուպցիա է առկա Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացում։
Բացի այդ Էրդողդուն պնդում է առաջ քաշել առ այն, որ Թուրքիան որևէ առավելություն չի ստանում Տրանս-անատոլիական գազամուղի ծրագրից (TANAP) և հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է դրանում պետությունն այդչափ ներդրում արել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ գազամուղի մրցույթում հաղթած ընկերություններից մեկի՝ «TEKFEN»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է նախկինում նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ աշխատած Մյուբարիզ Մանսիմովին, որի անունը վերջերս հաճախ է շոշափում հետախուզման մեջ գտնվող թուրք հանցավոր հեղինակություն Սեդաթ Փեքերը։
«Մինչ Էրդողանի և Ալիևի միջև շարունակվում են այս խառը և մութ հարաբերությունները, Թուրքիայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Petkim»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը փոխանցվել է «SOCAR»-ին․․․ և այս փոխանցումից հետո «SOCAR»-ը լուրջ առավելություններ է ստացել»,-նշել է ԺՀԿ-ական գործիչը։
Էրդողդուի նշյալ հայտարարություններին կոշտ է արձագանքել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանն «անհիմն մեղադրանքների» համար ներողություն է ակնկալում ԺՀԿ-ական պատգամավորից։ Նշել է, որ հակառակ դեպքում իրենց իրավունք են վերապահում հարցը բարձրացնել իրավական մակարդակում։
«Առաջին անգամ չէ, երբ ԺՀԿ որևէ ներկայացուցիչ հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրում և անհիմն մեղադրանքներով փորձում է խառնել իրադրությունը։ Սակայն, այդ ջանքերը որևէ արդյունք չեն ունենալու, քանի որ հայամետ քաղաքական գործիչների մանիպուլյացիան չի կարող ստվեր նետել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»,-հայտարարել է Աբդուլաևան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.