23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիայի նախագահի այցը Ռուսաստան զգուշավոր լավատեսական մեկնաբանություններ առաջացրեց՝ Ուկրաինա ներխուժման կանխման վերաբերյալ, սակայն Միացյալ Նահանգները կասկածելիորեն զուսպ են դիվանագիտական առաքելության նկատմամբ, գրում է AFP-ն։
Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո ԱՄՆ պաշտոնյաները կա՛մ լռում էին, կա՛մ նույնիսկ թերահավատորեն էին վերաբերվում նրան, ինչ եվրոպական երկրներն առաջընթաց են անվանում պատերազմի կանխման հարցում:
ԱՄՆ պաշտոնյաները բացեիբաց կասկած են հայտնել, որ, Մակրոնի խոսքով, ինքը Պուտինից երաշխիքներ է ստացել, որ Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիա չի լինի։
«Իհարկե, եթե դիվանագիտական առաջընթաց լիներ, մենք դա կողջունեինք, բայց մենք կհավատանք դրան, երբ տեսնենք դա մեր սեփական աչքերով սահմանին»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Մակրոնի այցի հաջորդ օրը, կարծես թե նսեմացնելով Ռուսաստանի կողմից Ֆրանսիային տրված ցանկացած խոստում, Պենտագոնը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակում է կուտակել իր ուժերը սահմանին:
Հինգշաբթի Մոսկվան իր տանկերն ուղարկեց Բելառուս՝ զորավարժությունների համար, ինչը ՆԱՏՕ-ի կողմից չարագուշակ նախազգուշացում առաջացրել: Ռուսաստանը նաեւ վեց ռազմանավ է ուղարկել Բոսֆորով՝ Սեւ եւ հարեւան Ազովի ծովերում պլանային ծովային զորավարժությունների անցկացման համար:
Պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հինգշաբթի MSNBC-ին հայտարարեց, որ Բելառուսում մեկնարկած խոշոր զորավարժությունները «մեր կարծիքով էսկալացիա են, այլ ոչ թե՝ դեէսկալացիա»։
Վաշինգտոնն ի սկզբանե խուսափում էր նույնիսկ մեկնաբանել Մակրոնի այցը՝ ասելով, որ ուզում է տեղեկություն է ստանալ անմիջապես Ֆրանսիայի նախագահից։ Սպիտակ տան կոմյունիկեում պարզապես նշվում էր, որ երկու առաջնորդները խոսել են Ռուսաստանում, ինչպես նաեւ Ուկրաինայում Մակրոնի հանդիպումների մասին։
Պետքարտուղարությունն անգամ չհիշատակեց Մակրոնի այցը: Հայտարարության մեջ լայն իմաստով ասվում է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ շարունակվող ռազմական կուտակմանը հակազդելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ԵՄ գործընկերների, G7-ի անդամների եւ այլ գործընկերների համատեղ ջանքերի մասին»:
Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պնդում են աննախադեպ համակարգմանն իրենց դաշնակիցների հետ այս ճգնաժամում, եւ ֆրանսիացի, եւ այլ եվրոպացի դիվանագետները պատրաստակամորեն համաձայնում են. Բայդենը եւ Մակրոնն ութ օրվա ընթացքում երեք անգամ զրուցել են հեռախոսով:
«Միացյալ Նահանգները ողջունում է այդ նախաձեռնությունները, քանի որ դրանք թույլ են տալիս ավելի շատ հաղորդագրություններ ուղղել Մոսկվային, քանի որ դրանք նախապես համաձայնեցված են եւ դաշնակիցների միջեւ տարաձայնություններ չկան»,- ասել է Վաշինգտոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ֆրանսիացի հետազոտող Պիեռ Մորկոսը:
Արեւմտյան երկրները միասնական են Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի հարցում, եթե այն ներխուժի Ուկրաինա, թեեւ, ըստ Մորկոսի, «Փարիզը փորձում է օգտագործել դիվանագիտական ուղին եւ ներդնում է դրանում՝ ինչ կարող է»:
«Առայժմ Միացյալ Նահանգները զգուշությամբ աջակցում են Մակրոնի դիվանագիտական ջանքերին։ Սակայն թերահավատությունը մեծանում է, քանի որ Վաշինգտոնը կարծում է, որ Պուտինը վճռական է ներխուժման հարցում»,- գրում է Brookings Institution ամերիկյան վերլուծական կենտրոնի ֆրանսիացի հետազոտող Սելյա Բելինը:
Foreign Affairs-ի կողմից հրապարակված հոդվածում Բելինը գրում է, որ, «ի տարբերություն ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ ուժերի, Մակրոնը ենթադրել է, որ Ռուսաստանը «օրինաչափորեն» հայտարարում է, որ իր կարիքներն անվտանգության ոլորտում պետք է քննարկվեն»։
Նա ասաց, որ դա արտացոլում է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու եւ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը վերազինելու Ֆրանսիայի ցանկությունը, որպեսզի այն ավելի քիչ ապավինի Միացյալ Նահանգներին:
Բայց Մակրոնը, ըստ Բելինի, «պետք է զգույշ գործի, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ նա դաշնակիցների միջեւ պառակտման է տանում այն ժամանակ, երբ միասնությունը Ռուսաստանի դեմ լավագույն զսպող միջոցն է»։
«Հայաստան-Թուրքիա. հաշտեցում «Բայրաքթարների» տակ» թեմայով քննարկմանը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունները մեծ սխալ են թույլ տալիս։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների երկու կոմպոնենտ կա․ մեկը՝ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերություններ ունենալը, մյուսը՝ հաշտության գնալը․ հաշտություն, որը վերաբերում է տարատեսակ լուրջ խնդիրների՝ Հայոց ցեղասպանություն, պատմական տարբեր խնդիրներ, Արցախի խնդիր, փոխադարձ թշնամանք և այլն։ Այս երկու կոմպոնենտները պետք է առանձնացնել, բայց այսօրվա իշխանական քարոզն այնպիսին է, որ այս երկուսը միացվում են իրար․ Հայաստան-Թուրքիա սահմանը բացենք, դրա դիմաց ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, Կարսի պայմանագրր հարցը, ամեն ինչը շատ արագ լուծենք, վերջացնենք»,- ասաց նա։
Թուրքագետն ընդգծեց՝ դա օրինաչափորեն էլ հնարավոր չէ․ երկու պետությունների և երկու հասարակությունների միջև կան խորքային, դարավոր կարծրատիպեր, մոտեցումներ։ Առաջին քայլը, ըստ Ռուբեն Մելքոնյանի, իր նշած երկու բաղադրիչներն իրարից առանձնացնելը պետք է լինի․ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ունենալն ու բաց սահման ունենալը մի բան է, հաշտության գնալը՝ բոլորովին այլ բան։
«Մենք դրա օրինակն ունենք՝ մեր բարեկամ Հունաստանի միջոցով։ Հունաստանի և Թուրքիայի միջև կան համանման խնդիրներ՝ հույների ցեղասպանության հարց, տարածքային հարց, Կիպրոսի հարց, բայց Հունաստանի և Թուրքիայի միջև կան բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ, նրանք ՆԱՏՕ-ում գործընկերներ են, բայց որևէ հույն, որևէ հունական իշխանություն երբեք չի գնացել այն քայլին, որ իր հասարակությանն ասի՝ գիտե՞ք, այդ «ոչմիթիզականությունը» ռաբիսություն է, Ստամբուլին Կոստանդնուպոլիս ասելը ռաբիսություն է, պատմական հունական տարածքներից հրաժարվելը, թեկուզ գաղափարական իմաստով, լավ բան է, չհրաժարվելը՝ հետամնացություն։ Այսինքն, հունական օրինակը մեզ համար կարող է լինել դասական օրինակ, թե ինչպես կարելի է Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ՝ չհրաժարվելով արժանապատվությունից»,- ընդգծեց Մելքոնյանը։
Yerevan.Today-ը գրում է.
«ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հունվարի 27-ին մի էքսցենտրիկ նշանակում է արել, որով մեծ խուճապ է առաջացրել ողջ դատական համակարգում: Այս նշանակումից հատկապես տարակուսած են դատավորի պաշտոնի հավակնորդները:
Բանն այն է, որ Ջհանգիրյանը Բարձրագույն դատական խորհուրդ է ներմուծել սկանդալային պատմություններով հայտնի բլոգեր Մարինա Պողոսյանին, և ամենաաբսուրդայինը՝ սույն տիկինն էլ, ֆիզիկ Դանիել Իոաննիսյանի նման, մասնագետ չէ, սակայն աշխատելու է որպես իրավաբան-փորձագետ: Հաշվապահի մասնագիտությամբ Ժողինստիտուտն ավարտած տիկինն այսուհետ այն երկու փորձագետներից մեկն է, ով ի պաշտոնե իրավունք է ունենալու ասելու՝ ով դառնա դատավոր, ով ոչ: Ջհանգիրյանն, ըստ տեղեկության, Պողոսյանին օժտել է դատավոր ընտրելու խիստ պատասխանատու իրավունքով:
Այսինքն` Մարինա Պողոսյանը, մյուս փորձագետ` ոմն Վիտալի Կասկոյի հետ միասին լիազորված են լինելու քասթինգ անցկացնել դատավորների թեկնածուների միջև ու իրենք որոշեն՝ ով է հավակնորդներից «ամենաիրավաբանը» և, ի վերջո, կարո՞ղ է դառնալ դատավոր, թե՞ ոչ:
Այս նշանակումից հետո համակարգի ներսում, ասում են, ոչ միայն դժգոհություն է առաջացել։ Խնդիրը նրանում է՝ նախ հայտնի չէ, թե ո՞վ է այդ Վիտալի Կասկո՝ փորձագետը, նրա մասին ոչինչ հայտնի չէ, ոչ մասնագիտական, ոչ հանրային տիրույթում։ Մյուս խնդիրը նրանում է, որ երկար տարիներ մասնագիտական շրջանակները՝ փաստաբաններ, իրավապաշտպաններ, դատավորները և այլ, փորձում էին հասկանալ, թե սկանդալային հայտարարություններով հայտնի Մարինա Պողոսյանն ու՞մ հետ է կապի մեջ, այսպես ասած՝ «ու՞մ մարդն է»։
Այսպիսով, կարելի է ասել, որ բացահայտվեց նաև այդ կապը։ Հիշեցնենք, իրավաբանի կրթություն չունեցող բայց իրավապաշտպան ներկայացող, երբեմն էլ փաստաբանություն անող սույն տիկինը հեղափոխությունից հետո երկար ժամանակ ակտիվորեն լծվել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին սուր քննադատելու գործին, ընդ որում՝ սկանդալային լուրեր տարածելով։ Իսկ դա մեծ հաշվով ապացուցում է, որ Մարինա Պողոսյանը ինքնազոհաբերվում էր Վարդազարյանի պաշտոնանկության ու Ջհանգիրյանին այդ պաշտոնին բերելու համար, և այսօր այդ ամագի դիմաց չիրավաբան տիկինը ճոխ կվարձատրվի՝ մեր, հարկատուներիս հաշվին ԲԴԽ-ում պաշտոն ստանալով»։
Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետեւանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ։ Նշված փաստերի առթիվ 2021թ դեկտեմբերի 20-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և միացվել մայր գործին»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։
«Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտե ուղարկված հարցմամբ՝ խնդրել էինք նաեւ տեղեկացանել, թե ՔԿ վարույթում քանի՞ քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության հատկանիշներով, քրեական գործերով քանի անձ է տուժող ճանաչվել, քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների սպանության համար, որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է, թե ոչ, Ադրբեջանի քանի ռազմական գործչի նկատմամբ է միջազգային հետախուզում հայտարարվել և քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածների հատկանիշներով, ՔԿ վարույթում քանի քրեական գործ է քննվում՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգման հատկանիշներով, քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների խոշտանգման համար, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է, թե՝ ոչ։
Նախաքննական մարմնից հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ, փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով հայ զինծառայողների նկատմամբ իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման դեպքերը, այդ թվում՝ սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, դիտավորությամբ լուրջ տառապանք պատճառելու կամ անձի ֆիզիկական կամ հոգեկան վիճակին սպառնացող այլ գործողություններ կատարելու փաստերը։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։
Մեղադրյալ ներգրավված ադրբեջանցի զինվորականների թիվը ՔԿ-ն չի տրամադրել ու նշել,որ հարցմամբ հայցվող տեղեկատվության վերաբերյալ առավել մանրամասներ տեղեկություն չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն»,- հայտնում է աղբյուրը։
TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն մեկ ընդհանուր ապագա և որ իրենց շահերը համընկնում են։
Չավուշօղլուն, մասնավորապես, ասել է․ «Իմ՝ քաղաքականություն մտնելու առաջին օրվանից ծառայել եմ Թուրքիայի շահերին, ինչպես նաև միջազգային հարթակներում պաշտպանել եմ եղբայրական Ադրբեջանի շահերը։ Ադրբեջանական կողմն արել է նույնը․ դրա վկայությունը «Շուշիի հռչակագիրն է»։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն ընդհանրապես չի անհանգստացնում Ադրբեջանին, հակառակը՝ ողջունվում է։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարն ասել է․ «Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու և համաձայնեցնելու, ոչ մի քայլ չենք անում այդ ուղղությամբ։ Կան որոշ հարցեր, որոնք պետք է Հայաստանի հետ քննարկենք առանց միջնորդների»։
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Չավուշօղլուն չի թաքցրել, որ Թուրքիան իր դերակատարումն այստեղ ևս մեծացնելու մեծ ախորժակ ունի։
Ի դեպ, Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում զինվորական, փոխայցերը հաճախակի բնույթ են սկսել կրել հատկապես 44-օրյայից առաջ և դրանից հետո։ Առաջիկայում կկայանա Չավուշօղլուի հերթական այցն Ադրբեջան։
Yerkir.am-ի զրուցակիցն է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Թեման հայ-թուրքական գործող վարչախմբերի «սիրախաղն» է եւ հայկական շահը թուրքական օրակարգում։
—Հայկական կողմը ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ Անթալիայում առաջիկանում կայանալիք ֆորումից, որին մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Հայաստանը պե՞տք է ընդուներ թուրքական կողմի հրավերը:
-Կառավարությունը փորձում է Թուրքիայի հետ երկխոսություն սկսել այն պարզ պատճառով, որ այդ երկխոսությունը պարտադրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից: Ներկայիս բանակցությունները չեն ընթանում հայկական օրակարգով, հավասար պայմաններում: Դրանք թելադրված են առաջին հերթին թշնամական կողմից: Այս գործընթացներից որեւէ ակնկալիք ունենալը միամտություն է: Եթե հաստատվի այդ երկու մարդկանց մեկնելը եւ մասնակցությունն այդ ֆորումին, ապա կարող ենք ասել, որ այնտեղ եւս շարունակվելու է հասարակությունից եւ քաղաքական ինստիտուտներից գաղտնի տարվող բանակցությունների տրամաբանությունը, որտեղ Հայաստանը, վստահաբար, շարունակելու է կատարել այն բոլոր նախապայմանները, որոնք ոչ հանրային դրվում են այս ղեկավարության առջեւ: Թուրքական կողմից ասում են՝ որեւէ նախապայման չկա, քանի որ արդեն բոլոր նախապայամաններին ՀՀ ղեկավարությունն իր համաձայնությունը տվել է:
-Հայ-թուրքական հարաբերությունների թվացյալ կարգավորման ֆոնին՝ թուրքական կողմից ի՞նչ ազդակներ եք տեսնում, ո՞րն է թուրքերի իրական վերաբերումունքը՝ պետական այրերի եւ հասարակ քաղաքացու մակարդակով:
-Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տարբեր առիթներով, այդ թվում՝ պատերազմից առաջ եւ անմիջապես հետո, պարբերաբար հանդես է եկել ծավալուն ծրագրային ելույթներով, որոնցում արձանագրվել է նրանց վերաբերմունքը Հայաստանի եւ հայերի հետ հարաբերությունների մասով: Այդ ծրագրային ելույթներով տվել են այն հիմնական ուրվագծերը, որոնք սահմանում են, թե ինչպիսի քաղաքականություն է վարվելու Հայաստան պետության եւ հայության հանդեպ՝ ընդհանրապես: Դրանք են՝ հնարավորինս նվազեցնել Հայաստանի՝ որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական կամ քաղաքական գործոն լինելը տարածաշրջանում՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ Երկրորդ՝ հնարավորություն չտալ Հայաստանին եւ հայկական քաղաքական միավորներին, օրինակ՝ Արցախին, վերականգնելու իրենց ինքնուրույնությունը եւ քաղաքական կարողությունը։ Նպատակ ունեն հասնել նրան, որ այդպիսի ուժերի հայտնվելն անհնարին լինի, այն ուժերի մասին է խոսքը, որոնք իրենց օրակարգում կունենան Հայաստանի ռազմական կարողությունների վերականգնումը։ Երրորդ հիմնական ուրվագիծը տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա Թուրքիայի ազդեցությունը հնարավորինս մեծացնեն է։
-Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ, հումանիտար տեսանկյունից, անընդունելի է ադրբեջանական զինվորների մարմինների վերադարձը ինչ-որ նախապայմաններով: Դեռեւս առաջին պատերազմից մնացած ադրբեջանցի զինվորականների մարմինների մասին է խոսքը: Հայկական կողմից գնում են զիջումներ, կորուստներ, հումանիտար կեղծ քարոզներ, թշնամու կողմից չկա փոխադարձ մոտեցում: Այս համատեքստում ի՞նչ դիտարկում կարող եք անել:
-Քանի որ գործ ունենք կապիտուլյացիոն կառավարության հետ, ապա այդ կառավարությունը եւ դրա ղեկավարը անելու են այն ամենը, ինչ իրենցից պահանջեն: Հայաստանի մի քանի տասնյակ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ: Ողջ մարդկանց գերության մեջ պահելը հումանիզմի սահմաններում է, բայց ադրբեջանցի զինվորների մասունքները ինչ-որ նախապայմանով վերադանձնելը հումանիզմ չէ: Արդեն մեկ տարի ու կես է՝ մեր տղերքը գերության մեջ են, ընդ որում՝ նրանցից ոմանք արդեն կտտանքներից մահացել են: Նրանց վերադարձի համար այս պահին որեւէ երաշխիք չկա, անգամ՝ երբ վերադարձը արձանագրված է եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել է մեր կապիտուլյացիոն իշխանությունը: Հումանիզմ բառով կոծկվում է Հայաստանի ղեկավարի հանդեպ ադրբեջանական հերթական պահանջի կատարումը:
-Ասում եք՝ մենք բանակցում ենք թուրքական օրակարգի շուրջ: Ո՞րն է Թուրքիայի շահը, այս փուլում է՞լ ինչ զիջումների է գնալու գործող վարչախումբը:
-Թուրքիայի շահն է Հայաստանի Հանրապետությանը զրկել ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոն լինելուց, եւ երկրորդ՝ Հայաստանը տնտեսական եւ քաղաքական, նաեւ ռազմական միջոցներով նվաճել, որպեսզի Թուրքիան դոմինանտ դեր ստանձնելու հնարավորություն ունենա Հարավային Կովկասում եւ դառնա գերտերություն:
-Եթե այս ենթատեքստում դիտարկենք՝ հետագայում Թուրքիան արդյո՞ք կլանման քաղաքականություն չի վարի Ադրբեջանի նկատմամբ, ինչը կհանգեցնի Ադրբեջանի՝ որպես աշխարհաքաղաքական միավորի ոչնչացման:
-Չեմ կարծում, որ դա հիմնավոր կարծիք է: Ադրբեջանը պետություն է, ընդ որում՝ Թուրքիայի համար քաղաքական կարեւորագույն նշանակություն ունեցող պետություն, որը շարունակելու է գոյատեւել այնքան, որքան Թուրքիայի Հանրապետությունը: Նույնիսկ, եթե Ադրբեջանի անունը փոխվի, դառնա Վայրագների հանրապետություն, դրանից ոչինչ չի փոխվում: Ադրբեջանի քաղաքական նպատակը ձեւակերպվել է 100 տարի առաջ եւ իրականացվել է Օսմանյան բանակի, ապա Թուրքիայի Հանրապետության օժանդակությամբ: Հիմա էլ է շարունակվում այդ օրակարգ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալին օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
29.10.2021թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) – 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի, 1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը, 2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը, 3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը, 4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը, 5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը։
Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հատ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։
Ընկերության կողմից, Գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր։
Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։
Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով 2022 թվականի փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրապարակած հայտարարությանը, դրա մի շարք դրույթների կապակցությամբ տեղին է համարում նշել, որ խնդրահարույց են հայտարարության մեջ պարունակվող մի շարք դատողություններ, որոնք վերաբերում են ՀՀ դատարաններում քննվող և հետագայում հնարավոր քննության առարկա հանդիսացող քրեական գործի հանգամանքներին և դրանց գնահատմանը: Այս մասին ասված է ԲԴԽ-ի տարածած հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Խորհուրդը անընդունելի է համարում այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը իր հայտարարության մեջ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդին և վերջինիս գործունեությանը, հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիրքորոշումը։
Կոնկրետ քրեական գործով միայն շահագրգիռ՝ պաշտպանական կողմի մոտեցումների վերարտադրման արդյունքում կատարված եզրակացությունները որպես սահմանադրական մարմնի դիրքորոշում ներկայացնելը անուղղակի միջամտություն է դատական իշխանության անկախությանը։
Գտնում ենք, որ պարոն Թաթոյանի նման գործելակերպը չի կարող նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի, որպես սահմանադրական մարմնի անաչառության և օբյեկտիվության ապահովմանը և կոչ ենք անում վերջինիս չձեռնարկել քայլեր, որոնք կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական իշխանության գործունեությանը միջամտություն»։
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ, հայտնում են ԱԱԾ-ից:
«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և մարզային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև քննչական խմբում ընդգրկված քննիչների կատարած քննչական գործողությունների և զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:
Ընդ որում, իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ:
Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:
Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում քրեադատավարական ու օպերատիվ- հետախուզական համակցված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել գործակալական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիների ինքնությունները, պարզել նրանց կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին փոխանցված ռազմական և այլ բնույթի տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը, խափանել թշնամական գործունեություն իրականացնելու համար նոր տեղեկությունների հետագա փոխանցումը:
Նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ երեք տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել և վերցվել են քրեական գործի համար էական նշանակություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, այդ թվում՝ նաև ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքագրված տեղեկությունների փոխանցման դիմաց արտարժույթի տեսքով վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություն հաստատելուց, առավել ևս՝ այդ անձանց հետ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող այլ հարցեր քննարկելուց:
Տեղեկացվում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, հետևաբար Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտանգող նման պարսավելի և հանրության համար խիստ վտանգավոր հակաօրինական ու հակաբարոյական արարքներ կատարելուց:
Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, ուստի կոչ է անում հակաօրինական արարքի կատարմանը ներգրավված անձանց կամովին և ժամանակին համագործակցել Ծառայության հետ և օժանդակել հետագա վնասը կանխելուն», — ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեգնական հայտարարություններին, որոնք նա, իբր, արել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների հասցեին։ Այս մասին գրում է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Այսպիսով, ըստ հեռուստաալիքի, Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բնութագրել է որպես «միջուկային զենք ունեցող տղա, որը չունի ընկերներ»:Նա նաև, իբր, ասել է, որ Ֆրանսիայի նախագահ «Էմանուել Մակրոնը ցանկանում է նմանվել Շառլ դը Գոլին» (20-րդ դարում Ֆրանսիայի լեգենդար առաջնորդ), իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ըստ Բայդենի, «Անգելա Մերկել չէ»։ ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պահվածքն անվանել է «փոթորկոտ»՝ այս խոսքերը լսած աղբյուրների փոխանցմամբ։
Միաժամանակ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը հերքել է այս տեղեկությունը։
Սակայն հեռուստաալիքի աղբյուրը նշում է, որ վերջերս ազգային անվտանգության թիմի որոշ անդամների հետ հանդիպման ժամանակ Բայդենը նշել է Շոլցի ներկայիս անկարողությունը՝ միավորելու անդրատլանտյան դաշինքը՝ ի պատասխան Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի գործողությունների, ինչպես նախկինում արել էր Մերկելը։ Նույն հանդիպմանը հնչել են նրա խոսքերը Պուտինի ու Մակրոնի մասին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.