23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հարավային գազային միջանցքի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Դա նշել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը երեկ նախագահ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազանգի ժամանակ ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ պատասխանելով Turan-ի հարցին այդ նախագծի ընդլայնման հնարավորության մասին։
«Ադրբեջանի դերը մեծ է, քանի որ Ռուսաստանն ապակայունացնում Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կրճատելով Եվրոպա գազի մատակարարումը։ Ուստի շատ կարեւոր են գազի մատակարարման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը։ Հարավային գազային միջանցքը հնարավորություն ունի երկու անգամ բարձրացնել գազի մատակարարումը, թեեւ դա պահանջում է որոշակի ներդրումներ եւ ժամանակ։ Ինչ վերաբերում է Տրանսկասպյան գազատարին, ապա դա թուրքմենական գազի հսկայական պաշարները «ապաշրջափակելու» եւ դրանք Եվրոպա բերելու եւս մեկ հնարավորություն է։ Դրա համար պետք է ինքնիշխան երկրների որոշումը եւ մասնավոր ընկերությունների ներդրումները», — ասել է դեսպանը։
Ինչ վերաբերում է իրանական գազին, ապա Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են գազի որոշակի ծավալներով փոխանակել Հարավային գազային միջանցքի շրջանակներում։
«Մենք բաց ենք Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ցանկացած տարբերակի համար, քանի որ դրանք բոլորը անցնում են Ադրբեջանի տարածքով։ Դա լավ է Ադրբեջանի համար եւ լավ է ԱՄՆ-ի համար», — ընդգծել է դեսպանը։
Պատասխանելով ճշտող հարցին, թե չեն հակասում արդյոք Հարավային գազային միջանցքով իրանական գազի մատակարարումները Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին, դեսպանը հասկացնել է տվել, որ տվյալ դեպքի նկատմամբ պատժամիջոցները կիրառելի չեն։
Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային, գրում է ermenihaber-ը։
Եվրոպական խորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Նատալի Լուազոյի ներկայացրած զեկույցում շեշտվել է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և իր հարևանների համար մտահոգիչ բազմաթիվ ոլորտներում և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը
Խիստ մտահոգիչ են որակվել և դատապարտվել են ԵՄ անդամ պետությունների դեմ, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում ապօրինի գործողություններով և ռազմական բախման սպառնալիքներով Հունաստանի և Կիպրոսի իրավասության տակ գտնվող ծովային տարածքներում Թուրքիայի հայտարարած նոր անօրինական գործողությունները։
ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մասին մյուս զեկույցում, որը ներկայացրել է գերմանացի խորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը, շեշտվել է, որ առկա պայմաններում «անիրատեսական» է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը։
ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով լիագումար նիստում, ասել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ առկա լարվածության լիցքաթափում են տեսնում։ Նշել է, սակայն, որ Անկարայի գործողությունները Կիպրոսի Մարաշի շրջանում շարունակում են մնալ «մտահոգության աղբյուր»։
Զեկույցները քվերակության են ներկայացվել փետրվարի 16-ին։ Քվեարկության արդյունքները կհայտարարվեն փետրվարի 17-ին։
«Ալիևի բախտը բերել է, որ Հայաստանում հայտնվել է Փաշինյանի պես անմեղսունակ երևույթ, որը բացարձակապես ոչ պատկերացում ունի քաղաքականությունից, ոչ ռազմագիտությունից, ոչ տնտեսությունից»,- Oragir News-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Նրա բնորոշմամբ, Փաշինյանը պատկերացում չունի՝ ինչ է նշանակում պետություն ղեկավարել, իր հոժար կամքով երկրի ներսում անկայանություն է, պառակտեց հասարակությունը, փլուզեց բանակը, ոչնչացրեց տնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը։
«Բնական է, որ Ալիևն այս իրավիճակը պետք է օգտագործեր, և նա օգտագործեց»,- ընդգծել է ադրբեջանագետը։
Նրա խոսքով, Փաշինյանն ունի կենդանական վախ մի քանի գործոններից. «Նա վախենում է նոր պատերազմից, քանի որ չգիտի, թե ինչ բան է կռվելը, վախենում է մնա առանց փող, խոսքը ոչ թե անձնական, այլ պետության, այսինքն չկարողանա մի օր աշխատավարձերը վճարել, վախենում է իր ներքին թշնամիներից, որոնք, իհարկե, մի գեղեցիկ օր շատ դաժան վրեժ են լուծելու, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ մեր պետականության, ժողովրդի հետ, չպետք է մարսի։
Իհարկե, նրա ամենաանվտանգ ու ապահով ուղին, կատարել Ալիևի բոլոր քմահաճույքները, որ նա հանկարծ նոր պատերազմ չսկսի։ Ալիևն էլ տեսնելով, որ այդ գործիքն աշխատում է, բնական է, որ պարտադրում է Փաշինյանին կատարել ցանկացած ադրբեջանանպաստ ու ադրբեջանամետ գործողություն, որը բացարձակապես չի բխում մեր շահերից, հակասում է մեր գոյատևմանը։ Ալիևը մեկ նպատակ ունի՝ ոչնչացել Հայաստանը, հայերին էլ ուղարկել Գլենդել, որին նպաստում է Փաշինյանի ողջ քաղաքականությունը»։
Ա. Ադիբեկյանը նշել է, որ Փաշինյանի ամենամեծ հանցանքը մեր նկատմամբ նրա անընդհատ և անթաքույց սուտն է, որը մտցնում է օրակարգ, ասում է մի բան, իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը, հետևողականորեն կատարում է մեր թշնամիների ցանկությունները. «Պետք է հիշել՝ Ադրբեջանը մեր թշնամին է, Ադրբեջանը երբեք չի հանդուրժի, որ Հայաստանը ծաղկի, ունենա տնտեսություն, բանակ կամ կրթություն, անելու է ամեն ինչ, որ չորանանք, պոկվենք ու ընկնենք, քանի որ նրանց այստեղ Հայաստան պետք չէ։
Սա անհերքելի փաստ է»։
Ինչ վերաբերում է սահմանների դեմարկացիային ու դելմիտացիայի, ադրբեջանագետն ասել է, որ 25 տարի ՀՀ սահմաններն անվտանգ էին, ադրբեջանցիները 80-100 կմ հետ էին Հայաստանի հետ սահմաններից։
«Հիմա բոլոր բարձունքները Փաշինյանը, առանց որևէ կրակոցի, նվիրել է Ադրբեջանին։ Հիմա բոլոր նպաստավոր բարձունքների վրա, մեր բնակավայրի գլխին կախված է ադրբեջանական զորքը։
Թուրքը զբաղեցրել է այն բոլոր դիրքերը, բարձունքները, որոնք մեր պաշտպանության և անվտանգության գրավականն են։ Այսինքն, բոլոր բարձունքները նվիրելով՝ մենք ունենք ավելի ցածր դիրքեր և սահմանագիծն այդտեղով է անցնելու»,- ասել է Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ դելմիտացիան հակասում է մեր շահերին։
Ադրբեջանագետը նշել է, որ Խորհրդային միության փլուզումից հետո գրեթե ոչ մի պետություն չունի իր դելիմիտացիա արված սահմանը։ Որպես օրինակ բերել է Հայաստան-Վրաստան սահմանը, որը մինչև հիմա դելիմիտացիա արված չէ ու դա պատերազմի չի բերում ոչ մի անգամ։
«Կա բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններ, որ այս հարցը թողնում ենք ավելի բարենպաստ ժամանակաշրջանում լուծել, բայց պայմանականորեն սահմանն այս գծով է գնում։ Երբ մեզ փորձում են դելիմիտացիան մատուցել որպես անվտանգության կամ պատերազմ չսկսելու գրավական, սուտ են ասում, քանի որ դելիմիտացիան երբևէ խաղաղության հարց չի լուծել, առավել ևս՝ անվտանգության»,- ասել է Արմինե Ադիբեկյանը։
Նա նշել է, Սիրիայի, Կիպրոսի, Քուվեյթի դեպքերում միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվել են ու շարունակվում են խախտվել, միջազգային հանրությունը դրա դեմը ոչինչ չի անում, ավելին՝ լավ էլ օգտվում է այդ իրավիճակից, գրեթե անվճար նավթ է քաշում Մերձավոր Արևելքի երկրներից։
«Այսինքն միջազգային հանրությունն ինքն է հրահում այդ պատերազմական գործողությունները, որ հնարավորություն ունենա անվճար նավթ քաշել։
Հաշվի առնելով, որ այստեղ ունենք նավթատար ու գազատար խողովակներ և գազ արտադրող Ադրբեջան, բնական է՝ ամեն ինչ արվելու է, որ այստեղ հանդարտ չլինի, որ նրանք մաքսիմալ գնով Ադրբեջանից գազ գնեն»,- ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Անցյալ շաբաթ բոլորս ցնցված էինք այն լուրից, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել է Հայաստանի զինված ուժերում ծառայող 19 անձանց՝ Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով։
ԱԱԾ-ն մեղադրեց ձերբակալված 19 հայ զինվորականներին՝ գումարի դիմաց Ադրբեջանին ռազմական գաղտնիքներ փոխանցելու մեջ։ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ ադրբեջանցի գործակալները կապվել են հայ զինվորականների հետ՝ ստեղծելով ֆեյսբուքի կեղծ էջեր՝ հայերենով շփվող գրավիչ կանանց լուսանկարներով։ Շատ ադրբեջանցիներ կան, որոնք սահուն հայերեն են խոսում, քանի որ ծնվել են Հայաստանում և հաճախել հայկական դպրոցներ՝ նախքան 1980-ականների վերջին Արցախի շուրջ քաղաքացիական անկարգություններից հետո Ադրբեջան փախչելը:
Կան անվտանգության բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնց Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ ուշադրություն դարձնի և հատուկ միջոցներ ձեռնարկի նման լրտեսական դեպքերի կրկնությունը նվազագույնի հասցնելու համար։ Բայց նույնիսկ բարելավված հակահետախուզության դեպքում նման խնդիրները հնարավոր չէ վերացնել, այլ պարզապես նվազագույնի հասցնել, քանի որ գրեթե բոլոր երկրները դառնում են օտարերկրյա և ներքին լրտեսների զոհ:
Ահա իմ մտորումները և առաջարկությունները.
1) Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի հմուտ մասնագետներ նշանակելու համար, որոնք գիտեն, թե ինչպես վարել հետախուզական ծառայությունը: Այս առաջարկն արվում է այն պատճառով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր պաշտոններում նշանակել է անփորձ և անիրազեկ պաշտոնյաների` ելնելով զուտ իր իշխող կուսակցությանը նրանց անդամակցությունից։ Անկարողության ամենաթարմ օրինակը ԱԱԾ-ի զարմանալի հայտարարությունն էր, որ թերթի հոդված կարդալով են իմացել, որ Հայաստանի նախագահը երկքաղաքացիություն ունի, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է։ Պատկերացրեք, որ Հայաստանի հետախուզական ծառայությունները նախագահի չորս տարի պաշտոնավարելուց հետո թերթից տեղեկանում են նման կարևոր խնդրի մասին՝ առաջինը բացահայտելու փոխարեն:
2) Ազգային անվտանգության ծառայությունը, բացի նրանից, որ փորձառու կադրերի կարիք ունի, պետք է ունենա նաև հակահետախուզության ամենաառաջադեմ տեխնոլոգիա։
3) Հայաստանի կառավարությունը պետք է խորհրդակցի դաշնակից կառավարությունների հետ՝ ինչպես բարելավել իր հետախուզական ծառայությունների ուսուցումը, կազմակերպումը և գործունեությունը:
4) Լրտեսության համար ձերբակալված 19 հայերը մեղադրվում են Հայաստանի զինվորական անձնակազմի, զենքի և ռազմական օբյեկտների մասին գաղտնի տեղեկություններ Ադրբեջանին փոխանցելու մեջ։ Մնում է պարզել, թե արդյոք նրանք մեղավոր կճանաչվեն դատարանում, քանի որ վերջին չորս տարիներին բազմաթիվ հայ պաշտոնյաներ են ձերբակալվել տարբեր իրավախախտումներ կատարելու համար, սակայն չեն դատապարտվել:
5) Ինչպե՞ս կարող է հայկական զինված ուժերը թույլ տալ իր զինվորականներին ունենալ ֆեյսբուքյան էջեր, քանի որ բոլորը գիտեն, որ նրանք խոցելի են հաքերների համար և կարող են որպես թիրախ ընտրվել օտարների կողմից:
6) Որտե՞ղ էր Հայաստանի հետախուզական ծառայությունների վերահսկողությունը, երբ խոցելի զինվորականներն ազգային գաղտնիքները հաղորդում էին թշնամուն: Ավելի լավ է կանխել նման գաղտնիքների փոխանցումը նախքան դրանց տեղի ունենալը, այլ ոչ թե վնասը հասցնելուց հետո։
7) Խիստ մտահոգիչ է, որ այդքան մեծ թվով տարբեր աստիճանի զինվորականներ են ձերբակալվել։ ԱԱԾ-ն հայտարարեց, որ մոտ 24 զինվորականներ ներգրավված են եղել այս լրտեսական գործունեության մեջ, ինչը նշանակում է, որ կան ևս մի քանի կասկածյալներ, որոնք չեն ձերբակալվել ապացույցների բացակայության, նրանց ինքնության և գտնվելու վայրի անհայտության պատճառով։ Մենք չգիտենք նաև, թե որքան երկար է գործել այս լրտեսական ցանցը մինչև նրանց ձերբակալությունը։
8) Եթե նույնիսկ այս լրտեսական ցանցի մնացած անդամները ձերբակալվեն և մեղադրվեն, դա չի նշանակում, որ 24 կասկածյալները միակն են, որոնք ներգրավված են այս լրտեսական ցանցում: Կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր ուրիշներ, որոնց ինքնությունն ու գործունեությունն անհայտ են: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը կարծես թե ունի հմուտ և փորձառու գործակալների անձնակազմ, որոնք գիտեն, թե ինչ են անում։ Նրանց, ամենայն հավանականությամբ, վերապատրաստում և օգնում է թուրքական բարձրակարգ հետախուզական ծառայությունը՝ MIT-ը (Ազգային հետախուզական կազմակերպություն):
9) Այս լրտեսական սկանդալի լուրջ հարցերից մեկն այն է, որ ձերբակալվածներից ոմանք, ըստ տեղեկությունների, վաճառել են ազգային գաղտնիքները մի քանի հարյուր դոլարի դիմաց: Հայաստանի կրթական համակարգում լուրջ թերություններ կան, եթե Հայաստանում ծնված, մեծացած, կրթված և զինվորական ծառայության մեջ գտնվող հայը պատրաստ է չնչին գումարի դիմաց դավաճանել իր ազգին։ Խիստ մտահոգիչ է, որ որոշ հայեր, մասնավորապես զինվորականներ, զուրկ են ազգային հպարտությունից և հայրենասիրական զգացմունքներից։
10) Հայաստանում առաջին անգամ չէ, որ լրտեսներ են ձերբակալվում։ Վերջին 30 տարում գրանցվել է հայերի կողմից Թուրքիայի օգտին լրտեսության մի քանի դեպք։ Նրանցից ոմանք եղել են Հայաստանի պետական պաշտոնյաներ։
11) Ադրբեջանը նախկինում հայտարարել էր մի շարք հայերի և ադրբեջանցիների ձերբակալության մասին, որոնք իբր լրտեսել էին Հայաստանի օգտին։ Հայտնի չէ՝ արդյոք նրանք իսկապե՞ս լրտեսներ էին, թե՞ ոչ։
12) Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում լրտեսական խնդիրները շատ ավելի կսրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանի ենթադրյալ բացմամբ։ Սա ավելի շատ ադրբեջանցի և թուրք լրտեսների թույլ կտա մուտք գործել Հայաստան օդային և ցամաքային ճանապարհներով որպես զբոսաշրջիկներ կամ գործարարներ:
13) Բացի իսկական լրտեսներից, Ադրբեջանն ու Թուրքիան արժեքավոր տեղեկություններ կհավաքեն Հայաստանի մասին՝ հարցաքննելով իրենց քաղաքացիներին Հայաստանից վերադառնալուց հետո: Իհարկե, լրտեսությունը միայն այս երկու երկրներով չի սահմանափակվում, քանի որ այլ պետություններ ևս զբաղվում են Հայաստանի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրմամբ։
14) Եղել են մի քանի դեպքեր, երբ վերջին տարիներին երկրում աշխատանքի բացակայության պատճառով Թուրքիա ներգաղթած հայերին դիմել է թուրքական հետախուզությունը՝ տուն վերադառնալուն պես Հայաստանի մասին տեղեկություններ հավաքելու համար, ինչի համար նրանք առատաձեռն փոխհատուցում են ստացել:
Ամփոփելով, թշնամական գործողություններ իրականացվում են ոչ միայն պատերազմի, այլ նաև խաղաղ ժամանակ՝ հավաքագրելով ներքին և արտաքին գործակալներ։ Հայաստանի կառավարությունը պետք է շատ լրջորեն մոտենա այս խնդրին և անհրաժեշտ միջոցներ ու անձնակազմ հատկացնի նման հետախուզական գործունեությանը հակազդելու համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի հերքել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու, սակայն պաշտոնապես խուսափում են ասել, թե քանի ուղղությամբ է կառուցվելու նոր ճանապարհները և, ընդհանուր առմամբ, քանի կմ։
«Փաստինֆո»-ն դեռեւս 2021 թվականի դեկտեմբերի 14-ին էր գրել, որ մեր աղբյուրների փոխանցմամբ իշխանություններ որոշման արդյունքում Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ. Այլընտրանքային 12 կմ-անոց ճանապարհ է կառուցվելու։ Ներկայացրել էինք նաեւ հնարավոր ճանապարհները։
Տարեվերջյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս հաստատել էր, թե տարբեր թվականների քարտեզներով Տավուշի մարզի մի շարք ճանապարհներ դուրս են գալիս ՀՀ տարածքից, թեեւ սահմանագծում ու սահմանազատում առայժմ չի իրականացվել։ «Փաստինֆո»-ն դեռեւս 2021 թվականի դեկտեմբերի 28-ին հարցում էր ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ պարզելու, թե որ ճանապարհներն են, ըստ կառավարության, դուրս գալիս ՀՀ տարածքից, Ոսկեպարի մայրուղուն այլընտրանքային ճանապարհ կառուցվելու է, թե ոչ։ Ավելին, նաեւ կոնկրետ երթուղի էինք նշել, թե արդյոք նախատեսվում է կառուցել Ներքին Ծաղկավան-Կիրանց, Կիրանց-Ոսկեպար, Ոսկեպար-Բաղանիս այլընտրանքային ճանապարհներ։
Նախարարությունը նախ մեկ ամիս ժամանակ էր խնդրել՝ պատճառաբանելով, թե հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել: Ապա՝ մեկ ամսյա ժամկետը լրանալուց հետո՝ գրավոր հաստատել, որ քննարկվում են Տավուշու այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցը՝ խուսափելով հանրայնացնել, թե քանի կմ եւ որ ճանապարհների մասին է խոսքը։ Սակայն փաստն այն է, որ նախարարությունը չի հերքել, որ հարցմամբ նշված երթուղիներով այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցը քննարկման փուլում է։
«Տավուշի մարզում կառուցվելիք այլընտրանքային ճանապարհների շինարարության հարցը պարզ կլինի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրելուց հետո»,- գրավոր հայտնել են նախարարությունից:
Ակնհայտ է, որ ժողովրդից թաքուն ու ժողովրդի թիկունքում նոր հակաժողովրդական ու հակապետական որոշումն է կայացվելու՝ ի վնաս ՀՀ ազգային շահի ու տարածքային ամբողջականության, որի մանրամասները փորձ է արվում գաղտնի պահել իշխանությունների կողմից՝ վայելելով դատախազաքննչական մարմինների հովանավորությունը։
Քանզի առ այսօր որեւէ իրավական գնահատական չի տրվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ այդ թվում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչների մասնակցությամբ կատարված գործողությունների դեմ։
New York Times (NYT) թերթը հոդված է հրապարակել Ֆրանսիայում մուսուլմանների վիճակի մասին, որոնք նախընտրում են լքել երկիրը, քանի որ իրենց ապահով չեն զգում։
NYT-ի «Մուսուլմանները լուռ լքում են Ֆրանսիան» հոդվածում ասվում է, որ թեև միգրացիան մնում է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը, իսլամաֆոբիայի դրդապատճառներով հանցագործություններն աճում են։
Հրատարակության մեջ ասվում է, որ նախագահ Էմանուել Մակրոնի երեք հիմնական մրցակիցներն իրենց նախընտրական խոստումներում ընդգծել են «միգրացիայի հոսքը նվազեցնելու» իրենց մտադրությունը, թեև Ֆրանսիան վերջին տարիներին ավելի քիչ միգրանտ է ընդունել, քան եվրոպական ցանկացած այլ երկիր։
Հոդվածի համաձայն՝ վերջին տարիներին Ֆրանսիան լքել են մեծ թվով բարձրակարգ մասնագետներ, այդ թվում՝ բազմաթիվ մուսուլմաններ, որոնք դժգոհ են խտրականությունից։ «Այս մարդիկ իրենց ապահով չեն զգում, չեն զգում, որ պատկանում են ֆրանսիական հասարակությանը: Նրանք տեսնում են նախապաշարմունքների արգելքներ և ստիպված հեռանում են երկրից»,- ասվում է հոդվածում։
Հոդվածում ասվում է, որ մուսուլմանները կազմում են Ֆրանսիայի բնակչության մոտ 10 տոկոսը, սակայն աջ կենտրոնամետ նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ոչ ֆրանսիական շրջաններ»՝ դրանով իսկ կապելով մուսուլմանական թաղամասերը հանցագործության և սոցիալական խնդիրների հետ:
Ձեզ թվում էր, թե այսօր ապրելու էիք առանց սկանդալի՞։ Շտապեմ հիասթափեցնել։ Այսօր սկանդալներ եղան, մեկի փոխարեն՝ մի քանիսը։ Անդրադառնամ երկուսին։ Իշխանությունը պատմաբան Արարատ Միրզոյանին բարձրացրեց, բարձրացրեց, փորձագետից դարձրեց պատգամավոր, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց։ Ընդ որում, շատ ցավոտ, որովհետև դա անում է նրան խայտառակելով՝ հենց իշխանական լրատվամիջոցներում։ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող թերթում Արարատ Միրզոյանին ներկայացրեցին որպես Բաքվի պահանջների փաստաբան, թուրքական շահերի սպասարկու։ Այսինքն, ասում են այն, ինչ ասում են ոչ իշխանականները այն բանից հետո, երբ նրան սկսեցին ընդունել որպես թուրքական գործակալ, ու պատշաճ հերքումներ չեղան։ Մարդուն երևի ասել են՝ պետք է դուրս գաս պաշտոնիցդ, հրաժարվել է, հիմա վարկաբեկում են։ Արարատմիրզոյանենք բանակցում են Ադրբեջանի հետ, ինչ-որ սահմանագծում-սահմանաչափման, խաղաղության համաձայնագրի դրույթներ են առաջարկում, հետո ասում են՝ Ադրբեջանը մերժել է և այլն։ Նիկոլ Փաշինյանը առանց օֆ անելու նրան զոհ կտա։ Ավելին, դա կանի ավելի հաճույքով, եթե հանկարծ պարզի, որ թիմիում քիչ թե շատ հասկացող մարդ է ու քաղաքական ապագա կարող է ունենալ։Մոտավորապես այսպես՝ ոչնչից դարձրել եմ ֆիգուր, էլի կսարքեմ ոչինչ։ Եթե Արարատ միզրոյանը մեր պետության ու հանրության համար փոքր մարդ է, ապա օրվա մյուս թեման, արդեն, շատ ավելի վտանգավոր է։ Մամուլն արդեն ահազանգում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ սահմանագծում-սահմանազատման շրջանակներում Կապանից տարածքներ պետք է տանք։ Հիմա էլ գրում են, որ Տավուշի մարզում են նոր շրջանցող ճանապարհներ կառուցելու։ Ոսկեպար տանող, ինչպես նաև Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի քանի հատվածում այլընտրանքային ճանապարհներ են կառուցելու։ Ականջդ կանչի, մի հատ մարզպետ կար կարծեմ, Չոբանյանը, ասում էր, թե քանի ինքը կա, Տավուշից ոչինչ չեն զիջելու։ Պատրաստվեք, ժողովուրդ, հազար ու մի նոր թեմաներով իշխանությունը փորձելու է ձեզ կերակրել, ու տակից սկսի Ադրբեջանին նոր հանձնումները։Չմոռանամ նշել ԱԺ գայիշնիկ պատգամավորին, էս մարդը երեկ հոխորտում էր, թե պետք է ԱԱԾ-ն զբաղվի էն մարդկանցով, որ ասում են, թե Կապանից զիջումներ են լինելու։ Չկա էդպիսի բան, բայց չենք երաշխավորում, որ չի լինի։ Պարզվում է՝ լավ էլ հանձնումների թեմա կա։ Նույն Արմեն Խաչատրյանը պատերազմի օրերին ասում էր, թե պետք է քրգործեր հարուցեն նրանց նկլատմամբ, ով ասում է, թե կորուստներ ունենք։ Պարզվեց՝ էդ պահին Արցախ էին հանձնում։
Սևակ Հակոբյան
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր
Օրակարգում է գտնվում Զանգեզուրի միջանցքով դեպի Նախիջևան 330 կՎտ-անոց էլեկտրամատակարարման գծի շինարարությունը։ Այս մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, ասել է «Ազերէներջի» ընկերության մամուլի քարտուղար Թեյմուր Աբդուլլաևը՝ հավելելով, որ այն կառուցվելու է Ջրականի շրջանում։
«Նախատեսվում է էլեկտրաէներգիա արտահանել դեպի Եվրոպա՝ Զանգեզուրի միջանցքով։ Նախատեսվում է կառուցել 330 կՎտ-անոց էլեկտրամատակարարման գիծ, որը ձգվելու է Աջաբեդիից դեպի Նախիջևան և անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Նրանով էլեկտարէներգիան արտահանվելու է Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական շուկա»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Աբդուլլաևը։
Նշվում է նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի լրագրողների այցն Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա, որտեղ կծանոթանան փետրվարի 13-ին բացված «Ակնա-1» և «Ակնա-2» ենթակայաներին, «Ղարաբաղ» թվային կառավարման կենտրոնին և Տերտերի շրջանում գտնվող «Սուգովուշան» ենթակայանին։
Տեառնընդառաջը հեթանոսական չէ. այս մասին պարզաբանում է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Եսայի քահանա Արթենյանը։
«Հաճախ ենք լսում, որ Տեառնընդառաջը հեթանոսական տոն է։ Նման կարծիք հայտնել նշանակում է տեղյակ չլինել Ս․ Գրքին, կամ դիտավորությամբ աղավաղել այն։ Կրակը երեբք չի կարող լինել որևէ կրոնի «սեփականությունը»։ Այն Աստծո ստեղծն է: Կրակը օգտագործվում է գրեթե բոլոր կրոններում։ Նայած, թե որ կրոնում ինչ խորհուրդ են տեսնում դրա մեջ: Հեթանոսական շրջանում կրակի միջոցով գուշակություններ են կատարել: Ի տարբերություն այդ շրջանի՝ քրիստոնեության մեջ կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Այն ունի զտող, մաքրագործող հատկություն:
Ինչ վերաբերում է Տեառնընդառաջին, ապա տոնի խորհրդի մեջ կրակն ունի մեկ կարևոր իմաստ. այսօր մենք կրակը վառում ենք որպես լույսի խորհրդանիշ: Դրա մեջ չկա հեթանոսական և ոչ մի տարր: Իսկ երբ մարդիկ կրակի և խարույկի վրայով ցատկելու հետ գուշակություններ են կապում, դա արդեն հարցի մյուս կողմն է:
Ինչ վերաբերում է կրակի վրայով ցատկելուն, ապա այն ունի երկու նշանակություն: Ոմանք ցատկում են կրակի վրայով՝ որոշակի գուշակությունների և սնահավատությունների հավատալով: Այս մոտեցումը բնականաբար մերժելի է: Կա նաև երկրորդ տարբերակը. գոյություն ունեն ժողովրդական խաղեր, որոնք ավանդական են և ազգային մշակույթի մաս են կազմում: Եկեղեցին երբեք այդ տեսակ ժողովրդական ավանդույթների դեմ չի պայքարել:
Եկեղեցական օրացույցում հստակ ցուցում կա, որ կրակի հետ կապված գուշակություններ պետք չէ անել: Իսկ ինչ վերաբերում է Աստվածաշնչյան մեջբերումներին, ինչպիսիք են Բ Օրինաց 18:9-12 և Դ Թագավորաց 17:17 հատվածները, ապա դրանք ևս ունեն իրենց բացատրությունը: Նրանք, ովքեր պնդում են, որ Տեառնընդառաջը հեթանոսական տոն է, մեջբերում են այս հատվածների այն մասը, որն իրենց է նպատակահարմար․ «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի»: Սակայն ամբողջական տարբերակով այն լիովին ուրիշ իմաստ ունի․ «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից» (Երկրորդ Օրինաց 18.10-12):
Այս տողերում հստակ ընդգծվում է այն, որ խոսքը ոչ թե ուղղակի կրակի մասին է, այլ կրակի հետ կապված գուշակությունների», — նշել է Տ․ Եսայի քահանա Արթենյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջիկայում կկալանավորվի և կկանգնի դատարանի առաջ. ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Նա նշել է, որ Հարությունյանն իբր «մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերին Գյանջայում խաղաղ բնակչության դեմ չորս ահաբեկչությունների մեջ»։
«Հայաստանի տարածքից ահաբեկչություն է իրականացվել. արդյունքում՝ զոհվել է 26 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 175-ը։ Հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը սոցցանցերի իր էջում ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, իսկ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այն, որ Արայիկ Հարությունյանը դեռևս չի բերվել դատարան, ժամանակավոր է. կարծում եմ, որ, համաձայն միջազգային կոնվենցիայի, Հարությունյանը կարճ ժամանակում կկալանավորվի քննչական խմբի կողմից և կհանձնվի հետաքննությանը»,- բարբաջել է ադրբեջանցի պաշտոնյան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.