23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ շատ ակտիվ դերակատարում է ունեցել բունկերում: «Փաստինֆո»-ի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և կոչ արել ՀՀ դատախազությանը և ԱԱԾ-ին ուսումնասիրել և քննության առարկա դարձնել իր այս հայտարարությունը:
Ռուբեն Հակոբյանը, մասնավորապես, դրվագներ է պատմել այսպես կոչված «Լելե-Թեփեի օպերացիայից», որում, ինչպես նշում է բանախոսը, ակտիվ դերակատարություն է ունեցել հատկապես վարչապետի տիկինը.
«Այն օպերացիան, որը պետք է հետ վերադարձներ Լելե-Թեփե բարձունքը, կորչվում էր Հարավային ուղղությամբ հակագրոհի կազմակերպում: Օպերացիայի կազմակերպման վերաբերյալ ամենաակտիվ դիրորոշում ունեցողներից մեկը վարչապետի տիկինն է եղել: Գեներալները, որոնք դեմ են եղել դրան, օրինակ՝ Մովսես Հակոբյանը, Աննա Հակոբյանին դուրս են հրավիրել բունկերից, սակայն Դավիթ Տոնոյանը Մովսես Հակոբյանին կանչել է Երևան և արգելել , որպեսզի նա վերադառնա Ստեփանակերտը, դա եղել է հոկտեմբերի 4-ին, իսկ արդեն հոկտեմբերի 6-ին սկսվել է օպերացիան»,-ասաց բանախոսը:
Ռուբեն Հակոբյանը հայտարարեց նաև, որ Լելե Թեփե օպերացիան դեմ է եղել պատերազմական բոլոր կանոնններին, իսկ հայկական կողմը դրա արդյունքում 800-1000 զոհ է տվել, քանի որ հակառակորդը նախապես իմացել է օպերացիայի մանրամասների մասին.
«Սա ամուսինների խղճին է նստած, կամ ես զրպարտում եմ, կարող եք քրգործ հարուցել, կամ էլ իրենք պետք է պատասխան տան»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի անդամ-երկրները պատրաստակամություն են հայտնել օգնելու Ադրբեջանին՝ վերականգնել, իբր, «ազատագրված», իսկ իրականում՝ ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական տարածքները։ Այդ մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր հայտարարել է Վեհաժողովի գխավոր քարտուղարի տեղակալ Թալգաթ Ադուովը։
Նա նշել է, որ Թյուրքալեզու երկրների պառլամենտական վեհաժողովն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ հատկապես տնտեսական ոլորտում։
Նա նաև հայտնել է, որ փետրվարի 18-ին Բաքվում կայանալիք տնտեսական համաժողովին Ադրբեջանից մասնակցելու են նաև պատգամավորներ։
Նկատելի է, որ թյուրքալեզու երկրների միջև կապերը խորացնելու նպատակով համագործակցության ոլորտները հետզհետե ընդլայնվում են, և Թուրքիայի դերակատումն այդ կառույցում և տարվող քաղաքականության մեջ առանցքային է։
Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության իշխանությունները սկսել են խաղաղ բնակչության զանգվածային տարհանումն ու Ռուսաստանի տարածք տեղափոխումը։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
Նրա խոսքով՝ փետրվարի 18-ից «կազմակերպվել է բնակչության զանգվածային կենտրոնացված մեկնում Ռուսաստանի Դաշնություն»։ «Առաջին հերթին, տարհանվում են կանայք, երեխաները եւ տարեցները»,- հավելել է Պուշիլինը։ Պատճառը նա նշել է Ուկրաինայի տարածքից գնդակոծումը։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Այս մասին տեղեկացանք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է:
Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հանդիպելու և ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված հիվանդները: Իրացվող դեղանման այս ապրանքներից «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ տուփի շուկայական արժեքը հասնում է 415.000 դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային» դեղատեսակների մեկ սրվակի արժեքը 200-215 հզ դրամ է:
Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու:
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև հետաքննչական միջոցառումներ դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար :
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։
Վերջինների ծավալած հակապետական գործունեության արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։
Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։
Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների։
Այդ, ինչպես նաև համածառայակիցների շրջանում իրենց ունեցած հեղինակությունն օգտագործելով՝ դավաճանական գործունեություն ծավալած անձինք մուտք են գործել զորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։
Հարկ է հիշատակել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված և քննված այլ գործերով ևս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցած անձինք պատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ այդ կերպ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը և աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջև դրված բազմապիսի մարտական խնդիրներ և մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ։
Նկատենք, որ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ձայնագրության մեջ ակնհայտ է, որ ձայնը փոփոխված է, թեեւ ԱԱԾ-ն չի նշել, որ ձայն է փոխել ու չի նշել դրա պատճառները։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Անվտանգային / պաշտպանական մի քանի թեմաների անդրադառնամ, որոնց մասին վերջին օրերին շատ է խոսվում։
Ա. ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ 19 ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ (ներկա և նախկին) ՁԵՐԲԱԿԱԼԵԼԸ։
Շեշտեմ, որ անձամբ ես հարցեր շատ ունեմ, իսկ ԱԱԾ-ի հաղորդագրությունների հանդեպ վստահությունն արդեն վաղուց զրոյական է։ Այնուամենայնիվ որևէ արտառոց բան չկա, որ թշնամին փորձել էր ու անընդհատ շարունակելու է փորձել զինվորականների և ընդհանրապես Հայաստանի բնակիչների հավաքագրել։
Դրա դեմը գոնե մասամբ առնելու համար պետք են նույն կերպ անդադար, համակարգված ու բազմակողմանի գործողություններ։ Սկսած մեդիագրագիտությունը զարգացնելուց, վերջացրած զինվորականներին ի վերջո սոցցանցերից հանելով։
[Ի դեպ, իսկ հիշո՞ւմ եք, թե ով թույլատրեց զինվորներին սմարթֆոններ պահել։]
Դատելով այսօրվա տեսանյութից (եթե ֆեյք չեն ձայնագրությունները), ապա ձերբակալվածներից մի քանիսը ադրբեջանցիների հետ փոխանակած ձայնային հաղորդագրությունները պատերազմից անցած 1,5 տարիներին շարունակել են պահել հեռախոսներում։ Մտածե՞լ եք, թե մտավոր զարգացման ինչպիսի «պլինտուսային մակարդակում» պիտի գտնվի մարդը, որ այդպիսի վտանգավոր հանցանշանները չվերացնի իր հեռախոսից։
Կրկնեմ. եթե բեմադրած կամ կեղծած չէ այս ամենը։
Բ. 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԽԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԾԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Մեղուները մեղրի դեմ պայքարի հանձնաժողով են ստեղծել։
Իսկ եթե լուրջ, ապա պետք է ոչ թե միամիտ, այլ կատարյալ ապուշ լինել անկեղծ հավատալու համար, թե իշխանությունները օբյեկտիվորեն քննելու են իրենց իսկ սխալները և հանցագործությունները։
Վստահ եմ, որ հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական գործիք զինվորականության ու նախորդ իշխանությունների որոշ դեմքերին մեղավոր նշանակելու համար։
Գ. ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԻԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՉԾԱՌԱՅԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եթե օրինագծի տրամաբանությունն այն է, որ ամեն ընտանիքում պետք է մեկ տղա երեխա ապահովված լինի բանակում զոհվելու հավանականությունից, ապա այս տրամաբանությունը պետք է տարածվի ոչ միայն զոհվածների, այլ մեկ որդի ունեցող բոլոր ընտանիքների վրա, չէ՞։
Բայց այդ դեպքում պետք է նաև հետևյալը հաշվի առնել. Հայաստանում ընտանիքում սովորաբար միջինը 2 երեխա է լինում, (իրականում ավելի քիչ)։ Հաշվարկը պարզեցնելու համար ընդունենք՝ մեկ ընտանիքում 2 երեխա ու որ աղջիկ-տղա հարաբերակցությունը հավասար է։
Հավանականությունը, որ ընտանիքում մեկ տղա է՝ մոտ երկու երրորդ է (աղջիկ+աղջիկ և տղա+աղջիկ տարբերակներ)։ Ընտանիքում 2 և ավելի տղա ունենալու հավանականությունը՝ մեկ երրորդ է։
Սա, ըստ էության, կնշանակի ոչ միայն տեղից էլ շատ թույլ դեմոգրաֆիկ բազան է՛լ ավելի կրճատել, այլև կնշանակի ծառայության ամբողջ բեռը տեղափոխել ընտանիքների մեկ երրորդի վրա։
Ես հասկանում եմ նաև հարցի էմոցիոնալ կողմը. պատկերացրեք, որ ընտանիքը որդի է կորցրել, մյուս որդուն էլ ուղարկում է բանակ. բայց ո՞վ ասաց, որ մեկ որդի ունեցող այլ ընտանիքների համար այսօրվա պայթյունավտանգ իրավիճակում զինծառայության հարցը պակաս հուզական է։
Եզրափակեմ. զոհվածների եղբայրների կյանքի լրացուցիչ ապահովության խնդիրը կա, բնականաբար, բայց այն չպետք է այսպես լուծվի։ Այս տիպի բարդ խնդիրների լուծումները երբեք ուղիղ ու հեշտ չեն, ու ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի հարթություններում պիտի լուծումներ տրվեն։
Սակայն այս օրինագիծը, կարծում եմ, լրիվ այլ խնդիր է լուծում, քան նշածներս։ Այն է. զոհվածների այն ընտանիքներին, որտեղ զորակոչիկներ կան, հնարավորինս լռեցնել, չթողնել, որ մտածեն այն մասին, որ գուցե Նիկոլն է պատերազմում այսպիսի խայտառակ պարտության, բազմահազար զոհերի գլխավոր մեղավորը։ Սա է՛լ ավելի ակտուալ է Նիկոլի համար, եթե մտքում ունի մոտակա 1–2 տարում հերթական արտահերթ ընտրությունների գնալ։
Ցինիկ ու անբարոյական քաղաքական հաշվարկ, այո, բայց դա արդեն ոչ ոքի չպիտի զարմացնի»։
Ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյունը, որի ճանապարհն այսօր՝ փետրվարի 17–ին, Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ փակել էին Արցախի բնակիչները, ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով, քանի որ տեղացիները Քարվաճառ տանող ճանապարհն այդպես էլ չեն բացել։
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ արցախցիները նման կերպ իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ։ Գյուղացիները բորբոքված են, քանի որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից հենց Մազավուզ գյուղի մոտակա դիրքում էր վիրավորվել ժամկետային հայ զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։
«Գյուղացիները պահանջում էին չկրակել հայկական դիրքերի ուղղությամբ եւ չթիրախավորել խաղաղ բնակչությանը։ Պահանջում են նաեւ, որ ադրբեջանցիներն իրենց չխանգարեն գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Արոտավայրերը, որտեղ մեր գյուղացիներն աշխատանքներ են իրականացնում, շփման գծին շատ մոտ են՝ մի քանի մետրի հեռավորությամբ։ Իրենք էլ գոռուն-գոչյունով հարձակվում են ու թույլ չեն տալիս, որ իրենք իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարեն»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Ադրբեջանցիները վերջին օրերին կրակել էին ոչ միայն շփման գծի ուղղությամբ՝ վիրավորելով հայ զինծառայողին, այլեւ թիրախավորել էին խաղաղ բնակչությանը։ Օրեր առաջ ադրբեջանցիները կրակել էին Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ գտնվող հողամասում աշխատող հայ գյուղացիների ուղղությամբ։
Կրակոցներից վնասվել էր հողամասում գտնվող տրակտորի անվադողը։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, ադրբեջանցի զինծառայողները գյուղացիներին զենքի սպառնալիքով թույլ չէին տվել այդ տարածք մտնել։ Բոլոր միջադեպերի ժամանակ ներկա էին եղել ռուս խաղաղապահները։
Ըստ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ խաղաղապահների ներկայությունը ոչ միայն չի զսպում ադրբեջանցիներին, այլեւ լինում են դեպքեր, երբ խաղապահները ստիպված իրենք են խնդրում գյուղացիներին դադարեցնել հողամասում աշխատանքները, որովհետեւ հասկանում են, որ ադրբեջացիները կարող են ամեն պահի անկառավարելի դառնալ։ Այսօր նույնպես ռուս խաղաղապահները ուղեկցելիս են եղել ադրբեջանական շարասյանը, երբ հայ գյուղացիները փակել են ճանապարհը։
«Խաղաղապահները գյուղացիներին հորդորել են բացել ճանապարհը, բայց նրանք չեն համաձայնել՝ ասելով, որ դա իրենց մեսիջն է ադրբեջանցիներին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ստեփանակերտում Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Շուշիից ու Հադրութից ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերն ավերելու, էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված խաղաղ բնակիչներին ժամանակավոր կացարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ուսումնասիրվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունեցել առանձնազրույցններ ժամանակավոր կացարանում բնակվող մարդկանց հետ։
Բոլորն էլ նշել են, որ թե´ Շուշի, թե´ Հադրութ քաղաքներում, հարակից գյուղերում մարդկանց տները պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախի ներքո, իրականացվել են նպատակային հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ։
Մարդիկ վկայել են, որ ադրբեջանական ուղիղ հարձակումների ներքո են եղել մանկապարտեզներն ու դպրոցները, բժշկական կենտրոնները:
Բռնի տեղահանման, ադրբեջանական հարձակումների արդյունքում մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից, այլ նաև տարատեսակ տեխնիկաներից՝ մարդատար մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև մանր ու խոշոր եղջերավոու և այլ ընտանի կենդանիներից։
Տևական ժամանակ խաթարված է եղել երեխաների կրթության իրավունքը, առաջ են եկել սոցիալական լուրջ խնդիրներ ընտանիքների համար, որոնք այսօր էլ արդիական են։ Այս ամենի վրա ազդում է այն, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զինված ուժերի կրակոցներով խոչընդոտել մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի եկամուտը վաստակելը:
Բնակիչները բարձրացրել են հարցեր` կապված նոր բնակարանների հերթագրման կարգի ու պայմանների հետ:
Այցի արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են, ինչն էլ ուղիղ կապված է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Դա տարվում է ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով։
Մարդկանց բարձրացրած անհատական բոլոր խնդիրներն արձանագրվել են ըստ իրավասության ընթացք տալու նպատակով»,- հայտնել է Թաթոյանը։
Ստամբուլյան փաստաթղթում Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառանալով 1999 թվականին Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթղթին, որով, ըստ իշխանութան, ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Ստամբուլյան փաստաթուղթը որեւէ մեկը կարդացե՞լ է, թե՝ ոչ։ Իսկապես, սա թեմա է, որը Հայաստանում քննարկվում է ավելի քան երկու ամիս։ Մի մարդ, որը դեռ մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն, եւ ոչ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստում է, թե՝ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշտմարտությունն է ասել։ Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթղթի ստորագրումը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Մարդկանց, որոնք հետաքրքվում են Արցախի հարցի կարգավորմամբ, ես կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ փաստաթղթում կա անդրադարձ հետսովետական տարածքներում կոնֆլիկտների վերաբերյալ. «Մոլոդվա, Վրաստան, Ռուսաստան, Կոսովո, Չեչնիայի հարցը։ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է՝ մենք հարգում ենք, վերահաստատում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, եւ որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանականներում։ Վերահաստատվում է Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եւ միայն Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Պատկերացրեք՝ ինչ աստիճանի էր հասել մեր դիվանագիտությունը, որ Լիսաբոնից հետո հենց Ստամբուլում մենք ստացանք այն փաստաթուղթը, որում, ի տարբերություն այլ կոնֆլիկտների, որեւէ բառ ասված չէ։ Կապ չունի, թե դու որքան ազնիվ ես քո բացատրությունների մեջ, մեկ է՝ հավատում են նրան, ով վարժորեն ստում է։ Եթե դու վարժված ես ստելուն, անում ես առանց ամոթի՝ մարդկանց աչքերի մեջ նայելով, քեզ հավատում են»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ Ստամբուլյան խարտիան ընդունվել է 1999 թվականի նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Ստամբուլում տեղի ունեցած գագաթաժողովում
Չեմ բացառում, որ, Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսելով, Ադրբեջանն իր հերթական սադրանքի համար տեղեկատվական ֆոն է պատրաստում: Իրենք հեռահար ծրագրեր ունեն, սա ինչ-որ ծրագրի սկիզբ է, ո՛չ պետք է խուճապի մատնվել, ո՛չ էլ չտեսնելու տալ, պետք է վերլուծել, հասկանալ իրավիճակը և ելքեր գտնել, որպեսզի կրկին ծուղակը չընկնենք: «Փաստինֆո»-ի զրույցում նման դիտարկում արեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել է, թե Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքվի դատախազությունը Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։
Մեզ հետ զրույցում Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նկատեց, որ Ադրբեջանի ցանկացած հայտարարությանը կամ գործողությանը մի նոր սադրանք է հետևում, իսկ նմանատիպ հայտարարություններով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության մոտ նախապես արդարացնել իր ագրեսիվ գործողությունները.
«Մենք անընդհատ էլ նման հայտարարություններ լսել ենք, սա իրենց քաղաքականությունն է, իրենք իրենց վարած քաղաքականությունից և տեխնոլոգիաներից չեն շեղվում:Ամեն ինչ անում են միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելու համար, կարողանում են այդ կերպ ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, թեկուզ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, երբ ինքն ասում էր՝ պետք է անպայման խաղաղություն հաստատվի, ինքը կրկին խոսում էր ոչ թե հայերի համար, այլ միջազգային հանրության համար էր դա ասում, միջազգային հանրությունն էլ դա ընկալելու է, թե տեսեք՝ Ադրբեջանն ինչքան բարի է, խաղաղություն է ուզում, իսկ հայերը չեն ուզում խաղաղություն: Մենք հասկանում ենք, որ այդ օրակարգը, որը Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը մտցրին նաև միջազգային հանրության մեջ, դա այն խաղաղություն չէ, ինչ պատկերացնում է միջազգային հանրությունը, բայց Ադրբեջանը խաղում է դրա վրա, իրենք կարողանում ենք տեղեկատվական դաշտով ճնշում գործադրել և իրենց ձայնը ավելի լսելի են դարձնում »,-ասաց զրուցակիցը:
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ սա նաև սադրանքի ձև է, որով փորձում են նաև հանրության շրջանում խուճապ առաջացնել, քանի որ իր առօրյա կյանքով ապրող քաղաքացին հավատում է, թե Ադրբեջանը կարող է հասնել իր ուզածին, ձերբակալել Արցախի նախագահին կամ ցանկացած բնակչի, սակայն արցախցի պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանը որևէ լծակ չունի՝ Արցախի քաղաքացուն ձերբակալելու համար.
«Արցախի հերոսներին, պաշտոնյաներից շատերի նկատմամբ են քրեական գործեր հարուցել, բայց այս անգամ մարդիկ , չգիտես ինչու, ավելի սուր են ընդունել, քանի որ մտածում են, եթե քոչվոր ցեղը կարողացել է հաղթանակ նվաճել կամ հաղթանակ նվեր ստանալ, ապա ունակ է նաև իր բոլոր հոխորտանքները կյանքի կոչել, բայց իրենք որևէ լծակ չունեն:Իրենք կարողացել են իրենց տեխնոլոգիան այնպես աշխատեցնել, որ մեր հայրենակիցների մոտ տպավորություն ստեղծվի, թե Ադրբեջանը լծակներ ունի Արցախից որևէ մեկին ձերբակալելու համար:
Բայց Ադրբեջանն ինչպե՞ս կարող է ձերբակալել Արցախի որևէ քաղաքացու, այդպիսի լծակներ չունեն, որևէ մեկը չի էլ կարող միջնորդ հանդիսանալ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.