23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է ալիևյան ռեժիմի կողմից արված հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ:
Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու:
Ալիևը տարիներ շարունակ բախվել է Հայաստանն արժանապատվորեն ներկայացնող Սերժ Սարգսյանի հմուտ դիվանագիտությանը և ականատես է եղել նախագահ Սարգսյանի բարձր վարկանիշին, որը պաշտոնաթողությունից հետո էլ միջազգային հանրության շրջանում բացարձակապես չի նվազել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո էլ, շարունակել և շարունակելու է ներկայացնել Հայաստանի ազգային, պետական շահերն արտերկրում՝ իր լայն կապերի և փորձի շնորհիվ:
Ինչպես 1988 թվականից ի վեր, այսուհետ ևս նախագահ Սարգսյանը հետամուտ է լինելու հայկական սրբազան հողում՝ Արցախում հազարամյակներով ապրող հայ ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը:
Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը:
Ոչ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ոչ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:
Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը:
Փետրվարի 23-ին, ժամը 12-ին, ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որտեղ պետք է ներկայացվեր նաև այս հարցը, սակայն իշխանության այսօրվա մոտեցումից հետո ենթադրում եմ, որ կարող են նիստը տապալել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելու օրարակրգով ԱԺ արտահերթ նիստ գումարելուն:
«Այսօր մենք ականատեսը դարձանք մի ամոթալի եւ խայտառակ քաղաքական որոշման, որը կայացրեց իշխանությունը: Որ ասեմ՝ շատ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ եւ այսքան ակնհայտ թուրքամետ քաղաքականությունը կողջունի իշխող խմբակցությունը, չէի պատկերացնում»,–ասաց Թևանյանը։
Նրա խոսքով` իշխանությունը մերժեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը` դրանով իսկ կողմ արտահայտվելով այդ հռչակագրին, կող արտահարտվելով Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվելով Ցեղապանության ճանաչումից հրաժարվելուն, Զանգեզուրի միջանցքին եւ բոլոր այն նախապայմաններին, որոնք թուրքերն ու ադրբեջանցիներն առաջ են քաշում: Թևանյանը հավելեց, որ սա խաղաղասիրական քաղաքականության դրսևորում էր, որը բերելու է նոր ողբերգության։
Պատգամավորը կարծում է, որ այսպես խաղաղություն չի լինելու` թուրքական ախորժակը և ադրբեջանցիների նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ մեծանալու են. «Չմոռանանք, որ Ալիեւը խոսում է Սեւանից, Զանգեզւորից ու Երեւանից: Այս պարագայում, եթե դու դեմ չես արտահայտվում այդ հռչակագրին, կամ քո վերաբերմունքը ցույց չես տալիս, դա նաեւ վատ մեսիջ է մեր ռազմավարական դաշնակիցներին ու բարեկամներին, մասնավորապես Ռուսաստանին եւ Իրանին, որի դեմ է նաեւ ուղղված այդ հռչակագիրը:
Մենք այսօր գործ ունենք կոլաբորացիոնիստական իշխանության հետ, որը փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցաբար Հայաստանը տանում է նոր կապիտուլյացիայի: Ես ուզում եմ SOS հնչեցնել մեր քաղաքացիներին: Սա խայտառակության եւ ամոթի, Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու օր էր»,-ասաց Թեւանյանը:
2021թ օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ ևս. սպանվածներից մեկի կողոսկրերը կոտրված են եղել, վերջինս արնաքամ է եղել։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հերքում է նախաքննական մարմնի այն վարկածը, թե զինծառայողները պարզապես քնած են եղել և իրենց համածառայակիցն ուղղակի հրազենային վիրավորումներով է սպանել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը՝ մանրամասներ ներկայացնելով դատաբժշկական փորձաքննության եզրակացության մասին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել անցած տարվա՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։ Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։
Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է դեռևս փետրվարի 2-ին, սակայն նախաքննական մարմնից փաստաբանը եզրակացությունը ստացել է ուշացումով։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Մուրադ Մուրադյանի մահը վրա է հասել տրավմատիկ և հեմոռագիկ շոկից, որն առաջացել է հրազենային վնասվածքի արդյունքում, վերքը՝ կրծքավանդակի հրազենային-գնդակային միջանցիկ, բացի նշված մահացու հրազենային վիրավորումից՝ Մուրադն ունեցել է նաև աջ ծնկահոդի առաջային մակերեսի շրջանի սալջարդ-պատռված վերք, որը ևս, ըստ փորձաքննության, հրազենային վնասվածքի արդյունք է, եղել են նաև քերծվածքներ՝գլխի ճակատային և աջ վերքունքային շրջաններում, այսինքն, ստացվում է, որ բացի հրազենային վնասվածքից՝ Մուրադ Մուրադյանի գլխի հատվածում նաև քերծվածքներ են եղել։
«Այս փաստը խոսում է այն մասին, որ քննչական մարմնի նախնական վարկածը, որը մեծ ոգևորությամբ տարածվում էր, փլվում է։ Ծանրակշիռ փաստեր են ձեռք բերվում այս եզրակացություններով, որ վարկածը, թե իրենք քնած են եղել և իրենց համածառայակիցն ուղղակի հրազենային վիրավորումներով է սպանել նրանց, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ օրգանիզմներում չեն հայտնաբերվել նաև թմրանյութեր, ալկոհոլի ազդեցությունը եւս բացառվում է։
Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ երեք զինծառայողներն էլ մահացել են հրազենային վնասվածք ստանալուց կարճ ժամանակ անց, երեք զինծառայողներն էլ բացի հրազենային վնասվածքներից ունեցել են այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք՝ բութ առարկաներով, դրանք ևս հասցվել են մահվանից կարճ ժամանակ առաջ։ Խնդիրն այն է, որ Մուրադ Մուրադյանը դատաբժշկական կենտրոն փորձաքննության է ներկայացվել՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 12.00-ին, արձանագրվել է, որ մահը վրա է հասել 24 ժամից առաջ, ինչը նորմալ է, սակայն, փաստաբանի դիտարկմամբ, զինծառայողներից Լևոն Հարությունյանի դիակի ԴԲՓ եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվելուց մոտ 13-15 ժամ առաջ, մինչդեռ, Հարությունյանի փորձաքննությունը սկսվել է 2021թ օգոստոսի 20-ին՝ ժամը 11-ին և հետհաշվարկ կատարելու դեպքում ստացվում է, որ Հարությունյանը մահացել է օգոստոսի 19-ին՝ երեկոյան ժամը 20-22.00-ն ընկած ժամանակահատվածում։
«Գլխավոր դատախազությունն այստեղ անելիք ունի, ընդ որում՝ ոչ միայն դատախազությունը, կարծում եմ՝ և՛ ՊՆ-ն, և՛ ղեկավար մարմիններն անելիք ունեն, որովհետև սա անփութություն վերաբերմունք է, չգիտեմ ինչպես սա անվանել։ Ո՞վ է արձանագրել Լևոն Հարությունյանի մահը, ինչպես կարող էին առավոտյան ժամը 11-ին դիահերձել և պարզել, որ մարդը մահացել է 13-15 ժամ առաջ, այսինքն՝ գրեթե մեկ օր մարդը ողջ է եղել։ Իր մահն արձանագրվել է այն դեպքում, երբ մարդը մահացած չի եղել։ Այսինքն՝ եթե դեպքը տեղի է ունեցել 18-ի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01.30-02.00-ն, անհերքելի փաստ է։ Սևով սպիտակի վրա հստակ նշված է՝ մահը վրա է հասել հրազենային վիրավորումը ստանալուց հետո որոշակի կարճ ժամանակ անց, ինչպես նաև՝ փորձաքննությունը կատարելուց 13-15 ժամ առաջ։ Սա հանցագործություն է»,- նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ, ըստ փորձաքննության Լևոն Հարությունյանը մահացել է հեմոռագիկ-տրավմատիկ շոկից, ինչը հրազենային վնասվածքի արդյունք է. Նա ունեցել է որովայնի առաջային պատի հրազենային գնդակային կույր վիրավորում։ Բացի այդ՝ ունեցել է նաև ներքին օրգանների սակավարյունություն, այսինքն՝ արնաքամվել է, ունեցել է նաև հետականջային, պարանոցային, սրբանային շրջանների հրազենային գնդակային շոշափող վիրավորումներ, աջից՝ 2-7-րդ կողոսկրերի կոտրվածքներ, որոնք հասցվել են կենդանության օրոք՝ կոշտ, բութ առարկայով։
«Ուզում եմ հասկանալ, կրկին՝ չի ստացվում։ Այսինքն՝ քնած էին երեք զինծառայողները, համածառայակիցը եկավ և հրազենով նրանց մահ պատճառեց, հետո՝ գտան նրանց դիակները, այն դեպքում, երբ, ըստ դատաբժշկի՝ նրանք միանգամից չեն մահացել, մահը վրա է հասել կարճ ժամանակ անց, բայց ոչ՝ անմիջապես»,- նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ Հարությունյանի դեպքում ևս որևէ թմրանյութի, հոգեմեդ դեղերի և ալկոհոլի ազդեցություն չի եղել։
Սպանված մյուս զինծառայող Գոռ Սահակյանի մահը ևս վրա է հասել հեմոռագիկ-տրավմատիկ շոկից, որը գլխի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի, կոնքի շրջանների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ ստանալու արդյունք է եղել և ուղղակի պատճառական կապի մեջ են եղել մահվան հետ։ Ըստ փորձաքննության՝ մահը վրա է հասել փորձաքննությունից շուրջ 24 և ավել ժամ առաջ, փորձաքննությունը սկսվել է օգոստոսի 20-ին՝ ժամը 11.00-ին։ Գոռ Սահակյանի մարմնին ևս առկա են եղել այլ վնասվածքներ ևս։
«Փորձաքննությունների, հետազոտության արդյունքում հետևության եմ հանգել, որ համակարգում ոչինչ փոխել հնարավոր չէ ։ Անփույթ վերաբերմունք է մարդկային կյանքի նկատմամբ։ Մարդկային կյանքը զրոյի է հավասարեցված։ Այսինքն՝ մարդը չի մահացել, բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն տարել են դիահերձարան։ Սա խայտառակություն է»,-ընդգծեց Սարգսյանը։
Իսկ թե արդյո՞ք պատրաստվում է հաղորդում ներկայացնել՝ փաստաբանը նշեց, որ չի հանդիսանում Լևոն Հարությունյանի իրավահաջորդի ներկայացուցիչը, սակայն, հաշվի առնելով, որ ցանկացած դեպքում, երբ անձը տեսնում է, որ հանցագործություն է կատարվել, պետք է հաղորդում ներկայացնի, հետևաբար, ինքը համապատասխան գրություն կհասցեագրի դատախազությանը։
«Գտնում եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել։ Եթե դատաբժիշկը նշել է, որ մահը վրա է հասել հրազենային վիրավորումից կարճ ժամանակ անց և նշում է ժամանակահատված՝ փորձաքննությունից 13-15 ժամ առաջ, ես կարո՞ղ եմ ենթադրել, որ ևս մեկ հրազենային վիրավորում է պատճառվել՝ հենց այդ ժամին։ Ընդ որում՝ դիակային բծեր նույնիսկ չի ունեցել։ Ինչ վերաբերում է կարճ ժամանակ անց մահվանը, գուցե պարզաբանում ներկայացնեն՝ ինչպե՞ս է ստացվում, որ զինծառայողը հրազենային վիրավորում ստանալուց հետո ողջ է մնացել, բայց արձանագրվել է մահը»,- նշեց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ քրեական գործում տվյալներ կան, որ զինծառայողներից մեկը օգնություն էր կանչում, ողջ էր, փաստորեն՝ Լևոն Հարությունյանն էր այդ զինծառայողը, ընդ որում՝ Գոռ Սահակյանը և Մուրադ Մուրադյանը տեղափոխվել են սանիտարական մեքենայով, իսկ Լևոն Հարությունյանին, որը բղավում էր՝ հրամկազմից ինչ-որ մեկի մեքենայով, իսկ թե հետո ինչ է տեղի ունեցել՝ պետք է գլխավոր դատախազությունը հետաքրքրվի։
Իսկ թե արդյո՞ք ստացված վնասվածքները կարող են վկայել վիճաբանության մասին՝ Սարգսյանի գնահատմամբ՝ սպանության մեջ մեղադրվող անձի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վերջինիս մարմնին որևէ վնասվածք չի եղել, հետևաբար, մեղադրյալի և երեք զինծառայողների միջև որևէ միջադեպ բացառվում է։ Միևնույն ժամանակ դատաբժիշկը նշել է, որ պայքար և ինքնապաշտպանություն հասկացողություններն իրավաբանական են և դրա պարզաբանումը չի մտնում իր գործառույթների մեջ։
Տուժող Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչը եղել է նաև դեպքի վայրում, որտեղ արյան որևէ հետք չի եղել, փաստաբանը չի բացառում, որ զինծառայողներին սպանել են այլ վայրում, ապա՝ տեղափոխել գտնվող վագոն-տնակ։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ, թեև զինվորական քրեական գործերով սովորաբար նշանակվում է զենքերի դատագենետիկական փորձաքննություններ, քրեական գործով նման փորձաքննություն չի նշանակվել, նշանակվել է՝ դատաձգաբանական փորձաքննություն, ինչը դեռևս չի սկսվել, ուստի փաստաբանը միջնորդել է դատագենետիկական փորձաքննություն նշանակել՝ մինչև դատաձգաբանական փորձաքննության իրականացումը, որպեսզի հետքերը չվերացվեն, սակայն միջնորդությունը մերժվել է. «Թե ինչ շահագրգռվածություն ունի՝ չեմ հասկանում։ ԱԱԾ-ն պետք է հետաքրքրվի դրանով»։
Երևանի նախկին քաղաքապետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար և իշխող կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը դեռևս 2011 թ. հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից տարածաշրջանում արյունալի բախումների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար»։
Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի (Ադանա նահանգ) Տնտեսագիտական ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների բաժնի և Թուրքիայի Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (Türkiye Ekonomik ve Sosyal Etütler Vakfı (TESEV)) արտաքին քաղաքականության ծրագրի կողմից կազմակերպված «Ադանայում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների քննարկում» թեմայով ժողովում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջատագով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ և Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հանդես էր եկել անգամ թուրքերի համար անսպասելի և հակասական հայտարություններով։
«Հայաստանում ոչ ոք չի ցանկանում հետ նայել, այստեղ նպատակը ազատ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» ստեղծելն է։ Սակայն, ցավոք, այս թեմայով ցօրս ոչ մի դրական արդյունք չի գրանցվել», — ասել էր Խաչատրյանը՝ նշելով, որ դրանում մեծ է տարածաշրջանային ուժերի մասնաբաժինը։
Խաչատրյանը նաև հավանության էր արժանացրել այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «0 խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը։
Ըստ Հայաստանի ապագա նախագահի՝ անկախ ամեն ինչից և տարածաշրջանային ուժերից, Թուրքիան և Հայաստանը իրենց միջև եղած խնդիրները պետք է կարողանան համատեղ լուծել։ Խաչատրյանը նշել էր, որ Հայաստանում տնտեսական և սոցիալական խնդիրները բավական շատ են, այդ իսկ պատճառով երկրի քաղաքացիները չեն կարողանում շատ մտածել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին, իսկ արտասահմանում (Ֆրանսիա և ԱՄՆ) բնակվող հայերը տնտեսական և սոցիալական խնդիրներ քիչ ունեն և ավելի շատ են հետաքրքրվում ցեղասպանության հարցերով։
Խաչատրյանն ասել էր, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համար մեկ ներողությունը շատ կարևոր է՝ հավելելով. «Այսպիսի մոտեցումը մինչև վերջ կարող է բացել բոլոր դռները։ Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել տարածաշրջանում արյունահեղ հակամարտությունների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար։ Որպես Հայաստան, մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից, բայց այդ ուղղությամբ Թուրքիայում ոչ մի տեղաշարժ չկա։ Հերիք է այսքան վիճաբանություններին, երկու երկրների միջև վեճերին պետք է վերջ տրվի», — հայտարարել էր Վահագն Խաչատրյանը։
Սկզբնաղբյուրը՝ հղումով.
Առանց Արցախի Հայաստանի գոյության իմաստի ճգնաժամ է առաջանում, քանզի Հայաստանի անկախությունը 88–ի Ղարաբաղյան շարժման արդյունք է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
«ատված ՀՀ անկախության հռչակագրի նախաբանից․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ․․․, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա ․․․»։
Մեր արտաքին քաղաքականության մարտավարությունն, ըստ այդմ, տեղավորվում էր «Արցախի անկախություն՝ հետագայում վերամիավորվելու նպատակով» հայեցակարգի շրջանակներում։
Համենայնդեպս «Միացում» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսներն այդ մասին էին։ Այդ հետո քաղաքականությունը դարձավ անբարոյական, քանզի Ղարաբաղը հայաստանյան քաղաքական էլիտայի մի մասը համարեց բեռ։ Ընդ որում՝ հակաղարաբաղյան կոդերը տարածվում էին նաև «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի անդամներից ոմանց կողմից։
Էրդողանն ու Ալիևը Շուշիում ստորագրած հռչակագրով մարտահրավեր են նետել ՀՀ անկախության հռչակագրին ու Արցախի գոյությանը։
Երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար «հիմնավորում» է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան», դրանով իսկ դուրս է գալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ ու ձայնակցում «Շուշիի հռչակագրին»։
Փետրվարի 23–ին ՀՀ ԱԺ–ում արտահերթ նիստ է հրավիրված։ Օրակարգում «Շուշիի հռչակագրի» դեմ մեր ներկայացրած բանաձևի ընդունումն է։
Որպես զեկուցող ես կներկայացնեմ այն բոլոր մարտահրավերները, որոնք կանգնած են մեր պետության առաջ։ «Շուշիի հռչակագիրը» Հայաստանի ու Արցախի հանրապետությունների դեմ է և դրան հնարավոր չէ չարձագանքել։
Ինչպե՞ս իրեն կպահի Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչպե՞ս կքվեարկի, կիմանանք 3 օրից։
Մեկ բան հստակ է՝ կողմ չքվեարկել մեր ներկայացրած ԱԺ հայտարարության տեքստին, նշանակում է կողմ քվեարկել «Շուշիի հռչակագրին» ու դեմ քվեարկել ՀՀ անկախության հռչակագրին»,֊գրել է Թևանյանը։
Գլխավոր հարցը շարունակում է մնալ Արևմտյան աշխարհաքաղաքական օրակարգում. արդյո՞ք հանուն Ուկրաինայի, Արևմուտքը Ռուսաստանի հետ կգնա նման կոշտ հակամարտության: Հատկապես, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց նարատիվներից, իսկ ռուսական նարատիվներն անվանում են վտանգավոր պրոպագանդա: Այդ ճանապարհով, կոնֆլիկտը ոչ մի կերպ չի կարգավորվի: Այս մասին գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Մյունխենի անվտանգության կոնֆերանսից ստացված ազդակները հուսադրող չէին: Եթե ընդհանրացնելու լինենք ելույթների շեշտադրումները` կստացվի հետևյալ պատկերը.
— 2014թ-ից Ռուսաստանը դարձել է Արևմուտքի թշնամին,
— ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնումն ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ (նախկինում վստահեցնում էին, որ այն ուղղված է ոչ թե ՌԴ, այլ Իրանի դեմ),
— Արևելյան Եվրոպայում սպառազինությունների զինաթափման ռուսական պահանջն Արևմուտքի չի բավարարի (չնայած Գերմանիայի կանցլերը պատրաստ է բանակցելու),
— Ուկրաինայում պատերազմի դեպքում, կխզվեն ՌԴ հետ ֆինանսա-տնտեսական կապերը (հույսով , որ դրանով կթուլանա ռուսական տնտեսությունը),
— Արևմուտքը կտրուկ կկրճատի Ռուսաստանից ձեռքբերվող գազի գնումները,
— Ուկրաինային կընդունեն ԵՄ կազմի մեջ (ֆինանսական խոշոր աջակցություն կցուցաբերեն),
— Եվրամիությունը կընդլայնվի դեպի արևմտյան Բալյանների երկրներ,
— ՆԱՏՕ-ն չի թուլացնի, այլ ավելի կամրապնդիր իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին,
— աշխարհակարգը կշարունակվի կառուցվել լիբերալիզմի ունիվերսալ արժեքների վրա,
— Արևմուտքը կօգտագործի ներկա ճգնաժամը` իր շարքերն ամրապնդելու համար:
Այսպիսին էին մյունխենյան տրամադրությունները, որից կարծես թե կեմպրոմիսի «հոտ չէր գալիս»:
Հատկանշական է, որ այնպիսի գլոբալ մարտահրավերներն, ինչպիսիք են համավարակները, կլիմայի փոփոխությունը, միգրացիան, կիբեռ պատերազմները, էներգետիկ ճգնաժամերը, ինֆլյացիան և այլն, մյունխենյան օրակարգից դուրս էին մնացել: Արևմտյան լիդերները, Մյունխենում խոսել են միայն Եվրոպայի «պատերազմից»:
Սակայն, այն ինչի մասին խոսվեց մյունխենյան կոնֆերանսում` վեր է Արևմուտքի ուժերից: Եթե դրանք կիրառվեն` էականորեն կթուլանա նաև Եվրամիությունը` հատկապես տնտեսական և էներգետկ առումով: Այդ հակամարտությունից կշահի միայն ԱՄՆ-ը:
Այնուամենայնիվ, գլխավոր հարցը շարունակում է մնալ Արևմտյան աշխարհաքաղաքական օրակարգում. արդյո՞ք հանուն Ուկրաինայի, Արևմուտքը Ռուսաստանի հետ կգնա նման կոշտ հակամարտության: Հատկապես, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց նարատիվներից, իսկ ռուսական նարատիվներն անվանում են վտանգավոր պրոպագանդա: Այդ ճանապարհով, կոնֆլիկտը ոչ մի կերպ չի կարգավորվի:
Չնայած անվտանգության մյունխենյան կոնֆերանսի ագրեսիվ տոնայնությանը, այնուամենայնիվ, շանսեր կան, որ մոտ ժամանակներում ՆԱՏՕ-ն մորատորիում կհայտարարի իր հետագա ընդլայնման հարցում: Նման ակնարկ արեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` իր ելույթում: Նման ազդակներ հնչեցին նաև Ֆրանսիայի կողմից»,- գրել է Զաքարյանը:
«Ադրբեջանում հայատյացություն քարոզում են մսուր մանկապարտեզից»,- «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Նա նկատեց, դա իհարկե չի նշանակում, որ Հայաստանն ու Արցախը պետք է դառնան նացիստներ, քանի որ այն ոչ ոքին լավ տեղ չի տարել։
«Հարցն այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Այո, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք երկիր, որտեց ֆաշիզմը պետական գաղափարախոսություն է։ Ի՞նչ կա այդտեղ սխալ, ո՞վ կարող է դրա հետ վիճել։ Բայց դա չի նշանակում, որ մենք էլ ատելությամբ պետք է լցվենք, մենք ուղղակի պետք է ճիշտ պատկերացնենք իրականությունը։ Այո, Ադրբեջան պետությունը մեզ համար մահացու վտանգ է, այդ երկիրը հայատյացությունը ոչ միայն քարոզում է իր երկրի ներսում, այլև տարածում է իր Սփյուռքում, մի բան, որ նախորդ տարիներին այդքան ընդգծված չի եղել»,-նշեց նա։
Բաբայանը կարևորում է, որ այս գործում պետք է ներգրավվի գիտությունը, լինեն խոր ուսումնասիրություններ, արտաքին քաղաքականության մեջ օգտագործվի գիտակրթական ներուժը, հակառակ դեպքում շատ լուրջ խնդիրների ենք առերեսվելու։
Բաբայանն ընդգծում է, կենացները բավարար չեն, պետք է գործի անցնել, մի երկրում, որտեղ հերոսացվում է մարդասպան Սաֆարովը, խոսում է այդ հասարակության հիվանդ լինելու մասին։
Արցախի ԱԳ նախարարն ընդգծում է՝ ատելությունը որևէ լավ բանի չի բերում։
«Դուք կարող եք ու պարտավորեք սիրել ձեր ազգը, բայց դա չի նշանակում այլոց նկատմամբ ատելություն։ Ո՞վ է ավելի վտանգավոր, ադրբեջանցին, որ ատելություն չունի հայի նկատմամբ, թե մի հայաստանցի, որ ասում է՝ ղարաբաղցիները թուրք են։ Անուններ տա՞մ։ Օրինակ, Հախվերդյան։ Ձեզանից քանիսն են գնացել նրա համերգին։ Հիմա հարց եմ տալիս, Արցախը, արցախցիները ո՞վ են հայ ժողովրդի համար»,-ասաց նա։
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի Դաշնությունը նաեւ Հայաստանիի անվտանգության երաշխավորն է, իսկ 2020թ. ի նոյեմբերի 9֊ից հետո նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այս մասին գրել է Գուրգեն Վարդանյանը.
«Ուկրանիա Դոնեցկ, Լուգանսկ հակամարտության մեջ Հայաստանին չեզոքության կոչ անողներին.
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի
Դաշնությունը նաեւ Հայաստանիի անվտանգության երաշխավորն է, իսկ 2020թ. ի նոյեմբերի 9֊ից հետո նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն է։
Մեծ աշխարհաքաղաքական պրոցեսներում Հայաստանի նման փոքր երկրները ինքնուրույն քաղաքականություն չեն կարող վարել եւ շատ բնական է, որ պետք է հարեն որեւէ աշխարհաքաղաքական բեւեռի։
Հայաստանը ունենալով դարավոր հակամարտություն գերհզոր հարեւան Թուրքիայի հետ, որ չի էլ թաքցնում տարացքային եւ քաղաքակրթական ամբիցիաները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, պարտավոր է պահպանել ազնիվ միաբեւեռ աշխարհաքաղաքական դիրքորոշում Ռուսաստանի Դաշնություն հետ, որովհետեւ ակնհայտ է, որ եթե չլինեն Հայ թուրքական սահմանին կանգնած Ռուս սահմանապահները Թուրքիան կներխուժի Հայաստանի տարացք։
Մի խոսքով ասած` մեծ աշխարհաքաղաքականության մեջ Հայաստան ռուսական շոքեքարշի հետեւից կապված վագոն է, որ կողմ կգնա Ռուսաստանը, նրա հետեւից պետք է գնա Հայաստանը, եթե Ռուսաստանը հանդիսանալով Դոնեցկի եւ Լուգանսկի անվտանգության երաշխավորը, ստիպված է կոնֆլիկտի մեջ մտնել Ուկրաինայի հետ, ուրեմն Հայաստանը չի կարող չեզոքություն պահպանել։ Որ օրը Ռուսաստանը կճանաչի Դոնեցքի եւ Լուգանսկի անկախությունը, հաջորդ օրը Հայաստանը պետք է ճանաչի վերոնշյալ հանրապետություների անկախությունը
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի
Դաշնությունը նաեւ Հայաստանիի անվտանգության երաշխավորն է, իսկ 2020թ. ի նոյեմբերի 9֊ից հետո նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն է»։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն արդեն համաձայնեցրել է Մեծ յոթնյակի (G7) և Եվրամիության գործընկերների հետ՝ Ուկրաինա ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին նա հայտարարել է գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում։
«Մենք պետք է ուժ ցուցաբերենք՝ աջակցելով Ուկրաինային: Մենք պետք է ապահովենք, որ արտակարգ իրավիճակի դեպքում պատրաստվի պատժամիջոցների կոշտ փաթեթ: Մենք արդեն համաձայնեցրել ենք այդ պատժամիջոցները G7-ում և ԵՄ-ում մեր դաշնակիցների, այդ թվում՝ Գերմանիայի հետ», – ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Միացյալ Թագավորությունը տնտեսական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, ինչպես նաև աջակցություն՝ կիբերանվտանգության ապահովման համար, Միացյալ Թագավորությունը պաշտպանական զենք է մատակարարել Կիևին և օգնում է ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը։
Yerkir.am-իզրուցակիցնէքաղաքագետՀրանտՄելիք—Շահնազարյանը։
— Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը գնալով մեծանում է. ըստ վերլուծաբանների՝ երկու կողմերի բախումը կվերածվի համաշխարային պատերազմի։ Անցած շաբաթ Մակրոնը գնաց Մոսկվա։ Արևմտյան մամուլը գրում է` ՄակրոննԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ չհամաձայնեցված առաջարկներով է Մոսկվա գնացել, իսկ Պուտինը Մակրոնի առաջարկները ողջունել է։ Ամբողջ աշխարհին հուզում է մեկ հարց՝ կլինի՞ ռազմական բախում, թե՞ ոչ:
-Եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմական բախմանը, ապա ես այդ սցենարը, իհարկե, բացառում եմ։ Առավել ևս բացառում եմ համաշխարհային նոր պատերազմի հավանականությունը։ Իհարկե, կողմերի միջև լարվածություն կա, բայց, դրան զուգահեռ, կա նաև ինտենսիվ երկխոսություն։ Դուք հիշատակեցիք Մակրոնի այցը Մոսկվա։ Շուտով Ռուսաստան կմեկնի նաև Գերմանիայի կանցլերը։ Բացի դրանից՝ Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարները մշտական կապի մեջ են։ Այսինքն՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան դա ներկայացվում է հանրությանը։ Երկխոսության հնարավորություններ դեռ կան, և կողմերն առատորեն օգտվում են այդ հնարավորություններից։
—Վաշինգտոննարդյո՞ք չի փորձում մի կողմից Ռուսաստան-Եվրոպա կապը կտրել, մյուս կողմից՝ հակաչինական ալյանսը մեծացնել, քանի որ, ըստ էության, դա է պատճառը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում քարոզչական մեքենայիգործադրման`իբր ուր որ է Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա։ Արևմտյան մամուլը ռուսական ներխուժման նոր ժամկետներ է անընդհատ հայտնում։ Ըստ Ձեզ` ի՞նչ տեղի կունենա իրականում։
-Ուկրաինական ճգնաժամը, թերևս, գլոբալ քաղաքականության ամենասուր խնդիրն է այս պահին։ Մանավանդ վերջին երկու օրերին մենք տեսնում ենք, որ ուկրաինական կողմը ակտիվ արկակոծում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանները։ Մամուլը խոսում է մոտալուտ պատերազմի անխուսափելիության մասին։ Ակնհայտ է, որ արևմտյան երկրների ղեկավարներն էլ իրենց հայտարարություններով նպաստում են լարվածության աճին։ Բայց նույնիսկ այս իրավիճակում ես շարունակում եմ կարծել, որ լայնամաշտաբ պատերազմ, առավել ևս՝ Ուկրաինա ռուսական ներխուժում պետք չէ սպասել։ Գիտե՞ք, ինձ մոտ գնալով ամրապնդվող վստահություն կա առ այն, որ Ուկրաինան ինչ-որ իմաստով աշխարհաքաղաքական այլ կարևոր գործընթացներ կոծկող, միջազգային հանրության ուշադրությունը դրանցից շեղող գործիքի է վերածվել Արևմուտքի և, հնարավոր է նաև, Ռուսաստանի ձեռքում։ Յուրահատուկ ֆոն, որի թեժ լինելը թույլ է տալիս Մոսկվային, Վաշինգտոնին ու Բրյուսելին՝ խնդիրներ լուծել միանգամից մի քանի՝ աշխարհաքաղաքակության տեսակետից կարևոր տարածաշրջաններում։ Դուք ասացիք՝ հակաչինական ալյանս։ Տեսնո՞ւմ եք, թե աշխարհի քանի կետերում են զուգահեռ գործընթացներ զարգանում։ Չինաստանից սկսած՝ Միջին Ասիայով, Աֆղանստանով, Մերձավոր Արևելքով, Այսրկովկասով, Սև ծովի ավազանով, Ուկրաինայով և այդպես շարունակ մինչ նույնիսկ հյուսիսատլանտյան տարածաշրջան նոր աշխարհակարգ է հաստատվում։ Բնական է, որ ուժերի վերաբաշխման այս փուլում բոլորն են փորձելու առավելագույնը ստանալ։ Կձևավորվեն նոր գաղտնի և բացահայտ դաշինքներ, կկազմաքանդվեն նախկինները և այլն։ Ուկրաինան այս շղթայի մեկ օղակն է ընդամենը։ Այո, այն կարևոր օղակ է, բայց ոչ կարևոր օղակներ չկան։ Եվ եթե Ռուսաստանն ու Արևմուտքը կարողանում են լեզու գտնել այլ տարածաշրջաններում, նշանակում է՝ կկարողանան նաև Ուկրաինայում։ Ի վերջո, եկեք նորից փաստենք, որ կողմերը Ուկրաինայի համար չեն պայքարում։ Նրանց բանակցությունների սեղանին շատ ավելի մեծ օրակարգ է դրված։ Ուկրաինան զուտ միմյանց մեղադրելու կամ իրարից ինչ-որ բաներ պահանջելու պատրվակն է։
— Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը մեր տարածաշրջանում ինչպե՞ս կդրսևորվի։ Հնարավոր ռազմական բախման դեպքում Թուրքիան և Ադրբեջանը ինչպիսի՞ դիրք կզբաղեցնեն։
-Տարիներ շարունակ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը շրջանցել է մեր տարածաշրջանը։ Այսրկովկասում կողմերին երկու բան էր անհրաժեշտ՝ կայունություն և կանխատեսելիություն։ Երկու այս գործոնները, որոնք, ի դեպ, ապահովվում էին Հայոց բանակի ջանքերի շնորհիվ, Արևմուտքին թույլ էին տալիս օգտվել մեր տարածաշրջանի կոմունիկացիոն հնարավորություններից, իսկ Ռուսաստանին՝ հանգիստ լինել հարավում իր տարածքային ամբողջականության, ինչպես նաև դեպի Պարսից ծոց և Մերձավոր Արևելք ելքեր ունենալու հնարավորության համար։
Ցավոք, 2014-ից սկսած, Մոսկվան և Վաշինգտոնը, թեկուզ և շատ զուսպ, բայց, այնուամենայնիվ, սկսեցին մրցակցել նաև այս տարածաշրջանում, ինչը դարձավ իրավիճակի ապակայունացման հերթական պատճառներից մեկը։ Շարունակությունը հայտնի է՝ նոր պատերազմներ, այլ խաղացողների դերակատարման բարձրացում և այլն։ Այսօր մեր տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության, ես նույնիսկ կասեի՝ բախումների թատերաբեմ։ Իսկ դա նշանակում է, որ Ձեր նշած թուրք-ադրբեջանական ներխուժման վտանգ միշտ էլ կա։ Անգամ՝ եթե Ուկրաինայում այդպես էլ ոչինչ տեղի չունենա։
—Ըստռազմականփորձագետների` այսգարնանըԱդրբեջանըկրկինկգնառազմականէսկալացիայի՝ «Զանգեզուրիմիջանցքը» ստանալուհամար։Բոլորսէլքաջգիտակցումենք, որմիջանցքանվանտակԲաքվիբռնապետըփորձումէհասնելիրհեռահարնպատակներին, այնէ` Սյունիքիամբողջականհայաթափումևգրավում։Սակապունի՞Ռուսաստան—Արևմուտքլարվածությանհետ, ևԱդրբեջանիհնարավորռազմականբախմանդեպքումՌուսաստանըևԻրանըկլռե՞ն։
-Ադրբեջանը հաղթել է 2020-ի պատերազմում և հիմա փորձում է հնարավորինս կապիտալիզացնել այդ հաղթանակը։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» համար նրանք, բնականաբար, պայքարելու են մինչև վերջ։ Բայց չեմ կարծում, որ գործը հասնի նոր պատերազմի։ Ինչի՞ համար պատերազմեն, եթե Հայաստանի իշխանություններն առանց պատերազմի էլ հլու-հնազանդ կատարում են նրանց կամքը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշմանը, ապա երկու դեպքում էլ, կարծում եմ, այդ երկրներն իրենց պատասխաններն արդեն տվել են։ Ռուսաստանը համաձայն է այդ միջանցքի գոյությանը՝ պայմանով, որ դրա վերահսկողությունն իրականացվելու է իր կողմից, իսկ Իրանին մտահոգում է ՀՀ տարածքով դեպի Սև ծով տանող սեփական միջանցքներ ստեղծելու հեռանկարը։ Այդ հնարավորությունը պահելու համար անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իրանը նույնիսկ Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու պատրաստակամություն ցուցադրեց։ Դրանից հետո բոլորն ամեն ինչ հասկացան, և հայ-ադրբեջանական զարգացումները վերադարձան քիչ թե շատ անվտանգ փուլ։
—Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, փաստորեն Շուշիի հռչակագրով կնքվել է թուրք–ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք, այն է` «մեկ ազգ, երկու պետություն»։ Ըստ Ձեզ` «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ինչպիսի՞ ազդակներ են հաղորդում, և այդ ազդակներին Հայաստանից համարժեք արձագանք պե՞տք է լինի։
-Այսպես կոչված՝ «Շուշիի հռչակագիրն» առաջին հերթին Ռուսաստանին, որոշ չափով նաև Իրանին ուղղված սպառնալիք է։ Այդ փաստաթղթում Բաքուն և Անկարան հռչակում են իրենց արտաքին և պաշտպանական քաղաքականության միասնականությունը։ Սա թույլ է տալիս Թուրքիային՝ լինել Այսրկովկասում իրավիճակ թելադրող կամ առնվազն նման հավակնություններ ունեցող երկիր։ Ցավոք, այսօր մեր երկիրը թշնամական երկու այդ պետությունների ախորժակը սահմանափակելու ուժ չունի։ Բայց պաշտոնական Երևանի ջայլամային քաղաքականությունն էլ է հանցավոր անտարբերություն բոլոր այն սպառնալիքներին, որոնք արդեն իսկ իրականացվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։
-Ի՞նչ ազդեցություն կունենա «Շուշիի հռչակագիրը»՝ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» ֆոնին։
-Հայաստանի հետ կապված հարցերը Թուրքիան և Ադրբեջանը արդեն լուծված են համարում իրենց համար։ Նրանք այնքան ժամանակ ճիշտ կլինեն, քանի դեռ Հայաստանում կշարունակի գործել դավաճանների ու կապիտուլյանտների իշխանությունը։ Իմ խորին համոզմունքն այն է, որ մինչ Նիկոլին հեռացնելը, Ձեր նշած հարցերի մասին մտածելու հնարավորություն էլ մենք չունենք։ Ցավոք, դա այդպես է. անիմաստ են բոլոր գաղափարներն ու ծրագրերը, եթե քո իշխանությունը չի սպասարկում դրանք և անընդհատ նոր զիջումներ է անում թշնամուն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.