23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողներին Կիեւում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել։ Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի հետ հրատապ խոչհչդակցության ժամանակ, փոխանցում է РБК-ն։
«Եւս մեկ անգամ կոչ եմ անում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին. թույլ մի տվեք նեոնացիստներին եւ բենդերականներին որպես կենդանի վահան օգտագործել ձեր երեխաներին, կանանց եւ ծերերին, իշխանությունը ձեր ձեռքը վերցրեք։ Կարծես թե, մեզ ձեզ հետ ավելի հեշտ կլինի հաշտվել, քան թմրամոլների եւ նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիեւում եւ պատանդ են վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա։
Պուտինը նաեւ ասել է, որ Ուկրաինայում ռուս սպաները «համարձակ, պրոֆեսիոնալ եւ հերոսաբար» են գործում։
Երեւանում պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ Ուկրաինան բոլոր միջազգային հարթակներում գրեթե միշտ դեմ է քվեարկել Հայաստանին։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ այդ հակասությունները եղել են ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ պաշտոնական դիվանագիտության մակարդակով։
«Մենք հակասություններ ենք ունեցել նաեւ արտաքին քաղաքականության մեջ։ Ակնհայտ է, որ Ուկրաինան միշտ հանդես է եկել Ադրբեջանի օգտին՝ հաշվի չառնելով Հայաստանի դիրքորոշումը։ Դա վերաբերում է ե՛ւ Ղարաբաղին, ե՛ւ անվտանգության հետ կապված այլ հարցերին։ Այս դիրքորոշումը Կիեւը զբաղեցրեց դեռեւս 2014 թվականին», — պարզաբանեց Զաքարյանը։
Այնպես որ, ինչպես կարծում է ՊՆ նախկին ներկայացուցիչը, Երեւանի դիրքորոշումը Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ պետք է լինի հստակ, պարզ եւ հիմնավորված։ Նրա կարծիքով՝ հենակետային հիմնավորումը պետք է լինի այն, որ Հայաստանի համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչումը միշտ եղել է առանցքային։
Հայաստանը պետք է սկսի մտածել այն սպառնալիքների մասին, որոնք կարող են առաջանալ հարավկովկասյան տարածաշրջանում՝ ուկրաինական իրադարձությունների հետ կապված։
Այդ սպառնալիքներն ու մարտահրավերները, ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի, կարող են շատ ավելի լուրջ լինել Հայաստանի համար, քան շատերը կարծում են։ Գործող իշխանությունը, ըստ Զաքարյանի, արդեն թույլ է տվել բոլոր հնարավոր խոշոր սխալները։
«Հիմա նրանք այնքան են վախեցած, որ վախենում են նոր սխալ թույլ տալ։ Այդ պատճառով էլ որոշում են կայացրել ոչինչ չձեռնարկել։ Իշխանությունները բառիս բուն իմաստով կաթվածահար են եղել: Դա հատկապես վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը»,- համոզված է ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչը։
ԱՄՆ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից՝ Ուկրաինայի եւ գլոբալ անվտանգության հարցերով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հենց այսօր ռուսական պատվիրակությունը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ պետք է գտնվեր հենց եվրոպական տարածքներում, որտեղից եւ որոնցից մենք լսում ենք մեր հասցեին ուղղված ամեն տեսակի մեղադրանքներ: Իսկ ռուսական պատվիրակությունը պետք է այնտեղ լիներ ԱՄՆ պետքարտուղար պարոն Բլինկենի գլխավորած պատվիրակության հետ բանակցելու նպատակով: Հենց ամերիկյան կողմն է հրաժարվել հետագա բանակցություններից»,-ասել է Զախարովան НТВ-ի եթերում:
Նա հստակեցրել է, որ խոսքը նաեւ գլոբալ անվտանգության, ռազմավարական կայունության հարցերով, ներկա իրավիճակի շուրջ բանակցությունների մասին է. «Եվ իհարկե, առանց Ուկրաինայի հարցի քննարկման չէր լինի: Ամերիկյան կողմը պաշտոնական պատասխան է ուղարկել ռուսական կողմին, որտեղ բավական գռեհիկ եւ խեղաթյուրված կերպով ներկայացվում էր, որ չեն ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ: Դա եղել է նախքան Մոսկվայի կողմից հատուկ գործողություն սկսելը, եւ դա ամբողջ աշխարհը պետք է իմանա»,-հայտարարել է Զախարովան:
Հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը իրադարձությունների հետագա զարգացումներում ելնելու է իր սեփական շահերից. «Մենք ելնելու ենք սեփական շահերից, դրանք այսօր այսպիսին են՝ կանխել վատագույն սցենարի զարգացումը»,-ասել է նա:
Մոսկվայի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը ոչինչ չի փոխի ՌԴ-Ադրբեջան դաշնակցության համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Կարծում եմ՝ մենք պարզապես պաշտոնականացրել ենք այն, ինչը համապատասխանում է մեր հարաբերությունների բնույթին, եւ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Վստահ եմ, որ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական կողմից ոչ մի շտկում չի լինի տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին»,- ասել է նա։
«Պետք է ասեմ, որ հռչակագրի տեքստը պատրաստ էր մի քանի ամիս առաջ։ Այսինքն՝ վերջնական տեքստն արդեն պատրաստ էր, բայց պետք էր անձամբ հանդիպել։ Նոյեմբերի վերջին Մոսկվա կատարած իմ վերջին այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա կլինի այս տարվա սկզբին»,- պարզաբանել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ամսաթիվը ռուսական կողմն առաջարկել է փաստաթղթի ստորագրումից գրեթե 20 օր առաջ։ «Եվ, իհարկե, ես նույնիսկ չէի դիտարկել այս ամսաթիվը փոխելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրադարձությունները (Պուտինի որոշումը ԼԺՀ-ն եւ ԴԺՀ-ն ճանաչելու մասին) տեղի են ունեցել, երբ ես արդեն ինքնաթիռի մեջ էի՝ 21-ին։ Եվ եթե նույնիսկ Բաքվում լինեի, ապա կգայի։ Մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել եւ չպետք է փոխվի»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Украина-24»հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երկրի խանութների ցանցում պահեստավորված առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի պաշարը կբավականացնի 15-20 օր, իսկ լցակայաններում վառելիքի պակաս կա՝ պայմանավորված «սպեկուլյատիվ պահանջարկով»։
Մատակարարումների խնդրին, նրա խոսքով, պետք է օպերատիվ լուծում տալ, երկրում օպերատիվ-տնտեսական շտաբ է ձևավորվելու։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հաղորդած տվյալների համաձայն՝ ձեռնարկությունները, բանկային համակարգը, էներգետիկ ոլորտը աշխատում են բնականոն ռեժիմով, սակայն կիբերհարձակումների պատճառով տեխնիկական խնդիրներ են առաջանում ապրանքների և ծառայությունների դիմաց քարտային վճարումներ կատարելիս։ Ուկրաինայի բանկերը սահմանաչափ են մտցրել․ 100 000 գրիվնայից ավելի հնարավոր չէ կանխիկացնել։
Հարվածների արդյունքում Ռուսաստանը ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտ է շարքից հանել, լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազավորման կետ, ինչպես նաեւ՝ «Ս-300» եւ Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ»,- ասել է նա։
ՊՆ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի տարածքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, միայն՝ ռազմական ենթակառուցվածքներին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Մոտ երկու ժամ անց գերատեսչությունը հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները «ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում», ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը ճնշված են, իսկ ռազմական ավիաբազաների ենթակառուցվածքը՝ խափանված։ Պաշտպանության նախարարությունը չի հաստատել Ուկրաինայի երկնքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությունը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական «Ս-400»-ների ձեռքբերման շուրջ հակասություններ ստեղծելու փորձեր է տեսնում, ըստ նրա՝ համակարգերը սպասում են այնտեղ, որտեղ պետք է սպասել եւ կօգտագործվեն Թուրքիայի վրա հրթիռային հարձակման դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանը եւ Թուրքիան 2017 թվականին 2.5 միլիարդ դոլարի «Ս-400» ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր ստորագրեցին, թուրքական կողմին մատակարարումներն իրականացվեցին 2019 թվականի ամռանն ու աշնանը։ Պայմանագիրը եւս մի գնդային հավաքածուի օպցիոն էր նախատեսում: 2021 թվականի օգոստոսի վերջին Էրդողանը հայտարարեց, որ չի կասկածում Ռուսաստանից երկրորդ«Ս-400» գնդի գնման հարցում։
«Մենք հակասություններ ստեղծելու փորձեր ենք տեսնում «Ս-400»-ների շուրջ, որոնք ձեռք են բերվել որպես հեռահար ՀՕՊ համակարգի անհրաժեշտության մաս մի տարածաշրջանում, որտեղ անորոշությունն ու սպառնալիքները երբեք չեն թուլացել: Առաջին հերթին, ամենակարեւոր կետը, որը պետք է հաշվի առնել եւ լավ հասկանալ, հետեւյալն է. պաշտպանության եւ անվտանգության խնդիրն այն խնդիրն է, որը պետք է հեռու պայել առօրյա քաղաքականությունից, եւ այն վերաբերում է 84 միլիոն մարդու, մասնավորապես՝ մեր երկրի բնակչությանը»,- աֆրիկյան շրջագայությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը:
«Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ կարող է հայտարարել միայն մեկ պարագայում՝ եթե նախապես պայմանավորվածություն ունենա հայաստանյան իշխանության հետ, որ այդ պատերազմի ելքը որոշված է լինելու։ Այսինքն, Թուրքիան Հայաստանի սահմանների վրա կհարձակվի, եթե վստահ լինի, որ գործելու է Շուշիի սցենարը, այսինքն՝ միայն հայաստանյան իշխանությունների հետ դավաճանական պայմանավորվածության պարագայում», —«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Փորձագետը նկատում է՝ Թուրքիայի ռազմական ռեսուրսներն այնքան անսահամափակ չեն, որ կրիտիկական գերազանցություն ապահովեն, որպեսզի այդ պետությունը, հիմա էլ պատերազմի մեջ ներքաշվի հայ ռուսական դաշինքի դեմ։ Ջամալյանն ընդգծում է՝ չմոռանանք, որ հենց այս պահին էլ, Թուրքիան հինգ տարբեր ուղղություններով ռազմական կոֆլիկտի մեջ է ներգրավված ՝ Կիպրոսի, Սիրիայի, Լիբիայի, Իրաքի, իսկ հիմա արդեն՝ Արցախի հետ։ Այս ամենը հաշվի առնելով, ռազմական փորձագետը բացառում է Հայաստանի Հանրապետության սահմաններին Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիայի ծավալուն գործողությունների մեկնարկը. «Մեկ բացառություն, իհարկե կա։ Թուրքիան անհապաղ կհարձակվի Հայաստանի Հանրապետության վրա, եթե ունենա համապատասխան երաշխիքներ, որ այս իշխանությունները կկրկնեն Շուշիի հանձնման սցենարը։ Այս պարագայում, նրանք կփորձեն ոչ թե Արցախում, այլ հենց Սյունիքում սրել իրավիճակը։ Սա նրանք կանեն միայն Փաշինյանից ամուր երաշխիքներ կորզելուց հետո, առ այն, որ նա հնարավորինս կձգձգի Ռուսաստանի Դաշնությունից օգնություն ստանալու առաջարկի նախաձեռնությունը կամ կձգձգի Ռուսաստանի կողմից՝ օգնություն տրամադրելու առաջարկի պատասխանը։ Այսինքն, այստեղ կգործի բացառապես նույն սցենարը, որով կյանքի կոչվեց Շուշիի անկումը և, որի մասին պատերազմից հետո բարձրաձայնեց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն՝ իր հայտնի հարցազրույցում։ Չէ՞ որ մարդը պատմում էր, թե ինչպես օրեր շարունակ ռուսական կողմը պահանջել է, որպեսզի հայաստանյան իշխանություններն ընդունեն իրենց կողմից առաջարկված խաղաղապահ առաքելությունը, որին Նիկոլ Փաշինյանը համառորեն չի արձագանքել այնքան ժամանակ, մինչև Շուշիի անկումը։ Ի վերջո, Համբարձումյանի ներկայացրած հրաժարականի պատճառը հենց դա էր՝ նա, պարզապես, չցանկացավ մաս կազմել այդ դավադիր անցուդարձին»,- ասում է Դավիթ Ջամալյանը։
Անդրադառնալով 44 օրյա պատերազմի պարտության պատճառահետևանքային կապերին, այդ թվում՝ նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության թեմային, ռազմական փորձագետը մեկ անգամ ևս նկատում է՝ պատերազմի ողջ ընթացքում հայ -ռուսական ռազմական դաշինքն, ըստ էության, չի գործել օրվա՝ նիկոլական իշխանության պատճառով. «Եթե այս իշխանությունը հայ- ռուսական ռազմական դաշինքի ողջ ներուժը ճիշտ ժամանակին և ճիշտ կերպով կիրառեր, ապա մենք այդ պատերազմից հաղթող դուրս կգայինք։ Այնպես որ, այս թեմայով չի կարելի վտանգավոր պատրանքների տրվել։ Հայ – ռուսական դաշինքը ոչ միայն միակ հնարավորությունն է այս տարածաշրջանում՝ որպես ռազմական սուբյեկտ լինելու, այլև լիարժեքորեն չի կիրառվել վերջին աղետաբեր պատերազմի օրերին։ Ուղղակի անմտություն է հաշվի չնստել այս տարածաշրջանում ռուսական գործոնի հետ։ Այժմ Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ հաշվի չնստել տարաշածրջանում ռուսական և իրանական գործոնների հետ։ Ըստ այդմ, դժվար է ասել կգնա՞ արդյոք նա նման դավադիր պայմանավորվածության թուրք ադրբեջանական դանտեմի հետ, թե՞ ոչ»,- ասում է ռազմական փորձագետը։
Տարբեր գնահատականների համաձայն՝ ռուս – ուկրաինական վերջին զարգացումների ենթատեքստում մեծ Ադրբեջանի կողմից ռազմական բախումների հավանականությունը, ինչին ի պատասխան Դավիթ Ջամալյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի Դաշնության հետ լուրջ ռազմական բախում չի ստեղծվի։ Տեղային բնույթի մարտեր կլինեն, բայց ծավալուն մարտական գործողություններ չեն լինի, որովհետև ուժերն ակնհայտորեն հավասար չեն. «Իհարկե, Լոնդոնում կամ Վաշինգտոնում վճռականորեն են տրամադրված, որ Ուկրաինայում մինչև վերջին կաթիլ արյունը կռվեն Ռուսաստանի Դաշնության դեմ, բայց առանց իրենց կողմից զորք ուղարկելու։ Սա, ուղղակի, զավեշտ է, եթե չասենք՝ անբարոյականություն։ Կարծում եմ Ուկրաինայում էլ սա շատ լավ հասկանում են, պարզապես, կտրուկ կերպով տեղի տալ չեն ուզում։ Ըստ էության, Ուկրաինայում իրադարձությունների զարգացումներն ընթանալու են է ղրիմյան սցենարին համահունչ կերպով։ Այսինքն, ժամանակի ընթացքում Ուկրաինայում պարզապես համակերպվելու են, որ այդ տարածքներն, ուղղակի, իրենցը չեն և վերջ»,- ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առկա գործընթացին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, լրագրողը Էրդողանից հետաքրքրվել է, թե որոնք են նրա սպասելիքները հայ-թուրքական բանակցություններից և իրականում ինչ դիրք է զբաղեցնում Ադրբեջանը «այդ հավասարման մեջ»:
Ի պատասխան՝ Էրդողանը մասնավորապես ասել է.
«Գիտեք, ես առանց այդ էլ ասել էի, որ մենք նույն կերպ կպատասխանենք Հայաստանի կատարելիք դրական քայլերին: Այս տարածաշրջանը կարիք ունի խաղաղության, կայունության ու բարեկեցության: Այս գիտակցումով մեր երկրի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար անկեղծ ջանքեր սկսեցինք: Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևն էլ է սա օգտակար համարում: Գոհ ենք նաև մեզ հետ կարգավորման գնալու Հայաստանի ցուցաբերած կամքից»:
Այնուհետև Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ հատուկ ներկայացուցիչների նշանակման, նրանց առաջին հանդիպման ու Վիեննայում սպասվող երկրորդ հանդիպման մասին.
«Գիտենք նաև, որ Հայաստանը որոշ կոնկրետ սպասելիքներ ունի, ինչպիսիք սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն են։ Եթե Հայաստանը վճռական մնա հատուկ ներկայացուցիչների նշանակումով սկսված գործընթացը շարունակելու հարցում, ապա մեզ համար սահմանները փակ պահելու հարց արդեն չի լինի: Մենք որոշեցինք մեր երկրների միջև վերսկսել ուղիղ թռիչքները մարդկային լավ հարաբերություններն ամրապնդելու համար»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանից ակնկալում են դրական մոտեցման շարունակություն։ Հույս է հայտնել, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կարող են առաջ շարժվել միմյանց փոխլրացնելով։
«Այսպիսով՝ տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարն էլ այս երկու գործընթացները կխթանի և այս երկու գործընթացներից կսնվի: Բոլորը պետք է կառուցողական գործեն այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար: Մենք բոլոր այս գործընթացները շարունակելու ենք իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, ինչպես միշտ է եղել և հետագայում էլ կլինի»:
Ռուսաստանը կանգ չի առնի Դոնբասում և կարող է հետագա հարձակում սկսել Ուկրաինայի տարածքում. հայտարարել են Ուկրաինայի հետախուզության ներկայացուցիչները նախագահական նստավայրում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Ուկրաինական հետախուզությունը ապացույցներ ունի, որ Ռուսաստանը չի պատրաստվում կանգ առնել Դոնբասում և ցանկանում է շարունակել ռազմական էսկալացիան։ Ըստ հետախուզության աշխատակիցների՝ առաջին հերթին վտանգի տակ են Խարկովը, Խերսոնը և Կիևը»,- գրում է թերթը։
Հանդիպման ընթացքում տեղեկություն է հնչել առաջիկա երկու օրերին Դոնբասում իրավիճակի հավանական վատթարացման մասին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.