23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամիսներ առաջ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցած «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում։
«Մեզ դիմել էին ռադիոլսողներ եւ տարակուսած ահազանգել, որ Գյումրիում արդեն որոշակի ժամանակ է՝ FM 103.300 հաճախականությամբ հեռարձակվում է թուրքական ռադիոալիք։ Որոշակի հետազոտություններ կատարեցինք եւ հասկացանք, որ սա ադրբեջանական ռադիոալիք է՝ կոչվում է «Արազ», գտնվում է Բաքվում, բայց հեռարձակվում է միայն Գյումրում՝ կապ հաստատեցինք Ստեփանակերտի մեր ընկերների հետ, պարզվեց՝ այնտեղ նման հաճախականություն չկա, Երեւանում էլ չկա, եւ սա բազմաթիվ կասկածներ է հարուցել մեզ հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Արցախյան շարժումից առաջ Շիրակի մարզում նույնպես ադրբեջանցիներ են ապրել, կան որոշները, որոնք ծպտյալ են մինչեւ այսօր՝ ենթադրելով, որ այդ տեսանկյունից նման ռադիոալիքի հեռարձակումը կարող է լուրջ սպառնալիք իրենից ներկայացնել։
«Այս ռադիոալիքի հեռարձակումը կարող է նրանց բոլորին հավաքել եւ որոշակի ազդակ լինել, նույն այդ ալիքի միջոցով կարողանան ծպտյալ ադրբեջանցիներին իրար գլխի հավաքել եւ զանգվածային անկարգություններ անել, երկրորդ՝ կարող է այս ռադիոալիքով իրենց ուզած քարոզչությունն անեն այստեղ։ Մասնագետներն ասում են, որ նման ռադիոալիքի միջոցով կարող են որոշակի ժամանակակից զենքեր կիրառել։ Պարզվեց նաեւ, որ դեռեւս մեկ տարի առաջ Ռադիոֆեդերացիայի անդամ է դարձել մի տարօրինակ եւ կասկածելի անձ, որը վերջին տարիներին է Գյումրիում հայտնվել, եւ ռեզյումեի մեջ որպես մայրենի լեզու նշված է եղել ադրբեջաներեն։ Կասկած ունենք, որ սա տվյալ անձի կողմից է այս ռադիոալիքը հեռարձակվում։ Գտնում ենք, որ սա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է»,- նշել է Պողոսյանը։
Չշտապենք այդ գնահատականների մեջ: Նիկոլ Փաշինյանին շատ-շատ լուրջ են ընդունում։ Նրանք, ովքեր այս կամ այն կերպ ցույց են տվել իրենց վերաբերմունքը, որը կարող է ձեր կամ ուրիշների մոտ նման գնահատականների առիթ դառնալ, նրանք միայն ու միայն նախանձում են Փաշինյանի հեղինակության, լեգիտիմության այն աստիճանին, որն ինքն ունի: «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ միջազգային հանրությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հաճախ է զուգահեռներ տանում և երկուսին լուրջ չի ընդունում:
Աղազարյանը նշել է՝ իրենք համարձակություն ունեցան պատերազմից հետո ներկայանալ ժողովրդի դատին և նորից վստահություն ունենալ:
Հարցին՝ Պուտինը, Ալիևը և Էրդողանը նախանձու՞մ են Փաշինյանի հեղինակությանը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Այո։ Որովհետև աշխարհում գրեթե որևէ մեկը չունի լեգիտիմության այն աստիճանը, ինչը ունի Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում»։
Անդրադառնալով պատերազմի ընթացքում հայկական կողմի կրած մարդկային կորուստներին՝ Աղազարյանը նշել է. «Այն ժողովուրդը, որը ոչ թե ողբում է, այլ ափսոսում է իր զինվորի մահը, այդ ժողովուրդը շատ ավելի լուրջ հաջողությունների է հասնում, քան այն ժողովուրդը, որ ողբում է զինվորի մահը»:
Աղբյուրը՝ Hraparak.am
«Հիմա տեխնիկական միջոցներն այնքան են զարգացել, որ հետախուզական տեղեկություններ հավաքելու համար, թշնամին այլևս հետևակային միջոցներ չի կիրառում, այլ անօդաչու թռչող սարքեր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ, «Ատան» ռազմական ավանի շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վերջին օրերին Հայաստանի թե՛ արևելյան, թե՛ արևմտյան սահմաններին տարօրինակ կերպով ակտիվացած ԱԹՍ-ները մոտալուտ ռազմական գործողությունների մասին են ազդարարում՝ Եփրեմ Մարգարյանը նկատել է՝ հետախուզական նմանօրինակ աշխատանքներ թշնամու կողմը պարբերաբար իրականացնում է՝ համապատասխան տեղեկություններ ճշգրտելու համար։
Հիշեցնենք, որ, ինչպես նախօրեին, այսօր ևս, ՀՀ սահմաններին թշնամու ԱԹՍ-ներ են աշխատել։ Այս մասին տեղեկացրել էր բլոգեր Միկա Բադալյանը, թելեգրամյան իր ալիքում հրապարակելով քարտեզ, որտեղ նշված էր՝ Սյունիքի երկնքում ԱԹՍ-ներն են հայտնվել։ Ըստ նրա՝ Սյունիքում սադրանքների հավանականությունը մեծ է»։
Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։ Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից մի շարք հարցերի է անդրադարձել Կենտրոնական բանկը: ԿԲ-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու: ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի:
-Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա։
-SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ։ SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա՝ հիմնականում խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրականացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։ ՀՀ առևտրային բանկերը կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։ Միևնույն ժամանակ նշենք, որ մենք տեղեկատվություն չունենք, որ պատժամիջոցները կարող են ազդել ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա։
— Ինչպե՞ս են տեղի ունենալու ՌԴ և ՀՀ տնտեսվարողների միջև ֆինանսական գործարքները։
-Ֆինանսական գործառնությունների տեխնիկական կողմը նկարագրված է վերևում։ Գործարքների իրականացման տնտեսական պայմանները՝ արժույթը, բանկային հաշիվները և այլն պետք է իրականացվեն առանձին տնտեսվարողների, իրենց արտերկրի գործընկերների և սպասարկող համապատասխան առևտրային բանկերի հետ լրացուցիչ պայմանավորվածությունների հիման վրա։ ՀՀ բոլոր առևտրային բանկերը ջանքեր են գործադրում հնարավոր խնդիրների բացահայտման և վերացման ուղղությամբ։ ՀՀ Կենտրոնական բանկը վերոնշյալ խնդիրները տեսնում է որպես լուծելի և գնահատում է վերջիններիս որպես ֆինանսական կայունության համար ոչ էական ռիսկեր։
— Պատժամիջոցները ինչպե՞ս են ազդելու ՀՀ տնտեսության վրա։
-Պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ տնտեսական գործարքների ազդեցություն և ֆինանսական գործարքների ազդեցություն։ Ֆինանսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը նկարագրված է վերևում։ Տնտեսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը արտահանման և դրամական փոխանցումների վրա ներկայացված է ստորև։ Միևնույն ժամանակ, այս ազդեցությունները կարող են լինել ոչ միայն բացասական, այլ նաև որոշակի դրական հնարավորություններ բացեն տարածաշրջանից մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։
-Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ռուբլի նման արժեզրկումը արտահանման վրա։
-Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու՝ ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։ Երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթը, վճարման ժամկետները, արտահանող ընկերությունների ճկունություն, ՌԴ-ում գնաճի տեմպերը և այլն։ Բնական արձագանքներից մեկը կլինի տնտեսվարողների կողմից արտահանման գործարքների դիվերսիֆիկացիան, երբ տնտեսվարողները կցանկանան նվազեցնել իրենց ռիսկերը։
— Ինչպե՞ս կազդի ռուբլի նման արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա։
-Ռուբլու արժեզրկումը ռուբլով արտահայտված դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը դա կազդի այդ փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Բնականաբար ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները որոշակիորեն կնվազեն։ Պատմականորեն ՀՀ տնտեսությունը մի քանի անգամ բախվել է նման ցնցումների։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկայումս Հայաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ է կախված դրամական փոխանցումների ծավալներից, իսկ ՌԴ կշիռը այդ դրամական փոխանցումներում զգալիորեն ավելի փոքր է։ Կարծում ենք, որ դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, սակայն այդ ազդեցությունը գնահատում ենք ոչ շատ մեծ։
-Ինչպե՞ս կազդեն այս բոլոր զարգացումները ՀՀ գնաճի վրա:
— Գնաճի վրա այս զարգացումների ազդեցությունը տվյալ պահին դժվար է գնահատել։ Գործոնները շատ են, իսկ նրանց տատանողականությունը բարձր։ Ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է ամփոփել այդ բոլոր գործոնների ազդեցությունը, իսկ դա նաև հնարավոր կլինի միայն տատանողականության որոշակի նվազման պայմաններում։ Բարձր տատանողականության պայմաններում Կենտրոնական բանկն առաջնորդվում է սցենարային ծրագրավորմամբ, երբ մշակվում են հնարավոր տարբեր սցենարներ և ԿԲ արձագանքը տարբեր սցենարների դեպքում։ Ցանկացած պարագայում Կենտրոնական բանկը հավատարիմ է գների կայունության ապահովման իր մանդատին և ապահովելու է այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում։
— Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ապրանքների ֆիզիկական շարժի վրա։
-Ապրանքների ֆիզիկական շարժն այս պահին դժվարացած է Սև ծովի ջրային տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով։ Կենտրոնական բանկն ապրանքների ֆիզիկական շարժի փաստացի ուղղությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության չի տիրապետում իրավիճակի ավելի մասնագիտական գնահատական տալու համար։
— Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ՀՀ ֆինանսական կայունության վրա։
-ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը գործում են ՀՀ իրավական դաշտում, կարգավորվում և վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված և իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով։ Առանձին դեպքերի վերաբերյալ Կենտրոնական բանկն արդեն իսկ հանդես է եկել հստակ հաղորդագրությամբ։ Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է անհրաժեշտ իրացվելիություն տրամադրել ֆինանսական համակարգին իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար։
Ուկրաինայի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը, աշխարհում բարձր տեմպ վերցրած սպառազինությունների մրցավազքը, ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունների խմբերի ակտիվացումն ու կենտրոնացումը Եվրասիական տարածաշրջանում, միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը միջազգային օրակարգի առաջնային քննարկման առարկա դառնալը հուշում է, որ պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու. Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Եթե նկատի ենք առնում այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում գործող ավանդական, հիմնական կամ պոտենցիալ դերակատարները, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, ագրեսիվ դիմակայության փուլում են, աստիճանաբար տեսանելի է դառնում ՀԱՊԿ-ՆԱՏՕ բախումը, ապա առավել հստակ է դառնում, թե Հայաստանի գլխին ինչ նոր սպառնալիքներ են կախված», — ասաց նա: Պատգամավորն ընդգծեց՝ տարբեր զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորված հետpատերազմյան անվտանգային միջավայրն առավել մուգ գույներ է ստանում, շփման գծում իրադրությունը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել, ու այս փուլում դրանք կարող են դրսևորվել Հայաստանի ու Արցախի սահմաններին տարբեր բնույթի սադրանքներով, մեծամասշտաբ զորավարժություններով, զորքերի կուտակումներով, մեկ այլ փուլում բարձր ռիսկ կա, որ դրանք կարող են ունենալ առավել ագրեսիվ, թիրախային ու մասշտաբային մակարդակ:
«Հարավային Կովկասն այն հիմնական ճակատներից է, որը կարող է բացվել ՌԴ-Արևմուտք դիմակայության պայմաններում, իսկ ճակատի առաջին շարքերում Թուրքիան ու Ադրբեջանն են:
Ստեղծված բարդ ու աննախադեպ ծանր իրադրությունում անհասկանալի կեցվածք է ընդունել Հայաստանի իշխանությունը, որը երկիրը համապատասխան սցենարային զարգացումներին նախապատրաստելու փոխարեն զինված ուժերում, ՊՆ-ում զբաղված է ներկուսակցական շահերը սպասարկող փոփոխություններով, զինվորականների նկատմամբ ճնշումներով, որոնք շատ դեպքերում շանտաժի ու սպառնալիքների էլեմենտներ են պարունակում: Ուկրաինայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալման առաջին իսկ օրը իշխանությունը Գլխավոր շտաբի պետ, տեղակալ, վարչության պետեր փոխելով՝ զինված ուժերի ղեկավարման համակարգում արհեստական ճգնաժամ է ստեղծել, ավելին՝ մինչև հիմա Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակում չի եղել, ու սա այն դեպքում, երբ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում ամենից ծանրաբեռնվածը հենց զինված ուժերի գլխավոր շտաբն է գործում»,- նշեց Աբրահամյանը:
Նա վստահ է՝ ԳՇ պետի պաշտոնում նույնիսկ ամենալավ կադրի նշանակման դեպքում նրան երկար ժամանակ է պետք լինելու իրավիճակը իր ձեռքը վերցնելու ու անվտանգային համակարգի զարկերակին տիրապետելու համար: «Պարտության խորհրդանիշ դարձած ուժը խելքը գլուխը հավաքելու, սթափություն դրսևորելու ու երկիրը նոր փորձության չտանելու փոխարեն զբաղված է դատարկ նախաձեռնություններով, մանր-մունր խորամանկություններով ու խնդիրներից փախուստ կատարելու անփառունակ գործողություններով»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Ուկրաինացի զինվորականների ելքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակվել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ԴԺՀ-ի Ազգային միլիցիայի առաջավոր ջոկատները դուրս են եկել Դոնեցկի վարչական սահման եւ միացել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորամասերին, որոնք վերահսկողություն են սահմանել Ազովի ծովի ափի երկայնքով Ուկրաինայի շրջանների նկատմամբ։ Այսօրվանից ամբողջությամբ արգելափակված է Ուկրաինայի զինված ուժերի ելքը Ազովի ծով»,- ասել է նա։
Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում՝ մինչև իր նպատակների իրականացումը։ Գլխավոր խնդիրը Ռուսաստանն Արևմուտքի արտաքին ռազմական սպառնալիքից պաշտպանելն է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն, քանի դեռ չեն հասել սահմանված նպատակներին», – երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողություն է իրականացվում «Դոնբասի բնակչությանը պաշտպանելու, Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման համար»։
«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է ռազմական սպառնալիքից, որը բխում է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ ռուսական բանակը «չի օկուպացնում ուկրաինական տարածքը, ձեռնարկում է բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»։
«Ցանկանում եմ ընդգծել, որ հարվածները հասցվում են միայն ռազմական թիրախներին և բացառապես գերճշգրիտ զինատեսակներով»,- ասել է պաշտպանության նախարարը։
էրդողանական վարչախմբի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի հղմամբ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի առջև բացահայտ հակառուսական քայլ է։
Այն, որ նեղուցներն իբր հավասար կերպով փակվել են նաև ուկրաինական ռազմանավերի համար, ոչինչ է, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, Միջերկրականի ջրերում կամ համաշխարհային օվկիանոսում Ուկրաինայի ռազմածովային ուժերը որևէ առաջադրանք չեն կատարում, ուստի փաստացիորեն սահմանափակվել է միայն ռուսական ռազմանավերի տեղաշարժի հնարավորությունը։
Մյուս կողմից, Թուրքիայում ապաստան ստացած հակառուսական «ինտերնացիոնալի»՝ այդ թվում Ղրիմի իբր «վտարանդի» թաթարների, իսկ իրականում այս ժողովրդի իղձերի հետ կապ չունեցող պանթյուրքական կազմակերպությունների կողմից Թուրքիայում անցկացված բողոքի գործողությունները ևս անուղղակի պետական մակարդակով հակառուսականության խթանման օրինակներ են։
Սակայն «արևելյան վաճառականի» խորամանկությամբ Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար՝ նպատակ ունենալով Մոսկվայի դեմ պատժամիջոցներից քաղել տնտեսական օգուտներ օդային տարանցման և զբոսաշրջային հոսքերի միջոցով։
Վարդան Ոսկանյան
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այսօր կայացած կառավարության նիստից հետո ասել է, որ իշխանություններն անհանգստացած են մոտալուտ սպառնալիքներով և այդ մասին խոսել են ուկրաինացի և եվրոպացի գործընկերների հետ, գրում է «Ալիք մեդիա»-ն։
Ըստ Զալկալիանիի` բնակչությունը պետք է գիտակցի, թե ինչ սարսափելի իրավիճակ է։
«Երբ խոսքը վերաբերում է երկրի կողմից անհատական պատժամիջոցներին, վարչապետը շատ լավ բացատրեց, թե ինչ սպառնալիքներ ենք տեսնում, մենք դրա մասին խոսում ենք մեր ուկրաինացի և եվրոպացի ընկերների հետ։ Ի՞նչ եք կարծում, մենք ձեզանից պակաս հայրենասեր ենք։ Մենք ոչ ոքից պակաս հայրենասեր չենք, և մեր գործունեությամբ ու կյանքով ապացուցել ենք Վրաստանի հավատարմությունը,Վրաստանում ռուսական ագրեսիա կոչվող անօրինականությանը»,- ասել է Զալկալիանին։
Զալկալիանիի խոսքով, պատասխանատու կառավարությունը՝ իշխանությունը, պետք է զգույշ լինի այս գործընթացում.
«40 կիլոմետր այն կողմ, ահա, նրանք կանգնած են։ Նրանց լրացուցիչ մոբիլիզացիա պետք չէ, այնպես, ինչպես արեցին Ուկրաինայի հետ՝ ամիսներով կոնտինգենտ բերելու համար։ Նրանք այստեղ են, մայրուղուց երևում է նրանց օկուպացիայի արդյունքը։ Ամբողջ Վրաստանը գլխիվայր շուռ տալու համար մի քանի րոպե կպահանջվի»։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը, Հյուսիսային եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, ինչպես նաեւ հեռահար ավիացիայի հրամանատարությունը մարտական հերթապահության են անցել ուժեղացված կազմով։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն, պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ, նրա հրամանի համաձայն, Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը, Հյուսիսային եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերը եւ հեռահար ավիացիայի հրամանատարությունը սկսել են ուժեղացված կազմով մարտական հերթապահություն իրականացնել:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Պուտինը հրամայել էր ռուսական բանակի զսպման ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.