23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում տագնապալից բացահայտումներ են արվել Ուկրաինայում ամերիկյան վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների մասին։ Այս մասին նշված է ԱԱԾ պահեստազորի սպաներ ՀԿ տարածած հաղորդագրությունում։
«Համաձայն ռուսական բացահայտումների, դրանցում իրականացվող առաջնահերթությունների թվում է բակտերիալ ու վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք կարող են չղջիկներից մարդկանց փոխանցել ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, ինչպես նաև կորոնավիրուսների ու ֆիլովիրուսների հարուցիչները։ Այս շարքում ավելորդ չհամարենք վերջին տարիներին հարևան Վրաստանում արձանագրված կարմրուկի, ինչպես նաև Հայաստանում խոզի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի դեպքերի հիշատակումը:
ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի տեղեկացմամբ ծրագրի իրականացման համար ամերիկյան կողմը համանման լաբորատորիաներ է ստեղծել նախկին Խորհրդային Միությունը կազմած գրեթե բոլոր երկրներում: Նման տասներկու լաբորատորիա գործում է և Հայաստանում, երեքը` Երևանում։
Հանրությանն իրազեկելու նպատակով կարծում ենք ժամանակն է խորքային, մասնագիտական և անաչառ ուսումնասիրություն իրականացնել պարզելու համար, թե ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այս կառույցները փաստացի ո՞ւմ տնօրինության տակ են գործել, արդյո՞ք պատշաճ վերահսկվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից, լաբորատորիաներում ի՞նչ փորձարկումներ են իրականացրել և դրանք ինչ հետևանքներ կարող են առաջացնել»,- նշված է հաղորդագրությունում:
«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը։
Վերջին օրերին կտրուկ լարվել է իրավիճակը Արցախում. Գրեթե ամեն օր հակառակորդը կրակում է՝ կիրառելով նաեւ ականանետեր ու կիրառում հոգեբանական ճնշում՝ բարձրախոսով պահանջելով լքել իրենց բնակավայրերը։ Ավելին՝ նախօրեին երեկ ուշ երեկոյից Թաղավարդի ուղղությամբ թշնամու կողմից հրահրված ռազմական սադրանքի ժամանակ թիրախավորվել է նաև տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը։
«Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներիՀենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»,- ասել է գեներալ-գնդապետը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասում է՝ կանխագուշակում չի անի։
Հարցին՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակում ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու բանակն ի զորու կլինեն համարժեք պատասխան տալ թշնամու ռազմական սադրանքներին, հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է ՊՆ ԳՇ-ն և ռազմական վերնախավը, գեներալ գնդապետը նշել է, որ բանակում տիրող իրավիճակին չի տիրապետում, որովհետև բանակում չի ծառայում։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ:
Ադրբեջանի սադրիչ ու հանցավոր գործողությունները մեր քաղաքացիների շրջանում, բնականաբար, հարուցում են դժգոհություն և անհանգստություն, որի մասին հաճախ նաև բարձրաձայնվում է:
Ուզում ենք վստահեցնել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու, բնակչության բնականոն կյանքն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր արարքների մասին արցախյան և հայաստանյան խողովակներով միջազգային կառույցներին իրազեկելու ուղղությամբ:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերոնշյալ նպատակները՝ հորդորում ենք պահպանել հանգստություն, զերծ մնալ ինքնագործունեությունից և լարվածության հավելյալ օջախներ ու առիթներ ստեղծելուց»։
Ադրբեջանցիներն ահաբեկչական քաղաքականություն են վարում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Հակառակորդի թիվ մեկ նպատակը ողջ Արցախը հայաթափելն է, իսկ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեն, ինչը չեն էլ թաքցնում: «Փաստինֆո» -ի հետ զրույցում նման դիտարկում արեց ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Հակառակորդը ակտիվ գործողությունների է անցել Երասխում, որի հետևանքով մեկ զոհ և վիրավոր ունեցանք, սրան զուգահեռ՝ Խրամորթում է Ադրբեջանը շարունակում ահաբեկչական քաղաքականություն վարել, Արցախում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, ակնհայտ է, որ հակառակորդը ցանկանում է հայաթափել Արցախը»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ թշնամին չի սահմանափակվելու միայն Արցախով, հեռահար նպատակներ ունի։
«Ալիև -Չավուշօղլի վերջին հանդիպման ժամանակ թուրքական կողմը կրկին խոսեց միջանցքի մասին՝ նշելով, որ պետք է անցնեն դրա իրագործմանը, այսինքն՝ խնդիրը չի սահմանափակվում միայն Արցախի հարցով ավելի հեռահար նպատակներ ունեն, իսկ իրենց ասած խաղաղության պայմանագիրը, դա Հայաստանի համար կապիտուլյացիայի առաջարկ է»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը:
Փորձագետը նկատում է, որ հակառակորդը հայտնի գործելաոճ է որդեգրել՝ նախապես իր սադրանքների համար ֆոն է ստեղծում՝ կեղծ տեղեկատվություն տարածելով, թե իբր հայկական կողմն է խախտել հրադադարը, այնուհետև սադրանքի գնում.
«Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մեկ ամսվա կտրվածքով Ադրբեջանի ՊՆ-ն գրեթե նույն ժամին՝ լուսաբացին, կեղծ տեղեկատվություն է տարածում, թե, իբր, հայկական կողմը սադրանքի է գնացել սահմանին, դրանից հետո մեր ՊՆ-ն ժխտում է դա, սա ենթադրությունների հիմք է տալիս, որ հակառակորդի գործողությունների է նախապատրաստվում: Ավելին ասեմ՝ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հրահանգել է խիստ կերպով արձագանքել իբրև «Հայաստանից եկող սադրանքներին», բայց պարզ է, որ Հայաստանը որևէ շահագրգռվածություն չունի սադրանքների գնալու»,-ասաց Հայրապետյանը:
Ադրբեջանագետի արձանագրմամբ՝ ռուս-ուկրաիանական պատերազմն էլ իր հերթին նպաստել է Ադրբեջանի ակտիվացանը, ավելին՝ ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորչությամբ, ոչ միայն հակահայկական, վերջերս նաև ընդգծված հակառուսական քաղաքականություն է վարում.
«Իրենց թվում է, որ Ռուսաստանը թուլացել է և իրենք կարող են ոտնձգությունների գնալ նաև Հարավային Կովկասում, սա անում են Թուրքիայի հետ համաձայնեցված:
Ադրբեջանն այդպիսի լուրջ ռիսկի չէր գնա և սպառնար ռուս խաղաղապահներին, եթե չունենար «կանաչ լույս» Թուրքիայի կողմից, Ալիևն այդ առումով միշտ զգուշավոր է:
Ադրբեջանն ընդգծված հակահայկական և հակառուսական քաղաքականություն է վարում, բազմաթիվ փաստեր կան սրա վերաբերյալ: Ադրբեջանը և Թուրքիան վերջերս կնքած Շուշիի հռչակագրով նույնպես փորձելու են սպառնալիք ստեղծել տարածաշրջանում ռուսական ներկայացության համար, այդ հռչակագիրն ուղղված էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի և Ռուսաստանի դեմ »,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը:
Պենտագոնի կողմից Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող կենսաբանական լաբորատորիաներում չղջիկների ուսումնասիրություններն իրականացվել են ոչ միայն Ուկրաինայում, այլև 2017 թվականից սկսած՝ Թբիլիսիի ամերիկյան Լուգարի կենտրոնի գաղտնի լաբորատորիայում, պարզել են ՌԻԱ «Նովոստի»-ի լրագրողները՝ ուսումնասիրելով ամերիկյան գերատեսչությունների փաստաթղթերը։
Միևնույն ժամանակ, այս ծրագրի շրջանակում ԱՄՆ պաշտպանության նախարարության կապալառուն ուսումնասիրել է կորոնավիրուսները չղջիկների մոտ նաև Չինաստանում՝ համավարակի սկսվելուց անմիջապես առաջ՝ 2019 թվականը ներառյալ:
Ֆինանսավորման ընդհանուր ծավալը, ըստ այս փաստաթղթերի, կազմում է մոտ 10,2 մլն դոլար, որից 6,5 մլն դոլարը տրամադրվել է Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Հորդանանին, իսկ 3,7 մլն դոլարը՝ Չինաստանին, գրում է գործակալությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ստեղծված և ֆինանսավորվող կենսալաբորատորիաներում նմանատիպ փորձարկումների մասին։
Բացի այդ, ըստ նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի, Միացյալ Նահանգները նախագիծ էր իրականացնում՝ ուսումնասիրելու Ուկրաինայի և Ռուսաստանի և հարևան այլ երկրների միջև գաղթող վայրի թռչունների կողմից ախտածինների փոխանցումը:
Արեւմուտքի արձագանքն Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ցույց է տալիս, որ պայքար է ընթանում աշխարհի քաղաքական քարտեզում գտնվելու Ռուսաստանի իրավունքի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Անթալիայում Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։
«Մենք հասկացանք, որ խոսքն ամենեւին Ուկրաինայի մասին չէ, խոսքը ռուսական ամեն ինչի դեմ ագրեսիայի մասին է՝ շահերի, կրոնի, մշակույթի, անվտանգության եւ այլն։ Եվ հիմա մեր գործողություններին Արեւմուտքի արձագանքն այնքան է մոլեգնել, որ դա ցույց է տալիս, որ իսկապես կենաց-մահու պայքար է մղվում աշխարհի քաղաքական քարտեզի վրա՝ իր օրինական շահերի լիարժեք հարգմամբ, Ռուսաստանի իրավունքի համար»,- ասել է Լավրովը։
Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա եւ չի ծրագրում հարձակվել այլ երկրների վրա։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Արեւմուտքն «ըստ Ֆրեյդի» անընդհատ խոսում է միջուկային պատերազմի մասին, եւ դա մտահոգում է Ռուսաստանին։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի կառավարության շենքից, Հայաստանի կառավարության նիստին այսօր ի լուր աշխարհի հայտարարվեց, որ ադրբեջանի կողմից Արցախում հայերի ահաբեկման ու կյանքից զրկելու իրական սպառնալիքների վերաբերյալ չեն խոսելու։ Ասել է թե զերծ են մնալու։
Հասկանանք՝ ինչից է ՀՀ պետական դավաճան նիկոլը զերծ մնալու։
Զերծ է մնալու ի լուր աշխարհի հայտարարել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բնաջնջում է հայերին։
Զերծ է մնալու աշխարհին ներկայացնել ապացույցներ, որ թուրք-ադրբեջանական քայլերը նպատակաուղղված են Հայաստան պետության վերացմանը։
Էս մարդը էլ չգիտի ոնց ասի, որ Հայաստանից ու Արցախից, հայից ու հայկական օրակարգից զերծ է մնալու։
Ինքն այստեղ դրա համար չէ։ Իրեն այստեղ դրա համար չեն գործուղել։
Մեզ մնում է միայն մեկ բան։ Աշխարհին տեսանելի դարձնել, որ Հայաստանի կառավարության շենքը, Հայաստանի կառավարության նիստը ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։ Դրանք օկուպացված են այնպես ինչպես Շուշին ու Սև լիճը»։
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ին որոշում կայացրեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
Վարժական հավաքներում կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 24-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 4-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 15-ից 24-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 17-ից 26-ը ներառյալ.
2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 19-ը ներառյալ.
3) հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 27-ը ներառյալ, 6 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 19-ից 28-ը ներառյալ.
4) ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ.
5) տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 31 պահեստազո¬րային` 2022 թվականի հունիսի 6-ից 15-ը ներառյալ.
6) թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 15-ից 24-ը ներառյալ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
Yerkir.am—ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը։
-Ադրբեջանը վերջին օրերին՝ գրեթե ամեն օր, կրակ է բացում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև հայկական բնակավայրերը։ Թշնամին ակտիվացել է նաեւ Արցախում, այսօր Խնուշինակի ուղղությամբ կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ։ Չդադարող պատերազմին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է «խաղաղության դարաշրջան» բացելու, տարածաշրջանում իրավիճակ փոխելու մասին, կհաջողի՞, պարո՛ն Հարությունյան։
— «Խաղաղության դարաշրջան», «խաղաղ զարգացման դարաշրջան» ասվածը շատ ամպագոռգոռ հայտարարություն է: Հայաստանն այն ուժն ու կարողությունը չունի, որ իր քաղաքական ցանկությունը պարտադրի հարեւաններին, որովհետեւ խաղաղության դարաշրջանի էջ բացելու համար դու պետք է ազդեցիկ լինես հարեւանների մոտ, կարողանաս կանխել, զսպել նրանց ռազմական նկրտումները:
-Հայաստանի իշխանություններն ունե՞ն Ձեր նշած ազդեցիկ դիրքն ու հեղինակությունը։
-Ո՛չ, Հայաստանը չունի այդ ազդեցությունը, եւ իշխանության կողմից հնչող այդ ամպագոռգոռ հայտարարությունները կեղծ են: Նիկոլ Փաշինյանը մի անգամ խոստովանեց, որ դա միայն մեզնից չի կախված: Ես ասում եմ, որ ոչ միայն մեզնից չի կախված, այլև անգամ մեզնով չի պայմանավորված տարածաշրջանի խաղաղ զարգացման այդ պրոցեսը: Մենք այդտեղ կարող ենք ընդամենը կատարել չխանգարողի դեր, բայց ոչ՝ նախաձեռնողի: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «խաղաղության դարաշրջան» մտքի տակ թաքնված է շատ կարեւոր ու էական մտադրություն: Այդպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հայտարարում եմ բոլորիդ, հարեւաննե՛ր, որ ձեռնպահ կմնամ որեւէ կտրուկ քայլից, պատրաստական եմ ձեր ցանկացած հարցադրումը քննարկել՝ ընդհուպ մինչեւ զիջելը: Սա է խաղաղության դարաշրջանի գաղափարը, եւ մեր հարեւաններն այդպես էլ ընկալում են: Այն 41 կիլոմետրը, մայիսից հետո մինչ օրս եղած զարգացումները, Գորիս-Կապան ամբողջ ճանապարհահատվածի էպոպեան հենց դրա արտահայտությունն են: Հիմա, քանի որ ԵՄ-ն եւ Ռոսաստանը կարեւորում են մեր սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտությունը, Ադրբեջանը շատ պարզ խնդիր է լուծում՝ ինչքան հնարավոր է առաջ գնալ, ընդ որում՝ ռազմավարական կարեւորության բարձունքներ եւ դիրքեր գրավելով, որպեսզի սահմանազատման եւ սահմանագծման արդյունքները լինեն հօգուտ իրեն:
-Միջազգային հանրությունը, ԵՄ-ն, Ռուսաստանը լո՞ւրջ են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ելույթներին՝ կապված «խաղաղության դարաշրջան» բացելու հետ։
-Խաղաղության դարաշրջան ասվածը դրեք մի կողմ, ոչ ոք դրան լուրջ չի վերաբերվում, նույնիսկ՝ Հայաստանի արեւմտյան գործընկերները, ԵՄ-ն լուրջ չի վերաբերվում, որովհետեւ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը: Հիշո՞ւմ եք՝ Մյունխենում Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ փորձում եմ բանակցային գործընթացներում մակրոհեղափոխություններ անել: Ոչ ոք նման բանաձևումները լուրջ չի ընդունում: «Խաղաղության դարաշրջան բացել» թեզը խաղաղություն չի բերի, ստեղծված իրավիճակում այս դիրքորոշումն է նշանակում՝ տղե՛րք, ես ամեն ինչի պատրաստ եմ, մենակ թե ինձ չխփեք:
-Եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես մատնանշում եք, ապա Հայաստանի հետ ի՞նչ է լինելու՝ գեոպոլիկտիկ այս փոփոխությունների ֆոնին։
-Հայաստանի ապագայով համար մեկ մտահոգվողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Դառը փաստ է, շատ ծանր ու դժվար է ընդունել այն հանգամանքը, որ ժողովուրդը ՀՀ-ի ճակատագրով անհանգստացած չէ: Կա՛մ խորապես չեն գիտակցում այն սպառնալիքները, որ մենք ունենք, կա՛մ չեն ցանկանում գիտակցել: Ես գիտեմ մի բան՝ մենք ունենք 2,5 տարի, սա այն ժամկետն է, երբ Ռուսաստանը կանգնելու է Արցախից իր խաղաղապահ զորքը դուրս բերելու անհրաժեշտության առջեւ: Դրանից հետո խիստ կասկածում եմ՝ Հայաստան կմնա՞, թե՞ ոչ:
-Այսինքն՝ ռուս խաղաղապահներո՞վ է պայմանավորված մեր գոյությունը, լինել-չլինելու հարցը:
—Մեր գոյությունը պայմանավորված է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների խորությամբ, եւ մի շատ կարեւոր հանգամանքով, օրինակ՝ արդյո՞ք Հայաստանն ունակ է վերականգնել իր աշխարհաքաղաքական դերակատարումն ու կարեւորությունը ոչ միայն հարեւանների, այլեւ բոլոր խաղացողների համար: Եթե կարողանան դա անել, ուրեմն մեզ ինչ-որ մի բանի տեղ կդնեն: Քաղաքականության մեջ ոչ ոք չի առաջնորդվում՝ սիրում եմ, դուրս գալիս է: Ամեն մեկն առաջնորդվում է իր շահերով: Կարծում եք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն իրար նկատմամբ համակրանքո՞վ են տոգորված, ո՛չ։ Կա կոշտ հաշվարկ։ Ադրբեջանն այսօր ագրեսիվ պետություն է, նրան դա հաջողվեց Արցախյան պատերազմից հետո՝ մեր ապաշնորհության շնորհիվ: Հայաստանը պետք է վերագտնի իր աշխարհաքաղաքական կարեւորությունը տարածաշրջանում եւ այդ հենքի վրա զարգացնի իր տնտեսությունը, անվտանգությունը եւ այլն: Շատ քիչ, սահմանափակ, բայց կան այդպիսի հնարավորություններ:
-Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է։ Հայաստանի իշխանությունների չեզոք վարքագիծը կարո՞ղ է թուլացնել հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը։ Ռուսաստանը հիմա, ավելի քան երբեւէ, ամուր դաշնակիցների կարիք ունի, միջազգային պատժամիջոցներն ինչ-որ իմաստով թուլացնում են մեր ռազմական դաշնակցի դիրքերը։
-Ռուս-ուկրաինական ռազմական առճակատումն այսօր գլոբալ քաղաքական ամենաառանցքային խնդիրն է, որովհետեւ հիմա որոշվում է ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի ճակատագիրը, այլև ապագա աշխարհակարգի խնդիրը։ Ինչպիսին պետք է լինի, որոնք են լինելու այն ուժային կենտրոնները, որոնք, ըստ էության, ձեւավորելու են գլոբալ քաղաքականությունը: Հետեւաբար, շատ էական է, թե ինչպիսին կարող է լինել այս առճակատման արդյունքը Ռուսաստանի պարագայում: Արդարեւ, Ռուսաստանն է հավակնում աշխարհի նոր վերաբաժանման մեջ իրեն հասանելի դերակատարմանը: Այս առումով, շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցները, Կենտրոնական Ասիայի երկրները, Հայաստանը ուշադիր հետեւում են զարգացումներին: Բոլորը զերծ են մնում որեւէ կտրուկ մկանաշարժից, եւ կարծում եմ, որ այս մոտեցումը ճիշտ է: Հայաստանի վարքագիծը՝ զերծ մնալ որեւէ կտրուկ քայլերից, արդարացված է: Մի քանի ամիս առաջ Հայաստանը մասնակցություն ունեցավ Ղազախստանի զարգացումների հետ կապված՝ ՀԱՊԿ-ի խաղաղապահ դերակատարմանը: Սա էական նշանակություն ունի, եւ պատահական չէ, որ ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանի պատվիրակությունը քվեարկեց ձեռնպահ: Այս ֆոնին, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների այս վարքագիծը չի նպաստում, որ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության մոտ առաջանան հարցադրումներ ռազմավարական գործընկերոջը՝ այս բարդ պայմաններում: Իհարկե, շատ կարեւոր է նաեւ, թե այս հարցում ինչպիսի վարքագիծ են դրսեւորում մեր հարեւանները: Բնական է, որ բոլորը փորձում են այս լարված իրավիճակից դուրս գալ շահեկան դիվիդենտներով կամ գոնե առանց մեծ կորուստների:
-Ուկրաինայի ուղղությամբ «հատուկ ռազմական գործողության» նախօրեին Ռուսաստանը Ադրբեջանի հետ ստորագրեց դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հռչակագիր, ինչո՞ւ, ինչի՞ մասին է այս փաստաթուղթը վկայում:
-Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը կարեւորում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերակատարումը տարածաշրջանում, եւ ոչ միայն: Այդ հռչակագրով Ռուսաստանն, ըստ էության, փորձ է անում չեզոքացնելու թուրք-ադրբեջանական համագործակցությունը, որի վերջնական նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է: Ռուսը դա լավ հասկանում է, այլ հարց է, որ ստեղծված իրավիճակում իր բոլոր ուժերը, աշխարհաքաղաքական այս զարգացումների փուլում բոլոր կարողությունները պետք է համախմբի եւ դիմակայի Արեւմուտքի ճնշումներին։ Այս պայմաններում նա գուցե որոշ դեպքերում դեռեւս զուսպ լինի՝ իր ազդեցությունն աներկբա տարածելու առումով: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը մտավախություններ չունի Հայաստանից, նա մտավախություններ ունի հիմնականում Ադրբեջանից: Փաստ է, որ նա Ադրբեջանին է համարում տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողը, հետեւաբար՝ ուզում է նախ նրա հետ կարգավորել հարաբերությունները: Ես այն կարծիքին եմ, որ չի հաջողվելու․ Ադրբեջանը գտնվում է եւ շարունակելու է գտնվել Թուրքիայի ուղղակի քաղաքական ազդեցության ներքո: Եթե հաշվի առնենք նաեւ եվրոպական էներգակիրների շուկայում ստեղծված վիճակը, այն, որ որոշ գործիչներ, որոնք պատասխանատու են եվրոպական էներգետիկ համակարգի համար, իրենց հաշվարկներում ընդգրկում են նաեւ Ադրբեջանին՝ որպես էներգակիրների մատակարարման ալտերնատիվ աղբյուր, էապես փոխվում է Ադրբեջանի դերակատարումը թե՛ տարածաշրջանում, թե՛ Ռուսաստանի համար: Սա է իրողությունը:
-Այս պայմաններում ի՞նչ պետք է անի Հայաստանը:
-Հայաստանը պետք է այս պայմաններում փորձի չստեղծել հավելյալ պրոբլեմներ իր սահմաններին եւ իր հանդեպ՝ ազդեցիկ խաղացողների կողմից: Արդյունք կլինի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց փաստ է, որ մենք հիմա չպետք է այնպիսի քայլեր անենք, որոնք մեր թշնամիներին առիթավորվելու եւ ավելի կտրուկ քայլեր անելու շանսեր կտան: Բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ երկշաբաթյա ուկրաինական զարգացումների նկատմամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը որեւէ կերպ չպետք է կապել Փաշինյանի ասած «խաղաղության դարաշրջանի» կեղծ քաղաքական դոկտրինի հետ:
Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի ընդդիմության աղբյուրը:
Աղբյուրը հիշեցրել է, որ Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Արցախի դեմ ռազմական գործողությունների մասնակցելու համար, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
«Թուրքիան գրոհայինների մի մասին Սիրիայից և այլ երկրներից Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա` ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար», — ասել է աղբյուրը:
Նրա խոսքով` Ուկրաինա ժամանած գրոհայինները մտել են Ուկրաինայի իշխանությունների կողմից ստեղծված օտարերկրյա լեգիոնի մեջ` ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.