23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ին Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 45-րդ կմ-ի երթևեկելի գոտոմ շրջվել է:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, պատահարի հետևանքով վարորդը` 1957 թ. ծնված Աշոտ Հակոբյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության և բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին:
Նշված հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամներին տրվել են տեղեկություններ, ներկայացվել են պետության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, սակայն հանրային խորհրդի անդամների մոտ կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռևս ընդհանուր մոտեցումներ չեն ձևավորվել և նոր քննարկումների կարիք ունեն: Նախագահը հավաստիացրել է, որ նման քննարկումների համար դեռ շատ երկար ժամանակ կա:
Հանրային խորհրդի կողմից հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին Նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:
Հանրային խորհրդի անդամները ՀՀ Նախագահի հետ քննարկել են նաև խորհրդի ապագա գործունեության հետ կապված հարցեր:
Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակի օրն է:
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Ավարտելով միջնակարգ դպրոցը 1952 թվականին` նա ձկնաբուծական տնտեսության ֆակուլտետ է ընդունվում, որտեղ կես տարի ուսանելուց հետո տեղափոխվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այդ ողջ ընթացքում լրջորեն զբաղվում է բռնցքամարտով:
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է ծաղրածուական բաժին, և Լեոնիդը որոշում է ընդունվել այդ ֆակուլտետ: 1959 թվականին ավարտելով ուսումնարանը` նա գալիս է Հայաստան և ընդունվում Երևանի պետական կրկես:
1964 թվականին Պրահայի ծաղրածուների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի ու Բասսեի գավաթի։ 1971 թվականին հիմնել է էստրադային թատրոնը։ Նույն տարում նրան շնոհվել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։
Ենգիբարյանն առաջինն էր, որ ստեղծեց պոետիկ ծաղրածուի կերպարը: Նրա ներկայացումները նպատակ ունեին ոչ թե հանդիսատեսից ծիծաղ քամելու, այլ ստիպելու նրան` մտածել: Նա հանդիսատեսի հիշողության մեջ մնաց` Ծաղրածուն` աշունը հոգում:
Ենգիբարյանը մահացել է 1972 թ-ին, հուլիսի 25-ին:
Ձեզ ենք ներկայացնում Լեոնիդ Ենգիբարյանի արձակ բանաստեղծություններից.
Աղջկան, որը կարողանում է թռչել
Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։ Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։ Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ… Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։ Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։ Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։ Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։ Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։ Իմ սիրտը քո կրծքում է։
«Ես կրկին մենակ եմ…»
Ես կրկին մենակ եմ։ Տանջալի է։ Սարսափելի է, ապագան բոլորովին հույս չի ներշնչում։ Շատ դժվար է, բայց այնքան էլ նոր չէ մենակ լինելը։ Չկա մտերիմ մեկը՝ կին, որ հավատար, տաքացներ քեզ, և արդեն, երևի, այլևս չի լինի։ Սա դառը ճշմարտություն է։ Իսկ վաղը չափազանց դժվար, տաժանակիր աշխատանք է սպասվում, որի իսկական գինը միայն դու գիտես։ Եվ ի՜նչ աննշան կլինի հաջողությունը, եթե այն, իհարկե, լինի. փոխարենը ի՜նչ սարսափելի կլինի պարտությունը։ Իմ հանդիսատե՛ս, ես հավատում եմ, որ դու բարի կգտնվես։ Ինչի՞ մասին ես դու այսօր՝ այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ դիտելու, հավանաբար, ոչ իմ մասին։ Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով անգամ չի անցնի, թե ի՜նչ տխուր է, թե ինչպե՜ս չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչքա՜ն միայնակ է նա ու նաև քաղցած։ Այդ ինչպե՞ս է, որ սերը ու նրա նկատմամբ հսկայական պահանջկոտությունը բերում են գժտության։ Արդյոք քո մտքով կանցնի՞, որ ես բոլորովին, հասկանու՞մ ես, բացարձակապես միայնակ եմ։ Ես ինչպե՞ս բացատրեմ, որ չեմ կարող ներել սիրելի կնոջը իր սովորական մարդկային կանացի անցյալի համար, որովհետև ինձ համար սիրելի կնոջ անցյալը, ներկան և ապագան միասնական ամբողջություն են կազմում, որովհետև ես սիրել եմ նրան իր ծննդյան օրվանից սկսած և կսիրեմ մինչև նրա մահվան օրը, և այն ամենը, ինչ տեղի կունենա նրա հետ այդ ժամանակահատվածում, ինձ է վերաբերում, ամեն ինչ ես ընդունում եմ այնպես, կարծես թե այսօր առավոտյան է տեղի ունեցել։ Չե՛մ հասկանում, ոչինչ չե՛մ հասկանում, չե՛մ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակնե՛ր։ Չգիտեմ, ինչպես եմ ես ապրելու։ Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես միանգամայն մենակ եմ։
Անձրևանոցը
… Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։
Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև…
Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ…» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է…
Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին…
Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո անձրևանոցը։
Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը։
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն հուլիսի 24-ին հայ ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին, որը կասկածվում է «Բաշնևտի» բաժնետոմսերի հափշտակման և անօրինական լեգալացման մեջ, մեղադրանքներ է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) և 174-րդ հոդվածով (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Վեդոմոստի» թերթի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
Նա նշել է, որ յուրացման տակ նկատի է առնվում գործակալի դրամական փոխհատուցումը, որը Հայրապետյանն ստանում էր, որպես միջնորդ, երբ Ուրալ Ռախիմովը՝ Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրթազ Ռախիմովի որդին, բաշկիրական ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությանը վաճառում էր ԱՖԿ «Սիստեմա»-ն:
Հայրապետյանի փոխհատուցման գումարը, ըստ հետաքննության տվյալների, կարող էր կազմել մինչև 50 միլիոն դոլար: Դա հաստատել է Հայրապետյան փաստաբանը՝ Իգոր Կոմարովը: Ռախիմով-կրտսերը՝ գործով հիմնական կասկածյալն է, իսկ Հայրապետյանը համարվում դրա գլխավոր մասնակիցը, «Վեդոմոստի»-ին ասել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
***
Արտյոմ Գեղամյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ. 10 հունվարի, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ
Կրթություն
1997 -2001 թթ. — Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)
2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց
Աշխատանքային գործունեություն
1998-2001 թթ. — «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ
2001 թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական
2001-2002 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2002-2004 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ
2004-2005 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2004-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս
2005-2006 թթ. — «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու
2007-2008 թթ. — «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան
2008 թ. — «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ
2008-2011 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ
2009-2012 թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան
2013-2014 թթ. – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող
2014 թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:
Յուրմալայում ընթացող «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի հերթական փուլում Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը ելույթ ունեցավ Մհերի հետ:
Ժյուրիի անդամները, բացի Իգոր Նիկոլաևից, նրանց կատարումը գնահատեցին 11: Այսպիսով, Սոնա Ռուբինյանն ունի 143 միավոր:
http://www.youtube.com/watch?v=efOdflTjoFQ
Հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Հ.Գ. Ըստ տեղեկությունների, Հարություն Գրիգորյանը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:
Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող-կտրող գործիքից ստացած արյունահոսող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Էդգար Անտիկյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 24-ին, ժամը 21.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 2-3-րդ կմ-ի մոտակայքում էլեկտրոգնացքի տակ անձը չպարզված քաղաքացի է ընկել, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Գյումրի ուղեմասի 2727 կմ-ի 4 ՊԿ հատվածում էլեկտրոգնացքի տակ է ընկել անձը չպարզված տղամարդ (մոտ 25 տ.):
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել լուսավորությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց շուրջ մեկ տարի առաջ, մեր տեղեկություններով, կարող է դառնալ ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի պետի տեղակալ:
Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, նոր է ձևավորվում: Մի քանի օր առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է այդ կոմիտեի նախագահի պաշտոնում, և լուրեր են շրջում, որ Միրզոյանի վերադարձը հնարավոր է:
Քննչական կոմիտեի պետի տեղակալի հավակնորդ է նաև Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ով հիմա ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ վարչության պետն է:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.