23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կործանարար «Խաղաղություն» Ադրբեջանի առաջ քաշած այս «հիմնական սկզբունքներով» խաղաղության համաձայնագրի ստորագրումը սեփական մահապատժի դատավճիռ է լինելու։ Այն բերելու է՝ ․ Արցախի ամբողջական հանձնմանն Ադրբեջանին ու լիակատար հայաթափմանը, ․ Հայաստանի Հանրապետության լիակատար կապիտուլյացիայի՝ իր բոլոր հնարավոր վտանգներով, սպառնալիքներով և կործանարար հետևանքներով, ․ Ադրբեջանի և տասնյակ հազարավոր ադրբեջանցիների դատական հայցերի ընդդեմ Հայաստանի՝ գույքային և ֆինանսական փոխհատուցման պահանջներով, քանի որ նման պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն նշանակելու է ՀՀ կողմից մոտ 30 տարի “Ադրբեջանի տարածքների օկուպացիայի” ընդունում, ․ Սյունիքի աստիճանական հայաթափմանը, թրքացմանը և վերջնական կորստի, ․ ապագայում Արցախի վերաազատագրման համար պատերազմի դեպքում ազգային-ազատագրական պատերազմ մղելու դիրքերից հանդես գալու հնարավորության կորստի, քանի որ ցանկացած նման փորձ ի սկզբանե աշխարհի կողմից դիտվելու է որպես ՀՀ կողմից Ադրբեջանի նկատմամբ ագրեսիա, ․ ազգային ինքնության խորը ճգնաժամի, որի հաղթահարումը թերևս անհնար կլինի․․․ Որքան էլ որ «խաղաղությունը» ցանկալի է բոլորիս համար, թշնամու այս նախապայմաններով ստորագրված “խաղաղության պայմանագիրը” մեզ ոչ թե խաղաղություն է բերելու, այլ կործանում։
ԱլվինաԱղաբաբյան
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Արդեն իսկ առկա է տեղեկատվություն Բաքվի կողմից Հայաստանին բանակցությունների համար ներկայացված 5 հիմնական սկզբունքների վերաբերյալ։
Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախով, թե՞ առանց Արցախի, և ի՞նչ սահմաններով,
2. Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը,
3. Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին և ընդհանրապես անկլավներին (այդ թվում Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում,
4. Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,
5. Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը,
6. Արդյո՞ք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրում է, որ ՀՀ սահմաններում գտնվող որևէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։
Այո, մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել են զոհված զինծառայողի մասունքները, այդ արդյունքները կրկնակի, երբեմն եռակի անգամ այլ երկրներում հաստատվել են, եւ դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները եւ հուղարկավորություն իրականացնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մինչեւ այս պահը թե Հոլադիա, թե Մոսկվա, Վրաստան, Գերմանիա, էլի մի շարք երկրներ ուղարկվել են լրացուցիչ հետազոտության այդ նմուշները եւ դրանք բոլորը 100 տոկոսով համապատասխանել են Հայաստանում տված արդյունքներին»,-ասացնա՝ չցանկանալով նշել, թե քանի այդպիսի մասունք ունեն:
Հարցին, թե դեռ որքան կարող են պահել այդ մասունքները, արդյոք դա խնդիր չէ եւ արդյոք Կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել եւ հուղարկավորել այդ մասունքները, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Քանի որ դա բավական ծանր ընթացք է եւ կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու եւ հուղարկավորելու որոշում կայացնելու, բնայց մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին եւ հուղարկավորենք անհատական գերեզմաններում: Եղբայրական գերեզմանի մասին խոսք չկա»:
Հայաստանը մի փուլ է մտել, որտեղ ամեն ինչ կատարվում է իրենից անկախ, իրեն ինադու, ոչ մի գործընթացի վրա ազդեցություն չունի ու չունի հնարավորություն ազդելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan Today-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
«Վիճակը հետևյալն է․
Արցախում մի քանի օր է՝ գազ չկար, մարդիկ հոսանքի հույսին էին, երեկվանից չկա նաև էլէներգիա։ Արցախի իշխանություն կոչվածները մատը մատին խփելու փոխարեն արձանագրում են ընդամենը 100 հազար քաղաքացիների (եթե, իհարկե, էդքան մնացել են Արցախում) ցրտահարվելու փաստը։ Ցրտահարված մարդը կհամաձայնի տաքանալ, անգամ եթե էդ հոսանքն ու գազը Ադրբեջանն է տալիս, մանաթով։ Հայաստանի արձագանքն է՝ «հետո՞ ինչ»։
Ադրբեջանն ինչ-որ պահանջներ է ներկայացրել իբր թե խաղաղության համար։ Թե կոնկրետ ինչ պահանջներ են, չգիտենք, բայց կռահել կարելի է, թե ինչեր կպահանջեն Հայաստանից։ Այդ վերջնագրերն ուղեկցում են սահմանին կրակոցներով ու եթե էսպես շարունակվի, սրանք պահանջները մեկին մեկ կատարելու են, որքան էլ ցավոտ լինի, հետո ասեն՝ դրանք կատարել ենք, որ 2 մլն մարդ փրկենք։ Մեր սահմաններից կրակում են, ունենք զոհ, վիրավոր։ Հայաստանի արձագանքն է՝ «հետո՞ ինչ»։
Թուրքական հողի վրա հանդիպում են իրար թշնամի երկու երկրի արտգործնախարարներ ու էնպես են բերանները բացել, ոնց-որ համատեղ ծրագրեր էին իրականացնում Հայաստանի դեմ։ Հետո՞ ինչ, որ թուրքական բայրաքթարերի տրաքոցներից մեր տղերքը զոհվել էին դեռ մարտի դաշտ էլ չմտած։ Ընդ որում, Հայաստանի կողմից բանակցող անձի՝ թուրքական գործակալ լինելու թեման դեռ փակված չէ։
Հայաստանի խանութներում մարդիկ գլուխ են ջարդում ալյուրի, ձեթի, պեսոքի ու այլ բաների համար։ Պաշտոնյաներն ասում են, թե պահեստները լիքն է, բայց չեն ասում, թե այդ դեպքում ինչու է միակ էժան բանը մնացել ձուն ու խառը կանաչին։ Իշխանությունն ասում է՝ հետո՞ ինչ, ուրեմն մարդիկ փող ունեն, որ խանութից ինչ կա՝ կրում են։
Հայաստանը մի փուլ է մտել, որտեղ ամեն ինչ կատարվում է իրենից անկախ, իրեն ինադու, ոչ մի գործընթացի վրա ազդեցություն չունի ու չունի հնարավորություն ազդելու։ Հենց դրա համար էլ էս իշխանություն կոչվածը ոչինչ չի անում, մեկ է, ասում է, չեմ կարող բան անել, ինչի՞ իզուր չարչարվեմ, մարդիկ թուլացել ու հաճույք են ստանում։ Իշխանությունն իր կայֆերով է զբաղված։
Հայաստանի պրոբլեմների չափը, աստիճանը բոլորովին այս իշխանության հագով չեն, սրանք անգամ խաղաղ ժամանակ ինչ կար՝ վարի տվին, բա էս խառը ժամանակներո՞ւմ ինչ կանեն։
Ու եթե մի փոքր էլ էսպես շարունակվեց, այլևս Հայաստանում չի կարողանա գալ էնպիսի իշխանություն, որ կարողանա բան փոխել։ Ամեն օր են շանսերը փոքրանում, այն, ինչ կարելի էր փրկել ու փոխել 2021-ին, այսօր, արդեն, անհնար է։ Վաղը անհնար է լինելու փրկել այն, ինչ էսօր հնարավոր է․․․
Իշխանությունը չի՞ հասկանում․ հասկանում է, բայց ի՞նչ անի, եթե հե՛նց սրա համար է եկել։
Ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլից առաջ մասնակիցները հիմնական հարցերի քննարկումից հետո աշխատում են դրանց իրավաբանական ձևակերպման վրա։ Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ըստ նրա` բանակցությունների չորրորդ փուլը կկայանա համատեղ իրավաբանական ձևաչափերի մշակումից անմիջապես հետո։
«Դա կարող է լինել վաղը, վաղը չէ մյուս օրը։ Պարզապես հանդիպելու և զրուցելու կարիք, հավանաբար, արդեն չկա։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը, այդ հարցերն այժմ փորձում ենք իրավաբանական որոշակի ձևաչափի մեջ տեղավորել», – ասել է Պոդոլյակը։
Ուկրաինական կողմը, օրինակ, պնդում է մեխանիզմների նախնական ամփոփիչ ցանկում ներառել Ուկրաինայի տարածքում ավերածությունների հետ կապված փոխհատուցումը։
«Պետք է փոխհատուցման հստակ մեխանիզմներ նշվեն` ինչի և ում բյուջեի հաշվին այդ ամենը պետք է վերականգնվի», – նշել է նա։
Պոդոլյակը չի բացառել, որ այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ երրորդ երկրների մասնակցության անհրաժեշտություն կլինի, երկրներ, որոնք արդեն իսկ «ուղղակի կամ անուղղակի ձևով» ներգրավված են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։
Վերջնական փաստաթուղթը (հավանաբար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտության համաձայնագիր), Պոդոլյակի կարծիքով, կստորագրեն երկու երկրների նախագահները։
«Ուկրաինայի նախագահը պնդում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմանի բանակցություններ անցկացնել, որոնց ժամանակ նրանք կկարողանան վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ որոշակի փոխզիջումների վերաբերյալ, բայց Ուկրաինայի շահերի տեսանկյունից, քանի որ Ուկրաինան է առավել տուժած երկիրն է։ Ստորագրությունները, ինչպես հասկանում եմ, հենց Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն են դնելու»,- ենթադրել է բանակցողը։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ հնարավոր է նաև երրորդ երկրների մասնակցության կարիք լինի։
«Այդ երկրները, որոնք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ գտնելու են հաշտության եզրերը, արդեն իսկ 100%–ով ներգրավված են խնդրին։ Այնտեղ նրանց որևէ կերպ լրացուցիչ ներգրավելու, ինչ-որ բան պատմելու անհրաժեշտություն չի լինի։ Նրանք ցանկացած պահի կարող են նստել բանակցային սեղանի շուրջ և միանգամից միանալ վերջնական աշխատանքին` նախնական ամփոփիչ փաստաթղթի ստորագրմանը։ Այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ընդգծել է Պոդոլյակը։
Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքել են թերթից՝ պարզաբանելով, որ շփոթմունքը տեղի է ունեցել լրագրողի անվանաքարտի պատճառով, որը տրվել էր տարիներ առաջ այլ առաջադրանքի կատարման համար:
«Մենք խորը ցավ ենք ապրում Բրենթ Ռենոյի մահվան կապակցությամբ: Բրենթը տաղանդավոր լուսանկարիչ եւ ռեժիսոր էր, որը երկար տարիների ընթացքում համագործակցել է The New York Times-ի հետ:
Չնայած նախկինում (վերջին անգամ 2015թ.) նա պատրաստում էր նյութեր The Times-ի համար՝ ներկայում նա Ուկրաինայում The Times-ի որեւէ բաժնի առաջադրանքները չէր կատարում:
Նրա՝ Times-ում աշխատելու մասին առաջին հաղորդագրությունները տարածվել էին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր Times լրատվականի անվանաքարտը, որը տրվել էր նրան տարիներ առաջ այլ առաջադրանք կատարելիս»,-ասվում է The New York Times-ի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում են ամերիկյան եւ բրիտանական ԶԼՄ-ները (մասնավորապես՝ The Mirror-ը, Daily Mail-ն ու New York Post-ը)՝ հղում անելով Կիեւի մարզի ոստիկանությանը, 51-ամյա Ռենոն սպանվել է Ուկրաինայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Իրպին քաղաքում: Եւս մեկ լրագրող վիրավորվել է:
Daily Mail-ը հրապարակել է Ռենոյի անվանաքարտի լուսանկարը, որի պատճառով տարածվել էր հակասական տեղեկատվությունը:
Լրագրողներից մեկը Internazionale իտալական թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ռենոն ստացել է վիրավորում պարանոցի շրջանում, եւ նրան «ստիպված էին թողնել»:
Տեղի ունեցածի կապակցությամբ CBS News հեռուստաալիքին իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Եթե իրականում ամերիկացի լրագրող է սպանվել, ապա դա ցնցող եւ սարսափելի իրադարձություն է»,-ասել է նա:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպատասխանի «համապատասխան հետեւանքներով», երբ Բայդենի վարչակազմը մահվան մասին ավելի շատ տեղեկատվություն ստանա:
«Ակնհայտ է, որ դա ցնցում է եւ սարսափեցնում, եւ ես կխորհրդակցեմ իմ գործընկերների հետ, մենք կխորհրդակցենք ուկրաինացիների հետ պարզելու համար, թե ինչպես է դա տեղի ունեցել, այնուհետեւ կսահմանենք եւ կյանքի կկոչենք համապատասխան հետեւանքները»,-ասել է Սալիվանը «Face the Nation»-ին տված հարցազրույցի ժամանակ, երբ նրան հարցրել են լրագրողի սպանության հետեւանքների մասին:
«Դա ռուսների կողմից լկտի ագրեսիայի անբաժանելի մասն է, երբ նրանք հարձակվում էին քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, սրբատեղիների եւ լրագրողների վրա»,-հավելել է նա:
«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ։ Տեղի է ունենում այն պրոցեսը, ինչ տեղի էր ունենում կորոնավիրուսի ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով, մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերն ու մատակարարները չեն հասցնում մեկ-երկու օրվա ծավալը տեղափոխել խանութներ։
Գ. Գևորգյանը նշեց, որ անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը, որովհետև ապրանքը մնալու է տանը և փչանալու։
«Եթե ունենայինք անհանգստացնող տվյալներ, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, կսահմանափակեինք առևտուրը, այլ մեխանիզմներ կսահմանեիք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում ՌԴ-ն փակել է դեպի ԵԱՏՄ երկրներ ցորենի, շաքարի, ալյուրի, ձեթի արտահանումը, նա ասաց, որ կարգավորումներն այլ ձև են, մամուլում մեկնաբանություններն այլ կերպ են. «Սահմանափակել է, որ քվոտավորմամբ յուրաքանչյուր ԵԱՏՄ երկրի՝ ըստ պահանջի, տրամադրվի յուրաքանչյուր քանակի մթերք, եթե այդ երկիրը նման ցանկություն ունի։ Մենք մեր քվոտաների ցանկը, համաձայն սովորական հաշվարկի, ամիսների կտրվածքով ներկայացրել ենք և որևէ խնդիր չկա»։
Անդրադառնալով թանկացումների մասին հարցերին՝ Գ.Գևորգյանն ասաց, որ պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանում են, ամբողջ աշխարհում թանկանում են։
«Փորձում ենք տնտեսվարողների հետ ավելի էժան ճանապարհներ գտնել, որ շոկային գներ չլինի»,- հավելեց նա։
Նրա փոխանցմամբ, դիզելային վառելիքի գինն էլ շոկային չի լինի, ՀՀ-ում այս պահին պահպանվում է այսօրվա գինը, առնվազն երկու ամսվա պաշար այս գնով ունեն, չբացառես, որ որոշ տնտեսվարողներ կարող է չունենան այդքան պաշարներ։
«Իսկ շաքարը, եթե նոր պարտիա ձեռք բերեցինք կամ ճակընդեղը, որը հիմա բավականին թանկ է բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, բայց այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,-ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ շաքարավազի գինը հասել է 600 դրամի ՝ Գ. Գևորգյանն ասաց, որ կարող է մի խանութում անգամ 700, 800 լինել. «Մենք չենք վերահսկում նման բաները, վերահսկում ենք միայն այն ապրանքները, որոնք ունեն էական ծավալ: Եթե կիլոգրամով շաքարը լինի 700 դրամ, մենք կսկսենք: Մենք գիտենք, թե ամեն ապրանքի գինն ինչքան է: Եթե մի հատուկ տեսակի շաքարը կամ հատուկ փաթեթավորմամբ շաքարը կամ հատուկ խանութում շաքարը 700 դրամ է, դա չի նշանակում, որ երկրում շաքարի գինը 700 դրամ է»։
Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում, ըստ որոշ աղբյուրների, հավանականություն կա, որ կհանդիպեն ՀՀ արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնարար Ջեյխուն Բայրամովը, իսկ քննարկման թեման, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կնքումը պետք է լինի։ Այդ թեմային անդրադարձել է միջազգային փորձագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Փորձագետը նշում է, որ երկկողմ հանդիպման նախաձեռնողը ադրբեջանական կողմն է, որը արդեն իսկ երեկ հայկական կողմին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» կնքան հինգ կետանոց նախապայման։ Դրանք են՝
● Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում
● Հայկական զորքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզմի մեկ և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է
●Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա
● Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
● Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։
Երեկ գիշերը ադրբեջանական լրատվամիջոցներում ևս հայտնվեց Ադրբեջանի հինգ կետանոց նախապայմանի մասին հրապարակում։ Այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովը նշել էր, որ, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին ներկայացվել է հինգ կետանոց նոր առաջարկ և սպասում են պատասխանի։ Բայրամովը, մասնավորապես ասել է․
«Ադրբեջանը վերջերս Հայաստանին ներկայացրել է նոր առաջարկ, որպեսզի ցույց տա իր բարի կամքը։ Մենք Հայաստանին առաջարկել ենք մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ներառվում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները մի շարք սկզբունքների հիման վրա։ Հայաստանը պետք է դիտարկի այդ հարցրերը և պատասխանի մեզ»։
Անցած տարվա ընթացքում հարուցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 1114 քրեական գործ, ինչը 1,31 անգամ կամ 270-ով ավել է 2020թ.-ի համեմատ: Նախորդ տարի դատարան է ուղարկվել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ, որոնցով դատի է տրվել 47 անձ՝ գրեթե նույնքան, որքան 2020թ. ընթացքում: Այսօր նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազությունը։
Ըստ աղբյուրի, նախապատրաստված և ավարտված նյութով, քննված և ավարտված քրեական գործերով, ինպես նաև դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3մլրդ ՀՀ դրամ, կամ 2020թ. (շուրջ 12մլրդ դրամ) համեմատ 85%-ով ավելի: Էապես ավելացել է նաև քրեական գործերի շրջանակում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: 2021թ. ընթացքում վերականգնվել է 5.6մլրդ ՀՀ դրամ՝ 2020թ.-ի 1.9 մլրդ ՀՀ դրամի դիմաց, կամ շուրջ 2.8 անգամ ավելի:
Դատախազությունից մանրամասնում են, որ տնտեսական բնույթի որոշակի հանցատեսակներով դեպքերի, ինչպես նաև վարույթում քննվող գործերի աճը պայմանավորված է մի քանի հանգամանքնով: Նախ՝ ինչպես ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունների, այնպես էլ տնտեսական գործունեության առանձին՝ հանցավորության առումով առավել խնդրահարույց ոլորտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված կոնկրետ հանձնարարականների կատարման արդյունքում էապես ավելացել են ՀՀ ՊԵԿ ստորաբաժանումների կողմից հարկային պարտավորությունների չկատարման, կանխամտածված սնանկության, ապօրինի ձեռնարկատիրության ավելի շատ դեպքերի հայտնաբերման դեպքերը:
Բացի այդ, վերջին շրջանում բանկերը, վարկային կազմակերպություններն առավել նախաձեռնող են դարձել կեղծ փողեր հայտնաբերելու դեպքում այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդումներ ներկայացնելու, վերջիններիս հետ համագործակցելու հարցում:
«Դրան նպաստել է նախ այն հանգամանքը, որ բանկային կամ վարկային, վճարային համակարգերի բնագավառում գործող կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվել կեղծ փողերի հայտնաբերման նոր սարքավորումների ներդրման, աշխատակիցների զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ: Բացի այդ, դրան նպաստել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ Կենտրոնական բանկի և բանկերի ներկայայցուցիչների մասնակցությամբ նախորդ տարի կազմակերպված՝ կեղծ փողերի դեմ պայքարի շրջանակում նման դեպքերի մասին ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնելու, այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության ձևերի շուրջ քննարկումը»,-մասնավորապես նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանում։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Ըստ առկա տեղեկատվության՝ Պուտինը հրահանգել է ահաբեկչություն նախապատրաստել Չեռնոբիլի ատոմակայանում։ Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Չեռնոբիլի ատոմակայանում նախատեսվում է տեխնածին աղետ ստեղծել, որի պատասխանատվությունը ռուս զավթիչները կփորձեն բարդել Ուկրաինայի վրա։
«Ներկայումս Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիտորինգի համակարգերից։ Կայանը հոսանքազրկված է»,- ասվում է զեկույցում։
Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նշում է, որ «հակառակորդը հրաժարվում է ուկրաինացիներին մուտք գործել կայան»։
«Այնտեղ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցուցումով ներս մտան նաև «բելառուս մասնագետները»։ Նրանց մեջ միջուկային գիտնականների անվան տակ մտնում են ռուս դիվերսանտներ՝ ահաբեկչություն կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմա և՛ Ուկրաինան, և՛ աշխարհը, և՛ Ռուսաստանը հասկանում են, որ միջուկային սպառնալիքին Ուկրաինայի մասնակցության մասին հայտարարությունները պարզապես բեմադրված են։
«Պուտինի նման գործողությունները աղետալի հետեւանքներ կունենան ողջ աշխարհի համար։ Կարծես թե դա հենց այն է, ինչի վրա է հույսը դնում ռուս բռնապետը՝ պահանջելով անընդունելի զիջումներ», — ասվում է ՊՆ գլխավոր հետախուզության վարչությունում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.