23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Խօսքով կամ գիրով արտայայտուիլը նաեւ լիցքաթափուիլ է….Մեր սիրտը խռովող յոյզերը, ցաւերն ու մտահոգութիւնները երբեմն կը հասնին եռման աստիճան….Ի՞նչ ընել….ահա այն ատեն օգնութեան կը հասնի՝ զանոնք թուղթին թէ համակարգիչի պաստառին յանձնելու եւ այդպիսով խաղաղուելու եւ զուլալուելու հնարաւորութիւնը….: Մարդուն սիրտը պայթելու պէս կ’ըլլայ երբեմն, եթէ այդ սիրտը գիտէ զգալ, յուզուիլ, զայրանալ ու պոռթկալ կեանքի դառն, տգեղ, տմարդի երեւոյթներուն դէմ յանդիման, որոնք դժբախտաբար այնքան շատ են, որքան ալ փորձենք չտեսնելու տալ զանոնք…: Ի՛նչ լաւ է որ մարդ էակը ԱՍՈՒՆ ԷԱԿ է, եւ կրնայ գէթ արտայայտել ինքզինք բառ ու բանով, խօսք ու գիրով, որոնք զերթ ամոքիչ բալասան, կը փոխանցուին սիրտէ-սիրտ եւ կը հանդարտեցնեն փոթորկուած հոգին….
***
Երբե՛ք չեմ սիրած զեխ ու շուայտ կեանքը….զիս չեն հրապուրած եւ չեն հրապուրեր աւելորդ եւ սին պերճանքն ու սնափառ հորթերը ոսկեայ….Կը պաշտեմ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ, երբ անիկա ՆԵՐԴԱՇՆԱԿ Է ՀՈԳԻԻ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ հետ….Կը մարտնչիմ ամէն տեսակ ՏԳԵՂՈՒԹԵԱՆ դէմ….բնութեան աղաւաղումին, մարդկային հոգիի, մտքի եւ սրտի եղծումին….խօսքի, վարքի եւ արարքի տգեղութեան դէմ….: Ի՞նչ կ’արժէ ամէնէն մեծ ու շքեղ դղեակը, երբ անոր մէջ կը տիրէ ՉԱՐՈՒԹԻՒՆԸ իր ահաւոր ՏԳԵՂՈՒԹԵԱՄԲ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիսի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուսումնական տարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության և մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները:
Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Կոլեգիայի նիստին ներկա էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՊԲ բարձրաստիճան սպաներ:
ԶՈւ 2014 թվականի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ Կոլեգիայի նիստի մեկնարկից առաջ ուսումնական փուլի ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով տարածաշրջանային ներկայիս զարգացումներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հատկապես նման իրավիճակում անհրաժեշտ է ապահովել բարձր զգոնություն, նվազագույն մակարդակի հասցնել բացթողումներն ու թերացումները:
Հաշվետու զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Զեկույցներում ներկայացվեցին ձմեռային ուսումնական փուլի ընթացքում իրականացված համաբանակային ստուգումների արդյունքները, մատնանշվեցին հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները: Առանձնահատուկ շեշտադրումներ կատարվեցին վերջին շրջանում գրանցված հրադադարի ռեժիմի խախտման և հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և հակազդման գործում համապատասխան ստորաբաժանումների արագ և արդյունավետ աշխատանքի մասին:
Կոլեգիայի հերթական նիստը համընկել էր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական գործընթացին և այն համատեղվել էր երիտասարդ սպաների համագումար-հավաքի հետ: Ըստ այդմ` նիստին առաջին անգամ ներկա էին նաև ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտները: Այս տարի առաջին անգամ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների շարքերում են իգական սեռի երեք ներկայացուցիչներ: ՀՀ պաշտպանության նախարարը նիստի ընթացքում հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց յուրահատուկ խիզախում դրսևորելու և զինվորական մասնագիտություն ընտրելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածել էր ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էր հայտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի էկոլոգիական վիճակի վերաբերյալ՝ կապված ՓՀԷԿ-երի գործունեության հետ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն 23.07.2014թ-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել էր ստուգումներ բացել Եղեգիս գետի վրա գտնվող «Եղեգիս ՓՀԷԿ», «Արտավան», «Գողթանիկ» և «Խաչի քար» ՓՀԷԿ-երում: Ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի արտադրությունը:
«ԴԻԼԻ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ ԴԻԼԻ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N-1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի օգոստոսի 10-ը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Վանի որոշ շրջաններում թուրքերեն, անգլերեն և քրդերեն վահանակներից բացի հայերեն գրություններ են հայտնվել:
Ցուցանակների վրա հայատառ գրությունների ավելացման որոշում կայացրել է Էդրեմիթի քաղաքապետարանի ավագանին:
Քաղաքապետ Սևիլ Ռոյբին Չեթինի խոսքով՝ իրենց նպատակը հայերի հանդեպ թշնամանքի կարծրատիպը կոտրելն է:
«Քուրդ ժողովուրդն իր պատմության ընթացքում համատեղ ապրել է Անատոլիայի փոքրամասնություններից հայերի հետ և պատմական, մշակութային, հավաքական համախմբվածություն ենք ունեցել: 1915թ.-ին հայերի տեղահանությունից առաջ Էդրեմիթում շատ հայեր են ապրել: Վանում հայերն ու քրդերը դարեր շարունակ եղբայրների նման են ապրել: Այդ պատճառով էլ թույլ չենք տալու, որ հայերի մշակույթն ու պատմությունը ոչնչացվի»,-նշել է նա:
86 տարեկան հասակում կյանքից հեռացել է փիլիսոփա, պատմաբան, ակադեմիկոս, Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։
Նա ծնվել է 1928 թ. Երևանում, գերազանցությամբ ավարտել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին Սեն Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, 1982-ից մինչեւ 2007 թվականը եղել է Մատենադարանի տնօրեն, այնուհետեւ կառավարման խորհրդի անդամ:
Սեն Արևշատյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում, հեղինակել է ավելի քան 150 գիտական աշխատություններ, 30 մենագրություններ և բազմաթիվ հոդվածներ:
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Մեսրոպ Մակյան, շարունակվեց ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ: Ըստ մեղադրանքի, Էդգար Վարագյանը 22.09.2013 թվականին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Քարոլին Բաղումյանին պատկանող` Երևանի Նորքի 13 փողոցի 80/1 տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Քարոլին Բաղումյանի և նրա դստեր` անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Էմիլիա Սիմոնյանի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոինց պատիճավոր պղպեղի լուծամզվածքի ադող նյութ` կապսաիցին է փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով աչքերը սկսել են մրմռալ: Այնուհետև Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Քարոլին Բաղումյանի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` Էմիլիա Սիմոնյանի ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել Քարոլին Բաղումյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամիչ գույք` 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր` 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ և մեկ ոսկյա կախազարդ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆդոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ, ‹‹Սոնի›› մակնիշի հեռուստացույց և ‹‹Սոնի›› մակնիշի, 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արշողության բարձրախոս, ինչպեսզ նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք, 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճաբպրուկ: Այնուհետև Էդգար Վարագյանն իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ Էմիլյա Սիմոնյանի ու Քարոլին Բաղումյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանց հարկադրաբար տեղավորել է վերջինիս պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք: Էդգար Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով Քրաոլին Բաղումյանին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նյրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործաղություն, այն է` հարկադրել է, որ նա զբաղվի իր առնանդամի ձեռնաշարժությամբ: Դրանից հետո Էդգար Վարագյանը նույն սպառնալիքներով, Քարոլին Բաղումյանի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել Էմիլյա Սիմոնյանին և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել է` հետագայում այն թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում` Մելիք Մելիքյան փողոցի 17 շենքի բակի դիմացի պատի տակ:
Այս դատական նիստին ամբաստանյալն իր ցուցմունքում արդարացավ, որ դեպքի օրն ինքը չէր կարող կատարել իրեն վերագրված գործողությունները, քանի որ ընկերուհու հետ իր տանն է եղել. ‹‹Համասիկի՝ իմ ընկերուհու հարցաքննության ժամանակ, մեղադրողը նրան թյուրիմացության մեջ է գցել: Մասնավորապես՝ Համասիկը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին ինքը եղել է մեր տանը, ամսի 22-ին իրեն նոր ճանապարհել եմ»:
Նա պատմեց, որ մեղադրողի հարցին, թե՝ ‹‹Եթե եղել եք իրենց տանը, ինչպե՞ս եք նրա հետ հեռախոսով խոսել››, Համասիկն էլ պատասխանել է, որ նման բան չի եղել:
«Հարգելի դատարան, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իրականում ես ամսի 21-ին, երեկոյան ժամերին իմ ընկերուհու հետ իմ տանն եմ եղել, ամսի 22-ի առավոտյան ճանապարհել եմ նրան և վերադարձել տուն: Իսկ Համասիկի հետ հեռախոսակապ եմ ունեցել ամսի 22-ին, այլ ոչ՝ 21-ին››, — ասաց Վարագյանը:
Իր ցուցմունքում ամբաստանյալը նշեց, որ քննիչը փորձել է ազդել Համասիկի վրա, որպեսզի վերջինս ոչ մի ցուցմունք չտա ի պաշտպանություն իրեն:
‹‹Երբ քննիչն ընկերուհուս կանչում է հարցաքննության, նրա ներկայությամբ միացնում են ֆլեշկա, ցույց տալիս նկարներ՝որտեղ ես ուրիշ աղջիկների հետ եմ, փորձելով խանդ առաջացնել ու ինձանից վանել: Այդ նկարները որտեղի՞ց հայտնվեցին ֆլեշկայի մեջ, ես տեղյակ չեմ, որովհետև նման նկարներ չեմ ունեցել: Այդպես նրան շփոթության մեջ են գցել: Դա է պատճառը, որ աղջիկը հակասող ցուցմունք է տվել››,- ներկայացրեց ամբաստանյալը:
Նա հերքեց տուժող Քարոլին Բաղումյանի այն ցուցմունքը, ըստ որի՝ իրենք հանդիպել են միայն տուժողի տան տարածքում: Ամբաստանյալը պատմեց, որ միասին գնացել են շինարարության համար պարագաներ գնելու և այդտեղից մտերմություն հաստատել: Վարագյանն ավելին չպատմեց՝ ասելով, որ չի ուզում չակերտները բացել:
Ամբաստանյալն ընդգծեց նաև, որ վկա Գևորգ Չթեյանի, տուժող Քարոլին Բաղումյանի ու իր ցուցմունքներում առկա հակասությունների պատճառն այն է, որ առաջին երկուսի ինչ-ինչ ասածները չեն համապատասխանում իրականությանը:
Աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով դատական նիստն ավարտվեց, իսկ ամբաստանյալն իր ցուցմունքը կշարունակի հաջորդ դատալսման ժամանակ:
Բյուջեում գումար չկա. սա նշանակում է, որ դրան առնչվող բոլոր ոլորտների աշխատանքը կաթվածահար է արված:
Մեր երկրի տնտեսությունը օրեցօր կորցնում է իր շարժը: Հասարակությունն արդեն անգիր է արել ու խելագարի պես կրկնում է. «սենց երկար չի շարունակվի… », ու ամենահետաքրքիրը, որ այդ մասին խոսում են բոլոր հարթություններում:
Երկրում տիրող անբացատրելի և անթույլատրելի վիճակն ուղղակի ազդել է նաև շինարարական ոլորտի աշխատանքների վրա, պետպատվերով ֆինանսավորվող շինաշխատանքները գրեթե դադարեցված են, հստակ ոչինչ չի ասվում՝ ասում են գումար չկա և վերջ:
Ոլորտի գործատուները նյարդային սպասման մեջ են. «Ավելի բարեկարգ Երևան» պաստառի հետևում սարսափելի վիճակ է: Շինարարական կազմակերպությունները, որոնք պետք է վճարեն արդեն կատարած աշխատանքի դիմաց կանգնած են փաստի առաջ: Սկսած մատակարարից՝ վերջացրած բանվորով, սպասում են իրենց հասանելիք վարձատրությանը:
Ի վերջո, պետպատվերով շինարարությունն այսօր կրախի մատնված բազմաթիվ ոլորտներից մեկն է, որտեղ ներգրավված անձանց մոտ բոլոր օղակներում սրվել է իրավիճակը: Օրվա ապրուստի խնդիրն իր հետ բերում է բողոքի հերթական ալիք, իսկ կուտակվող դժգոհությունների վրա ուշադրություն չդարձնելը ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող:
Ի՞նչ նպատակ է հետապնդում մեր իշխանությունների վարած ջայլամի քաղաքականությունը, արդյո՞ք նրանց ձեռք է տալիս ունենալ դժգոհ քաղաքացիների երկիր, որոնք անընդհատ երազում են ամեն ինչ հիմքից փոխող մի ուժ:
Ս.թ. հուլիսի 25-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում կայացավ հանդիպում կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մասնակիցներին ներկայացրեց ներկայումս կաթի-կաթնամթերքի վերամշակման և արտադրության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղիները:
Կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտադրության սանիտարահիգիենիկ վիճակը, ապրանքի որակը, ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը: Ա.Բախչագուլյանը նշեց, որ այդ խնդիրները պետք է լուծեն միասին՝ թե՛ Ծառայության և թե՛ կաթնամթերք արտադրողների համատեղ ջանքերով, և հատկապես սանիտարահիգիենիկ խնդիրների դեպքում պետք է ոչ միայն խոսել, այլ նաև գործել:
Ծառայության պետը ներկայացրեց, որ հուլիսի 23-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենքներ, որոնց միջոցով ավելի մանրամասն կներկայացվեն տնտեսավարողների կողմից հսկողական և Ծառայության կողմից վերահսկողական ընթացակարգերը:
Ծառայության պետն անդրադարձավ նաև պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին, որոնք հիմնականում առնչվում են բաղադրությանն ու մակնշմանը: Նա հայտնեց, որ նոր օրենքներով կան գործիքներ, որոնցով կարգավորվում է կաթնամթերքի արտադրության գործընթացը: Առաջինն աուդիտն է, այսինքն՝ Ծառայության կողմից որակի բարելավման համար խորհրդատվության ապահովումը տնտեսավարողներին, իսկ երկրորդը՝ դիտարկումը ոչ միայն վաճառքի կետերում, այլ նաև արտադրամասում և պահեստներում:
Աբրամ Բախչագուլյանը նշեց նաև, որ Ծառայության կողմից մշակվել է և արդեն հրատարակվել է ոլորտը կարգավորող «Կաթի և կաթնամթերքի արտադրություններում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ուղեցույց», որում հստակ նշվում են ոլորտի հսկման կրիտիկական կետերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հանդիպմանը ներկա տնտեսավարողներին տրամադրվեց տվյալ ուղեցույցը:
Կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտում անցկացվող ուսումնասիրության հետ կապված առաջարկություններով հանդես եկան նաև արտադրողները, քննարկվեցին առկա խնդիրների լուծման ուղիները, նաև Մաքսային միությանն անդամակցելու ընթացքում առաջ եկող փոփոխությունները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Քաղաքացի Եղիազար Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցներն ապօրինի կերպով թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել նշված բաժին, առանց օրինական հիմքերի պահել են բաժնում, այդ ընթացքում տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.