23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սուր-ծակող-կտրող գործիքից ստացած արյունահոսող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Էդգար Անտիկյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հուլիսի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված, նախկինում դատված Վաղինակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 46 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել և սպանել Էդգար Անտիկյանին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Վաղինակ Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ՁՊՎ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:
Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:
Հուլիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Մ. Հ.-ի (ծնվ. 1958 թ.) դին:
Հրապարակվել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով որոշ քաղաքացիների նկատմամբ Եվրամիության պատրաստած նոր պատժամիջոցների ցանկը, որի մեջ ընդգրկվել են 15 անձ, 18 ընկերություն և կազմակերպություն:
Ինչպես հայտնում է itar-tass-ը, «սև ցուցակում» են հայտնվել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար կազմից անձինք։
Հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Լևոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանքն առաջադրեց. այն տեղի ունեցավ հենց «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում, ուր այսօր գտնվում է հայ գործարարը:
Առաջադրված մեղադրանքը այն նույն հոդվածների հիմքերով է, որոնք ներկայացվել էին ձերբակալման ժամանակ. այսինքն՝ ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացում, լվացում ու վատնում: Առաջադրված մեղադրանքները մինչև 10 տարվա ազատազրկում են ենթադրում:
«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի իրավաբան օգնականներից մեկը նկատեց՝ յուրացումն այս գործի պարագայում նշանակում է պարգևավճար մի միջնորդության համար, ինչը Հայրապետյանն ստացել է՝ կազմակերպելով Բաշկիրիայի նախկին նախագահի որդուն պատկանող «Բաշնեֆտի» նավթային արժետոմսերի վաճառքը «ԱՖԿ Սիստեմա» ընկերությանը: Իսկ պարգևավճար համարվող գումարը, ըստ ռուս իրավաբանների, կարող է հասնել մինչև 50 մլն դոլարի:
Հայրապետյանի փաստաբանները պնդում են՝ վերջինս այս գործարքի հետ ընդհանրապես կապ չունի: Ի դեպ, այդ մասին Լևոն Հայրապետյանը հայտարարել է հուլիսի 24-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, որի ընթացքում որոշվում էր նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը: Հայ գործարարն իր դեմ կատարվածը բացահայտորեն անվանել է՝ «սա իմ դեմ պատվիրված գործ է»:
«Լևոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է, որի կողմերից մեկը պետության հետ փոխկապակցված անձ է»,- հայտարարում են Հայրապետյանի մտերիմները՝ ընդգծելով, որ այդ անձինք իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են բոլոր հնարավոր միջոցներն ու մեթոդները, նույնիսկ Մոսկվայի քննչական մեկուսարան տեղափոխեցին ցմահ բանտարկության դատապարտված Իզմեստևին՝ նրանից ցուցմունք կորզելու համար։ Մի մարդ, որը «կինգիսեպյան» կոչվող հանցավոր խմբի անդամներից է ու պատվիրված սպանությունների մասնակից, ինչը ոչ մի առնչություն չունի Հայրապետյանի հետ:
Հայոց աշխարհ
Այս օրերին, երբ նշվում է «Առավոտի» 20-ամյակը, ուզում եմ հնարավորինս խուսափել ավելորդ պաթոսից և խոսել մի քանի բաների մասին՝ այնպես, ինչպես որ ես եմ հասկանում: Սեր: Նայում եմ հին և նոր, ներկա և նախկին առավոտցիների նկարները՝ այսօրվա, 5, 10, 15 տարվա, և զգում եմ, որ ոչ միայն ես եմ նրանց սիրում, այլև նրանք՝ ինձ: Նաև՝ իրար: Հենց նկարներից էլ զգում եմ: Առանց «լայքերի» և մեկնաբանությունների:
Օբյեկտիվություն: Պատրանք է: Մարդը չի կարող օբյեկտիվ լինել: Նա կարող է լինել բարի, ներողամիտ, լայնախոհ, հանդուրժող:
Անկախություն: Դարձյալ պատրանք է: Մարդը չի կարող անկախ լինել: Կենդանի մարդը: Դիակը կարող է, որովհետև նրան այլևս ոչինչ պետք չէ: Կենդանի մարդը կարող է լինել թերահավատ՝ չհասցնելով, սակայն, իր թերահավատությունը ցինիզմի:
Պայքար: Բոլոր ժամանակների բոլշևիկների կարգավիճակը: Նա, ով կարծում է, թե կյանքը պայքար է, կյանքից ոչինչ չի հասկանում: Պետք չէ պայքարել աղբի դեմ, պետք է առանց ավելորդ աղմուկի գցել այն աղբամանը:
Տանջանք: «Բա, աղջիկ ջան, երեխա ես ունեցել 20 տարի առաջ, հիմա սաղ կյանքդ պիտի տանջվես: Աշխարհի կարգն է էդ ձև»: Դարձյալ «պայքարի» սերիայից է: Կյանքը տանջանք չէ, եթե մենք չենք ուզում, որ այդպիսին լինի:
Կյանքը հաճույք է: Սեր: Դու տալիս ես ավելի շատ, քան վերցնում ես: Արդյունքում ստանում ես ավելի շատ, քան տալիս ես:
Առավոտ
Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 326 մլրդ դրամ, ինչը կազմում է ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 67,5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարած հարկերն ավելացել են 12,1 մլրդ դրամով կամ 3,8 տոկոսով: Սա ավելի բարձր է, քան հարկային մուտքերի ընդհանուր աճը, որն առաջին կիսամյակում եղել է 3.4 տոկոս:
Վճարած հարկերի մեծությամբ Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հարկատուն դարձյալ «Գազպրոմ Արմենիան» է, որի վճարած հարկերը գրեթե 2,5 անգամ գերազանցում են խոշորների ցանկի երկրորդ ընկերության հարկային պարտավորություններին: Տարեսկզբի առաջին վեց ամիսներին «Գազպրոմ Արմենիան» պետական բյուջե է փոխանցել ավելի քան 23,9 մլրդ դրամ: Ընկերության վճարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 4.5 միլիարդով: Աճը հիմնականում արտահայտվել է ներքին ցանցում սակագների բարձրացման հաշվին:
Խոշորներից երկրորդը դարձյալ «Ղ-Տելեկոմն» է, որը պետական բյուջե է փոխանցել ավելի քան 10,2 մլրդ դրամ: Թէև առաջին եռամսյակի համեմատ ընկերության վճարները կտրուկ ավելացել են, այնուհանդերձ կիսամյակի արդյունքներով դրանք զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ասենք, որ 2013թ. առաջին կիսամյակում «Ղ-Տելեկոմը» պետական բյուջե էր վճարել շուրջ 11,2 մլրդ դրամ:
Հեռահաղորդակցության ոլորտի մյուս խոշոր ընկերությունը՝ ի դեմս «ԱրմենՏելի», պետական բյուջեի նկատմամբ կատարել է շուրջ 8,6 մլրդ դրամի պարտավորություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դրական տարբերությունը հասնում Է 1,1 միլիարդի:
Աճել են նաև «Օրանժ Արմենիայի» վճարած հարկերը: Անցած տարվա համեմատ դրանք կրկնապատկվել են՝ կազմելով ավելի քան 2,4 մլրդ դրամ: Լուրջ աճ է գրանցվել նաև հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ ընկերության՝ «Յուքոմի» հարկային պարտավորություններում: Ընկերությունը առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել ավելի քան 1,4 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 680 միլիոնի դիմաց:
Խոշոր հարկատուներից երրորդը գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: Եթե առաջին եռամսյակում այս ընկերությունը պետական բյուջե էր վճարել 5,2 միլիարդ, ապա երկրորդում՝ 4,4 մլրդ դրամ: Կիսամյակի արդյունքներով ընկերության պարտավորությունները կազմել են 9,6 մլրդ դրամ, ինչը 2,9 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը:
Առաջին հայացքից սա լուրջ առաջընթաց է: Սակայն դրա փոխարեն կտրուկ նվազել են նույն գործարարին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Սամ Սեր Գրուպի» պարտավորությունները: Այն առաջին կիսամյակում բյուջե է փոխանցել շուրջ 1,7 մլրդ դրամ, ինչը 2,3 միլիարդով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Թե «Ալեքս Գրիգի» կատարած վճարների ավելացումը որքանով է կապված «Սամ Սեր Գրուպի» պարտավորությունների նվազման հետ, դժվար է ասել: Ամեն դեպքում, երբ համադրում ենք Ս. Ալեքսանյանին պատկանող այս երկու ընկերությունների վճարած հարկերը, ստացվում է, որ դրանք ավելացել են 600 մլն դրամով:
Հայոց աշխարհ
Երեկ գիշերը հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հայկական կողմը հակառակորդի անկանոն կրակոցներին չի արձագանքել, իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր, մենք հակադարձել ենք:
«Բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, նրանք ունեն վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- ընդգծել է նա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արևշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ:
«Նշանակալի է Սեն Արևշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման և հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլև ողջ հասարակության շրջանում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Սեն Արևշատյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.