23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 28-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ սահմանապահ զորքերի 14-րդ ուղեկալի տարածքում (Աղին գյուղի մոտակայք)՝ Ախուրյանի ջրամբարում, ջրահեղձվել է քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ ջրահեղձվել է Աղին գյուղի բնակիչ Գ. Խ.-ն (ծնվ.1992 թ.), ընկել է Ախուրյանի ջրամբարը. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի դատախազությունը, փոխանցում է Газета-ն։
Սահակաշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի «Իմեդի» հեռուստաընկերության յուրացման և 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցը ցրելու գործերի շրջանակում։
Նշենք, որ Սահակաշվիլին արդեն մի քանի անգամ կանչվել է հարցաքննության, սակայն նախկին նախագահը չի ներկայացել գլխավոր դատախազություն: Սահակաշվիլին հրաժարվել էր նաև հեռակա հարցաքննությունից:
Ռուս գրող Անտոն Չեխովի պատմություններն ու պիեսները թանկ ու կարևոր, անսահման մտերմիկ ու հրաշալի զգացողության են պարգևում.
1.Գրողը պետք է շատ գրի, սակայն չպետք է շտապի.
2. Ամուսնությունը հետաքրքիր է, եթե հիմնված է սիրո վրա. ամուսնանալ կնոջ հետ, որը բարետես է, նույնն է՝ շուկայից անպետք իր գնել, ինչ է, թե այն լավ տեսք ունի:
3. Մարդիկ, որոնք ապրում են միայնակ, իրենց հոգում ինչ-որ կարևոր պատմություն ունեն, որը նրանք ուրախությամբ կպատմեին.
4. Համալսարանը զարգացնում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ հիմարությունը.
5. Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք. անցյալում մենք չենք եղել, և այն հիասքանչ է թվում.
6. Եթե վախենում եք մենակությունից, ապա մի ամուսնացեք.
7. Որտեղ արվեստն ու տաղանդն է, այնտեղ չկա ոչ կիրք, ոչ միայնություն, ոչ հիվանդություն և ինքը՝ մահը կիսով չափ է.
8. Օղին սպիտակ է, սակայն կարմրացնում է քիթը և սևացնում հեղինակությունը.
9. Հակիրճությունը տաղանդի քույրն է.
10. Յուրաքանչյուր շուն պետք է հաչի իր ձայնով.
11. Կարելի է խաբել սիրո, քաղաքականանության մեջ, մարդկանց մոլորեցնել բժշկության մեջ, սակայն արվեստում խաբել չի կարելի:
12. Երբեմն այնքան անտանելի են այն մարդիկ, որոնք երջանիկ են, որոնց մոտ ամեն ինչ հեշտությամբ է կատարվում.
13. Ասում են, ի վերջո, ճշմարտությունը հաղթում է, սակայն դա ճիշտ չէ.
14. Նրան, ում այլևս տհաճ է կյանքը, և ոչինչ ի վիճակի չէ փոխելու, մնում է անել մեկ բան՝ դառնալ չինովնիկ:
Հուլիսի 28-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Նորաշեն գյուղի մոտակայքում, Մեծամոր քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն նավակով դուրս է եկել ձկնորսության (մոտ 2 ժամ առաջ) և չի վերադարձել (նավակը չի նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող «Էյր Ալջերիա» ավիաընկերության ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ շուրջ հինգ տասնյակ ֆրանսիացիներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ անկեղծ վշտակցություն և զորակցություն ենք հայտնում, մաղթում համբերություն ու ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
Բերիո Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Տեր Շահան Սարգսյանի գլխավորությամբ վերաօծվել է Քեսաբի Գարատուրան շրջանի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին:
Ինչպես տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից, երեկ՝ հուլսի 27-ին, սրբազան հայրը Քեսաբի ազատագրումից հետո, Վարդավառի տոնի կապակցությամբ առաջին Սբ. Պատարագն է մատուցել, որին ներկա է եղել մարդկանց հոծ բազմություն:
Իր այցի ընթացքում սրբազան հայրը հավատացյալ ժողովրդին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Վեհափառի հայրապետական օրհնությունն ու զորակցությունը:
Նա ծանոթացել է նաև քեսաբցիների դժգոհություններին ու կարիքներին, որպեսզի համապատասխան միջոցներ և օժանդակություններ ձեռնարկի` դրանք հոգալու համար:
Աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ Բանը։ Բանն Աստծու հետ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու հետ էր։ Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ. առանց նրա ոչ մի բան չստեղծեց։ Կյանքը նրանով սկիզբ առավ։ Եվ կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ. բայց խավարը չկարողացավ հասկանալ նրան։
Բանն էր ճշմարիտ Լույսը, որ աշխարհ գալով լուսավորում է ամբողջ մարդկությունը։ Նա աշխարհի մեջ էր, աշխարհը նրանով ստեղծվեց, սակայն աշխարհը չճանաչեց նրան։ Նա եկավ իր իսկ ստեղծած աշխարհը, բայց իր իսկ ստեղծած մարդիկ չընդունեցին նրան։ Իսկ իրեն ընդունողներին և իրեն հավատացողներին նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով։ Եվ Բանը մարդ եղավ ու բնակվեց մեր մեջ, և մենք տեսանք նրա փառքը, Միածնի փառքը, որ Հորից եկավ՝ լի շնորհով և ճշմարտությամբ։
(Հովհաննեսի ավետարան 1:1-14)
Եթե ընդունում ենք մարդկանց վկայությունը, ինչպե՞ս չընդունենք Աստծու վկայությունը, որ ավելի մեծ է. իսկ Աստծու վկայությունն իր Որդո՛ւ համար տված վկայությունն է։ Ով հավատում է Աստծու Որդուն, նա իր մեջ ունի այս վկայությունը, իսկ ով չի հավատում, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հավատում այն վկայությանը, որն Աստված տալիս է իր Որդու համար։ Իսկ տրված վկայությունն այս է, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, և այդ կյանքի աղբյուրը Որդին ինքն է։ Հետևաբար, ով որ Աստծու Որդուն ընդունում է իր մեջ, ունի այդ կյանքը, իսկ ով որ չունի Որդուն, չունի նաև հավիտենական կյանք։
(Հովհաննեսի առաջին նամակը 5:6-12)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
«Նոր ալիք 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը հավաքել է 19 370 ձայն և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Նշենք, որ «Նոր ալիք» երգի մրցույթում Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհակալ եմ, որ մինչ վերջին վայկյանը կողքիս էիք, շնորհակալ եմ, որ չհանձնվեցիք ու ինձ պարգևեցիք այս հաղթանակը… Համոզված եմ, որ միակ մասնակիցն էի, որն իր մեջքի հետևում այսպիսի բանակ ուներ) Ինձ համար ամենակարևորը ձեր՝ աշխարհի ամենաբծախնդիր ու խիստ հանդիսատեսի դրական արձագանքներն էին»:
Նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն, երկրորդը՝Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորյա Պետրիկը, իսկ երրորդ տեղում է Ուկրաինայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Ռիբակովը:
Կառավարության որոշմամբ` տաղավար տոներին հաջորդած օրերին՝ մեռելոցին, Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին հուլիսի 27-ին նշել է տաղավար տոներից մեկը` Պայծառակերպությունը (Վարդավառ), որի կապակցությամբ, այսօր` հուլիսի 28-ին, հանգուցյալների հիշատակության օրն է և հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվելու է հանգուցյալների հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
27-30-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
Ըստ ԱԻՆ կայքի, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝ 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.