23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Datalex տեղեկատվական համակարգում այսօր տեղեկության կա, որ Կենտրոն Նորք Մարաշ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի մոտ քննվող երկու դատն նշանակված են նույն ժամին, նույն դահլիճում:
Հետաքրքիր է՝ դա վրիպա՞կ է, որ պատահմամբ տեղ է գտել տեղեկատվական համակարգում, թե՞ դատավորն է պատահաբար երկու դատերը նշանակել է նույն ժամին:
Ամեն դեպքում՝ դրանցից մեկի մասնակիցների համար (մասնավորապես լրագրողների) հաստատ խնդիր է առաջանալու:
Սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը կսահմանի վիզային ռեժիմի նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ: Հայաստանն այդ երկրների թվում է, և առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում 90 օր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության ղեկավար Գեորգի Տաբատաձեն նշել է, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումն ուղղված չէ որևէ պետության կամ որևէ օտարերկրացու դեմ:
Նրա խոսքով՝ Վրաստանի Կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի նպատակն է կարգավորել ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ: «Դա նշանակում է միանման վերաբերմունք բոլոր պետությունների եւ օտարերկյա քաղաքացիների հանդեպ: Այս պարագայում ասել, որ Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանում Հայաստանի հետ` սխալ է»,- ասել է Տաբատաձեն` հավելելով, որ գոյություն ունի ձևաչափ, համաձայն որի օտարերկրյա քաղաքացին, որի պետության հետ Վրաստանն ունի առանց վիզայի ռեժիմ, կարող է այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում, բայց այնտեղ մնալ 90 օր:
Ըստ Տաբատաձեի, սա ստանդարտ ռեժիմ է, որն իրականացնում է ԵՄ-ն շենգենյան գոտի այցելողների համար: «Մենք նույնպես կիրառում ենք այդ ձևաչափը բոլոր օտարերկրյա քաղաքացիների հանդեպ»,- ասել է նա: Տաբատաձեի փոխանցմամբ, այն քաղաքացիները, ովքեր կգան Վրաստան երկարաժամկետ սովորելու կամ աշխատելու, բիզնես գործունեություն իրականացնելու կամ բարեկամների մոտ մնալու համար, պետք է հայտ ներկայացնեն վիզա ստանալու համար և ըստ միգրացիոն վիզայի կտրվի կեցության վկայական:
«Դա երկարաժամկետ այցերի համար է, իսկ կարճաժամկետ այցելությունների համար կգործի նախկին ռեժիմը, երբ Վրաստան կարելի է այցելել առան վիզայի»,- ասել է Տաբատաձեն` հավելելով, որ Կեցության իրավունքն իր հերթին կարող է լինել ժամանակավոր (1-ից մինչև 6 տարի) և մշտական:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:
«ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների,ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի օգոստոսի 10-ը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Հուլիսի 26-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ քույրը` 1956 թ. ծնված Մանյակ Հունանյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում և չի բացում տան դուռը:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.15-ին բացելով նշված բնակարանի դուռը` հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերել էր Մ. Հունանյանի դիակը` խեղդամահ եղած վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 26-ին, ժամը 15.20-ին, Ծառաշեն գյուղից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Ա.-ն:
Պարզվել է, որ նա հուլիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հյուրընկալվել է Մ. Հունանյանի տանը, որտեղ շահադիտական նկատառումներով սկզբից ձեռքերով, այնուհետև` սավանով խեղդել և սպանել է կնոջը, որից հետո բնակարանից հափշտակել է «DVD» տիպի 3 ձայնագրիչ, 1 բջջային հեռախոս, սպորտային տաբատ և 500 դրամ:
Արման Ա.-ն ձերբակալված է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր:
Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է հին դրույքաչափով:
Հաջորդ աշխատավարձը ստանալու են միայն սեպտեմբերին օգոստոսի կես ամսվա համար, որովհետև ԱԺ-ն արձակուրդում է լինելու մինչև օգոստոսի կեսերը, այսինքն օգոստոսի աշխատավարձը կիսատ է լինելու:
Հայկական ժամանակ
«Ապրանքների ու ծառայությունների գների աճը այսպես թե այնպես հանգեցնում է հարկերի աճին: Այսինքն եթե դուք որևէ ապրանք անցած տարի գնում էիք 100 դրամով և դրանից 20 դրամը որպես ավելացված արժեքի հարկ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի այդ նույն ապրանքը, ասենք, 110 դրամով գնելու դեպքում դրանից պետական բյուջե պետք է գնա 22 դրամ:
Այլ կերպ ասած եթե կառավարությունը բացարձակապես ոչինչ չանի, միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման աճին, և հենց դա էլ տեղի է ունեցել այս տարվա աոաջին կիսամյակում: Ասվածը լավագույնս երևում է, օրինակ, «Հայռուսգազարդի» և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վճարած հարկերից:
Այս երկու ընկերությունները այս տարվա աոաջին կիսամյակում վճարել են 22 տոկոս կամ 5.3 միլիարդ դրամ ավելի հարկ, քան անցած տարի: Այս տարի մենք՝ սպառողներս, գազի համար վճարել ենք 18 տոկոս, իսկ էլ. էներգիայի համար՝ 27 տոկոս ավելի գումար, քան անցած տարվա աոաջին կիսամյակում: Այս եղանակով, այսինքն սպառողների հաշվին, կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել:
Հայկական ժամանակ
Եվրասիական միությանը ՝ Հայաստանի անդամակցության ձգտումների ֆոնին ուշագրավ հուշանվերներ են հայտնվել մեր մայրաքաղաքի «Վերնիսաժում»: Շաբաթ օրը «Առավոտի» լրագրողը հայտնաբերել է այս հուշանվերը ՝ Ռուսաստանի դրոշով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով: «Ռազմավարական դաշնակից» երկրի նախագահին պատկերող այս հուշանվերը վաճառվում է 25.000 դրամով, երբեմն զեղչեր էլ են լինում: Մեր թղթակիցը վաճառողներից պարզել է, որ Պուտինի դիմանկարով հուշանվերը առավելապես գնում են Հայաստան ժամանած ռուսները, սակայն վերջերս նաև հայաստանցիներն են սկսել գնել:
Առավոտ
ԽՂՃԻ ՁԱՅՆԻՆ միայն ունկնդիր ըլլալը մեծագոյն ԱԶԱՏՈՒԹԻՒՆ է, քանզի ան ամբողջովին քեզ կ’ազատագրէ՝ այլոց գնահատանքին, ազնուութեան, երախտիքին սպասելու ամէն ակնկալութենէ….ՍԵՓԱԿԱՆ ԽԻՂՃԸ կ’ըլլայ բուն թելադրողը վարքիդ, արարքներուդ, գործունէութեանդ, անո՛ր միայն կ’ըլլաս պատասխանատու եւ հաշուետու, եւ կը վարձատրուիս՝ ոչ միայն խղճի հանդարտութեամբ, այլ նաեւ ճակատագրիդ ՏԷՐԸ ըլլալու, ազատ ու անկախ ըլլալու ներքին մեծ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹԵԱՄԲ….: Այլոց վարքէն եւ արարքէն կախեալ ըլլալը տեսակ մը ՍՏՐԿՈՒԹԻՒՆ է….
***
Քանի անգամ պատահեր է որ մարդոց ՏԳԵՂ արարքը ԶԱՅՐՈՅԹ յառաջացնէ մէջս, նոյնիսկ՝ ՆՈՂԿԱՆՔ, եւ պահ մը մտածած եմ նոյն կերպով փոխադարձել զայն….Բայց, անմիջապէս ԲԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆՍ զգաստացուցեր է զիս….եւ հրահանգեր է ՏԷՐԸ մնալ ՆԵՐՔԻՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆՍ, չթողուլ որ ՏԳԵՂ արարք գործողը ըլլայ ՏԷՐԸ կացութեան եւ զիս ՍՏԻՊԷ նոյն մակարդակին իջնել…ՍԱ Է ՆԵՐՔԻՆ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Վրաստանը շնորհակալություն է հայտնում Հայաստանին ՝ երկրի տարածքի զգալի մասում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ցուցաբերված օգնության համար:
Ինչպես հայտնում է Civil.ge վրացական կայքը, Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն նշել է, որ դա վերջին 4 տարիների ընթացքում ամենախոշոր վթարն էր:
«Մենք հայտնվել էինք ֆորս-մաժորային իրավիճակում, և Հայաստանը մեզ հոսանք մատակարարեց: Շնորհակալություն եմ հայտնում հայերին»,- ընդգծել է նախարարը:
Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վ.Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, Կատունյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու ու պահելու համար:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում հայտնաբերվել է Հարություն Գրիգորյանի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածք` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հարություն Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Այս վարկածի համաձայն` վերջինս մտերմիկ հարաբերություններ է ունեցել ձերբակալվածի կնոջ հետ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.