23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում է 1997 թ. ծնված, Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավագյանը, որը հուլիսի 10-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել իրենց տնից` Մարգարյան փողոցի 37 շենքի 38 բնակարանից, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ավագյանը տառապում է տկարամտությամբ: Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ` խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մաշտոցի բաժին հետևյալ հեռախոսահամարներով 010-34-02-02, 010-39-11-09, 055-00-22-46 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ առևտրական Գևորգ Այվազի ընտանիքում: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ, որտեղ ստեղծած նկարներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, տեսարանի հավաստի պատկերմամբ: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման` կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման:
1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել է 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ», 1855 թ., «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 թ.), պաշարված Սևաստոպոլում բացել է ցուցահանդես, ոգևորել և օգնել քաղաքի պաշտպաններին:
1869 թ-ին Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը: Նյութապես օժանդակել է հույների ու իտալացիների ազգային-ազատագրական պայքարին, Գեղարվեստի ակադեմիայի սաներին, բելոռուս ուսանողներին: 1890-ական թվականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն է արտահայտել ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (այժմ՝ նրա անվան), գեղարվեստի դպրոց, հնագիտական թանգարան, գրադարան, համերգային դահլիճ, օժանդակել նավահանգստի, երկաթուղու կառուցմանը և այլն:
Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ. Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887 թթ.), «Արարատ լեռան հովիտը» (1882 թ.), «Նոյն իջնում է Արարատից» (1889 թ.), «Հայ մարտիկի երդումը» (1891 թ.), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892 թ.), «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895 թ.) և այլ կտավներում: «Թուրքական նավի պայթյունը» (1900 թ.) կտավը նկարչի վերջին անավարտ գործն է:
Այվազովսկու անունով են կոչվել Թեոդոսիայի փողոցներից և մոտակա բլուրներից մեկը, զբոսայգի: Երևանում և Թեոդոսիայում կանգնեցվել են նրա հուշարձանները:
Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։
[nggallery id=64]
ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նրանք Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ իրենց ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:
2014-2015թթ. կրթաթոշակին արժանացել է 57 նոր ուսանող՝ ամեն բուհից ոչ ավելի, քան 10 ուսանող, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:
«Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում, և այս հանդիպումներին ես, անկեղծ ասած, շատ անհամբերությամբ եմ սպասում, որովհետև դրական ազդակներ, դրական էներգիա եմ ստանում, որովհետև, մեծ հաշվով, այստեղ հավաքվածները Հայաստանի ապագան են, իսկ ապագայի հետ շփվելը և՛ պատասխանատվություն է, և՛ անհրաժեշտություն: Անշուշտ, լավ անցյալ ունենալը, հերոսական երկար պատմություն ունենալը շատ լավ է, բայց որպեսզի երկարատև պատմություն ունենաս միշտ՝ պետք է հայացքդ ուղղես ապագային: Եվ մեր ժողովուրդը մշտապես այդպես է վարվել: Կարող եմ բերել տասնյակ օրինակներ՝ սկսած քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունելուց մինչև Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտում հաշվողական մեքենաներ ստեղծելը: Եթե ժողովուրդը ունակ չէ վերցնելու առաջավորը, նա չի կարող երկարատև պատմություն ունենալ: Նույնն էլ վերաբերում է անհատին: Այնպես որ, ես հաճույքով շնորհավորում եմ ձեզ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու կապակցությամբ: Սա մեծ հաջողություն է: Ակնհայտորեն, հաջողություն է, որովհետև աշխարհում, երևի, հարյուր միլիոնավոր հասակակիցներ ունեք, և այդ հարյուր միլիոններից ընդամենը մի քանի հազարին է հաջողվում դառնալ աշխարհի լավագույն տասը բուհերի ուսանողներ: Համոզված եղեք, որ ձեր հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է, որովհետև յուրաքանչյուր հասարակության հաջողություն, յուրաքանչյուր հասարակության հաղթանակ հանրագումարն է անհատների հաղթանակների, անհատների հաջողությունների:
Ես վերջին մի քանի շաբաթների ընթացքում նմանօրինակ այլ շատ հաճելի պահեր եմ ունեցել, որովհետև ձեզնից մի քիչ կրտսերները ևս հաջողություններ և հաղթանակներ են ունեցել: Խոսքս վերաբերում է համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներին, որտեղ մեր երեխաները 15 մեդալ են շահել»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը սա շատ լավ արդյունք է համարել՝ նկատի առնելով նաև, որ հարևան Վրաստանի և Ադրբեջանի երեխաները միասին շահել են 11 մեդալ: Հայաստանի երեխաների ցուցանիշները, Հանրապետության Նախագահի գնահատմամբ, շատ քիչ են զիջում տարածաշրջանի մյուս հարևաններին. բազմամիլիոնանոց Իրանից և Թուրքիայից երեխաները շահել են 18-ական մեդալ, իսկ ավելի քան 3 միլիոն բնակչությամբ Հայաստանից երեխաները շահել են 15 մրցանակ, ինչը մեծ հաջողություն է: Այդ հաջողությունները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, պետք է ոգևորեն մեր երեխաներին, հնարավորություն տան նրանց վստահ նայելու դեպի առաջ, ձեռք բերելու գիտելիքներ նաև այն համոզմամբ, որ այդ գիտելիքներից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունը, օգտվելու է հայ ժողովուրդը:
««Լույս» հիմնադրամի նպատակը մեկն է՝ ձևավորել փոփոխություններ իրականացնելու ունակ երիտասարդ մարդկանց մի խումբ կամ, ինչպես ասում են, կրիտիկական մի զանգված, որը կարողանա Հայաստանն առաջ մղել, որը կարողանա դիմակայել, ինչպես այստեղ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն ասաց, մարտահրավերներին, իսկ մարտահրավերները մեր տարածաշրջանում, ցավոք, շատ են: Մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում, ցավոք, միշտ էլ ունեցել է բազմաթիվ մարտահրավերներ: Բայց, ինչպես նաև նշվեց, այդ մարտահրավերները հնարավորություն են. հնարավորություն են ամեն մի փորձությունից ավելի ամուր դուրս գալու, և ինչպես հայտնի մտավորականն էր ասում՝ եթե փորձությունը չի սպանում, ուրեմն ավելի ամրացնում է: Մենք պետք է շատ ավելի ամուր լինենք: Այս տարիների ընթացքում ո՛չ իմ, ո՛չ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների մոտ հիմնադրամի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասել, ընդհակառակը՝ ավելացել է, որովհետև մենք, անկեղծորեն եմ ասում, չէինք սպասում, որ կունենանք այդքան շահառուներ, կունենայինք այդքան երիտասարդներ, ովքեր մրցունակ են և ոչնչով չեն զիջում ամենազարգացած երկրների իրենց հասակակիցներին: Ես շատ լավ հասկանում եմ, և մենք դա արել ենք գիտակցաբար, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, և դա նաև մեր առավելությունն է: Ես վստահ եմ՝ ո՛ր երկրի քաղաքացի էլ լինեք, կամ էլ լինելով Հայաստանի քաղաքացի, սովորեք դրսում, դուք պարտավոր եք ապրել Հայաստանով, ձեր ժամանակի մի հատվածն անպայման նվիրել Հայաստանին: Առանց Հայաստան կենսունակ սփյուռք լինել չի կարող, այնպես, ինչպես ուժեղ Հայաստան չի կարող լինել առանց ուժեղ սփյուռքի»,- «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը «Լույս» հիմնադրամի բոլոր շահառուների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բարերարներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում ոչ պետական այս հիմնադրամում և մտահոգված են մեր երկրի ու մեր ժողովրդի ապագայով և պատրաստ են իրենց ունեցածից մաս հանել, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ ու հարատևել:
Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել հանդիպման մասնակիցներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել նրանց ցանկացած հարցի, լսել «Լույսի» ուսանողների և շրջանավարտների գաղափարները, կարծիքները, տեղեկանալ նրանց կողմից կատարվող աշխատանքների մասին:
Հուլիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.15-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1973 թ. ծնված Մուրադ Սահակյանը:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Մ. Սահակյանին ամրակցված «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 25-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Նույն օրը, ժամը 18.55-ին, վարորդը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման համաձայն` ծանրացուցիչ հանգամանքներում մարդու առևանգման և շորթման մեջ մեղադրվող Հայկ Գ-ի և առևանգմանը օժանդակելու մեջ մեղադրվող Անի Ն-ի վերաբերյալ դատարանի վարույթում գտնվող քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Անի Ն-ն, վկաներ Լուսինե Ս-ն և Ստեփան Թ-ն հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրենց ապօրինի պահել են ոստիկանության բաժնում, հարցաքննել գիշերային ժամերին, տվել են սպառնալիքներ, կիրառել քննությանը խորթ մեթոդներ: Հատկանաշական է, որ Անի Ն-ն, Լուսինե Ս-ն և Ստեփան Թ-ն նախաքննության ընթացքում տվել են Հայկ Գ-ի դեմ ցուցմունքներ, իսկ դատավարության ընթացքում հրաժարվել են այդ ցուցմունքներից:
«Հայկական Վարկածն» ամփոփեց հերթական հարցման արդյունքները:
Մեր այն հարցին, թե ի՞նչ կփոխի Մաքսային Միությունը հայաստանյան իրականությունում մասնակիցների 31 %-ը պատասխանել է, թե ավելի վատ կլինի:
27%-ը կարծում է, որ ավելի լավ կլինի, նույնքան է կազմում նաև Ոչինչ չի փոխվի պատասխանի կողմնակիցներինը: Իսկ 15%-ի համար միևնույն է:
Ռուսական կողմը Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ է ներկայացրել Ադրբեջանի օդուժի համար: Ինչպես հայտնում են ԱՊԱ գործակալությունից, Ռուսաստանը պատրաստվում է այդ ինքնաթիռներից արտահանել Ադրբեջան:
Անցյալ տարի Ռուսաստան մեկնած ռազմական օդաչուները թռիչքներ են իրականացրել այդ ինքնաթիռներով և մոտիկից ծանոթացել դրա տեխնիկական և տակտիկական ցուցանիշներին:
«Այժմ որոշ գործընթացներ են իրականացվում: Կարծում ենք, որ առաջիկայում Ադրբեջանը կներառվի Յակ-130 օգտագործող երկրների թվում»,-նշել է ինքնաթիռ արտադրող «Իրկուտ» ընկերության ներկայացուցիչը:
Իսկ Ադրբեջանին վաճառվող ինքնաթիռների թվաքանակի մասին ոչինչ չի ասվում:
Վերջերս լուրեր են շրջանառվում, թե Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին նշանակում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ:
Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք Ներսես Նազարյանին: Նա մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ արդեն մեկ շաբաթ է իրեն անընդհատ զանգահարում, դիմում են այդ հարցով, սակայն նման բան չկա, ինքը նման առաջարկ չի ստացել:
Հետաքրքիր է, որ Ներսես Նազարյանը տարիներ շարունակ զբաղեցնելով համակարգի կարևորագույն պաշտոնները, տևական ժամանակ է՝ գտնվում է կադրերի ռեզերվում: Եվ պատահական չէ, որ նոր նշանակումների ժամանակ նրան ևս «հիշում են»:
Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, գեներալ Նազարյանը պաշտոն կստանա նորաստեղծ քննչական կոմիտեում:
Ինչպես գրել էինք, Datalex տեղեկատվական համակարգում այսօր տեղեկության կար, թե Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի մոտ քննվող երկու դատ նշանակված են նույն ժամին, նույն դահլիճում:
ՀՀ դատական տեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը մեզ հայտնեց, որ դա պարզապես տեխնիկական վրիպակ է, իսկ Աղունիկ Այվազյանի դատն ուրբաթ օրն ավարտվել է:
«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է բանաստեղծ Մերուժանը: Ասում են` բանաստեղծները գալիքը կանխագուշակում են…
-Երկրում դժգոհություն է՝ գրեթե բոլոր բնագավառներում, օդում ինչ-որ բանի սպասում կա: Ըստ ձեզ ի՞նչ է սպասվում.
— Այսօրվա ժողովրդի սպասումը մեկ բանից է կախված. սոցիալական դժգոհություն, որը հասել է գագաթնակետի և դրդում է փոփոխությունների անհրաժեշության: Փոփոխությունների համար պետք է երկրում կամ հեղաշրջում, կամ իշխանափոխություն, կամ էլ պետք է տեղի ունենան սոցիալական այնպիսի զարգացումներ, որոնք բարեկեցություն կբերեն ժողովրդին: Վերջինն անհնարին է. իշխանություններն ամենևին չեն ձգտում դրան, իսկ ընդդիմությունը չի կարողանում ջախջախել իշխանությանը և նոր իշխանություն հաստատել:
-Բայց այսօր կա՞ ընդդիմություն.
—Ընդդիմություն կա, որքանո՞վ է այն ուժեղ , որքանո՞վ է կազմակերպված, սա է խնդիրը: Այն չի կարող հողին հավասարվել, որովհետև ընդդիմության պահանջներն ավելի քան այլախոհական են, այսինքն՝ ընդդիմության պահանջները իշխանության փոփոխության մասին է, իշխանությունը փոփոխության ենթակա է, որովհետև օրենքները չեն գործում, հասարակության պահանջներն ավելանում են: Երկրում 40 տոկոս աղքատություն կա, 10 տոկոս ծայրահեղ աղքատություն. այս պայմաններում ինչպե՞ս իշխանափոխություն տեղի չունենա.
-Բայց այսօր դժգոհում են նաև ֆինանսապես ապահովվածները, դժգոհություն կա բոլոր ոլորտներում: Մարդիկ չեն կարողանում կազմակերպել իրենց կյանքը, նրանք գնում են երկրներ, որտեղ պետությունն է կազմակերպում իրենց կյանքը, մեր իշխանությունն ի զորու չէ, կամ չի էլ ձգտում այդ անելու, մի տեսակ իներցիայով ապրողի վիճակում ենք հայտնվել, իսկ մեզ մոտ միայն դժգոհում են, արդյո՞ք դժգոհելն արդեն հոգեբանություն չի դարձել:
-Եթե դժգոհելը համարենք հոգեբանություն, ուրեմն պետք է ավելորդ համարենք դժգոհելը և արհամարհենք դժգոհողներին: Ինչպե՞ս կարելի է արհամարել հասարակությանը: Մի ամբողջ հասարակություն դժգոհ է. դժգոհ է իրավակարգից, համակարգերից, իշխանությունը չի կարողանում բավարարել ժողովրդի պահանջները, բնականաբար, այս պայմաններում պետք է լինի հեղափոխություն: Հեղափոխությունը չի կարող լինել անարյուն, արյան պահանջ կա: Ես գտնում եմ, որ այս պայմաններում բավական է տասը դիակ և երեսուն կալանավոր, որպեսզի երկիրը կարգի գա: Այդ պահանջները հետևյալն են. վերականգնել մահապատիժը: Ինչո՞ւ վերականգնել մահապատիժը. որովհետև մահապատժի վերացումը, բավականաչափ հնարավորություն տվեց հանցավոր աշխարհին( խոսքը կրիմինալի մասին չէ) տեր դառնալու իրականությանը: Հանցավոր աշխարհը ներխուժել է մեր հոգեբանություն, մեր երկիր, թափանցել է այնպես, որ նրան վերացնել չենք կարողանում: Նրա հովանավորն իշխանության այն զանգվածն է, որը հարստահարում է ժողովրդին:
Եթե մենք սկսենք ուսումնասիրել իշխանության գործերը, արարքներ կան, որոնք առաջնորդվել են կոնկրետ մարկանց վերացնելով: Այնպես, որ հրապարակային մահապատիժը շատ ավելի արդար է, քան չբացահայտված սպանություններն ու անթաղ դիակները: Կան քաղաքական սպանություններ, որոնք անհրաժեշտությունից մղված պետական որոշման արդյունքում է կատարվել: Օրինակ՝ սպանվեց Յուզբաշյանը՝ Սովետական Հայաստանի հետախուզության մինիստրը: Մենք այդ սպանությունը որակեցինք որպես կենցաղային սպանություն: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարելի է հետախուզության նախկին մինիստրին սպանել կենցաղային հողի վրա: Ի՞նչ կենցաղի մասին է խոսքը, ի՞նչ ձևակերպում ստացավ այս սպանությունը: Ես ամենևին էլ նպատակ չունեմ պաշտպանելու Յուզբաշյանին, որովհետև ես նրա թշնամիներից մեկն եմ եղել, որը ներքուստ ատում է նրան, որովհետև ոչ պակաս մարդակեր է եղել նաև Յուզբաշյանը: Բայց հարցը հետևյալն է. եթե դա կենցաղային սպանություն է, ուրեմն հանցանք է, ու եթե մինչև հիմա չի բացահայտվել ուրեմն մեր իրավապահներն իրենց տեղում չեն, եթե դա «անհրաժեշտ սպանություն» է, ուրեմն թող հրապարակային արվի, որ մարդիկ տեսնեն չարի վերջը:
-Խնդիրն արդար դատաքննության վերականգնումն է, ինչ խոսք, մահապատիժն այս դեպքում հարցի մյուս կողմն է, այսինքն նախ պետք է բացել հանցագործ իշխանավորների կյանքի այն մութ էջերը, որը կբերի համապատասխան պատժի պահանջի՝ օրենքի շրջանակներում:
— Դեմ չեմ, բայց արդարադատության դեմ կատարվում են հանցագործություներ, որոնց ապացույցները բավարար չեն: Մենք չենք կարողանում դատել նրան, որն արդարադատության դեմ ոտնձգություն է կատարում: Դա դատական իշխանությունն է, դատախազությունն է, ներքին գործերի մարմինն է: Ի՞նչ անել դրանց հետ: Նրանք հովանավորում են հանցագործ աշխարհին: Պարզ համագործակցության մեջ են նրանց հետ: Ինչպե՛ս պետք է վերանա այս ամենը: Իշխանամոլներն իրենց իշխանությունը օգտագործում են ժողովրդին հարսատանալու համար: Սա ճանապարհ չէ: Ժողովուրդն աղքատանում է, ջլատվում է: Երկիրը լքում են, լքում են նույնիսկ մտավորականները, երկիրը լքում է հարուստը, եթե ունևորները լքում են, որովհետև մեկ այլ տեղ իրենք իրենց կյանքը կարող են ավելի լավ անցկացնել, ապա ի՞նչ անեն նրանք, որոնք լքում են, գնում են թափառելու, դառնում են վտարանդիներ: Ի՞նչ անել նրանց հետ: Այսօր ելքը մեկն է. իշխանափոխություն:
Ինչպես վերևում ասացի՝ իշխանափոխությունը հեշտ բան չէ: Սա պետք է երկու ճանապարհով լինի. կամ արյունահեղության ճանապարհով, կամ ապահովելով իշխանության զարգացման այն էտապը, որի միջոցով կարելի է փոխանցել իշխանությունը: Որևէ մեկն իր իշխանությունը չի հանձնի մեզ՝ ընդիմությանը: Որևէ բարոյական պարկեշտ իշխանությունն կվերցներ և կասեր. ‹‹Ես չեմ կարողանում պահել քեզ, ժողովուրդ, ուստի փոխանցում եմ նրան, որ նպատակ ունի գալու, պահելու››:
Ինչպե՞ս վարվել: Ուրեմն, անելանելի վիճակ չկա, ելք կարելի է գտնել: Ես գտնում եմ՝ որպես քաղաքացի, որ անհնարին է այսպես ապրել, ուստի պետք է գտնել ճեղքելու հնարավորություն կամ տապալելու ո՛չ թե պետությունը, այլ իշխանությունը, կամ աստիճանական անցման հնարավորություն ստեղծելու:
— Բայց մենք պատրա՞ստ ենք հեղափոխության, չկան լիդերներ, մարդիկ, որոնք կառաջնորդեն ժողովրդի միտքը.
— Լիդերներնն առաջ են գալիս շարժման ընթացքում: Հեղափոխությունը ծնվում է շարժման ընթացքում, երբ բռնկվում է ցասումը:
— Փաստորեն, ցասումից զուրկ ժողովուրդ ենք, որովհետև ակնհայտորեն ինչքան բեռը ծանրացնում են, այնքան ժողովուրդը հանդուրժում է, էլ ավելի է խոնհարվում.
— Ինչպե՞ս անել. ստեղծել անհանդուրժողականության, անհնազանդության պայմաններ: Պրոպագանդիստական ապարատները չեն աշխատում, չունենք առաջադեմ այն հասարակական ուժը, որը կարողանա առաջ տանել, այսպես էլ արդեն հասնում ենք ստրկության: Ի՞նչ անել: Միակ ելքը հեղափոխությունն է: Ի վերջո, պետք է զգաստացնել իշխանություններին, ասելով՝ ուր ենք գնում մենք: Հեղափոխություն անել, թեկուզ արյամբ, եթե մենք մտածում ենք առանց արյան հնարավոր է, ես նման բան չեմ հիշում, չկա նման բան: Դուք մի մտածեք, որ Լևոն Տեր- Պետրոսյանը, երբ հրաժարական տվեց, չէր վախենում արյունահեղությունից: Նա վախեցավ, այդ պատճառով հրաժարական տվեց: Եթե չհրաժարվեր, անպայման հայտնվելու էին մարդիկ, որոնք արյունահեղություն էին անելու: Ի՞նչ ունենք այսօր անկախության այս բոլոր տարիներին. մինչև այսօր, հայտնի չի արմատապես, թե հոկտեմբերի 27-ն ում ձեռքով կատարվեց: Մենք վերագրում ենք ռուսական հետախուզությանը: Ամոթ է. այդպես չի լինում: Երկրորդ և երրորդ նախագահները տեղյակ էին, որ տեղի էր ունենալու հոկտեմբերի 27-ը: Ես հարց եմ տալիս՝ ու՞ր ենք գնում: Մինչև այսօր պարզված չէ Մարտի մեկը: Եթե մի երկրում տասը դիակ է լինում մեկ օրվա մեջ, և որևէ մեկին չեն կարողանում մեղադրել, ուրեմն անիշխանություն է: Եթե անիշխանություն է, ինչ է անում այս իշխանությունը: Եթե անիշխանություն չէ, ուրեմն իշխանության կազմակերպածն է: Այս հարցը պետք է բարձրացնել: Ահա ամենակարևոր հարցը:
Ի վերջո, այսպիսի թանկացումներ, այսպիսի գնաճ է, հացի խնդիրն ավելի շատ է, քան առօրյա, կենցաղային այլ խնդիրներ:
-Ասում եք հացի խնդիրն ավելի շատ է, բայց այսօր բոլոր թանկարժեք հանգստյան տները լիքն են, սրճարանները լիքն են:
-Այդ շերտը, այդ զանգվածը երկրին զինվոր չի տալիս, պետական ծառայության մեջ լինելով իր որդուն հեռացնում է արտասահման, իսկ մեր որդիները, աղքատ զանգվածը գնում է ռազմաճակատ: Ահա անարդարությունը, ինչը մղում է ժողովրդին ցասման: Անձամբ իմ թոռը ծառայում է սահմանի վրա, այդտեղ նախարարության որևէ ներկայացուցչի զավակ չկա, գերատեսչական մարմնի ոչ մի աշխատողի զավակ չկա: Մի անգամ Սերժ Սարգսյանն ասաց. ‹‹Սա ինչ է, բանվորագյուղացիական բանա՞կ է››: Իհարկե բանվորագյուղացիական բանակ է: Միայն բանվորների և գյուղացիների զավակներն են սահմանը պահում: Պաշտպանության նախարարը բողոքում է, որ գնալով ժողովուրդը հեռանում է, նրա հետ հեռանում է նաև զինվորը: Զինվոր չի մնում երկրում կռվելու: Ու՞ր ենք գնում մենք: Ո՞րն է ելքը, ի՞նչ անենք: Ղարաբաղը կլանում է Հայաստանին: Մի կողմից մենք գնում ենք Ղարաբաղը պաշտպանելու, մյուս կողմից Ղարաբաղի հերոս Զորի Բալայանը դիմում է Ռուսաստանին, ասելով՝ արի մեզ տեր կանգնի: Այսինքն՝ դարձյալ Ղարաբաղը մերը չլինելու հարց կա: Այդ դեպքում ինչո՞ւ տվեցինք այդքան արյուն, ո՞վ է պատասխան տալու այդքան արյան դիմաց: Մենք այստեղ կռիվ ենք տալիս պաշտպանելու Ղարաբաղը, Ղարաբաղի ներկայացուցիչները դիմում են Ռուսաստանին՝ ասելով, մենք Հայաստանին չենք միանում, նախընտրելի է քեզ միանանք: Այդ դեպքում ինչո՞ւ էր այս պատերազմը, ո՞վ սանձազերծեց, ու՞ր ենք գնում: Տանուլ տված պետության ճակատագրով ենք գնում մենք: Քաղաքացին դատում է՝ հայրենիքն իմն է, երկիրը՝ իշխանությանը, նա հոշոտում է երկիրը, որը մեր հայրենիքն է: Ինչպե՞ս պիտի լինի: Այս է խնդիրը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.