23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական Սուրբ էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը հայաստանյան չորս լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել ՝ հաստատելով, որ ամեն ինչ սկսվել է կենցաղային խնդրից, երբ մի վրացուհի չի կարողացել կայանել կամ կայանատեղիից դուրս գալ և սկսել էր դժգոհել, իսկ դրան հետևել էին արդեն, հայտնի իրադարձությունները:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 19-ի միջադեպին՝ նշեց, որ այն միանշանակ կենցաղային բնույթի է եղել, և լավ է, որ Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրենը նույնպես դա է փաստում, թեև ի սկզբանե հայտարարեցին, թե միջադեպը միջէթնիկական, միջկրոնական է:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը նշեց, որ իրենց կազմակերպությունը ուսումնասիրել է միջադեպը, լսել է կողմերի տեսակետները, նաև ուսումնասիրել են Թբիլիսիի հայկական Սուրբ էջմիածին եկեղեցու տարածքում տեղադրված տեսախցիկներով ֆիքսված կադրերը: «Դեպքի վայրում մինչև 20 հոգի են եղել, 13-20, որոնց մեջ եղել են նաև հայեր: Մեր կազմակերպությունը կոնկրետ չորս հայերի հետ զրուցել է: Հնարավոր չէ այդ միջադեպն անվանել միջէթնիկական բնույթի, քանի որ խմբում նաև հայեր են եղել»:
Միջադեպից օրեր անց Վիրահայոց թեմի առաջնորդը նշել էր, որ «եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթույլատրելի է մեր հասարակությունում»: Ի՞նչն է հիմք ընդունվել նման ձևակերպումներով հանդես գալու համար՝ հարցրինք Առնոլդ Ստեփանյանին: Մեր զրուցակիցը ուշագրավ փաստ համարեց այն, որ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կայքում վերոնշյալ հաղորդագրության հայերեն և վրացերեն տարբերակներում գնահատականների տարբերություններ են եղել:
Եթե հայերեն տարբերակում «ազգային անհանդուրժողականության» մասին է հիշատակվել, ապա նույն հաղորդագրության վրացերեն տարբերակում այդ ձևակերպումը չի եղել, այսինքն ՝ Վրաստանի համար մի տեղեկատվություն է տարածվել՝ «կենցաղային և խուլիգանական դրսևորումներ» որակումներով, իսկ հայերի համար, հայերենով տարբերակում արդեն՝ «ազգային անհանդուրժողականության» գնահատականներով: «Ես տեղյակ չեմ՝ հիմա ուղղել են, թե ոչ այդ հաղորդագրությունը, բայց ամեն դեպքում մենք ունենք «սքրին-շոթերը» և այդ հարցը բարձրացնելու ենք եկեղեցու առջև: Մեզ հետաքրքրում է, թե ինչու են այդպես վարվել: Բացի այդ, շատ հետաքրքիր է, թե ինչու ի սկզբանե չճշտված տեղեկատվություն տարածեցին «միջկրոնական», «միջէթնիկական» բնույթի վեճի մասին: Գիտակցվա՞ծ, թե՞ ոչ գիտակցված են դա արել, չէ՝ որ վտանգներով է հղի այդ տիպի տեղեկատվությունների տարածումը: Եթե գիտակցված է դա արվում, ապա այս դեպքում արդեն այլ եզրակացություններ կարելի է անել:
Առավոտ
Ազգային ժողովի 2014թ. գնումների պլանով նախատեսված է այս տարվա ընթացքում մինչև 105,5 մլն դրամ ծախսել աշխատակազմի հեռախոսային ծառայություններից օգտվելու համար: 41,1 մլն դրամը նախատեսված է տեղային հեռախոսային ծառայությունների, 28,4 միլիոնը միջքաղաքային հեռախոսային ծառայությունների և 35,5 մլն դրամը աշխատակազմի բջջային հեռախոսային ծառայությունների համար:
Հայկական ժամանակ
Անհայտ անձինք ջարդել և վառել են դուռը, ինչպես նաև վնասել մատուռի նորոգմանը վերաբերվող արձանագրությունը: Հետաքրքիրն այն է, որ արձանագրության վրայից ջնջվել է «Սուրբ Խաչ» գրությունը, ինչպես նաև մատուռի նորոգումը ֆինանսավորած բարերարներից մեկի ազգանունը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել են. որ տեղի ունեցածի մասին ոստիկանությունը որևէ արձագանք չի ստացել: Սա նշանակում է. որ այս պահի դրությամբ քրեական գործ հարուցված չէ. նյութեր չեն նախապատրաստվում: Մատուռը իջևանցիների շրջանում հայտնի է որպես Խաչ և խորհրդային տարիներին եղել է քաղաքի միակ սրբատեղին, որովհետև խորհրդային Իջևանում ոչ մի գործող եկեղեցի չի եղել: Թե ի՞նչը կարող էր նման հարձակման պատճառ դառնալ, առայժմ դժվար է ասել: Հասկանալի է միայն, որ սա չէր կարող լինել սովորական խուլիգանություն:
Բանն այն է. որ Սուրբ Խաչը գտնվում է Իջևանի բնակելի հատվածից շուրջ երկու կիլոմետր հեռու, դեպի այնտեղ տանող ճանապարհը անբարեկարգ է ու զառիվեր։ Այսինքն՝ Խաչը սովորական խուլիգանության օբյեկտ հանդիսանալ չէր կարող, և մատուռին վնաս հասցրած անձը կամ անձինք պիտի որ նպատակադրված լինեին դա անել: Այստեղից էլ տրամաբանորեն բխում է. որ վնասարարը պրոբլեմ ունի կամ խաչի, կամ այն անձի հետ, ում միջոցներով վերականգնվել է խորհրդային տարիներին կիսավեր վիճակում գտնվող մատուռը:
Հայկական ժամանակ
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 29-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 28-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում՝ 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իսրայելը «գազազած շուն» է, որը Գազայի հատվածում «ցեղասպանություն» է իրականացնում. նման կարծիք է հայտնել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse-ին:
«Իսրայելն իրեն «գազազած շան» ու «վայրի գայլի» պես է պահում և պատասխանատու է տարածաշրջանում հումանիտար աղետի համար»,-ընդգծել է Այաթոլահ Ալի Խամենեին՝ կոչ անելով ողջ մուսուլմանական աշխարհին՝ պայքարել այդ մարդկային սարսափելի աղետի դեմ:
Ոստիկանությունը որոշ մանրամասներ է հաղորդել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի՝ Ապարիկի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:
Ատրճանակն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Արման Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ Է ՎԿԱՅ, որ մենք՝ ազգովին, որեւէ այլ ազգի վնաս չենք հասցուցած, բռնութիւն չենք գործած, այլոց ունեցուածքին աչք չենք տնկած, այլոց հողերը չենք հարստահարած….ՄԵՆՔ զարմանալիօրէն միայն ՄԵԶԻ հանդէպ եղած ենք վնասաբեր, երբեմն նոյնիսկ կործանարար….Այդ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ախտն է որ պիտի ԱՐՄԱՏԱԽԻԼ ընենք մեր ազգային-հաւաքական մարմնէն….որ կարենանք ԿԵՐՏԵԼ մեզի արժանի ազգային պետականութիւն ու հայրենիք…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի անտառհատման չորս գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 213.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները՝ երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված երեք և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Հաշվարկվել է 16.8հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.6 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10գծմ ձկնորսական ցանց:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.85 մլն.դր. գումար:
2014 թվականի հուլիսի 25-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ կայացել է Դատավորների ընդհանուր ժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց` Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի, Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր անդամների ընտրությունը։
Այսպիսով` անցնելով փակ գաղտնի քվեարկության` Դատավորների ընդհանուր ժողովը Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամ է ընտրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Ռաֆիկի Խանդանյանին:
Դատավորների ընդհանուր ժողովը, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին.
Գագիկ Նահապետի Ավետիսյան – ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Նարինե Տարիելի Բարսեղյան – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Աշոտ Արամի Աբովյան – ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
Սամվել Եփրեմի Թադևոսյան – Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան – Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Մխիթար Վրեժի Պապոյան – Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Սլավիկ Անդիջանի Թորոսյան – Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ընտրությամբ Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել`
Երվանդ Հենրիկի Խունդկարյան – ՀՀ վճռաբեկ դատարան
Հովսեփ Լևոնի Բեդևյան – ՀՀ վերաքննիչ դատարան
Ռուզաննա Սուրիկի Հակոբյան – ՀՀ վարչական դատարան
Արսեն Արտուշի Բաբայան – Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
Ալեքսանդր Ռոբերտի Ազարյան – Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 29-ին կազմել է 406.57 դրամ՝ աճելով 0,05 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.19 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 689187 դրամ (աճել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.38 դրամ (նվազել է 0.20 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 269.67 դրամ, ոսկին՝ 17,051.81 դրամ, պլատինը՝ 19,424.29 դրամ:
Հուլիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.