23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 29-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «LEXUS GX-470» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.00-ի սահմաններում Արմավիր-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ` 1996 թ. ծնված Ռազմիկ Ավետիսյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
«Մոտրոսկայա տիշինա» կալանավայրում գտնվող հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը: Նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օտգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Artsakh Today լրատվական կենտրոնը:
Հայրապետյանի ազգական Գուրգեն Հայրապետյանը հայտնել է, որ գործարարն իրեն ծայրահեղ վատ է զգում և չի կարողանում շփվել փաստաբանների հետ:
«Այդքան ծանր վիճակում գտնվող մարդուն նման կերպ պատժելն անմարդկային քայլ է: Ի վերջո խոսքը տնտեսական գործողությունների մասին է, սակայն նրան վերաբերվում են այնպես, կարծես դեպքի վայրում ծանր հանցագործ են բռնել: Մեկ օր առաջ պետք է տնային կալանք կիրառել»,-ասել է Գուրգեն Հայրապետյանը:
Նշենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյուանվետ օգտագործման և խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծումներ տալու նպատակով: Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Այս մասին հայտնում են Բնապահպանության նախարարությունից:
Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են սկսվել, ինչի արդյունքում հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 2.5մլն խ/մ ջուր: Լուծարման աշխատանքին տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Առ այսօր ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել և կոնսերվացվել է 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ:
Քաղաքացի Ժորա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2009 թվականին, իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` նույն հիմնարկում արգելանքի տակ գտնվող իր երկու որդիներին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին ավտոմեքենա է վթարվել և այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 04.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Սևակ Պ.-ի վարած «Հյունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել հանդիպակաց ուղեմաս, կոտրել երկաթյա արգելապատնեշն ու ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը:
Պատահարի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է: Ուղևորուհիներից մեկը` 1984 թ. ծնված Ռոզա Արծրունին, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղևորուհի Շողիկ Հ.-ն և ուղևոր Բարսեղ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Անցյալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. «Ավստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ»:
«Սաբահը» նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նողկալի խորագրին: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա` տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի՝ Կալիֆորնիայի օրենքն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որը Հայկական հարցը բնորոշել էր որպես ցեղասպանություն, որովհետև ԱՄՆ դաշնային քաղաքականությունը Հայկական հարցը չի բնորոշում որպես ցեղասպանություն»:
«Սաբահը» նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը «մաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը` հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա»:
Ավստրալիայի թուրքական զորակցության միության ղեկավար Էրթունչ Օզենը, հետևելով Էվինչի խորհրդին, մայիսի 5-ին նամակ էր հղել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպին` «մտահոգություն հայտնելով բանաձևերի առնչությամբ, որոնք ընդունվել էին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից 2013 թվականի մայիսին՝ Թուրքիայի վերաբերյալ և տարբեր համայնքների ճակատագրի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո»:
Արտգործնախարար Բիշոպը հունիսի 4-ին գրել էր Օզենին. «Ավստրալիայի կառավարությունը ընդունում է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները աղետալի հետևանքներ են ունեցել հետագա սերունդների և նրանց ինքնության, ժառանգության ու մշակույթի վրա»: Զարմանալիորեն, նա հավելել էր. «Սակայն այդ դեպքերը մենք չենք ճանաչում որպես «ցեղասպանություն»: Ավստրալիայի նահանգները և տարածքները սահմանադրական դերակատարություն չունեն Ավստրալիայի արտաքին քաղաքականության մշակման գործում: Հարգելով սույն հարցի վերաբերյալ անհատների և խմբերի անդրդվելի հայացքներ ունենալու իրավունքը, Ավստրալիայի կառավարությունը վաղուց ի վեր հստակ մոտեցում է որդեգրել` չմասնակցել այս զգայուն բանավեճին»:
Ավստրալիայի արտգործնախարարը սխալվում է երեք հարցում. նախ՝ նա սխալ է թույլ տվել, նշելով, որ Ավստրալիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Չնայած Ավստրալիայի կառավարությունը գերադասում է չօգտագործել ցեղասպանություն եզրը, որպեսզի չթշնամացնի Թուրքիային, սակայն ոչ մի պաշտոնյա երբևէ չի հայտարարել, որ այն ցեղասպանություն չէ. երկրորդ՝ նա սխալ է գրել, որ Ավստրալիայի նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ձևավորել են արտաքին քաղաքականություն: Այս նահանգները պարզապես ճանաչել են պատմական մի իրողություն. և երրորդ՝ նա հակասում է ինքն իրեն, նշելով, որ Ավստրալիայի կառավարությունը չի մասնակցում այս «զգայուն բանավեճին», սակայն իրեն թույլ է տվել միջամտել, նշելով, որ դա ցեղասպանություն չէ…
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանն անմիջապես խիստ ձևակերպմամբ մի նամակ է հղել արտգործնախարարին` նրա «սխալ հայտարարությունը» անվանելով «խորապես վիրավորական և ցավալի Ավստրալիայի հայ համայնքի համար»: Նա նաև Բիշոպի դիրքորոշումը բնութագրել է որպես «անհանդուրժելի», «աններելի», «խիստ վիրավորական» և «վնասակար բոլոր ավստրալիացիներին»: Կահրամանյանն արդարացիորեն զարմացել է, թե «Ինչպե՞ս կարող է Ավստրալիայի բարոյագիտակցությունը դառնալ այսքան փչացած»:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը հիշեցրել է արտգործնախարարին, որ նրա հայտարարությունը խիստ հակասում է «ներկայիս կառավարության բազմաթիվ բարձրաստիճան նախարարների արտահայտած դիրքորոշումներին: Վերջերս, 2014 թվականի ապրիլին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը Ավստրալիայի գանձապետ Ջո Հոկին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` Ապրիլի 24-ը նշելով որպես օր «երբ հավաքվում ենք հիշելու ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն մարդկանց»: Նախարարներ Թերնբուլը, Մորիսոնը, Աշխատավորական, Կանաչների, փոքր և անկախ կուսակցությունների այլ բարձրաստիճան անդամների հետ միասին կոչ են արել Ավստրալիայի խորհրդարանին պաշտոնապես ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, ընդդիմության առաջնորդ եղած ժամանակ, հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը առանց որևէ որակավորման կամ մեղմասացության»:
Կահրամանյանը նաև ասել է արտգործնախարարին. «Ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Դուք ժխտում եք նաև Ավստրալիայի սեփական պատմությունը: Ավստրալիայի ազգային արխիվում պահվում են ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի) ռազմագերիների անթիվ ու անհամար վկայություններ, որոնք գերեվարվել էին Օսմանյան կայսրությունում…. Այս անհերքելի վկայությունները վառ հիշողություններ են հայ ժողովրդի տառապանքների և ոչնչացման մասին»:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը կոչ է արել արտգործնախարարին՝ «անհապաղ չեղյալ համարել այս դատողության լուրջ սխալը» և հանդիպում է խնդրել նրա հետ:
Ես առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից` արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրավորական նամակը: Եթե ոչ, ապա Հայ դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը: Հայ դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև`դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ հայ հանրությունը ապրում է ստվերային տնտեսության դեմ պայքարի հերթական փուլը: Այն, ինչպես հայտնի է, սկսվել է հուլիսի մեկից:
Այլ կերպ ասած, այս տարվա հուլիսի մեկը ոչ միայն առաջին եւ երկրորդ կիսամյակների «բաժանարար» օրն է, այլ արդեն ունի մի տեսակ մոգական նշանակություն: Կար Հայաստան մինչեւ այս տարվա հուլիսի մեկը, եւ կա Հայաստան` հուլիսի մեկից հետո: Համարյա՝ մեր թվարկությունից առաջ եւ հետո: Թե ի՞նչ է լինելու հուլիսի մեկից հետո, այսինքն՝ երկրորդ կիսամյակում՝ պարզ կդառնա միայն հաջորդ տարվա սկզբին, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեն կհրապարակի այդ ժամանակահատվածին վերաբերող ցուցանիշները: Իսկ առայժմ մենք կարող ենք ուսումնասիրել այս տարվա առաջին կիսամյակին վերաբերող իրողությունները, քանի որ ՀՀ ՊԵԿ-ը արդեն հրապարակել է հունվար-հունիս ամիսների առաջին հազար խոշոր հարկատուների եւ նրանց վճարած հարկերի մասին ավանդական ցուցակ-տեղեկանքը:
Առաջին հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, նույն ինքը` «Հայռուսգազարդը»: Այս տարվա առաջին կիսամյակում «ԳԱ»-ն վճարել է շուրջ 24 մլրդ դրամի հարկ՝ անցած տարվա 19.4 մլրդ-ի դիմաց: Աճը հսկայական է: Բայց ինչի՞ հաշվին: Բնականաբար, գազի եւ էլէներգիայի սակագնի աճի հաշվին: Խնդիրն այն է, որ եթե անցած տարվա առաջին կիսամյակում մենք` սպառողներս, մեկ խմ գազի դիմաց վճարում էին 132 դրամ եւ այդ գումարից 21.9 դրամը ավելացված արժեքի հարկի տեսքով ուղիղ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի մենք մեկ խմ գազի դիմաց վճարում ենք արդեն 156 դրամ: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր խմ գազի դիմաց մենք 26 դրամ ենք վճարում ԱԱՀ, որը նույնպես ուղիղ գնում է պետբյուջե:
Այսինքն, յուրաքանչյուր խմ գազի դիմաց ավելի թանկ վճարելով՝ ավելի շատ հարկ ենք վճարում: Տվյալ դեպքում ավելի քան 4 դրամ ամեն խմ գազից: Բայց արձանագրվում է, որ այդ գումարը ոչ թե մենք ենք վճարել, այլ «Գազպրոմ Արմենիան»: Եթե հաշվի առնենք, որ տարվա կտրվածքով Հայաստանում սպառվում է 1.7-1.9 մլրդ խմ գազ, ապա դժվար չէ հաշվարկել, որ միայն գազի սակագնի բարձրացման հաշվին յուրաքանչյուր խմ-ից 4 դրամ լրացուցիչ ԱԱՀ-ն տարեկան կտրվածքով բյուջեին կարող է բերել 7-8 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ:
Բացի այդ, նույն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում նաեւ Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը` «5-րդ բլոկը», որի արտադրած էլէներգիան նույնպես թանկացել է, եւ առաքվող յուրաքանչյուր կՎտ ժամից նույնպես ԱԱՀ է գանձվում: Եւ այս դեպքում էլ ԱԱՀ-ն վճարել են սպառողները: Այնպես որ, «ԳԱ»-ի վճարած հարկերի նման կտրուկ աճը, պատկերավոր ասած, «հաշիվ չի» եւ բոլորովին չի նշանակում իրական հարկերի ավելացում: Նույնը «Հայաստանի էլցանցերի» պարագայում, որի վճարած հարկերը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել են 800 միլիոն դրամով կամ 17 տոկոսով: Մյուս տնտեսվարողների վճարած հարկերի պատկերը բոլորովին այլ է: Օրինակ, ցուցակի երկրորդ տեղում հայտնված «Ղ-տելեկոմը» վճարել է 10.2 մլրդ դրամ, ինչը մոտ մեկ միլիարդ դրամով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից: Երրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը առաջին հայացքից ցնցող արդյունքներ է ցույց տվել: Այս տարի «Ալեքս Գրիգը» վճարել է 9.6 մլրդ դրամի հարկ, անցած տարվա 6.7 մլրդ-ի դիմաց: Աճը կազմում է մոտ 3 մլրդ դրամ կամ 43 տոկոս: Իրոք ցնցող է, բայց միայն առաջին հայացքից:
Հայկական ժամանակ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նախորդ տարի 8 մլն 295 հազար դրամի և 16 հազար եվրոյի փոխառություններ` տոկոսով փող է տվել: Այս մասին տեղեկանում ենք ԲՊԱԷՀ հայտարարագրերի ռեգեստրից: Սահակյանը 9 տեղից եկամուտ է ստանում՝ ընդհանուր 6,4 մլն դրամի և 4865 եվրոյի չափով: Արտարժույթով ստացված ամբողջ եկամուտը և 2,9 միլիոն դրամը նա ստացել է 3 տարբեր աշխատանքի վարձատրությունից, 1,2 մլն դրամը՝ 3 տարբեր քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, իսկ 1,2 միլիոնը՝ հենց վերը նշված փոխառությունների տոկոսներն են: Սիրանուշ Սահակյանը հայտարարագրել է 11,5 մլն դրամ, 23 հազար եվրո և 7200 դոլար դրամական միջոցներ: Պաշտոնի ստանձնման հայտարարագրում նա նշել է «MERCEDES-BENZ CLK 350» մակնիշի ավտոմեքենա:
ԲՊԱԷՀ նախագահի տեղակալ Արեգ Շուշյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրում ներկայացրել է մեկ բնակարան, ավտոտնակ և հողամաս, «MERCEDES-BENZ E 320» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 10 հազար դրամի չափով բաժնետոմս: Նրա դրամական միջոցները կազմել են 47,3 մլն դրամ, 48 հազար դոլար և 39 հազար եվրո: նրա տարեկան աշխատավարձը 8,1 մլն դրամ է:
ԲՊԱԷՀ անդամ Արմեն Խուդավերդյանը պաշտոնի ստանձնման հայտարարագրի «անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 բնակարան: Խուդավերդյանը նույնպես տոկոսով փող է տալիս: Նա 2 ուղղությամբ փոխառություններ է հանձնել՝ 50 հազար դոլարի և 25 մլն դրամի չափով, որոնց տոկոսներից 2013-ին 3,4 մլն դրամի եկամուտ է ստացել: Կինը՝ Զաբելա Իվանյանը, նույնպես տոկոսներ է հայտարարագրել՝ 1 մլն 70 հազար դրամի չափով: Իվանյանի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ և 75 հազար դոլար:
ԲՊԱԷՀ անդամ Արտակ Սարգսյանը 2013-ի հայտարարագրում նշել է 400 հազար դրամ և 67 հազար դոլար դրամական միջոցներ: Հայտարարագրի համաձայն, Սարգսյանը 6 անշարժ գույք է ձեռք բերել և օտարել: ԲՊԱԷՀ անդամի տարեկան եկամուտը կազմել է 32,2 մլն դրամ, որից 13,3-ը նշված է որպես վարկեր, 400 հազար դրամը՝ միանվագ վճարներ, 7,8 միլիոնը՝ աշխատավարձ, 4,5 միլիոնը՝ գույքի օտարումից ստացված եկամուտ, 290 հազարը՝ շահաբաժին, 5 միլիոնը՝ ստացված նվիրատվություն:
Հայկական ժամանակ
Վերջին մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերում գրեթե ամենօրյա ռեժիմով կրկնվում է միևնույն սցենարը: Ադրբեջանցիները ծանր գնդակոծության են ենթարկում Այգեպար, Մովսես. Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ապա մեր զորքերի պատասխան գործողություններից հետո դադարեցնում կրակը, ապա որոշ ժամանակ անց նորից սկսում գնդակոծությունը: Շատերը հարց են տալիս. ինչո՞ւ են ադրբեջանցիները օրը մի քանի տասնյակ հազար եվրոյի զինամթերք ծախսում հայկական գյուղերը գնդակոծելու համար, չէ՞ որ դա սահմանները կամ զորքերի դասավորվածությունը չի փոխում:
Ի՞նչ խնդիր են, ուրեմն, լուծում նրանք: Խնդիրը, կարծում ենք, շատ կոնկրետ է: Ադրբեջանցիները փորձում են Բերդի տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս ի վիճակի չէ պաշտպանել նրանց, ադրբեջանցիները փորձում են այդ տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն հարուցել, թե իրենց տները, իրենց գյուղերը այն տեղը չեն, որտեղ կարելի է ապրել: Երկար տարիների ընթացքում այս գիտակցությունը առանց ադրբեջանցիների էլ, մեր իշխանավորների օգնությամբ կաթիլ-կաթիլ արմատանում է հեռավոր և սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում, բայց վերջին իրադարձությունները նոր մարտահրավերներ են առաջադրում Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, Չինարիի, Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները հստակ պատասխան են սպասում Հայաստանի Հանրապետությունից: Նրանք ուզում են իմանալ իրենք շարունակելո՞ւ են ապրել իրենց տներում, թե դա անելը առաջիկայում այլևս անհնար է լինելու:
Ասվածը չափազանցություն չթվա, բայց չորս գյուղերի համար այս վիճակն ավելի վատթար է, քան պատերազմը, որովհետև պատերազմը գոնե պատերազմ է. երեխաներին և կանանց պատսպարում են նկուղներում, տղամարդիկ գնում են կռվելու: Հիմա տղամարդիկ ու կանայք ամեն օր կուչ են գալիս իրենց տներում և չգիտեն ի՞նչ է լինելու հաջորդիվ, իրավիճակը բացարձակապես դուրս է իրենց վերահսկողությունից, և իրենք որևէ բան անել չեն կարող: Ոչ կարող են հարձակվել, ոչ կարող են նահանջել, և այդ մարդկանց մնում է ինչ-որ լուծում ակնկալել Երևանից: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Երևանն առայժմ որևէ լուծում չունի, բայց սա չի նշանակում, թե պետք է անպատասխան թողնել վերը հիշատակված գյուղերում ահագնացող հարցերը: Եթե մենք այս պահին չենք կարողանում որևէ ձևով լռեցնել ադրբեջանցիներին, ուրեմն պիտի հստակ ազդակներ տանք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ իրենց այնտեղ ապրելը թեկուզ կրակահերթերի տակ, կարևոր, չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի ու նրա ապագայի համար: Այդ ազդակները կարող են լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի զեղչեր, հարկային և առողջապահական ամենալայն արտոնություններ, տնտեսական հնարավորություններ տալու ձևով: Հակառակ դեպքում մարդիկ մի օր ուղղակի վեր կկենան և կհեռանան սահմանից, և ինչ էլ ասենք, որևէ մեկը չի կարող դատապարտել այն մովսեսցուն, որ չի ուզում իր մանկահասակ երեխաները ամեն օր հոգեբանական և ֆիզիկական կռիվ տան ադրբեջանական դեշեկայի դեմ: Եթե սահմանի բնակիչները պիտի կռիվ տան, այդ կռիվը գին ունի, ու Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիներս պետք է վճարենք այդ գինը, որովհետև Այգեպարի վրա կրակելով կրակում են մեզանից յուրաքանչյուրի վրա:
Հայկական ժամանակ
Հայաստանի քննչական կոմիտեի ձևավորման համատեքստում առայժմ անորոշ է մնում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, հանրահայտ Գագիկ Համբարձումյանի հետագա ճակատագիրը:
Բանն այն է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը լուծարվելու է, և ողջ քննչական ապարատը տեղափոխվելու է Քննչական կոմիտե, այսինքն՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարության ներքո:
Որպեսզի Համբարձումյանը աշխատի Քննչական կոմիտեում, պետք է հրաժարվի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, իսկ եթե չաշխատի Քննչական կոմիտեում, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը դժվար թե կարողանա պահպանել, որովհետեւ նրա համակարգած քննչական հատվածը ամբողջությամբ դուրս է գալիս ոստիկանության ենթակայությունից: Որ Գագիկ Համբարձումյանը անգործ չի մնա, հասկանալի է: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ նա կնշանակվի: Տարբերակները հետևյալն են. Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, այլ պաշտոն ոստիկանական համակարգում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.