23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բեյոնսեի քույրը՝ Սոլանժ Նոուլզը լուրջ կասկածներ ունի, որ իր քրոջ ամուսնուն՝ հանրահայտ երգիչ Ջեյ Զիին և երգչուհի Ռիհաննային միայն ստեղծագործական հարաբերությունները չեն կապում:
Սոլանժը սկսել է կասկածել Ջեյ Զիի հավատարմությանն այն բանից հետո, երբ վերջինս գնացել է Ռիհաննայի երեկույթին և հրաժարվել է իր հետ տանել կնոջը:
Օրեր առաջ, Բեյոնսեն նկար է տեղադրել իր միկրոբլոգում, որում ինքն է և ամուսնու թվացյալ սիրուհին՝ Ռիհաննան, այդ կերպ փորձելով հաստատել, թե լուրը չի համապատասխանում իրականությանը: Երգչուհին նաև հերքել է իր և Ջեյ Զիի ամուսնալուծության մասին ասեկոսեները՝ որպես ապացույց հրապարակելով երջանիկ ընտանիքի նկարները:
Սակայն, որքան էլ Բեյոնսեն ջանքեր է գործադրում, իրադարձություններն այլ բան են հուշում: Օրինակ, վերջերս, երգչուհուն նկատել են Մանհեթենում՝ բնակարան փնտրելիս, ընդ որում, նրա ամուսինը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Տրեյբեկի իրենց առանձնատունը: Դա նշանակում է, որ Բեյոնսեն միայն իր համար է բնակարան ընտրում:
Կարծիք կա, որ ամուսնությունը պահպանելու փորձերը կշարունակվեն մինչև «On The Run» շրջագայության ավարտը, որից հետո 44-ամյա ռեփերը և 32 ամյա երգչուհին հանգիստ կամուսնալուծվեն:
ԲԱՐՈՒԹԻՒՆԸ լո՛յս է, չարին ընդդէմ յաղթանակ է, լոյսի նուաճում է խաւարին դէմ, կեանքի յարատեւում ու պանծացում….Չարը կը մեռնի ամէն վայրկեան, երբ ԲԱՐԻՆ կը սփռէ իր արեւալոյսը, խաղաղութեան ծիածանը, սրտի ջերմութիւնը, կեանքի փառաւորումը….ՄԱՐԴԸ ԾՆԱԾ Է ԲԱՐԻՆ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ, նոյնիսկ՝ ամէնէն դժուար ու դաժան պայմաններուն մէջ…., մանաւանդ՝ փորձութեան ահեղ պահերուն….
***
ՄԵԾ ԳՐՈՂ ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ այնքան իմաստալից կերպով ըսած է. «ԱՅՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՄԵԾԱԳՈՅՆ ՄՇԱԿՈՅԹԸ ԱՆՈՐ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է»….Այո, սիրելիներ, մեզի հետ պատմութեան քառուղիներուն յայտնուած բազում հին ժողովուրդներ անհետացեր են պատմութեան թատերաբեմէն, իսկ ՄԵՆՔ ԿԱՆՔ, ի հեճուկս մեր ճակատագրի ամէնէն դաժան հարուածներուն…ՄԵՆՔ ԿԱՆՔ, ի հեճուկս նոյնիսկ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԲՌՆԻ ՀԱՅՐԵՆԱՀԱՆՄԱՆ…Սա կը նշանակէ որ ՄԵՆՔ՝ ԱԶԳՈՎԻՆ, ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ ՈՒՆԻՆՔ ԿԱՏԱՐԵԼԻՔ….ԼՈ՛ՅՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ….Ահա այս մասին պիտի մտածենք ամենայն պատասխանատուութեամբ…..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիսի 26–ին ոստիկանության Արմավիրի բաժին եկած քաղաքացին հայտնեց, որ քույրը աշխատանքի չի ներկայացել, տան դուռը փակ է, բջջայինն՝ անհասանելի: Րոպեներ անց բաժնի օպերատիվ խումբը Չարենցի փողոցի 5-րդ շենքում էր: Բնակարանի դուռն, իսկապես, բացող չկար…«Երեկ մի տղա էր Մանյակին հարցնում…». սա էր կնոջ մասին հարևանների հայտնած ամենաթարմ տեղեկությունը: Մտավախություն կար. հնարավոր է կինը գիտակցության կորուստ է ունեցել և անցնող ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել…
Շտապօգնության բժիշկներին մնում էր միայն արձանագրել կնոջ մահն ու դին տեղափոխել:
Ոստիկանների գործողությունները փոխադրվեցին հաջորդ փուլ:
Մանրամասները՝ Ոստիկանության պատրաստած տեսանյությում
Հուլիսի 27-ին Վեդի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 1-ին տան բնակչուհի Հասմիկ Կիրակոսյանը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ անչափահաս դուստրը` 1999 թ. ծնված Նարինե Կիրակոսյանը, հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել:
Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Արարատի բաժին` 010-59-06-31 հեռախոսահամարով, 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վ.Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով ձերբակալված ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը կալանավորվել է:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով:
Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի տեղեկացմամբ, ներկայումս քննարկվում է իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 27-ին՝ ժամը 15:05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե՝ ոչ:
Ըստ տեղեկությունների՝ սպանության դրդապատճառը խանդն էր։ Կատունյանի պնդմամբ՝ ռեկտորի եղբայրը երկար ժամանակ սիրահետել է իր կնոջը։
Դատարանի որդեգրած գործելաոճը շատերին է զայրացնում՝ տուժողներ, դատավարության մասնակիցներ և ամենաանմեղ կողմ՝ լրագրողներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է դատավարության մասնակիցների բացակայություններին. հերթական նիստը հետաձգվում է, քանի որ չի ներկայանում մեկ մեղադրողը, մեկ վկան,մեկ տուժողը, մեկ չեն բերում կալանավորված անձին, իսկ այս անգամ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների իրավասությունների դատարանում չէր ներկայացել ամբաստանյալ Մնացական Սարգսյանի պաշտպանը:
Բավական չէ, որ նիստերը սովորաբար ուշացումով են սկսվում, նաև հետաձգվում են: Դրությունն էլ ավելի վատ է մարզերից եկողների համար: Արդյո՞ք հնարավոր չէ քայլեր ձեռնարկել, կանոնակարգել խնդիրը լուծելու համար:
Փորձեցինք հարցի պարզաբանումը ստանալ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդական Արսեն Բաբայանից:
Ըստ պրն Բաբայանի. եթե բացակայությունը հարգելի է, ապա արդար դատաքննության և արդյունավետ պաշտպանության իրավունքն ապահովելու համար պետք է հետաձգվի նիստը։ Եթե անհարգելի է և կրկնվում է, ապա դատարանն իրավունք ունի պաշտպանին հեռացնել և դիմել Փատաբանների պալատ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: Իսկ մնացած դեպքերում(տուժողի, մեղադրողի, վկայի բացակայության), ըստ պարոն Բաբայանի, գործընթացը կարգավորվում է քրեական օրենսգրքով:
Հռիփսիմե Գալստյան
Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեխնիկական խնդիրների պատճառով, դադարեցրել է վիզաների տրամադրումն ամբողջ աշխարհում:
«Հայկական Վարկած »-ը փորձեց տեղեկություն ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
Այնտեղից մեզ տեղեկացրեցին, որ գործերը կուտակվելու հետևանքով տեխնիկական խնդիրներ են առաջացել: «Խնդիրն առկա է ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ն ոչ թե ընդհանրապես է դադարեցնում վիզաների տրամադրումը, այլ՝ ժամանակավորապես: Այժմ աշխատանքներ են տարվում, փորձում են վերականգնել »,-հայտնեց դեսպանատան ներկայացուցիչը, որը, սակայն, դժվարացավ հայտնել, թե կոնկրետ երբ կավարտվեն աշխատանքները:
Նշենք, որ այն քաղաքացիները, որոնք շտապ ուղևորության պետք է մեկնեն, կարող են էլեկտրոնային փոստով կապ հաստատել տեղի ամերիկյան ներկայացուցչության հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար և Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի նկատմամբ առանձնակի ուշադրությամբ և ակտիվ գործունեությամբ առանձնացող Ջեյսոն Քենին մշտապես սպասված և ցանկալի հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանի համոզմամբ, անկեղծ և հետևողական աշխատանքով նախարար Ջեյսոն Քենին նաև իր ուրույն նպաստն է բերում հայ-կանադական բարեկամության ամրապնդմանը, ինչի համար Նախագահը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին և վստահեցրել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ամրապնդելու Կանադայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել հայ-կանադական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, որի հիմքում, զրուցակիցների համոզմամբ, նաև երկու ժողովուրդների քրիստոնեական արժեհամակարգի ընդհանրություններն են:
Ջեյսոն Քենին նշել է, որ իրականացել է իր մեծ ցանկությունը՝ այցելելու Հայաստան, որը ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապետությանը, այլև ընդհանրապես, բազմադարյա պատմություն ունեցող Հայաստանի և հայ ժողովրդի հարուստ մշակույթին և հոգևոր արժեքներին ծանոթանալու, հաղորդակից լինելու հրաշալի հնարավորություն է: Նա ընդգծել է, որ այս այցը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առևտրատնտեսական կապերը խթանելու պատրաստակամության վկայությունն է:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կանադայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այս հարցում Սերժ Սարգսյանն ընդգծել է Ջեյսոն Քենիի անձնական մեծ ներդրումը ևս: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ այդ երկրում ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և միջազգային արդի զարգացումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումներին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի պատասխանատու Լիլիա Ադունցը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից: Այս ամենը հետևանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ 25մլն ԱՄՆ դոլարի ՄՀՀ-ին փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու»:
Այսօր ընկերների միջազգային օրն է:
ՄԱԿ-ի ընդունած բանաձևը կարևորում է այս օրվա նշանակությունը տարբեր ազգերի միջև բարեկամության ամրապնդման տեսանկյունից։
1. Զգույշ եղեք նրանց հետ, ում հետ կապվում եք, երբեք մի մտեք այն ընկերախմբի մեջ և մի վստահեք այն մարդկանց, որոնց սկզբունքներին չեք հավատում: Ու. Կոլրիջ
2. Ընկերները միմյանց հետ շփվելիս այն պատճառով են բավականություն գտնում, որ միատեսակ են մոտենում մարդու բարոյական պարտականություններին: Ժ. Լաբրյուեր
3. Ով ցանկանում է առանց թերությունների ընկեր ունենալ, նա կմնա առանց ընկերների: Բիաս
4. Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր: Ալեքսանդր Թամանյան
5. Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է: Օնորե դե Բալզակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.