23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
****
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների անունները: Գործողության արդյունքում զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հալեպի հայաշատ թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ ընկնելու հետևանքով ևս մեկ հայուհի է զոհվել:
Ինչպես տեղեկանում ենք Հալեպի լրատվական գրասենյակից, զոհվածը Արաքսի Արուշյան-Խաչատուրյանն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զոհվել է նրա քույրը՝ Ազնիվ Արուշյանը:
Երեկ հաղորդվել էր, որ հայուհի է զոհվել նաև քաղաքի Ճալլա թաղամասում հրասանդի արկի պայթյունի պատճառով: Զոհվածը Սոնա Բալըքյանն էր:
Նոր Գյուղ թաղամասում վիրավորված Գևորգ Գալեմքերյանը ևս մահացել էր հիվանդանոցում:
Հրասանդներ ընկնելու հետևանքով վիրավորվել են Ջուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշչյանը, Հակոբ Հակոբյանը, Րաֆֆի Այվազյանը և Հովհաննես Այվազյանը:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Ս.թ հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:
Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն:
Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության»:
https://www.youtube.com/watch?v=tYEjGa42wuE
Երեկ երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից իրականացվող պատժամիջոցներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններից Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում մասնավորապես «Գազպրոմ-բանկը» և «ՎՏԲ»-ն: Իսկ «Ռոսնևֆտը» պատրաստվում էր խոշոր ներդրում անել «Նաիրիտում»:
Հայկական ժամանակ
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին:
Եթե, այդպիսով, Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, և այդ երկրի քաղաքացիների կյանքը դրանց արդյունքում կտրուկ չվատանա, ապա Արևմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի, և Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի ՝ «մեզ ծեծում են (մեղմ ասած), իսկ մենք ուժեղանում ենք» հայտնի բանաձևով:
Բայց եթե նույնիսկ ռուսաստանյան տնտեսությանը շատ ուժեղ վնաս հասցվի, մի՛թե պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին: Ինչո՞ւ տնտեսական իրավիճակի վատթարացումը պետք է Պուտինին ստիպի, որ նա վաղը կամ մյուս օրը դադարի զինել Ուկրաինայի Արևելքում պատերազմ վարող ապստամբներին, չուղարկի այնտեղ ծանր զինտեխնիկա և ոուսաստանյան զինվորական մասնագետներին: Եթե դա է նպատակը, ապա տնտեսական պատժամիջոցների հեղինակները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես անհույս գործ են բռնել: Չինովնիկներին և գործիչներին Արևմուտք չթողնելն ընդհանրապես լուրջ քայլեր չեն՝ զուտ խորհրդանշական դեր են խաղում:
Ռուսաստանն իր պատմության ընթացքում շատ ավելի թշվառ վիճակում շարունակում էր փայփայել կայսերական պատրանքներ և հիմա էլ չի հրաժարվի դրանցից: Ուրիշ հարց, եթե պատերազմը և, համապատասխանաբար, պատժամիջոցները տևեն, ասենք, 10 տարի, և Արևմուտքը նաև միջոցներ գտնի նավթի գինը գցելու:
Առավոտ
Մամուլի շենքի 15-րդ հարկից ամեն օր հետևում ենք, թե Երևանի պետական կրկեսի աշխատանքներն ինչ փուլում են, ու անհանգստանում: Աշխատանքային օրվա ավարտին, երբ բանվորները տուն են գնում, չգիտես ինչու, կռունկավարը կռունկի սլաքը Դամոկլյան սրի նման կախված թողնում է Ագաթանգեղոս փողոցի բանուկ մասի վրա շրջած: Նկատի առնելով, որ վերջին շրջանում բնությունը «զայրացել է» և ուժգին քամիներն ու ընդերքի տատանումները Հայաստանի տարածքում ակտիվացել են, սարսափելի է մտածել, թե ինչ աղետալի վիճակներ կարող են լինել, եթե, Աստված մի արասցե, կռունկը հավասարակշռությունը կորցնի:
Առավոտ
Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Նրա բացակայությունների քանակն այս նստաշրջանում 63 է, իսկ գումարման սկզբից (2012թ-ի հունիսի 21-ից մինչև 2014-ի հունիսի 11)՝ 367: Ծառուկյանը ոչ միայն 5-րդ նստաշրջանի, այլ նաև ամբողջ գումարման ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորն է: Այս նստաշրջանում իր բացակայությունների քանակով Գագիկ Ծառուկյանին է հասել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ի տարբերություն, սակայն, Ծառուկյանի, Փոստանջյանի բացակայությունների պաշտոնական պատճառը հայտնի է. նա ուսանելու էր մեկնել ԱՄՆ:
Տասնյակում երրորդը Կարեն Կարապետյանն է՝ 43 բացակա: Չորրորդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է՝ 28 բացակա, հինգերորդը՝ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ 25 բացակա, վեցերորդը՝ կրկին ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է: Բացակայածների մեջ յոթերորդը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է. նա բացակայել է 23 անգամ, ութերորդը ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 22 բացակա, իններորդը Գուրգեն Արսենյանն է՝ 21 բացակա, և բացակա պատգամավորների տասնյակը եզրափակում է ՀՅԴ պատգամավոր Արմեն Բաբայանը:
Հայկական ժամանակ
ՀՀ կադաստրի պետական կոմիտեի երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, Երևանում բնակարանները թանկացել են 1.3 տոկոսով, իսկ առանձնատները՝ 0.5:
Հայկական ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին։
Դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարևորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։
Դեսպանի խնդրանքով Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր տեսլականը` քննչական մարմնի կայացման և գործունեության սկզբունքների վերաբերյալ, անդրադարձել քննիչների անկախությունն ապահովելու, մասնագիտական ունակություններն ու որակը բարձրացնելու ուղղությամբ նախատեսված օրենսդրական լուծումներին, նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Կողմերը քննարկել են նաև փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին, մշտական իրավախորհրդատուին՝ արդյունավետ համագործակցության և, մասնավորապես, կոմիտեի ստեղծման ուղղությամբ օրենսդրական փաթեթի քննարկումներին ցուցաբերած աջակցության համար։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ փոխգործակցության` ձևավորված լավագույն ավանդույթներն այսուհետ ևս կշարունակվեն ու կզարգացվեն։
ԱՄՆ դեսպանը հրավիրել է Քննչական կոմիտեի նախագահին՝ մասնակցելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտահրավերներին, քննության առանձնահատկություններին վերաբերող միջազգային համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, Երևանում։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտե
ԵՄ խորհուրդը ևս 8 մարդու և 3 ընկերության ընդգրկել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով «սև ցուցակում»:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, ԵՄ –ն նաև ներդրումների ոլորտում «լրացուցիչ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ»:
Արգելք է դրվել ներդրումները տրանսպորտի, ենթակառուցվածքի, հեռահաղորդակցության, էներգետիկայի, նավթի, գազի և հանքային նյութերի արդյունահանման ոլորտների նախագծերում:
Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը հասել է 95-ի, իրավաբանական անձանց թիվը՝ 23-ի:
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր երեկոյան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.