23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արևմուտքը չի ներում Ռուսաստանին իր անկախ կուրսի համար և կփորձի ճնշել նրան և խախտել նրա տարածքային ամբողջականությունը, սակայն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դա չի հաջողվի: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Ամենայն անկեղծությամբ ուզում եմ ասել՝ այսպես կոչված հավաքական Արևմուտքի երկերեսանի խոսակցությունների և այսօրվա գործողությունների հետևում աշխարհաքաղաքական թշնամական նպատակներ կան, նրանց ուղղակի պետք չէ ուժեղ և ինքնիշխան Ռուսաստան»,- ասել է նա։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հատուկ գործողությունը կիրականացվի մինչև վերջ։
«Եթե ռուսական զորքերը գործեին միայն Դոնբասում, դա չէր հանգեցնի վտանգի վերացմանը, այնտեղ նոր առաջնագիծ կանցկացվեր»,- ասել է պետության ղեկավարը։
ՌԴ նախագահը նշել է, որ Արեւմուտքը Կիեւի իշխանություններին մղում է արյունահեղության՝ մատակարարելով զենք ու վարձկաններ։
Պուտինը հավելել է, որ Կրեմլն առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերին դուրս բերել ստորաբաժանումները Դոնբասից։ «Առաջին անգամ եմ ուզում ասել. հատուկ գործողության հենց սկզբում, արյունահեղությունից խուսափելու համար, Կիևի իշխանություններին խնդրել են չմասնակցել ռազմական գործողություններին, այլ պարզապես դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից։ Սա իրենց որոշումն է»,- ընդգծել է Պուտինը:
Սյունիքի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ: Sputnik Արմենիայի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Սյունիքի մարզպետը: Ռոբերտ Ղուկասյանը պարզաբանել է տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈՒ–ը առաջ է եկել Սյունիքի սահմանից ու տեղակայվել Ներքին Հանդ գյուղի տարածքում` խմելու ջրի աղբյուրի մոտ։
«Իրականում այդպես չէ, խմելու ջուրը`ջրագիծը ճիշտ հակառակ ուղղությամբ է գալիս»,– ասել է մարզպետը` շեշտելով, որ խմելու ջրի ջրագծի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու որևէ վտանգ այս պահին չկա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղաշարժին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերահաստատել է ՀՀ ՊՆ պարզաբանումը` հավելելով, որ Ադրբեջանի ԶՈՒ–ը 2021թ-ի նոյեմբերին է հետ քաշվել նշված տարածքից ու հիմա դարձյալ վերադարձել է։
Մարզպետը չի պատասխանել աղբյուրի հարցին՝ արդյո՞ք տվյալ տարածքը ՀՀ ինքնիշխան տարածքի ու ՀԽՍՀ մաս է կազմում:
Սյունիքի մարզպետն անպատասխան է թողել նաև հարցը, թե ե՞րբ է ադրբեջանական ԶՈՒ–ն ընդհանրապես տեղակայվել արոտավայրերի ու գերեզմանատան հատվածում։ Նա նշել է՝ այդ մանրամասներն արդեն փակ քննարկման հարցեր են և գուցե` հրապարակման ոչ ենթակա։
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մի քանի ղեկավարներ խնդրահարույց հայտարարություններ են արել՝ քաոսային իրավիճակից օգտվելու և իրենց սեփական օրակարգերն առաջ մղելու համար
Հենց որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իմացավ, որ Ուկրաինայի կառավարությունը խնդրել է «անհապաղ միացում» Եվրամիությանը (ԵՄ), նա նույն խնդրանքով դիմեց Թուրքիայի համար։Էրդողանը կեղծավորությամբ ասաց. «Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հասնելու ջանքերը։ Բայց ես հարցնում եմ ԵՄ անդամներին՝ ինչո՞ւ է ձեզ անհանգստացնում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին»։ Նա կոչ արեց ԵՄ-ին Ուկրաինայի նման «նույն նրբազգացությունը» ցուցաբերել թուրքական խնդրանքի նկատմամբ, և լկտիաբար քննադատեց ԵՄ անդամ երկրներին «անկեղծ չլինելու համար»:
Էրդողանը թեթևամտորեն հարցրեց. «Կընդգրկե՞ք Թուրքիային ձեր օրակարգում, երբ ինչ-որ մեկը հարձակվի նաև մեզ վրա»: Ապա դժգոհեց. «Ինչո՞ւ չեք տալիս անհրաժեշտ ռազմական սարքավորումները Թուրքիային»։ Ինչի՞ համար, որ հարձակվի՞ ու սպանի ավելի շատ մարդկանց և գրավի՞ ավելի շատ երկրներ:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրել է 1987 թվականին և պաշտոնապես ճանաչվել է որպես անդամակցության թեկնածու 1999 թվականին, սակայն նրա անդամակցության բանակցությունները, որոնք սկսվել են 2005 թվականին, կասեցվել են Կիպրոսի կառավարության առարկությունների պատճառով՝ 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման պատճառով։ Գերմանիան և Ֆրանսիան նույնպես դեմ են արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։
Նույնիսկ Ուկրաինայի դեպքում, չնայած այդ երկրի հանդեպ առկա համակրանքին, երկար ժամանակ կպահանջվի ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտելու և անհրաժեշտ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար՝ ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար։
Մյուս կողմից, Թուրքիայի ԵՄ անդամակցությունն շատ ավելի հեռու է, եթե իհարկե դա երբևէ տեղի ունենա: Թուրքիան չի համապատասխանում ԵՄ անդամակցության չափանիշներին։ Այն ունեցել է մի քանի ռազմական հեղաշրջումներ և հեղաշրջումների փորձեր՝ ի լրումն իր հակաժողովրդավարական վարչակարգի, որն իրականում բռնապետություն է: Թուրքիան խախտել է մարդու իրավունքների գրեթե բոլոր օրենքները, այդ թվում՝ լրագրողների զանգվածային բանտարկում, ազատ մամուլի փակում, աջակցություն իսլամիստ ահաբեկիչներին, քրդերի ջարդ, քրիստոնեական եկեղեցիների պղծում, Հյուսիսային Կիպրոսի բռնազավթում, ռազմական միջամտություն Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Լիբիայում, օգնություն Ադրբեջանին՝ Արցախը բռնազավթելու համար և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումից հրաժարում։
ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան նախ պետք է վերանայի իր ամբողջ սահմանադրությունը և օրենքները, որպեսզի դառնա ժողովրդավարական երկիր, ազատ արձակի տասնյակ հազարավոր բանտարկված անմեղ քաղաքացիների, դադարեցնի ահաբեկիչներին աջակցել, ընդունի և իրագործի մարդու իրավունքների եվրոպական չափանիշները, վերականգնի փոքրամասնությունների իրավունքները, դուրս գա Հյուսիսային Կիպրոսից, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցի հայկական կորուստները։
Երբ Էրդողանը երկչոտաբար հարցրեց, թե արդյոք Թուրքիան ևս կքննարկվի ԵՄ անդամակցության համար, «երբ ինչ-որ մեկը հարձակվի նաև մեզ վրա», իրականում ոչ ոք չի հարձակվել Թուրքիայի վրա, ընդհակառակը, Թուրքիան է հարձակվել բազմաթիվ այլ երկրների վրա:
Ցավոք, ուկրաինացի ժողովրդի ողբերգական տառապանքը ռուսական պատերազմի ժամանակ եզակի երեւույթ չէ։ Պատմության ընթացքում տեղի են ունեցել նման անհամար դաժան պատերազմներ և զանգվածային սպանություններ։ Չի կարելի մոռանալ 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեց 1.5 միլիոն հայ․ 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժումն ու բռնազավթումը, որը դեռ շարունակվում է․ Թուրքիայի արշավանքը Հյուսիսային Սիրիա և 2020 թվականին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի դեմ պատերազմը՝ բարբարոսական պատերազմական հանցագործություններ կատարելով, որի ընթացքում աշխարհը լուռ էր, երբ ռմբակոծվում էին հիվանդանոցները, դպրոցները, բնակարանները, մորթվում կանայք ու երեխաներ։ Չկային պատժամիջոցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, չկար վայրագությունների մասին լրատվամիջոցների շուրջօրյա լուսաբանում, չկար ոչ մի ռազմական կամ տնտեսական օգնություն Հայաստանին և Արցախին:
Այժմ անցնենք թուրք քաղաքական ղեկավարների երկու անսպասելի հայտարարություններին։ Թուրքական ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության գլուխը և Էրդողանի կառավարության դաշնակից Մուսթաֆա Դեստիչին զգուշացրել է, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը թիրախավորելու է Կարսն ու Արդահանը՝ Արևմտյան Հայաստանի երկու քաղաքները, որոնք բռնազավթված են Թուրքիայի կողմից։ «Եթե դուք հետագայում տեսնեք Ռուսաստանին մեր սահմաններում, չզարմանաք», ասել է թուրքական կուսակցության առաջնորդը։
Նմանապես, ընդդիմադիր թուրքական «Լավ» (IYI) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները հայտարարել է. «Ո՞վ կարող է պնդել, որ Թուրքիան ապահով է: Ո՞վ կարող է ասել, որ Պուտինի մտքում չկա՞ն Կարսը, Արդահանը և Էրզրումը [Կարինը]»։
Սրանք ակնհայտորեն ամպագոռգոռ հայտարարություններ են։ Ռուսաստանը նման մտադրություններ չունի։ Ընդհակառակը, Ռուսաստանը փորձում է Թուրքիային դուրս քաշել ՆԱՏՕ-ից։ Այնուամենայնիվ, այս երկու հայտարարությունները մեկ կարևոր օգուտ ունեն հայկական կողմի հանար. դրանք հիշեցնում են թուրք բնակչությանը, որ Կարսը, Արդահանը և Էրզրումը (Կարինը) վիճելի քաղաքներ են, որոնք չեն պատկանում Թուրքիային։ Նրանք Արեւմտյան Հայաստանի մի մասն են։
Վերջապես, ահա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուշագրավ հայտարարությունն այս ամսվա սկզբին, որը նա արել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում. «Տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը վերաբերում է միայն այն պետություններին, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց տարածքում ապրող ամբողջ ժողովրդին»:
Թեև Լավրովը նկատի ուներ 1970 թ․ ՄԱԿ-ի հռչակագիրը՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդարացնելու համար, նա, ըստ երեւույթին, մոռացել է, որ իր մեջբերած սկզբունքը վերաբերում է նաև արցախահայությանը։ Լավրովը պնդում էր, որ Ուկրաինայի կառավարությունը չի ներկայացնում ուկրաինական պետության տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին։ Եթե Լավրովն այդպես է մտածում, ապա Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չի ներկայացնում Արցախի տարածքում ապրող հայերին։ Ուստի Ռուսաստանը պետք է հայտարարի, որ աջակցում է Արցախի Հանրապետության ինքնորոշմանը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրի ուղղությամբ արձակվել է «Տոչկա-Ու» հրթիռ։ Այս մասին Լուկաշենկոն խոսել է զինվորականների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է պետական ԲելՏԱ գործակալությունը։
Լուկաշենկոն չի հստակեցրել, թե որտեղից և ով է արձակել հրթիռը Բելառուսի ուղղությամբ, սակայն ասել է, որ «իրենք ու ռուսները» երկու օր առաջ այն որսացել և ոչնչացրել են Պրիպյատի շրջանում։ Իսկ այս օրերին լռության պատճառն այն էր, որ փորձում էին «հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվել»։
«Ես ձեզ զգուշացրել էի, որ մեզ մղելու են դեպի այդ գործողությունը, այդ պատերազմը, բառացիորեն երկու օր առաջ հերթական «Տոչկա-Ու» հրթիռի արձակումը մեր Բելառուսի տարածքում, հարված մեր տարածքին, որը մենք հաջողությամբ կասեցրինք ռուսների հետ։ Մի հրթիռո՞վ են ուզում ռմբակոծել Բելառուսը: Դա չի աշխատի: Այդ հրթիռը մեզ ուղղակի չի հասնի։ Բայց ինչո՞ւ է դա արվում։ Որպեսզի մեզ գրգռեն, և որ մենք սկսենք արձագանքել: Բայց մենք այդքան էլ պարզամիտ չենք: Եթե պատասխանենք, արդեն տեղը-տեղին կպատասխանենք։ Այնպես, որ բոլորը զգան: Առայժմ մենք դա հանդուրժում ենք»,- ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ նա ընդգծել է, որ չի պատրաստվում ներքաշվել այն գործողության մեջ, որը Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայում։
«Սրա կարիքը չկա… մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ավելին, բելառուսներին այնտեղ չեն հրավիրում։
Չինաստանի և Ռուսաստանի միջև 2022թ. փետրվարի 4-ին ստորագրաված համատեղ հայտարարությունը և փետրվարի 24-ին, Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ օպերացիան միմյանց փոխլրացնող աշխարհաքաղաքական գործոններ են: Թեմային է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Կարելի է ասել, որ դրանով սկիզբ է դրվել 1991թ.-ից կառուցվող և գործող աշխարհակարգի փոփոխությանը:
Ռուս-չինական համատեղ հայտարարությունը՝ միջազգային փորձագիտական շրջանակներում, հիմնականում մեկնաբանվեց որպես «նոր ժամանակաշրջանի, ուժերի նոր դասավորվածության, նոր աշխարհակարգի» սկիզբ:
Իսկ ուկրաինական պատերազմն ըստ էության, նաև այն մասին է, թե ինչպես է Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ-ի կառուցած հակառուսական օղակն աստիճանաբար վերածվում չեզոք գոտու:
Դա անշուշտ պատճառ կհանդիսանա հյուսիսատլանտյան դաշինքի գլոբալ դերակատարման, ինչպես նաև եվրոպական անվտանգության համակարգի վերանայման համար:
Մոտ ապագայում ուկրաինական ռազմական գործողությունները կավարտվեն ամենայն հավանականությամբ ռուսական կողմի պայմաններով, և կսկսվի հետևանքների կարգավորման քաղաքական վերադասավորումների տևական ժամանակահատվածը:
Վերջին երկու շաբաթների ընթացքում, աշխարհում կարելի է ասել խոշոր իրարանցում է տեղի ունեցել, որոնց «հում» փաստերն արդեն իսկ թույլ են տալիս ապագայի համար որոշ վերլուծություններ անել:
1. 1999թ-ից սկսված ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստան (ՆԱՏՕ-ի անդամությունը 16-ից դարձել էր 30) կարելի է ասել ավարտվեց: Ուկրաինայի և Վրաստանի անդամությունը գրեթե անհնար է: Ավելին՝ արևելաեվրոպական և մերձբալթյան որոշ երկրներ, ապագայում իրենց անդամությունը ՆԱՏՕ-ում կշարունակեն բացառապես քաղաքական մակարդակով:
2. Դեռևս 2021թ. նոյեմբերին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր ՆԱՏՕ-ի ներսում համակարգված գործողությունների բացակայության և կառույցի «ուղեղի մահվան» մասին: Այն ակնհայտ դարձավ նաև ուկրաինական ճգնաժամի ընթացքում, ինչը հետագայում կարող է հանգեցնել դաշինքի կազմի, կառուցվածքի և խնդիրների վերանայմանը:
3. Գերմանիան և Ֆրանսիան ձգտելու են ԵՄ-ն դարձնել նոր աշխարհակարգի տնտեսական և քաղաքական կարևոր կենտրոն: Դա իհարկե հնարավոր է իրականացնել եվրոպական բանակի ստեղծման և ԱՄՆ-ից քաղաքական լիակատար ինքնուրույնության ձեռքբերման միջոցով:
4. Եվրոպական անվտանգության կառուցման ամերիկյան մոդելը (Հարավսլավիան՝ ութ մասի բաժանելով) կարծես թե ավարտվելու է: Այդ պարագայում, եվրոպական նոր անվտանգությունը կախված է լինելու Ռուսաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
5. ԵՄ-ն և Հնդկաստանը Ռուսաստանի դեմ ինտեգրելու ԱՄՆ փորձերը կարծես թե չեն հաջողվում, և ապագայում ԵՄ-ն ու Հնդկաստանը ձգտելու են հանդես գալ որպես ինքնուրույն միավորներ:
6. Հաշվի առնելով վերջին տարիներին միջազգային իրավունքի և ուժերի հավասարակշռության փոփոխությունները՝ վերանայման կենթարկվի նաև ՄԱԿ-ի կառուցվածքը: Ի հայտ կգան համաշխարհային կարգավորման նոր սխեմաներ: Հնարավոր է, որ համալրվի նաև ՄԱԿ-ի անվտանգության Մշտական Խորհրդի կազմը:
7. Նոր աշխարհակարգը կստիպի, որ G7-ն իր գերակա դիրքերը զիջի G20-ին, իսկ համաշխարհային կառավարման լիբերալիզմի մոդելները փոխարինվեն նոր աշխարհակարգի սահմանվելիք կանոններով:
8. Տնտեսության միաբևեռ մոդելը կփոխարինվի բազմաբևեռ մոդելով: Հին աշխարհակարգի ինստիտուցիոնալ մեխանիզմները, ինչպեսիք են միացյալ տարադրամը (դոլար), միացյալ բանկը (համաշխարհային բանկ), Միացյալ ֆինանսական հաստատությունը (արժույթի միջազգային հիմնադրամ), միացյալ բանկային համակարգը (SWIFT), կարող են փոփոխվել, երբ այդ ինստիտուտների ներսում ձևավորվեն նոր այլընտրանքային կենտրոններ ու պահանջներ:
9. Միջազգային առևտրային իրավունքում կվերանայվի նաև Ատլանտիկայի դերը, ինչը նշանակում է, որ նոր աշխարհակարգը փոփոխությունների կարող է ենթարկել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Աշխարհն արագ փոփոխվում է, ու ցավն այն է, որ մենք, որպես պետություն, այդ փոփոխվող աշխարհին զուգընթաց կուտակել ենք ահռելի կորուստներ, պրոբլեմներ, սպառնալիքներ ու նոր մարտահրավերներ: Հիմա արդեն պետք է մտածենք, հասկանանք ու գործենք՝ մեր տեղը, դերը, անվտանգ ու կայուն զարգացման մեխանիզմները գտնելու համար:
Ակնհայտ է, որ տգետ ու կապիտուլյացված կառավարության հետ մենք չենք ունենալու որևէ կայուն ու անվտանգ հեռանկար: Սրանք աշխարհում արդեն հայտնի են որպես քցող, անսկզբունք, անկարող ու անվստահելի միավոր:
Որոշումը հայ ժողովրդին է»,-գրել է նա:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հնարավորինս շուտ «դադարեցնել պատերազմը», եւ Ռուսաստանը հենց դրանով էլ զբաղված է։ Այս մասին երեքշաբթի իրանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «դադարեցնում է պատերազմը, որը Կիեւի ռեժիմը մղել է Դոնբասի բնակչության դեմ առնվազն ութ տարի»:
«Այդ պատերազմը պետք է դադարեցվի,- ասել է նախարարը։- Մենք հերթական անգամ տեսնում ենք Կիեւի արմատականների իրական դեմքի հաստատումը, որոնք երեկ «Տոչկա-Ու» համակարգից կասետային զինամթերքով գրոհեցին Դոնեցկի կենտրոնը՝ սպանելով 20 եւ էլ ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ վիրավորելով»:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արեւմուտքը համառորեն թաքցնում է բոլոր փաստերը կիեւյան արմատականների գործողությունների մասին եւ շարունակում է հիստերիա հրահրել՝ բացահայտ կեղծիքներ տարածելով։ Լավրովը նաեւ հայտնել է, որ իր իրանցի գործընկերոջը փոխանցել է նյութերը, որոնք կոնկրետ փաստերի հիման վրա ցույց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայի ներկայիս կառավարությունը, ինչ դիրքորոշումներ են հայտնում պաշտոնյաները՝ նախագահից սկսած, ինչպես են վերաբերվում պարտավորություններին, որոնք սահմանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի որոշումները, ինչպես նաեւ՝ «այն նույն Մինսկի համաձայնագրերը, որոնք նրանք ստորագրել եւ քանդել են իրենց արեւմտյան գործընկերների թողտվությամբ եւ նույնիսկ խրախուսմամբ»։
«Այժմ շարունակվում են բանակցություններն Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովման ուղղությամբ՝ գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգության երաշխիքների համատեքստում, Ուկրաինայի ապառազմականացման համատեքստում, որպեսզի երբեւէ որեւէ սպառնալիք Ռուսաստանի Դաշնությանը չգա դրա տարածքից, մի շարք օրենսդրական ակտերով ամրագրված նացիստական քաղաքականության դադարեցման եւ բոլոր խտրական սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության համատեքստում, որոնք սահմանվել են ռուսաց լեզվի, կրթության, ռուսական մշակույթի, ռուսական լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Մամուլի ասուլիսին Իրանի արտգործնախարարն ասել է, որ Կուլեբան խնդրել է փոխանցել Լավրովին, որ Ուկրաինան կողմ է հակամարտության քաղաքական կարգավորմանը։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված գործընթացին, գրում է Էրմենիհաբերը։
Չելիքը, նշելով, որ Հայաստանի հետ կարգավորումն այն թեմաներից է, որին մոտիկից հետևում են տարածաշրջանում և Եվրոպայում, նախ անդրադարձել է ցեղասպանության թեմային:
«Գիտեք, որ սփյուռքի ու մի շարք ցեղասպանության պնդումներ անողների թեզերին ի պատասխան՝ մեր նախագահը շատ հզոր հայտարարություններ է արել մեր արխիվները բացելու ու թեման քաղաքականությունից դուրս պահելու վերաբերյալ»,- ասել է Չելիքը:
Այնուհետև վերջինս հիշել է 2009-ի հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց տապալման համար մեղադրել հայկական կողմին:
Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ Չելիքն ասել է, որ կարգավորման գործընթացը հնարավոր է եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»:
«Այսպիսով Ադրբեջանի մեր եղբայրների հավանությամբ, մեր նախագահի ու պարոն Ալիևի առաջարկած հեռանկարներով ողջ տարածաշրջանում ժողովուրդների համատեղ ապագային միտված, բախումներից ու ագրեսիայից խուսափել պարտադրող հնարավորության պատուհան է բացվել»,- եզրափակել է Չելիքը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման, ինչպես նաև քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով:
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որի արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են երկու անձինք, որոնց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը հետևողական է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման գործում։
«Երբ Թուրքիայի ԱԳ նախարարը, հենց այդ հանդիպումից առաջ, հատուկ հանում է իր փողկապն ու գնում հանդիպման, ապա սա անթաքույց և բացահայտ անարգանք է Հայաստանի և Հայաստանը ներկայացնող պաշտոնյայի նկատմամբ։ Այն, ինչ խոսվեց այդ հանդիպումից հետո՝ տեսախցիկների առաջ, ձևական և դատարկ արարողակարգ էր, որ պետք է արվեր, իսկ, թե իրականում ի՞նչ են խոսել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները, մենք այդ մասին չգիտենք, մեզ այդ մասին չեն ասի։ Անձամբ ես, այդ հանդիպումից սպասում եմ ամենավատթարագույնը, որ կարող է տեղի ունենալ մեր երկրի ու մեզ հետ, —«Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ վերլուծելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա։
Նրա փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանի ու Չավուշօղլու ջերմ ձեռքսեղման լուսանկարը նայելիս տպավորություն է, թե մեկը վաճառող է, ով գոհ է իր վաճառքից, մյուսը գնորդ, որին լիարժեք կերպով բավարարել է իր գնումը. «Մեկը վաճառել է իր երկիրն ու պատիվը, մյուսը՝ գնել իր դարավոր երազանքը։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, ներառյալ վերջին հանդիպումը, մեզ առիթ է տալիս մտածելու, որ առաջիկայում մենք կհայտնվենք մեր երկրի համար վատթարագույն իրավիճակում, որը կարող է նաև ճակատագրական հետևանքներ ունենալ մեզ համար։ Ինչ վերաբերում է թուրքական կողմի գործելաոճին՝ որքան էլ խոսեն, թե գոյություն չունեն նախապայմաններ, որոնք այդ երկիրը պատրաստ է պահպանել՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ և, այսպես կոչված, խաղաղություն հռչակելու համար, ես չեմ հավատում դրան։ Մենք գիտենք, ինչ է նշանակում՝ խաղաղություն թուրքի հետ։ Ուզո՞ւմ ես խաղաղ ապրել թուրքի հետ՝ պատրաստվիր պատերազմի։ Բոլորովին այլ հարց է, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ պատերազմը մեզ համար՝ այս պահին, աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին, վերաձևավորումների այս փուլում»։
Թուրքագետը մտահոգություն է հայտնում՝ չի բացառվում, որ Թուրքիայի առաջարկած, այսպես կոչված, նախապայմաններից շատերը, գուցե, արդեն իսկ, ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից. «Ինձ վախեցնում է այն հայտարարությունը, երբ ասվում է, թե Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները խաղաղության մասին համընկնում են։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ մի կողմը, բառացիորեն, մուրում է այդ խաղաղությունը, մյուս կողմը՝ չի դադարում կրակել ու սպանել Արցախի խաղաղ բնակչությանը, սպառնում է հասնել մինչև Երևան։ Պատկերացումների համընկման մասին հայտարարություն անող Անդրանիկ Քոչարյանին ուզում եմ ասել, որ իր խոսքից հետևության ենք գալիս՝ ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի նպատակները, փաստորեն, նույն մոտեցումներն ունեն Հայաստանի տարածքային ամբողջականության և Արցախի հիմնախնդրի առնչությամբ։ Սա այլ բան չէ, քան պարզ դավաճանական քաղաքականություն, որ վարում է այս իշխանությունը մեր թշնամու հետ»։
Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Ադրբեջանն այնքան էլ հետամուտ չէ սահմանազատման հետ կապված խնդրին, փոխարենն, իրենք են առավել հետաքրքրված դրանով, և, եթե հանկարծ, այդ սահմանազատումը կատարվի, այն էլ այն քարտեզներով, որի մասին խոսվում է, սա, ըստ թուրքագետի, այլ բան չէ, քան թշնամու կողմից լավ մտածված թակարդ, որի վերջնական արդյունքն է՝ խաչ քաշել Արցախի վրա, ամբողջությամբ։
Անդրադառնալով Արարատ Միրզոյան — Չավուշօղլու հանդիպման հետևանքներին, Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ սա կարող է պատճառ հանդիսանալ՝ նոր պատերազմի բռնկման, որի վտանգը, բառացիորեն, ամեն վայրկյան կախված է մեր պետության գլխին. «Եթե դա տեղի ունենա, ապա սկսող կողմն Ադրբեջանն է լինելու, իր ռազմավարական գործընկեր՝ Թուրքիայի սադրիչ գործողությունների ֆոնին։ Ի դեպ, Ադրբեջանը պատրաստ է վերսկսելու պատերազմը, նրա կողմից հնչվող ռազմատենչ հայտարարությունները պատահական կամ հենց այնպես արված սպառնալիքներ չեն։ Ի՞նչ կանի ՀՀ վարչապետը՝ նման սցենարի զարգացման պարագայում, նա պարզապես կհայտարարի՝ բա մի քանի գյուղի համար արժե՞պատերազմ սկսել, ինչի հետևանքով, տարածքները կհանձնվեն ադրբեջանական կողմին»։
Ավելին, նա կարծում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ եւս կան պայմանավորվածություններ, որոնք կբացահայտվեն ավելի ուշ. այս թեմայով սպասում է ամենացավալի և անցանկալի բացահայտումներին, որ կարող են տեղի ունենալ ապրիլ 24-յան ոգեկոչման նախօրեին։
Ամփոփելով զրույցը, թուրքագետն անդրադառնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 կետից բաղկացած պայմանավորվածության թեմային.«Սա այլ բան չէ, քան վերջնագիր, որ Ադրբեջանը ներկայացրել է ՀՀ իշխանություններին, վստահ լինելով, որ հիմնական պահանջները բավարարվելու են, հաշվի առնելով այս իշխանությունների պատրաստակամությունը՝ առանց որևէ խոչընդոտի հանձնել Հայաստանն ու Արցախը, ինչն էլ արվում է վերջին տարիների ընթացքում»։
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, որ տարածվեց ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, որ պատասխանել են Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը չի բացառել ուկրաինական խոշոր բնակավայրերը լիովին վերահսկողության տակ վերցնելու հավանականությունը։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ այդ տարածքներն արդեն փաստացի շրջափակման մեջ են, բացառությամբ հումանիտար տարհանման համար ստեղծված գոտիների։
«Ռուսական զինված ուժերն աշխատում են ժամանակակից գերճշգրիտ զենքերով՝ խոցելով բացառապես ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը կիրականացվի նախապես հաստատված ժամկետներում։
Նա նշել է, թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իրենց հայտարարություններով Ռուսաստանին դրդում են գրոհել խոշոր քաղաքները, որպեսզի խաղաղ բնակիչների սպանությունների համար մեղադրեն։
Պեսկովը նաև ընդգծել է, որ գործողության մեկնարկին ՌԴ նախագահը ՊՆ-ին հանձնարարել է զերծ մնալ խոշոր քաղաքների՝ այդ թվում Կիևի վրա արագ գրոհ իրականացնելուց, պայմանավորված այն հանգամանքով, որ ազգայնական խմբավորումները զինտեխնիկան ու կրակային կետերը տեղակայում են բնակելի թաղամասերում, և գրոհը կարող է քաղաքացիական անձանց շրջանում մեծ զոհերի հանգեցնի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.