23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 30-ին, ժամը 22.25-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կողակեղի ծակած վերք ձախից և ձախ բազկի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արամուս գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Պետրոս Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, Արամուս գյուղում, վիճաբանության ժամանակ, Պետրոս Կ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է նույն գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 31-ին, ժամը 03.00-ին, Նարեկ Պ.-ն Արամուս գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նարեկ Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից` Կաթնաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ին
• ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
• իսկ ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ, 8-րդ զանգվածների, Ջրվեժ, Մայակ, Բանավան թաղամասերի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Սիմոն Ս-ն հայտնել է, որ 2014թ. մայիսի 29-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներից մեկում ոստիկանության աշխատակիցների պահանջով ստացել է իր անվամբ Ֆրանսիայից ուղարկված, սակայն իր հետ որևէ առնչություն չունեցող ծանրոցը: Այն ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ծանրոցի միջից հայտնաբերվել է «B8» գրառմամբ առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա կօգտագործի ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում:
Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարևորվեց ԵՄ շարունակական աջակցությունը’ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։
Նախարար Նալբանդյանը հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ վերահաստատվեց կողմերի հանձնառությունը’ զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Վերաբաշխելով ս.թ. պետբյուջեն, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր հաստիքներն զբաղեցնող աշխատակիցների 2014թ. հուլիսից աշխատավարձի տրամադրման և նոր վարչական շենքի շահագործման նպատակով ֆինանսավորումը պետբյուջեի հաշվին: Գործադիրը մեկ այլ որոշմամբ կանոնակարգել է ծառայության նոր մասնաշենքի շահագործման ընթացքում շենքի պետական պահպանության հարցը: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել ոլորտի կարգավորման և բիզնես գործունեության ծավալման պայմանները, վերացնել ոչ անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, կրճատել տնտեսվարողների ծախսերը:
Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ըստ կից հիմնավորման, լրացում կատարելու հիմքը ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների պահանջներն են: Կառավարությունն իր հերթին առաջարկել է օրենսգրքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս առաջարկն ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարվի օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը: Այս դեպքում ևս կառավարությունը ներկայացրել է օրենքի փոփոխության նախագծի իր տարբերակը, որի ընդունմամբ ընդունելի կհամարի պատգամավորների նախաձեռնությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Մինչ օրակարգին անցնելը մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում: Այս հարցում էական բարելավում երևի թե պետք է սպասել կրթության համակարգից: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասվելիք տևողությունը 12.3 տարի է, փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից տասներկու տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում, և այս տարվանից արդեն այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն: Հանձնարարում եմ Կրթության և գիտության նախարարությանը՝ ուշի ուշով հետևել այս զարգացումներին և աշխատել ՄԱԿ-ի հետ 2015 թվականի զեկույցում արդեն ճշգրտված վիճակագրություն զետեղելու համար:
Գոյություն ունի այս համաթվի կարևոր մեկ ասպեկտ ևս, որին երևի թե հարկ է, որ ավելի մանրամասն անդրադառնա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավվում է տասնհինգ կետով, և մենք առաջ ենք անցնում հարևան Վրաստանից, Թուրքիայից և Իրանից»:
Քանի որ ավելի քան երեք ամիս է, ինչ նոր կառավարության նախարարությունները գործում են, վարչապետը նախարարներին հանձնարարել է հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքն ու ծրագրերը:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, կառավարության 2014թ. գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները: Հաջորդ կետով գործադիրն ուժը կորցրած է ճանաչել կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրներն հաստատելու ս.թ. հունվարի 9-ի որոշումը:
ՀՀ կառավարության ընդունած որոշումներից երեքը առնչվում է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի կիրարկմանը: Ակնկալվում է ապահովել կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու դիմումը հարկային մարմին ներկայացնելու և կուտակային կենսաթոշակ ստանալու դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու, ինչպես նաև մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգերը:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկ այլ որոշմամբ կապահովվի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի և «Եկամտային հարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի առանձին դրույթների կիրարկումը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրն ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:
Գործադիրն ընդունել է կառավարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու որոշում, որի իրականացումը կնպաստի դրամատան պահուստի համալրմանը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որպեսզի փոխհատուցի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և դրա համակարգի ՊՈԱԿ-ների աշխատակիցների նվազագույն աշխատավարձը ս.թ. հուլիսի 1-ից ապահովելու ծախսը:
ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը՝ ֆինանսավորելու համար «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 50 հազար դրամ սահմանելու հետ կապված տեղական ինքնակառավարման համակարգում 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածների սոցվճարի գումարի վճարմամբ առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսը:
Ս.թ. պետբյուջեի մեկ այլ վերաբաշխմամբ և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը 140 մլն դրամ է հատկացրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ ապահովելու համար 4 ստեղծագործական խմբերի (նվագախումբ, բալետային խումբ, երգչախումբ և օպերային մեներգիչներ) անդամների և մյուս կոլեկտիվների տարիների ընթացքում ձևավորված աշխատավարձերի համադրելիությունը:
Ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է Կուրբեվուայում (Ֆրանսիա) 1914թ. հուլիսի 31-ին: Նրա ծնողներն արմատներով Սևիլիայից էին: Նրա հայրը` Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան, Իսպանիայում փաստաբան էր աշխատում, իսկ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո դառնում է ալմաստ մշակող: Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում:
Մանուկ հասակում Լուի դը Ֆյունեսն իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»: Նա խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն: Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում:
Հիմնականում քիչ վարձատրվող աշխատանքներ էր կատարում, որոնցից նրան հաճախ ազատում էին: Աշխատել է նաև որպես դաշնակահար` հիմանականում ջազ ոճի երգեր նվագելով Պիգալում:
1936թ. Լուի դը Ֆյունեսն ամուսնանում է Ժերմեն Լուիզ Էլոդի Քարոյերի հետ: Ամուսնությունից ծնվում է մի որդի` Դանիելը: 1942թ.-ի վերջում նրանք ամուսնալուծվում են:
Պատերազմի ավարտից հետո դը Ֆյունեսն իրեն փորձում է կինոյի ոլորտում: Մինչ այդ Լուի դը Ֆյունեսը սովորում էր Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսերում: 1945թ.-ին նա նկարահանվում է «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, որի ռեժիսորը Պան Ստելին էր: Բայց փառքի հասնելու համար նա դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցներ:
1958թ. Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին` որսագող Բոլերոյին: Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում է բերում: Ֆիլմի լույս տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»:
1960-ական թվականներին Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում: Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում: Այդ տարիներին նա նկարահանվում է Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում: Ռեժիսորը հենց սկզբից ծրագրել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տասը ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ընդունված չէր, նա սահմանափակվում է ընդամենը երեք ֆիլմով: Ֆիլմերից վերջինը «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի»-ն էր:
1970թթ. Լուի դը Ֆյունեսը շարունակում էր համարվել Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը: Նա ակտիվորեն նկարահանվում էր տարբեր ֆիլմերում: 1973թ.-ի մարտի 15-ին պարգևատրվում է Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով` Պատվո լեգիոնի շքանշանով:
1975թ. Լուի դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ է տանում: Բժիշկների պնդմամբ դերասանը հեռանում է կինոյից և տեղափոխվում Նանտից ոչ հեռու գտնվող 17-րդ դարի իր առանձնատունը: Այնտեղ էլ դերասանը տարվում է վարդեր աճեցնելով: Ըստ որում` «Մեյան» ֆիրմայի աճեցրած վարդի տեսակներից մեկը կոչվել է Լուի դը Ֆյունես` ի պատիվ մեծ դերասանի:
Դերասանն ունի երեք որդի` Օլիվյե դը Ֆյունես, ով «Էյր Ֆրանս» ընկերության օդաչու է (հայրն ուզում էր, որ իր որդին դառնար դերասան, բայց տղան դեմ էր այդ որոշմանը և մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո թողնում է դերասանական կարերիան), Դանիել դը Ֆյունես և Փաթրիմ դը Ֆյունես` մասնագիտությամբ բժիշկ:
Արգենտինայի կառավարությունը հայտարարել է դեֆոլտ, ինչը նշանակում է, որ երկիրն անկարող է պարտքերը վճարել. այս մասին տեղեկացնում է itar-tass-ը:
Նշենք, որ վերջին 13 տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ է Արգենտինան հայտնվում նման իրավիճակում:
Արգենտինայի իշխանությունները մինչև վերջին պահը փորձում էին պարտատու հիմնադրամների հետ վճարման ժամկետի հետաձգման պայմանագիր ստորագրել, սակայն բանակցություններն ապարդյուն են ավարտվել:
Ամերիկյան դատարանը, որը քննում էր կողմերի միջև վեճը, նախադատական կարգավորման վերջին ժամկետ է նշանակել հինգշաբթի առավոտյան ժամը 4-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.