23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները ոչ թե հակված են գոնե ինչ-որ չափով ներկայացնել առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան` իրենց քիմքին հարիր, ցանկալին մատուցել իրականի փոխարեն:
Դա հատկապես երևում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած աննախադեպ լարվածության ֆոնի վրա, երբ մի կողմից նախահարձակ հակառակորդը փորձում է իրեն ներկայացնել հայկական ագրեսիայի զոհ, իսկ մյուս կողմից ցույց տալ, թե ինչպիսի հակահարված ու կորուստներ է հասցնում Արցախի բանակին: Մինչդեռ իրողությունը լրիվությամբ հակառակն է և այն ունի հետևյալ պատկերը:
Ս.թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ինչպես պաշտպանական, այնպես էլ կանխարգելիչ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները` ըստ օրերի և ուղղությունների հակառակորդին հասցրել են հետևյալ կորուստները`
— հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել.
— նույն օրը` Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության անհաջող փորձն ավարտվել է 1 զոհով ու վիրավորներով.
— հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ասկյարի.
— Պաշտպանության բանակի կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Իրենց ոտքով փախուստի են դիմել 19 ասկյարից միայն 3-ը.
-նույն ժամանակահատվածում /օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը/ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր.
— տակավին նույն օրը` Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ասկյար, 4-ին` վիրավորել.
— օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:
Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:
Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:
Սա է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին հինգ օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների իրական պատկերը, որին դեռևս կանդրադառնանք»:
Արցախ-Ադրբեջան-ՀՀ շփման գծերի կամ ընդհանրապես սահմանային գոտիների վրա արձանագրվող հրադադարի խախտումները թեւակոխել են նոր փուլ։ Թվում է, որ խոսքը խախտումների հերթական բնույթի մասին չէ, որքան նախապատերազմական իրավիճակի ստեղծման փորձի` Ադրբեջանի կողմից։
Որոշ առումով ներքին սպառման, շատ աւելի համոզիչ`տարածաշրջանում արձանագրվող իրադրությունների ընդհանուր մթնոլորտից մեկնած, համենայնդեպս, Բաքուն համարձակ քայլեր է առնում ստեղծելու համար նախապատերազմական իրավիճակի ընդհանուր մթնոլորտ։ Հայկական կողմից կան ոչ միայն համարժեք պատասխաններ, այլ աւելին, համարժեքից անդին, պատժիչ գործողություններ, խիստ հակահարվածներ, սպանված ադրբեջանցի զինվորների բազմապատկվող թվեր։
Ի՞նչն է տակաւին, որ հակառակ հետախուզական ներթափանցման բոլոր գործողությունների ձախողմանը, հակառակ դիրքերի կորստին եւ հակառակ սպանվածների թվի աճին, Բաքուն շարունակում է ռազմական այս վարքագիծը։ Որքան էլ, թե՜ իր հասարակության եւ թե՜ միջազգային հանրության համար, ադրբեջանական քարոզչամեքենան խեղաթյուրված ներկայացնի պատահարները, այնուամենայնիւ իր ձեռնարկած գործողությունների անարդյունավետությունն ու սպանված զինվորների աճող թւերը կարող են բումերանգի ազդեցություն ունենալ ներադրբեջանական շրջանակներում։ Ուրեմն`դարձեալ հանկերգվող հարցումը. ինչո՞ւ է ադրբեջանական գործողությունների այս թափը։
Արդեն պաշտոնականացած է, որ օգոտսոսի 8-ին կամ 9-ին, երկարատեւ ընդմիջումից հետո տեղի կունենա նախագահներ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը։ Հանդիպման նախօրեին գերլարված իրավիճակի կամ ուղղակի նախապատերազմական իրավիճակի ստեղծումը առաջադրանք է. գուցե ոչ զուտ ադրբեջանական առաջադրանք։
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի պաշտոնական հայտարարությունները ստեղծված իրավիճակի մասին համընկման բաժիններ ունեն իհարկե։ Այս օրինաչափությունը պետք է հարգվի, որովհետեւ երկուսը Ֆրանսիայի հետ միասին, ստանձնել են միջնորդական առաքելություն արցախյան հակամարտության բանակցություններում։ Ակնկալելի էր, որ երկուսի հայտարարություններում բացակայեր կողմի վերագրումը եւ ընդգծվեր մտահոգված լինելու փաստն ու ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։
ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության այս բաժինը որոշ դիտարժան նշանակություն կարող է ունենալ. «Պատասխան գործողությունները և բռնության աճը ավելի են դժվարացնում խաղաղ կարգավորման հաստատումը»։ Վաշինգտոնի այս տրամաբանությամբ, եթե պատասխան գործողություններ կան, ուրեմն նախահարձակ գործողություններ պետք է եղած լինեն։ Ենթադրվում է, որ Վաշինգտոնը իրազեկ է, թե ո՞վ է նախահարձակը եւ ո՞վ է պատասխանողը։ Բայց առանց նախահարձակ կողմը քննադատելու պատասխանող կողմի վրա պատասխանատվություն բարդելը թե` դժվարացնում է խաղաղ կարգավորման հաստատումը, առնվազն մտածելու տեղիք է տալիս, քաղաքական հետաքրքիր այս տրամաբանության մասին։
ԱՄՆ պետքարտուղարությունը նաեւ կոչ է անում երկու նախագահներին հնարավորինս շուտ հանդիպելու։ Հնարավորինս շուտը արդէն 4 օր հետո է։ Այն, ինչ որ իբրեւ կոչ բացակայում է Մոսկվայի հրապարակած հայտարարությունում։
Հիմա լուսարձակի տակ կգա նաեւ այլ կարեւոր մի հանգամանք։ Միջնորդ երկրներից երկուսը երրորդի դեմ որոշել են դիմել պատժամիջոցների։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցային քաղաքականության առաջնորդ ԱՄՆ-ը հաւաքագրում է այլ պետություններ, որոնց կարգին իհարկե ԵՄ-ի երկրները եւ դրանցից առաջինը Ֆրանսիան։ Իրար դեմ սառից դեպի գաղջ պատերազմի անցած երկրները միասնաբար ստանձնել են միջնորդություն` խաղաղորեն կարգավորելու նախապատերազմական մի իրավիճակ։ Այս հանգամանքների ստեղծած համապատկերի ճիշտ ընկալումը գուցե օգտակար կլինի հասկանալու Բաքվի գերաշխուժացումը եւ միջնախագահական ձեւաչափով կայանալիք հանդիպման նախօրեին նախապատերազմական իրավաճակի ստեղծման փորձերը։
Ահա ճիշտ այստեղ է, որ եթե համոզումը կա, որ ա՜յս է առաջադրանքը` իբրեւ հանձնարարական տրված Բաքվին, հայկական կողմը այդ մթնոլորտի տեղեկատվական բաժնի ստեղծմանը չնպաստելու զգոնությունը պիտի ցուցաբերի։ Նկատելի է թե՜ Արցախի եւ թե՜ ՀՀ-ի պաշտպանության նախարարությունների մամուլի հրապարակումներով փոխանցված ուղերձների զսպվածությունը, ուղղակի թե անուղղակի։ Հայկական բանակը գերսթափ վիճակում է եւ ձախողեցնում է Բաքվի ձեռնարկած ներրթափանցման բոլոր գործողությունները։ Հայկական կողմը շարունակում է ընդգծել իր եւ միջնորդական կառույցների կողմից առաջարկված եւ ադրբեջանական կողմից մերժված կարգավորման խաղաղ ճանապարհները, միաժամանակ պարզ դարձնելով, որ հետզհետե ավելի պիտի խստացնի նման սադրանքներին պատասխանելու իր ոճը։
Իր խիստ կեցվածքով միաժամանակ Երեւանը հասկացնում է, թե հնարաւոր չէ ուժի լեզվով իրեն դիվանագիտական-քաղաքական զիջումներ պարտադրել, մյուս կողմից Արցախի տարբեր պաշտոնական ներկայացուցիչներ ավելի եւ ավելի ամուր կերպով ընդգծում են, որ Մադրիդյան սկզբունքները ԼՂՀ-ի համար ընդունելի չեն. մասնաւորաբար ընդունելի չէ ներկայիս ձեւաւորված սահմաններից որեւէ չափով նահանջ։
Իրավիճակը լարված է, բայց հայկական ուժերի կողմից վերահսկելի։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները»:
Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
Իսպանացի ինժեներներն աշխատում են «խելացի» ավտոնստարանի ստեղծման վրա, որը կհետևի ղեկին գտնվող վարորդի ինքնազգացողությանը:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Զ. Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Հարկ է նաև նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:
Շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.