23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:
https://www.youtube.com/watch?v=j1uWvvMsL5w
Միջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին սկանդալային պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:
Նորագույն բացահայտումը հրապարակվել է «Հյուստոնյան խրոնիկայի» (Houston Chronicle) կողմից հուլիսի 27-ին` «Կոնգրեսականների շրջագայությունը ահազանգ է հնչեցնում» խորագրով: Հոդվածը բացահայտել է, որ թուրքական շահույթ չհետապնդող հինգ խմբեր ծախսել են 274 459 դոլար` Կոնգրեսի տասը անդամների և 35 աշխատակիցների ճոխ ճամփորդության վրա 2013 թվականի մայիսին: Այդ դրամական միջոցները նվիրաբերել էին.
— Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը (Հյուստոն) — 101 680 դոլար.
— Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական միությունը (Չիկագո) — 68 324 դոլար.
— Ամերիկայի թուրքական դաշինքը (Վաշինգտոն) — 52 975 դոլար.
— Ամերիկայի հարավ-արևելյան հատվածի թուրքական միությունը (Ատլանտա) — 26 550 դոլար.
— Թուրք-ամերիկյան ընկերակցությունների խորհուրդը (Նյու Յորք) — 24 930 դոլար:
Ահա այն տասը կոնգրեսականները, որոնց դեպի Բաքու ճամփորդության բոլոր ծախսերն ամբողջովին վճարվել էին.
— Դենի Դևիս — 24 084 դոլար.
— Ռուբեն Հինոջոզա — 19 962 դոլար.
— Ջիմ Բրայդենշտին — 14 173 դոլար.
— Թեդ Պո — 13 431 դոլար.
— Սթիվ Սթոքման — 13 431 դոլար.
— Միշել Լուhան Գրիշեմ — 12 780 դոլար.
— Շիլա Ջեկսոն Լի — 12 034 դոլար.
— Լենարդ Լանս — 9 798 դոլար.
— Իվետ Քլարկ — 8 701 դոլար.
— Գրեգորի Միքս — 6 431 դոլար:
Կոնգրեսականների ուղևորության իրական նպատակը մի համաժողովի մասնակցելն էր, որը մասամբ ֆինանսավորվել էր SOCAR-ի (Ադրբեջանի ազգային նավթային ընկերություն) կողմից, և որն իր գործընկերներից մեկի՝ NIOC-ի (Իրանի ազգային նավթային ընկերություն) հետ միասին ձեռնարկել էր 28 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր՝ «Շահ Դենիզ» գազի հանքավայրը շահագործելու համար: Պատահական չէր, որ շրջագայությունը կազմակերպվել էր հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ադրբեջանցիներին և նրանց իրանցի գործընկերներին խիստ անհրաժեշտ էր Կոնգրեսից ստանալ արտոնություն՝ այս հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար: Զարմանալի չէ, որ կոնգրեսական պատվիրակության շքեղ ճամփորդությունից վերադառնալուց հետո, դեռ երկու ամիս չանցած, Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այդ ցանկալի արտոնությանը…
«Հյուստոնյան խրոնիկան» օրինագծի շուտափույթ հաստատումը սովորաբար դանդաղաշարժ Կոնգրեսի կողմից բացատրում է նրանով, որ «SOCAR-ը, ադրբեջանական այլ պետական միավորների հետ մեկտեղ դարձել է Վաշինգտոնի խոշորագույն փող ծախսողներից մեկը՝ ամերիկյան գործընկերներ ապահովելով իր նավթամթերքները համաշխարհային շուկաներ հանելու համար… Լոբբիստները, Ադրբեջանի կառավարությունը և էներգետիկ ընկերությունները, բոլորը մասնակցել էին Բաքվի հավաքույթին» Հեյդար Ալիևի շքեղ կենտրոնում, որտեղ գլխավոր բանախոսը նախագահ Իլհամ Ալիևն էր: «Առնվազն չորս կոնգրեսականների ընկերակցել էին իրենց կանայք կամ նշանածները: Ոմանք օգտվել էին առաջին կարգի թռիչքներից և իրենց ուղևորությունը երկարաձգել՝ մնալով Թուրքիայի շքեղ հյուրանոցներում: Միայն կոնգրեսականների ճամփորդական ծախսերը կազմել էին 270 հազար դոլար»:
Հետաքրքրական է, որ այցելության գլխավոր կազմակերպիչը՝ Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը, «չի բացահայտել որևէ առևտրական ընկերության աջակցություն կամ օտարերկրյա կառավարության օգնություն դեպի Բաքու կոնգրեսականների կատարած ուղևորությունների համար», ինչպես պահանջվում է դաշնային օրենքով, հաղորդում է «Խրոնիկան»: Թուրքական շահույթ չհետապնդող հինգ կազմակերպությունները և տասը կոնգրեսականները հնարավոր է խախտել են Կոնգրեսի էթիկայի կանոնները և դաշնային օրենքը՝ չբացահայտելով առևտրական նվիրատվությունները ուղևորության համար, հայտարարում է «Խրոնիկան»:
Արձանագրությունները ցույց են տալիս, որ կոնգրեսական Միքսը «չի բացահայտել Բաքու կատարած իր ճամփորդության ծախսերը վերջնաժամկետից մեկ տարի անց», պարզել է «Խրոնիկան»: Ավելին, կոնգրեսական Սթոքմանը լրացուցիչ ստացել է 5 հազար դոլար քարոզչական նպատակներով երեք վճարումներով, նույն ամսվա ուղևորության ընթացում, Թուրքական խորհրդի նախագահ Քեմալ Օքսուզից, որը ղեկավարում է շահույթ չհետապնդող երկու խմբեր, ընդ որում դրանք Հյուստոնում գրանցված են միևնույն հասցեում: «Երկու խմբերն էլ ճանաչվել են որպես Բաքվի համաժողովի հովանավորներ կամ կազմակերպիչներ և երկուսն էլ գումար են վերցրել SOCAR-ից: Մի խումբը՝ Ադրբեջանի բարեկամների ասամբլեան, գործում է որպես SOCAR-ի ամերիկյան հանրային կապերի թև»՝ ըստ «Խրոնիկայի» տեղեկությունների:
Օքսուզը Բաքվում հայտնել է մի ամերիկացի լրագրողի, որ նավթային համաժողովի ծախսը կազմել է 1.5 մլն դոլար: Նա նաև ասել է, որ հյուրերը որպես նվեր ստացել են ձեռագործ գորգեր, որը խախտում կհամարվի, եթե դրանց մասին չհայտնեն ԱՄՆ համապատասխան մարմիններին:
«Խրոնիկան» պարզել է, որ «այդ ոչ առևտրային խմբերից շատերը ղեկավարվում են թուրք նախկին իմամ, վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների կողմից, որն ապրում է Փենսիլվանիայում… Ընդհանուր առմամբ, թուրքական խմբերը կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի համար 2009-2013 թվականներին ֆինանսավորել են 272 արտասահմանյան ուղևորություններ» դեպի Ադրբեջան և Թուրքիա:
«Հյուստոնյան խրոնիկան», ի լրումն իր մերկացնող հետաքննական հոդվածի, նաև հրապարակել է խիստ քննադատական մի խմբագրական՝ հանդիմանելով տասը կոնգրեսականներին` «ահավոր միամիտ կամ նողկալի կաշառակեր լինելու» համար, և «մի քանի գրպանած նվիրատվությունների» դիմաց ծառայելու համար Ադրբեջանի շահերին՝ «մի կոռումպացված ավազակապետության, ուր իշխում է Ալիևների ընտանիքը, որ ապօրինի գումարներ է կուտակում՝ խեղդելով քաղաքական այլախոհությունը»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ իրականացրել են զորավարժություններ: Սակայն նկատենք, որ հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես է լրատվամիջոցը, իր նեղ շահերից ելնելով, ապատեղեկատվություն տարածում, որի ընթացքում կարող է նաև հրապարակել պետական գաղտնիք, դրանով օգնելով հակառակորդին մարտական իրավիճակում կամ տեղեկատվական դաշտում հասնել առավելության մեր նկատմամբ:
Բազմիցս կոչ ենք արել զերծ մնալ նման ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկությունները և միտումնավոր կամ անզգուշաբար չօգնել թշնամուն: Ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասին տեղեկությունները որոշակի գաղտնիք են պարունակում, որոնց հրապարակումը կարող է լրջորեն վնասել գործողության հաջողությանը՝ վտանգի ենթարկելով անգամ մարդկանց կյանքը»:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյան, հերթական անգամ հետաձգվեց Ռաֆայել Հարոյանի գլխավորած բանդայի գործով դատավարությունը:
Պատճառը կրկին պաշտպանի բացակայությունն էր. այս անգամ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը:
Տիգրան Հովհաննիսյանը հրաժարվեց իր պաշտպանից և խնդրեց հանրային պաշտպանի ներգրավում դատական գործընթացում:
Հիշեցնենք, որ «Նոր բանդայի» անդամների թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք: Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործում ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Քանի որ գործում առկա են երեք դրվագ՝ համակարգչային տեխնիկայի միջոցով գումարի հափշտակություն, սպանություն և տուժող Բաբկեն Հովհաննիսյանի վերաբերյալ դրվագը, դատարանը որոշեց ըստ դրվագների շարունակել հետագա դատավարությունը:
Հաջորդ դատավարությանը ներկա գտնվելու համար դատարանը պետք է ծանուցում ուղարկի տուժողներ Մարինե Ավագյանին, Վահե Հարությունյանին, Էդուարդ Ամրոյանին և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանին: Տեղեկացնենք, որ Գոհար Գաբրիելյանը, Մառլեն Մուրադյանը և Վահե Ստեփանյանը ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ մյուսները կալանավորված են:
Այսօր երիտասարդության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ ընտրել ենք լավագույն աֆորիզմները երիտասարդության մասին:
1.Ջահել ժամանակ մարդ սովորում է, ծեր տարիքում՝ հասկանում: Էբներ Էշենբախ
2. Հոգու ջահելությունը հավերժ է, իսկ հավերժությունը երիտասարդություն է: Ժան Պոլ
3. Ջահելներին սնունդ են տալիս հույսերը, ծերերն ապրում են հիշողություններով: Զանդերս
4. Ոչ ոք չի զգում, թե ջահելությունն ինչպես է անցնում, բայց յուրաքանչյուրը զգում է, երբ այն արդեն անցել է: Սենեկա Կրտսեր
5. Երիտասարդների չափից դուրս ողջախոհությունը գեշ նշան է: Կաստիլիոնե
6. Այն երիտասարդը, որը երբեք չի արտասվել՝ վայրենի է, իսկ այն ծերունին, որը չի ծիծաղում՝ տխմար: Սանտայանա
7. Ջահելների համար հանգստությունը մշտապես հենց ինքն անհանգստությունն է: Ստեֆան Ցվայգ
8. Մենք օգտակար են երիտասարդությանը, եթե կարող ենք շոշափել նրա երևակայությունը, նա երբեք դա չի մոռանա: Էմերսոն
9. Գիշերը հանգստություն է բերում ծերերին, և հույս՝ երիտասարդներին: Բեռնարդ Շոու
10. Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն է ունենում. Մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն: Դժբախտաբար, նրանք երբեք չեն համընկնում: Ֆենեոն
Օգոստոսի 12-ը նշվում է որպես երիտասարդության օր:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ.
Սիրելի երիտասարդներ,
Հայկական բանակը, որը հսկայական զոհողությունների գնով կայացավ ու հաղթեց Արցախյան ազատամարտում, իսկ տագնապալի այս օրերին իր հերոսական առաքելությունը փայլո՛ւն կատարելիս ամեն րոպե թիկունքում զգաց հիրավի համաժողովրդական աջակցություն, Հայաստանի ու Արցախի ամենամեծ երիտասարդական կառույցն է:
Եվ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ամեն վայրկյան զգալով Հայաստանի ու Արցախի սահմանները երիզող մարտական հենակետերում հակառակորդին դեմ հանդիման կանգնած 18-ից 20 տարեկան զինվորների, պայմանագրային զինծառայողների ու երիտասարդ սպաների վստա՛հ շնչառությունը, տեսնելով նրանց երիտասարդ, բայց խուճապի նշույլ իսկ չկրող համարձակ դեմքերը, մտովի հիշելով նրանցից առաջ այդ խրամատներում կանգնած մարտիկներին, և բոլորիդ շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, պարզ մարդկային շնորհակալություն եմ հայտնում ձեզ` Հայրենիք ու ժողովուրդ պաշտպանել կարողանալու, Հայաստան ու Արցախ բառերը լսելիս` մեր սերնդի պես ամեն զոհողության պատրաստ լինելու համար:
Դժվարին պահերին երիտասարդությունն է առաջադրում նոր գաղափարներ, ընտրում դրանք կյանքի կոչելու ուղին, ու գնում է խորհրդակցելու ավագների հետ, ովքեր իրենց իմաստնությամբ զգուշացնելով հեռու մնալու տարբեր փորձություններից` թիկունք են կանգնում ձեզ:
Ձեր ավյունն ու եռանդը, Ձեր նվիրվածությունը ազգային ու համամարդկային արժեքներին, և միաժամանակ նոր, հաճախ առաջին հայացքից առավել քան համարձակ թվացող գաղափարներն են, որ կամրջում են հայությանը` ստեղծելով այն հիմքը, որի վրա է խարսխվելու Հայկական համաժողովրդական բանակը ու դիմագրավելու է հայությանը սպառնացող ամենատարբեր նենգ վտանգներին:
Անկախ սերունդներից, մենք նույն ուղին ենք ընտրել, ու վստահ եմ, որ ոչ մի գայթակղություն կամ փորձություն որևէ մեկիս չի շեղելու այդ դժվարին, բայց ճակատագրով մե՛զ վերապահված ճանապարհից:
Անցած գիշեր և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականության նվազման միտումը պահպանվել է:
Օգոստոսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի դին գտել են ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Տիբերոն քաղաքում գտնվող սեփական տանը:
Ինչպես գրում է lenta.ru-ն, ըստ նախնական վարկածի, «Օսկար»-ի 63-ամյա մրցանակակիրն ինքնասպան է եղել, սակայն մահվան վերջնական պատճառը կհաստատվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Շրջանի շերիֆի խոսքով, Ուիլյամսի մահվան ենթադրյալ պատճառ է դարձել ասֆիքսիան (շնչահեղձությունը):
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին, ժամը 11:20-ի սահմաններում:
Ռոբին Ուիլյամսն «Օսկար»-ի և 4 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: Նա խաղացել է մոտ 300 ֆիլմերում:
Առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել սահմանայինիրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.