23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով անդրադարձել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը
Հարց. Արդյոք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմամբ, հատկապես` վերջերս Նախիջևանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման հետքերով:
Պատասխան. «Առանձնապես` ոչ: Հարևան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ, որի մասին վկայում են մի շարք համագործակցային նախաձեռնություններ` պաշտպանության ոլորտում ներառյալ: Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին: Ձեր կողմից հիշատակված նախարարների հանդիպման վայրը նույնպես առանձնակի մտահոգությունների տեղիք չի տալիս, քանի որ այն պարզապես հանդիսանում է հնարավոր աշխարհագրական վայրերի տարբերակներից մեկը:
Այնուամենայնիվ, այս համագործակցության հետևանքները ամբողջովին ներառված են Հայաստանի պաշտպանության պլանավորման ռազմավարական նկատառումներում` դրանց կանխատեսվող վնասատու ազդեցությունների հաշվառմամբ:
Վաշինգտոնը շատ է տեսել լկտի քաղաքական գործիչներ, սակայն Հայկական հարցի առնչությամբ կեղծավորության առաջին մրցանակը պետք է տալ նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեբարդին, որը 1989-1995 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության, իսկ 1995-2003 թվականներին՝ փոքրամասնության ղեկավար:
Ավելի քան երկու տասնամյակ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարելուց հետո, Գեբարդը 2005 թվականին պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո սկսեց մեծ գումարներ վաստակել լոբբինգ անելով հենց այն հարցի դեմ, որի ջատագովն էր եղել Կոնգրեսում…
Օգտվելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին թուրքական խուճապից, «Գեբարդ գրուպ կառավարական կապերի» ընկերությունը տարվա սկզբին ընդլայնեց իր վաղեմի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: 1.4 միլիոն դոլար արժողությամբ նոր պայմանագիրը ներառում է ենթակապալառուներ Դիկշտայն Շապիրոյին (տարեկան 531 հազ. դոլար), Գրինբերգ Թրորիգին (տարեկան 314 հազ. դոլար), Լիդիա Բոռլենդին (տարեկան 180 հազ. դոլար) և Բրայան Ֆոռնիին (տարեկան 78 հազ. դոլար): «Գեբարդ գրուպը» և նրա գործընկերները համաձայնել են Թուրքիային տրամադրել հետևյալ ծառայությունները.
«ա) Առաջարկել և հետապնդել օրենքների և ԱՄՆ կառավարության այլ որոշումների ընդունումը, որոնք կնպաստեն Թուրքիայի շահերին և կապահովեն բարձր վարկանիշ թուրքերի, Թուրքիայի և Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների համար,
բ) Պահպանել և ընդլայնել Թուրքիայի և թուրք ամերիկացիների հարցերով կոնգրեսական խմբավորումը,
գ) Իրազեկել Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ վարչակազմին Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերի մասին,
դ) Անհապաղ տեղեկացնել Թուրքիային՝ նրա համար կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ Կոնգրեսի կամ գործադիր իշխանության ցանկացած որոշման մասին,
ե) Հակիրճ վերլուծություն պատրաստել՝ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Թուրքիային հուզող հարցերի զարգացումների մասին,
զ) Մատնանշել այն պաշտոնական հավաքույթները և հանրային միջոցառումները, որոնց, «Գեբարդ գրուպի» կարծիքով, պետք է մասնակցի [Թուրքիայի] դեսպանատան անձնակազմը, այդ թվում՝ հնարավորության դեպքում ձեռք բերել անհրաժեշտ հրավերներ,
է) Մատնանշել և կազմակերպել տեղական և ամբողջ երկրի մակարդակով ելույթներ՝ [Թուրքիայի] դեսպանատան աշխատակիցների կամ նրանց նշանակած կամ առաջարկած անձանց համար համաժողովներում՝ Թուրքիայի վարկը բարձրացնելու և նրա շահերը Կոնգրեսում առաջ մղելու համար: Համաձայն Թուրքիայի ցուցումների՝ սա պետք է համակարգվի Թուրքիայի հանրային կապերի ծառայությունների մատակարար(ներ)ի հետ, և
ը) Պահպանել ու ստեղծել զինակցություններ այլ շահագրգիռ խմբերի հետ, որոնց նպատակները նման են կամ ընդունվում են Թուրքիայի կողմից»:
Հատկանշական է, որ գործընկեր Գրինբերգ Թրորիգի պարտականությունների մեջ մտնում են. «կապերի մշակումը և օգտագործումը ԱՄՆ պետդեպարտամենտում, պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության խորհրդում՝ նրանց փոխանցելու համար ցեղասպանության հարցի ծանրակշռությունը և հնարավոր սպառնալիքը Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերություններին»:
Չնայած Վաշինգտոնում բազմաթիվ լկտի լոբբիստներ կան, սակայն ոչ ոք չի կարող մրցել Գեբարդի վրդովեցուցիչ կերպարանափոխության հետ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովից վերածվելով ցեղասպանության ժխտողի … Այս խիստ կարևոր բարոյական հարցի վերաբերյալ Գեբարդի ամոթալի կտրուկ շրջադարձը առաջին անգամ բացահայտել էր The New Republic-ը՝ 2007 թվականի հուլիսի 23-ին իր հրապարակած՝ «K Street-ը [լոբբիստական ընկերությունների փողոց] փող է աշխատում 1915-ի Հայոց ցեղասպանությունից» խորագրով հոդվածով: Կոնգրեսում 26 տարիների ծառայության ընթացքում Գեբարդը համահեղինակել է մի քանի բանաձևեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ և բազմիցս խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: 2000 թվականին Գեբարդը և Ներկայացուցիչների պալատի այլ երկու դեմոկրատ կոնգրեսականներ համատեղ նամակ էին ստորագրել ուղղված այն ժամանակվա խոսնակ Դենիս Հաստերտին՝ հորդորելով նրան դասավորել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի անհապաղ քվեարկությունը:
2005 թ. հունվարին, Ներկայացուցիչների պալատի իր աթոռը լքելուց ընդամենը մի քանի օր անց, Գեբարդը Վաշինգտոնում բացեց իր խորհրդատվական և լոբբիստական ընկերությունը: 2005-2009 թվականներին նա դարձավ կառավարության հետ կապերի հաստատման գծով ռազմավարական խորհրդատու DLA Piper միջազգային իրավաբանական ընկերության համար, որն ամսական 100 հազ. դոլար է ստացել Թուրքիայի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ լոբբինգ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ Ներկայացուցիչների պալատում… The New Republic-ը հաղորդել էր, որ Գեբարդը հանդիպումներ է կազմակերպել Թուրքիայի խորհրդարանի անդամների և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ղեկավարների միջև, օգնել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին հանդիպում ունենալ «թերահավատ Նենսի Փելոսիի» հետ և շրջանառության մեջ դրել Հայոց ցեղասպանությունը ժխտող՝ «Կոչ իմաստության» վերնագրով գրքույկը:
Ամերիկահայերը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ չպետք է լուռ մնան, երբ Գեբարդը հարստանում է թուրքական արյունոտ փողերով… Նրանք պետք է զգուշացնեն նրա լոբբիստական ընկերության հաճախորդներին՝ Anheuser-Busch, «Բոինգ», «Շևրոն», Enterprise Rent-A-Car, «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օկլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս», որ կբոյկոտեն նրանց արտադրանքն ու ծառայությունները, եթե այս ընկերությունները չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը «Գեբարդ գրուպի» հետ: Նաև բողոքի նամակներ պետք է հղել «Ֆորդ» ավտոմոբիլային ընկերությանը և «Սկրիպս» հետազոտական ինստիտուտին՝ իրենց տնօրենների խորհրդում նրան տեղ հատկացնելու համար:
Ի վերջո, ընթերցողները պետք է ուղղակի նամակներ հղեն Գեբարդին (Gephardt Government Affairs, 1101 K Street, N.W., Suite 310, Washington, D.C. 20005) կամ dickgephardt@gephardtdc.com հասցեով էլեկտրոնային նամակներ ուղարկեն՝ հանդիմանելով նրան իր խիստ անբարոյական վարքագծի համար…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ի պատասխան մամուլի հրապարակումների, ՀՀ ֆինանսների նախարարության անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Ֆիննախի կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18.000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել և Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները:
Ներկայում համակարգը, որոշակի ծարնաբեռնվածությամբ, շարունակում է բնականոն գործել, և օրվա յուրաքանչյուր ժամին ՖՆ տեղեկատվական շտեմարան է մուքագրվում եկամտային հարկի, սոցիալական վճարի հազարավոր ամսական հաշվարկներ:
Ինչ վերաբերում է հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնին, տեղեկացնենք, որ այն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես օգոստոսի 19-ին կենտրոնը պատասխանել է 1.847, իսկ օգոստոսի 20-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ 1.070 հարկ վճարողների զանգերի:
Հուլիսի 26-ից ուժի մեջ են մտել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում տուգանքների նոր դրույքաչափերը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:
ԽՈՅ-Ժամանակն է եկել առաջնորդի դերը ստանձնելու, կարող եք նոր մասնագիտական գործունեությամբ զբաղվել, աշխատել նոր նախագծերի վրա: Ձեր գաղափարները կընդունվեն նույնիսկ ամենափորձառու մարդկանց կողմից:
Անձնական կյանքում պետք է կարևոր որոշումներն ինքնուրույն կայացնել: Կունենաք հիանալի ինքնազգացողություն, կենսական ներուժը մեծ կլինի:
ՑՈՒԼ-Կարող եք առաջ շարժվել նախապես կազմած ծրագրով, ստիպված չեք լինի փոփոխություններ կատարել: Այդուհանդերձ, աշխատանքը կթվա ձանձրալի , իսկ բազմաթիվ հարցեր այդպես էլ անպատասխան կմնան:
Լուրջ փոփոփոխություններ անձնական կյանքում դժվար թե լինի: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ:
ԵՐԿՎՈՐՅԱԿ-Ծանրաբեռնված շաբաթ է, որի ընթացքում ուրախալի պահեր քիչ կլինեն: Կարող եք դիմել էքսպերիմենտների, նպատակին հասնելու նոր ուղիներ գնել: Այս շաբաթ կարող եք մեծ հաջողությունների հասնել գործնական ոլորտում և շատ կարևոր է, որ ընտրեք ճիշտ համախոհներ:
Նոր ծանոթությունները կլինեն հաճելի, ինտուիցիան կհուշի, թե ում հետ կարելի է գործ ունենալ, ում հետ՝ ոչ: Շաբաթը հարմար է նաև նոր գործարքներ կնքելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ-Անհանգստանալու առիթներ և պարտականություններ այս շաբաթ կլինեն շատ, ուշադրություն դարձրեք ցանկացած տեղեկության, որ կստանաք: Աշխատավայրում կարող եք գործել այնպես, ինչպես ցանկանում եք. ոչ ոք չի համարձակվի կանգնել ձեր ճանապարհին:
Ներդշանակ կզարգանան մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Շաբաթվա վերջում հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ:
ԱՌՅՈՒԾ-Ձեր մասնագիտական գործունեությունն աննկատ չի մնա: Միգուցե հետաքրքիր գործնական առաջարկ ստանաք,սակայն մի շտապել փոխել աշխատանքը: Դուք վառ օրինակ կլինեք կրտսեր սերնդի ներկայացուցիչների համար:
Կենսական ներուժը մեծ կլինի, կունենաք հիանալի ինքնազգացողություն, իսկ կոսմետիկ միջոցների հետ գործ ունենալիս՝ եղեք զգույշ, չի բացառվում ալերգիկ նշաններ ի հայտ գան:
ԿՈՒՅՍ-Եկել է ժամանակը նախապես կազմած ծրագրով գործելու: Աշխատանքում հետևեք, թե ինչպես են զարգանում ձեր և համախոհների հարաբերությունները, քանի որ դրանից է կախված ձեր հետագա առաջընթացը:
Պետք չէ մեծ ջանքեր գործադրել մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում ներդաշնակություն մտցնելու համար. ձեր ճիշտ և խելացի գործելակերպն անմիջապես կգնահատվի: Իսկ այս շաբաթվա ընթացքում հաստատված ծանոթությունները լուրջ բնույթ կստանան:
ԿՇԵՌՔ-Հնարավոր է իրենց մասին հիշեցնել տան մարդիկ, որոնց թողել էիք անցյալում, դե ինչ, կհասկանաք, որ հին վերքերը դեռ չեն անցել և ժամանակն է՝ հստակություն մտցնել: Բազմաթիվ աշխատանք կունենաք, որոնք պետք է անել առանց շտապելու: Կստանաք նաև ազդեցիկ մարդկանց աջակցությունը:
Պահանջվում է զգուշություն սպորտով զբաղվելու կամ ֆիզիկական աշխատանք կատարելու ընթացքում:
ԿԱՐԻՃ-Շաբաթը հարուստ է անակնկալներով, միգուցե իրականացնեք ձեր՝ նույնիսկ ամենահամարձակ գաղափարները, որոնք թվում էին անիրականալի: Կարող եք ամբողջությամբ օգտագործել ձեր մասնագիտական ներուժը: Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմ մարդկանց հետ, օգնություն կցուցաբերեք նրանց, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում:
Ինքնազգացոությունը կլինի հիանալի ողջ շաբաթվա ընթացքում, իսկ վերջում՝ կարող եք գնալ ատամնաբույժի մոտ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ-Հեշտությամբ կհասնեք նպատակներին, և գնալով՝ ձեռքբերումն ավելին կլինի: Աշխատանքը հնարավոր է սովորականից շատ ժամանակ պահանջի, գործերում ինտուիցիան մեծ կլինի, որի շնորհիվ կհրաժարվեք ոչ նպաստավոր գործնական առաջարկներից:
Այնքան էլ հարթ չեն լինի մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները, ձեր քմահաճույքները ոչ բոլորը կհանդուրժեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-Շաբաթը բարենպաստ է նրանց համար, որոնք վաղուց էին մտածել ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը: Մասնագիտական ծանրաբեռվածությունը կնվազի, կզբաղվեք այն աշխատանքով, որն իսկապես հետաքրքրում է ձեզ:
Հանգստությունը, որի շնորհիվ լուծում եք խնդիրները, բարենպաստ կազդեն ընկերների և մտերիմ մարդկանց հետ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու հարցում:
ՋՐՀՈՍ-Շաբաթը հարուստ է անսպասելի հաջողություններով, կհաջողվի ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը: Կարող եք աշխատել նոր նախագծերի վրա, աջակցություն կստանաք այն մարդկանից, որոնց երբևե համախոհ չեք համարել:
Շաբաթը հարմար է նոր, հաճելի հարաբերություններ հաստատելու համար, ձեզ շատ լավ են հասկանում և գնահատում: Հնարավորություն կունենաք նաև վերականգնել անձնական հարաբերությունները:
ՁՈՒԿ-Ուրախության պատճառներ կլինեն շատ, կարող եք իրականացնել վաղուց մտածված ուղևորությունը, հանդիպել մարդկանց, որոնց կարոտել եք: Մեծ ոգևորությամբ կսկսեք աշխատել նաև նոր նախագծերի վրա, որոնց շնորհիվ կբարելավվի ձեր մասնագիտական դիրքը և ֆինանսական դրությունը:
Անձնական կյանքը հնարավոր է մղվի երկրորդ պլան, սակայն մտերիմ մարդիկ կհասկանան և կաջակցեն ձեզ:
Այսօր հանգուցյալների հիշատակության օրն է (Մեռելոց)։
Ըստ Հայ առաքելական եկեղեցու կարգի՝ տաղավար տոնին, որը միշտ կիրակի օրերին է նշվում, հաջորդող երկուշաբթին Մեռելոց է:
Հիշեցնենք, որ երեկ Հայ առաքելական եկեղեցին տոնել է հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տանկային բիաթլոնի եզրափակիչը սկսված է և առաջին անձնակազմների մրցույթով մեր թիմը երկրորդ տեղում է։
***
Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»:
Նշենք, որ տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունն անցկացվում է
Մերձմոսկովյան Ալաբինոյում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին oգոստոսի 17-ին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվելու:
Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագը կսկսվի ժամը 11.00:
Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագը կմատուցվի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագի ավարտին կկատարվի խաղողի օրհնության կարգ:
Օրերս երկրորդ Մասիվի այգիներից մեկում աչքովս ընկան ճեմուղու երկայնքով շարված քարեր,որոնցից յուրաքանչյուրի կողքին կար «Վկայագիր», թե որտեղից է բերված տվյալ քարը և ինչ է այն իրականում:
Ուսումնասիրելով ճեմուղու ողջ երկայնքով մեկ շարված քարերը, պարզեցինք, որ դրանք տապանաքարեր են, բերված Հայաստանի տարբեր բնակավայրերից:
Իհարկե ողջունելի է այն փաստն, որ այսօր կառուցվում, բարեկարգվում են հանրային զբոսայգիները, սակայն ո՞րն է իմաստն այնտեղ տեղադրել ասենք՝ ձիատապան, կամ Գեղարքունիքից բերված ձկան տեսքով քար, (երբ շրջակայքում առհասարակ ջուր չկա), կամ այլ տապաններ:
Եթե խնդիրը դրանք պահպանելն է, հաստատ, շատ վատ տարբերակ է ընտրված, քանի որ այսօր երեխաների համար դրանք որպես կարուսել են ծառայում: Եթե մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնելն է իրենց պատմական անցյալին, ապա դա անհնար է, դրանք պարզապես սովորական հին տապանաքարեր են, որոնց միջով ճեմելն այնքան էլ հաճելի չէ:
Այս առումով՝ զբոսայգու պատասխանատուները վրիպել են. այգին կարելի էր ավելի ճաշակով ձևավորել. Ո՞րն է տրամաբանությունը. Տիգրան Մեծ արքայի արձանի հարևանությամբ, ազատամարտիկի հիշատակի խաչքար տեղադրել,իսկ քիչ ներքև միջնադարյան տապանաքարեր… մինչդեռ այգին ակնհայտորեն ջրի և խնամքի կարիք ուներ:
Հռիփսիմե Գալստյան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը:
Ա/Ձ Արմեն Սուքիասյանի պանրի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբսահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնելու տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի օգոստոսի 29-ը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.