23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ.
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է :Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը:
Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է և մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը:
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում բոլորիս՝ հատկապես մանկավարժների, սովորողների ու նրանց ծնողների ջանքերն ուղղվելու են մեկ կարևոր նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Արման Գրիգորյանը զորակոչվել է բանակ այս տարվա հունվարի 16-ին՝ ուսումը կիսատ թողնելով:
Արմանի խոսքով, ծառայությունն իր համար շատ թեթև է անցնում. դարձել է ավելի ինքնավստահ, ֆիզիակապես պատրաստված, ձեռք է բերել նոր ընկերներ:
Զինծառայողը հարազատներին խնդրում է հանգիստ լինել. «Մենք ճիշտ է ծառայում ենք սահմանում, սակայն այստեղ հանգիստ է, մենք շատ լավ պատրաստված ենք, հակառակորդը չի համարձակվի որևէ քայլ անել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին տեղափոխել են երրորդ երկիր:
Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանի տեղեկացմամբ, հարազատներին տեղեկությունը փոխանցել են երեկ՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 8-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում։
Ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ»,«Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ)նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը ((History 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար):
Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։Ջեքսոնը այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմիի։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ Նա 1988թվականի երկրաշարժից հետո մեծ օգնություն է ցուցաբերել հայ ժողովրդին։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով:
Մայքլն ամուսնացել է 2 անգամ։ 1984 թվականից մինչ 1996թ-ը նրա կինն էր Էլվիս Փրեսլիի դուստր՝ Լիզա-Մարիյա Փրեսլին։ 1996 թվականի նոյեմբերին, Լիզա-Մարիյա Փրեսլիի հետ ամուսնալուծվելուց հետո, Ջեքսոնը ամուսնացել է նախկին բուժքույր Դեբբի Ռոուի հետ, որից նա ունի 2 երեխա՝ Պրինց Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն և Պերիս-Մայքլ Կատրին Ջեքսոն։ 1999 թվականին Դեբբի Ռոուն և Մայքլը ամուսնալուծվեցին։ 2-րդ որդին՝ Պրինց Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն Կրտսերը ծնվել է փոխարինող մոր շնորհիվ:
Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009թ հունիսի 25-ին: Բժիշկները սիրտ-թոքային վերակենդանացում են անցկացրել, որը շարունակվել է մինչ շտապօգնության մեքենան հասել է Կալիֆորնիական համալսարանի բուժկենտրոն (UCLA)։
Այդ փորձերը անհաջող էին, ժամը 14:26 րոպեին բժիշկները գրանցել են «փոփ արքայի» մահը:
Մայքլ Ջեքսոնի մահից մի քանի ժամ անց, MJJcommunity-ի՝ ամենամեծ ֆան-ակումբի տնօրեն Գերի Թեյլորը հայտարարել է՝
«Ամենաքիչը 12 երկրպագու ինքնասպան է եղել Մայքլ Ջեքսոնի մահվան լուրից հետո: Մայքլը չէր ցանկանա, որ նրա երկրպագուները ինքնասպան լինեին»։
Օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը /ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
18-ամյա զինծառայող Ռաֆիկ Մարտիրոսյանը, որն արդեն երկու ամիս է՝ ծառայում է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասում, հավաստիացնում է, որ ծառայությունում սկզբի 1 ամիսն է դժվար.
«Հարմարվելու պահն է. բոլորն էլ առաջին ամսում դժվարանում են, իսկ հետո հարմարվում են»,-մեզ հետ զրույցում նշեց զինծառայողը:
Նրա պատկերացումները մինչև բանակ գնալն այլ են եղել, իսկ այժմ նա համոզված է, որ բանակը պետք է յուրաքանչյուր տղային. «Բանակում շրջապատ ես ձեռք բերում, բնավորությամբ փոխվում ես՝ ավելի մեծ մարդ ես դառնում, և վերջապես՝ քո կյանքում դրական փոփոխություններ են լինում: Բանակը ոչ միայն պաշտպանում է հայրենիքը, այլև մեծ դեր է ունենում երիտասարդի՝ որպես մարդ ձևավորելու գործում»:
Ռաֆիկ Մարտիրոսյանն ամեն կերպ փորձում էր հերքել, որ վերջին օրերին սահմանում լարվածություն է եղել, չնայած մեր հավաստիացումներին, որ տեղյակ ենք լարվածության մասին, նա պնդում էր. «Ոչ, ոչ, մեզ մոտ կրակոց չի լսվել», թերևս դա ասում էր մեզ չանհանգստացնելու համար:
Ռաֆիկը զորակոչիկներին մաղթում է, որ զինվեն հոգով և ուժով, իսկ հարազատներին խնդրում է լինել համբերատար:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը նախօրեին միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը, Սենատի անդամ Մայք Գատտոյի հեղինակած AJR 32 բանաձեւը սատարում է Արցախի ՝ որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ջանքերը եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել Արցախի ինքնորոշմանն ու ժողովրդավարական զարգացմանը:
Սենատոր Քեվին դե Լեոնն իր բացման ելույթում, մասնավորապես, նշել է. «Այս տարածաշրջանի էթնիկ հայ բնակչությունը չափազանց շատ է կորուստեր ապրել և արժանի է ունենալու ազատ և անկախ հայրենիք, որտեղ չի գտնվի հետապնդման վտանգի ներքո: Այս իմաստով, Կալիֆոռնիայի նահանգը կարող է առաջամարտիկ լինել՝ խթանելով փոփոխություններն աշխարհում: Սա նկատի առնելով՝ խնդրում եմ աջակցել ժողովրդավարությունը, ազատությունը և Արցախի միջազգային ճանաչմանը»:
Նշենք, որ Կալիֆոռնիայի սենատը AJR 32 բանաձևն ընդունել էր այս տարվա մայիսին:
Օգոստոսի 22-24-ը Մայր Աթոռի և ԼՂՀ ԶՈՒ ծառայող սարկավագ հոգևորականներ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը և շուրջ 20 լրագրողներ այցելեցին Արցախ, հանդիպեցին Արցախի Թեմի Առաջնորդ Պարգև Սրբազանին, ՊԲ նախարար Մովսես Հակոբյանին, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանին, գնդապետներ Արարատ Մեքումյանին և Հարություն Ամիրխանյանին, ինչպես նաև հարավային և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի զինվորներին: Ուխտագնացությունը նշանավորվեց Գանձասարի սբ. Հովհաննես եկեղեցում Պատարագի մատուցմամբ և իմ՝ ձեր խոնարհ ծառայի մկրտությամբ, որն իրականացրեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի ղեկավար, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Ուխտավորներին առաջնորդող Սրբազանն իր շնորհակալությունն ու Վեհափառ հայրապետի օրհնությունը փոխանցեց Արցախի ժողովրդին ու զինվորներին: Իսկ ԼՂՀ ԶՈՒ ծառայող սարկավագ հոգևորականները նորակոչիկներին նվիրեցին Նոր կտարակարաններ:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով, ուխտագնացության նպատակն է այցելել մեր սրբավայրերն ու ինքնաճանաչողության այդ ճանապարհի մեջ ինքներս մեզ գտնել ազատ ու հերոսական հողի վրա:
« Ինչպես նաև առիթից օգտվելով այցելել զորամասեր, շնորհակալություն հայտնել զինվորներին, հատկապես վերջին շրջանում կատարվող իրադարձությունների հետ կապված: Մեր ողջ ժողովուրդն այդ մտահոգության մեջ միահամուռ ոտքի կանգնեց` քաջալերելով հայ զինվորին և հայոց բանակին` զգալով մեզ սպառնացող վտանգը և միևնույն ժամանակ տեսնելով իրական հերոսությունը, երբ մեր երիտասարդներն այդ տարիքում կարողանում են արժանի հակահարված տալ հակառակորդին` պաշտպանելով հայրենի հողը, մեր ընտանիքներն ու սրբությունները» -ընդգծեց Սրբազանը:
Նա իր մաղթանքն ուղղեց նաև հրամանատարներին՝ ասելով.
«Մաղթում եմ, որ իրենց զինվորներին, երբ անվանականչ են անում երբեք այդ անունները կանչելուց իրենց գլխարկները հանելու, խոնարհվելու և նրանց ճակատը վերջին համբույրը տալու առիթը չունենան, այլ կանչեն նրանց՝ միայն կուրծքը զարդարելու, շքանշաններ ու պատվոգրեր տալու համար և նրան դեպի զինվորական ծառայության ավելի մեծ աստիճանի վրա դնելու հպարտության զգացումն ապրեն»:
***
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն իր հերթին բանաստեղծություններով էլ ավելի ոգևորեց զինվորներին.
***
Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայողներից Դավիթ Պետրոսյանը Ղազանչեցոց եկեղեցու մանրակերտ նվիրեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: Մանրակերտը պատրաստել էր իր ձեռքով, մարտական դիրքում՝ 7 օրվա ընթացքում:
***
Շատ տպավորիչ էին Ստեփանակերտի կենտրոնում ուխտավորների բռնած քոչարին ու վերվերին. նրանց պարն իր շուրջը համախմբեց արցախցիներին՝ փոքրից մեծ, զինծառայողներին, որոնք այդ պահին գտնվում էին այնտեղ: Մեզ հաջողվեց բարձր տրամադրություն և ոգևորություն հաղորդել նրանց:
***
Ուրախալի և հպարտացնող է, որ պատերազմ տեսած ու սահմանում ապրող ժողովուրդը կարողացել է իր մեջ ուժ գտնել, վերականգնվել, նոր մշակույթ ձևավորել և աշխարհին ցույց տալ, որ հայ մարդն եղել է, կա ու կլինի միշտ: Չնայած տեղ-տեղ առկա են ավերակներ, սակայն արցախցի ժողովուրդը դրա հնարը ևս գտել է, այնպիսի տեսք է հաղորդել, որ դրանք դարձել են պատմական արժեքին հասնող շինություններ:
Ի դեպ, կարելի էր պարզապես հիանալ մաքրությամբ, որ տիրում էր Արցախի բնակավայրերում:
***
Ուխտագնացությունն առավել մանրամասն՝ մեր պատրաստած ֆոտոշարքում
[nggallery id=181]
Ուխտագնացությունը դեպի Արցախ կազմակերպվել էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
Աննա Սարգսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.