23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Այս մասին պարզ է դարձել այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Անդրիասյանն ազատվել էր աշխատանքից:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է.
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր ներկա են լինելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, սպասվում է մեր ընդհանուր արժեքների և նպատակների վերաբերյալ կտրուկ հայտարարություն»:
2014թ. օգոստոսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 34 տոկոսով: Եթե 2013թ օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 197 957 ուղևոր, ապա 2014թ օգոստոսի ցուցանիշը կազմել է 265 391 ուղևոր:
Ինչպես հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից, չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 31 տոկոս: 2014թ. օգոստոսին կատարվել է 2262 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1726 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. օգոստոսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնում նշանակմամբ լուծվում է նաև ոստիկանության պետի մեկ այլ տեղակալ՝ Գագիկ Համբարձումյանի հարցը:
Վերջինս, բացի ոստիկանության պետի տեղակալ լինելուց, նաև քննչական վարչության պետն է, բայց քննչական վարչությունը տեղափոխվում է Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական պետական կոմիտե, և Համբարձումյանը ոստիկանությունում մնում է առանց ոլորտի:
Ասում են, որ ոչ Հովսեփյանն է ուզում, որ Համբարձումյանը դառնա իր տեղակալ, ոչ էլ Համբարձումյանն է ուզում հեռանալ ոստիկանությունից: Չի բացառվում, ուրեմն, որ Օսիկյանի տեղը ոստիկանության պետի նոր տեղակալ չնշանակվի, և Համբարձումյանը ստանձնի նրա գործառույթները: Առայժմ անորոշ է մնում ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի ճակատագիրը: Ասում են, նա կարող է դառնալ ԱԽՔ:
Հայկական ժամանակ
Թերթին հայտնի են դարձել որոշ մանրամասներ նախօրեին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումից:
«Մեր տեղեկություններով Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է պատմել Թուրքիա՝ Ռեջեփ Թայիդ Էրդողանի երդմնակալության արարողությանն իր մասնակցության մասին: Մասնավորաբար, նախարարը տեղեկացրել է, որ թուրքական կողմի հրավերքը ՀՀ նախագահին՝ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու, հայկական կողմի համար բավական հարմար առիթ է եղել պաշտոնական տեսք տալու Ցեղասպանության 1ՕՕ-ամյա տարելիցին Հայաստան այցելելու համար Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի կողմից արված հրապարակային հրավերքին:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ պաշտոնական Հայաստանի ներկայությունն Էրդողանի երդմնակալությանը, ըստ Նալբանդյանի, անակնկալ է եղել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև մասնակից մյուս պետությունների համար:
Ինչևէ, հայկական կողմի քայլը բավական դրական և բարձր է գնահատվել: Քանի որ պաշտոնական ընդունելություններ են եղել, Էդվարդ Նալբանդյանի համար մի փոքր բարդ է եղել ՍերԺ Սարգսյանի հրավերքը փոխանցելը: Ինչևէ, Նալբանդյանը հաջողել է Էրդողանին տեղեկացնել իր այցելության բուն առաքելության մասին, ինչը, Նալբանդյանի ներկայացմամբ, բավականին անակնկալի է բերել Թուրքիայի նախագահին. նա չի ջանացել թաքցնել դա: Նամակը փոխանցելուց հետո վերջինս երկար ժամանակ փորձել է ընթերցել հրավերքի հայկական տեքստը ու չի հաջողել: Էդվարդ Նալբանդյանը հուշել է, որ հակառակ կողմում նաև անգլերեն տեքստ կա: Ընթերցելուց հետո Էրդողանը ձեռք է մեկնել Էդվարդ Նալբանդյանին: Ձեռքսեղման ընթացքում Թուրքիայի նախագահը, դիմելով ՀՀ արտգործնախարարին, ասել է՝ տեսնո՞ւմ եք, որ բարեկամներ ենք, իսկ Դուք ասում եք… Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ պարոն Էրդողանը ՀՀ նախագահի հետ ձեռք սեղմելու տարբեր առիթներ ունեցել է, բայց դա չի կաշկանդել նրան իր հետագա հայտարարություններում: Մոտ կես ժամ տևած Նալբանդյան-Էրդողան առանձնազրույցից հետո Թուրքիայի նախագահը Նալբանդյանին խնդրել է ՀՀ նախագահին իր ողջույնները փոխանցել:
Առավոտ
Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը շրջայց է կատարում Արագածոտնի մարզում և խնձորի այգիներում, հետևում սպանդանոցի կառուցման աշխատանքներին, «ՉԻ» տեղեկություններով կառավարությունում նրան պատրաստվում են փոխարինել ՀՅԴ-ական, համատեղության կարգով Սերժ Սարգսյանի «պրոտեժե» Դավիթ Լոքյանով:
Չորրորդ ինքնիշխանություն
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2014 — 2015 թվականների համար պետությունների գլոբալ մրցունակության վարկանիշային աղյուսակը :
Այն կազմված է 12 հիմնական չափանիշների հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն:
Աղյուսակում առաջին տաս տեղերը զբաղեցրել են Շվեյցարիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Գերմանիան, Ճապոնիան, Հոնկոնգը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Շվեդիան:
Ռուսաստանը գտնվում է 53-րդ տեղում:
Հայաստանն, որն անցյալ տարի զբաղեցրել էր 79-րդ տեղը, այս տարի 85-րդն է: Տարածաշրջանի պետություններից Իրանը 83-րդն է, Ադրբեջանը՝ 38-րդը, Վրաստանը՝ 69-րդը, Թուրքիան՝ 45-րդը:
Աղյուսակը եզրափակում են Եմենը, Չադը, Գվինեան:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին՝ նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումից հետո, որը «խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն» և «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»: Բանաձևը նաև ճանաչեց, որ Արցախը «պատմականորեն եղել է հայկական տարածք…. սակայն 1921 թվականին Խորհրդային Միության օրոք ապօրինաբար անջատվել է Հայաստանից և հանձնվել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանի կառավարմանը»:
Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատները ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել Արցախի բանաձևին՝ օգոստոսի 27-ին նահանգի Սենատը՝ 24-0, իսկ մայիսի 8-ին նահանգի ժողովը՝ 72-1 ձայների հարաբերակցությամբ: Այսպիսով, Կալիֆորնիան, Արցախին սատարող նման բանաձև ընդունելով, միանում է Լուիզիանա, Մեյն, Մասաչուսեթս և Ռոդ Այլենդ նահանգներին:
Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի որոշումները զայրացրել էին Ադրբեջանի կառավարությանը և նրա դիվանագետներին Միացյալ Նահանգներում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլլաևը արհամարհեց Արցախի բանաձևը՝ այն անվանելով «ընդամենը մի թղթի կտոր»: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խիստ քննադատեց տեղի հայ համայնքը, Կալիֆորնայի նահանգը և AJR 32-ը: Բանաձևը խափանելու իր ձախողումն արդարացնելու համար նա պնդեց, թե Կալիֆորնիայի սենատորները «իրենց ընտրական քարոզարշավների համար հսկայական ֆինանսական նվիրատվություններ» են ստացել «հայկական լոբբիից»: Մոռանալով, որ նա ներկայացնում է աշխարհի ամենաբռնապետական վարչակարգերից մեկը, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդգնել է դաս տալ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին՝ «Ամերիկայի քաղաքական համակարգում առկա լուրջ բացթողման համար, որը հրատապ շտկման կարիք ունի»:
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, նախքան նման անհիմն մեղադրանքներ անելը, պետք է համացանցում փնտրեր, որպեսզի տեսներ, թե ինչքան գումար են ստացել Արցախի բանաձևի համար քվեարկած 24 սենատորներն ամերիկահայերից, եթե այդպիսիք եղել էին: Միացյալ Նահանգներում քարոզարշավների նվիրատվությունները թափանցիկ են, ի տարբերություն Ադրբեջանի, ուր այցելած քաղաքական գործիչներին ճոխ ընդունելության են արժանացնում և ճանապարհում փողի տրցակներով, խավիարի տուփերով և ոսկու ձուլակտորներով…
Գլխավոր հյուպատոսը բանաձևի ընդունումը նաև վերագրել է «հայկական լոբբիի չափազանց մեծ ջանքերին Կալիֆորնիայում, որտեղ շուրջ մեկ միլիոն հայ է բնակվում»: Մեկ միլիոնը ադրբեջանցի դիվանագետի կողմից ևս մեկ չափազանցություն է, որը շարունակելով կեղծ մեղադրանք է ներկայացնում հայկական «էթնիկ լոբբիին», որն իբր դիմել է «սպառնալիքների, շանտաժի և այլ միջոցների» Կալիֆորնիայի սենատորների դեմ:
Այնուհետև Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը պարծենում է իր գործադրած ջանքերով ընդդեմ AJR 32-ի, պնդելով, թե նա և իր հյուպատոսությունը մի շարք «լուրջ քայլեր» են ձեռնարկել, ներառյալ «բողոքի նամակների հղում բոլոր սենատորներին [և] բազմաթիվ հանդիպումներ նրանց հետ….»: Չնայած նրա խելահեղ գործունեությանը՝ ոչ մի սենատոր դեմ չքվեարկեց Արցախի օրինագծին… Աներևակայելի է, սակայն հյուպատոսը պնդում է, թե նա մեծ հաղթանակ է տարել, որովհետև վերջնական քվերակությունը ի նպաստ Արցախի եղել է 24-0, այլ ոչ թե 40-0, քանի որ որոշ սենատորներ կամ բացակայել են, կամ ձեռնպահ մնացել…
Հասկանալիորեն, գլխավոր հյուպատոսը մոռացել է նշել Արցախի օրինագծի դեմ պայքարում իր ամենամեծ կողմնակիցներին՝ հզոր լոբբիստական ընկերություններին, որոնք Ադրբեջանը վարձել է Վաշինգտոնում և Լոս Անջելեսում հսկայական գումարներով: Այդ ընկերություններից մեկը՝ JCI Worldwide-ը, Սեթ Յակոբսոնի գլխավորությյամբ, նամակ էր հղել Կալիֆորնիայի 40 սենատորներին ՝ ռաբբի Դով Նյումանի, Բեվերլիվուդի խաբադի, ռաբբի Մենդի Քոհենի, Սակրամենտոյի խաբադի, ռաբբի Յոնահ Բուկշտեյնի և Փիկո Շուլի ստորագրությամբ: Երեք ռաբբիները սենատորներին գրել էին, որ նրանք «կտրականապես դեմ են AJR 32-ին… Ադրբեջանը կարևոր դաշնակից է Իսրայելի և հրեա ժողովրդի համար: Հրեաները ազատ և պաշտպանված ապրում են Ադրբեջանում հազարավոր տարիներ… Որպես Կալիֆորնիայի հրեական համայնքի ռաբբիներ և առաջնորդներ, մենք զորակցում ենք մեր եղբայրներին ու քույրերին Ադրբեջանում և պահանջում ենք ԴԵՄ քվեարկել AJR 32-ին»: Այս ռաբբիներն ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ դրեցին իրենց նման անհեթեթ նամակ ուղարկելով, քանի որ չկարողացան նույնիսկ մի սենատորի համոզել դեմ քվեարկելու Արցախի բանաձևին: Ավելին, իրենց շրջանառվող նամակը Ադրբեջանի նավթադոլարների անիմաստ վատնում էր, քանզի JCI-ի մեծածախս լոբբինգն անարժեք դուրս եկավ:
Հետաքրքիր է, արդյոք նախագահ Ալիևին հայտնի՞ է, որ Ադրբեջանի հյուպատոսությունը Լոս Անջելեսում և դեսպանատունը Վաշինգտոնում միլիոնավոր դոլարներ են վատնում անարդյունավետ լոբբիստական ընկերությունների վրա: Արդյոք Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, տեղյա՞կ են, որ իրենց ղեկավարներն քամուն են տալիս երկրի հարստությունը արտասահմանում քաղաքական գործունեության վրա՝ ընդամենը մի «թղթի կտորին» հակազդելու համար: Իսկապես, եթե Կալիֆորնիայի Սենատի բանաձևը մի անիմաստ «թղթի կտոր» էր, ինչպես պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան, ապա ինչո՞ւ էր Ադրբեջանն այդքան ժամանակ, ջանք ու դրամ ծախսում՝ փորձելով խափանել դրա ընդունումը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրն է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։
Իսկ դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով:
Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին
ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը,
արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը,
արձանագրելով Ադրբեջանի Հանրապետության կողմից «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» հռչակման փաստը,
հաշվի առնելով, որ Ադրբեջանում տարվող ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը հանրապետությունում ստեղծել է հայ ժողովրդի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը հանգեցրել է զինված բախումների, մարդկային զոհերի, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման,
հիմնվելով ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ¬ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական¬իրավական կարգավիճակի հարցը,
նշելով, որ Շահումյանի շրջանի տարածքը բռնի կերպով անջատվել է Լեռնային Ղարաբաղից և հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը համարելով բնականոն ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,
ձգտելով հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը` միմյանց իրավունքների փոխադարձ հարգանքի հիման վրա,
ուշադրության առնելով երկրում տիրող իրավիճակի բարդությունն ու հակասականությունը, ապագա Միության, իշխանության և կառավարման միութենական կառույցների ճակատագրի անորոշությունը,
հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը,
Հռչակում է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Հակիրճ` ԼՂՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն օգտվում է այն լիազորություններից, որոնք հանրապետություններին տրամադրվում են ԽՍՀՄ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ և իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշելու իր պետական¬իրավական կարգավիճակը` երկրի և հանրապետությունների ղեկավարության հետ քաղաքական խորհրդատվությունների և բանակցությունների հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում` մինչև ԼՂՀ Սահմանադրության և օրենքների ընդունումը, գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև ներկայումս գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին և Հանրապետության առանձնահատկություններին:
ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի
մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների`
բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների
մասնակցությամբ համատեղ նստաշրջան
2 սեպտեմբերի, 1991թ.
ք.Ստեփանակերտ
ԽՈՅ-Շաբաթը կլինի բարեհաջող. կընձեռվեն բազմաթիվ հնարավորություններ ոչ միայն գործնական, այլև անձնական ոլորտում հաջողություններ գրանցելու համար:Սակայն չի բացառվում կանգնեք որոշակի դժվարությունների առաջ:
Խորհուրդ է տրվում սիրելիի հետ անկեղծորեն խոսել զգացմունքների մասին. եկել է հարաբերություններին նոր ընթացք տալու ժամանակը:
ՑՈՒԼ-Գործնական ոլորտում կբացվեն նոր հեռանկարներ, չի բացառվում փոփոխություններ անեք նաև ծրագրերում: Շաբաթվա սկզբում հնարավոր է որոշակի սխալներ թույլ տաք, որոնք հետագայում ի վիճակի չեք լինի ուղղել:
Աշխատեք շատ ժամանակ տրամադրել ընտանեկան գործերին. դա կօգնի բարելավել մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿ-Միգուցե այս շաբաթ լուրջ փոփոխություններ գրանցվեն. խնդիրներն արագորեն կլուծվեն՝ առանց ջանքեր պահանջելու, սակայն շաբաթվա վերջում հնարավոր են տարաձայնություններ համախոհների հետ:
Կարող եք շատ ժամանակ տրամադրել մտերիմ մարդկանց՝ նրանց հետ մասնակցելով միջոցառումներին, կամ գնալ զբոսանքի:
ԽԵՑԳԵՏԻՆ-Շաբաթը կսկսեք կարևոր տեղեկություն ստանալով: Պետք է կողմնորոշվել, թե որ գործն է առաջնային, որը՝ երկրորդական: Ստիպված եք թաքցնել ձեր զգացմունքները, իսկ շրջապատում ամեն ինչ կնյարդայնացնի ձեզ: Հետևեք ձեր առողջականին, սննդակարգին:
Շաբաթվա վերջում խորհուրդ է տրվում գնալ ռոմանտիկ քայլեր անել:
ԱՌՅՈՒԾ-Կարող եք ցանկացած տիպի նախաձեռնություն սկսել,իսկ թե բարեհաջող կընթանան գործերը, թե՝ ոչ, կախված կլինի նրանից, թե ձեր գործունեությունը որքանով օգտակար կլինի մտերիմ մարդկանց համար: Չի բացառվում այս շաբաթ լինեն խոշոր դրամական մուտքեր:
Հարազատների հետ կունենաք ներդաշնակ հարաբերություններ, իսկ ռոմանտիկ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
ԿՈՒՅՍ_Ձեր էմոցիաները շատ ուժեղ կլինեն այս շաբաթ, սակայն դուրս կգաք ցանկացած իրավիճակից: Ցանկալի է հետևել այն խորհուրդներին, որոնք կտան համախոհներն ու գործընկերները, մի փորձեք ինքնուրույն լուծում տալ բարդ հարցերին:
Մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում պետք է լինել չափազանց ուշադիր:
ԿՇԵՌՔ-Ինքնավստահությունը կուղեկցի ձեզ ողջ շաբաթ, դա հնարավորություն կտա բարելավել մասնագիտական դիրքը, նպատակին հասնելու նոր ուղիներ գտնել:
Կարող եք մեկնել ճանապարհորդությունների, ինչպես նաև աշխատել փաստաթղթերի հետ: Իսկ անձնական կյանքում դժվար թե լուրջ փոփոխություններ գրանցվեն, սակայն անսպասելի հանդիպումներ, այնուամենայնիվ, կլինեն:
ԿԱՐԻՃ-Հնարավորություն կունենաք աշխատել նոր նախագծերի վրա, ամրապնդել մասնագիտական դիրքն ու սոցիալական կարգավիճակը: Միայն թե շատ կարևոր է, որ զսպեք ձեր էմոցիաները:
Մտերիմ մարդկանց հետ շփվելիս խորհուրդ է տրվում լինել հնարավորինս զուսպ, մի տվեք խոստումներ, որոնք ի վիճակի չեք կատարելու:
ԱՂԵՂՆԱՎՈՐ-Պետք է փոխզիջումային որոշումներ կայացնել, ընդ որում պետք է առաջնորդվել տրամաբանությամբ: Շաբաթը բարդ է մասնագիտական գործունեություն ծավալելու տեսանկյունից:
Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ, մի հրաժարվեք ձեր խոստումներից և աշխատեք իրականացնել դրանք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-Շաբաթը հարմար է ֆինանսական դրությունը բարելավելու համար, կարող եք գործարքներ կնքել, համագործակցություն սկսել: Խորհուրդ է տրվում ծավալել ինքնուրույն գործունեություն:
Հնարավոր է անհանգստանալու առիթներ ստեղծեն, աշխատեք հագստություն պահպանել հատկապես ընտանիքում:
ՋՐՀՈՍ-Հետևեք ձեր առողջականին, ճիշտ սնվեք և շատ քնեք: Խորհուրդ է տրվում կարգավորել նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները:
Կարող եք ժամանակ գտնել ինչպես գործնական, այնպես էլ անձնակայն հանդիպումների գնալու համար: Շաբաթվա վերջում հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի:
ՁՈՒԿ-Մտերիմ մարդիկ ձեր խորհուրդների կարիքն ունեն, ինտուիցիայի շնորհիվ կկարողանաք օգնել նրանց՝ տալով ճիշտ խորհուրդներ:
Հարաբերությունները կզարգանան ներդաշնակ, կգրավեք հակառակ սեռի ներկայացոուցիչների ուշադրությունը: Շաբաթվա երկրորդ կեսին կլինեն միջոցառումների հրավերներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.