23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանին:
Նախարարը երկարամյա ծառայության կապակցությամբ շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական վարչության նախկին ղեկավար Հայկ Հարությունյանին, ով չէր կարողացել ներկայանալ հանդիպմանը, և նորանշանակ պետին խնդրել է Հայկ Հարությունյանի սկսած բոլոր դրական ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակել:
«Արթուր Օսիկյանը երկրում հայտնի իրավաբան է, մեծ փորձառությամբ պետական ծառայող, ով աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում, Կառավարությունում, Պետական եկամուտների կոմիտեում, դատախազական համակարգում և վերջին մի քանի տարիներին բավականին լուրջ գործունեություն է իրականացրել Ոստիկանությունում: Վստահ եմ՝ այն ամբողջ ներուժն ու փորձառությունը, որ պարոն Օսիկյանը ձեռք է բերել իր աշխատանքային գործունեության ընթացքում, լավագույնս կկիրառի երկրի կարևորագույն հատուկ ծառայությունում՝ քրեակատարողական համակարգում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը հիշեցրեց, որ ամիսներ առաջ հաստատված ՀՀ կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև քրեակատարողական համակարգի գործունեության բարելավմանն ու բարեփոխմանն ուղղված աշխատանքներին՝ մասնավորապես այլընտրանքային պատժամիջոցների ներդրմանը, որի վերաբերյալ օրենսդրական աշխատանքներն արդեն սկսվել են և, նրա համոզմամբ, հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն կունենանք կայացած Ծառայություն:
«Մեր առջև նպատակ ունենք բարելավել քրեակատարողական համակարգն ու դատապարտյալների կենցաղային պայմանները: Առաջիկայում շահագործման կհանձնենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը բավականին կթեթևացնի գործող քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: Ընդհանրապես, կարծում եմ, առաջիկա ամիսներին լուրջ անելիքներ ունենք՝ հասկանալու, թե ո՞ր ուղղություններն ուսումնասիրման անհրաժեշտություն ունեն, որո՞նց ուղղությամբ պետք է օրենսդրական բարեփոխումներ իրականացվեն»,- նշել է Հովհաննես Մանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ Արթուր Օսիկյանն այս հարցերի լուծման ճանապարհներն առաջիկայում կունենա:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը գիտակցում է այս համակարգի պատասխանատվությունն ու կարևորությունը. դրա գործունեությունը գտնվում է հանրության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
«Վստահությամբ հանդերձ, որ ձեր ղեկավարությամբ այս համակարգը շատ մոտ ապագայում կարողանալու է դրական տեղաշարժ արձանագրել, ես ձեր առջև դնում եմ պատասխանատվություն՝ տարեվերջին հանրությանը հաշվետվություն ներկայացնել՝ ի՞նչ է հաջողվել իրականացնել այդ մի քանի ամիսների ընթացքում և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ կրկին շնորհավորելով Արթուր Օսիկյանին նշանակման կապակցությամբ և վստահեցնելով, որ այդ մեծածավալ աշխատանքը կիրականացնեն համատեղ ուժերով:
Արթուր Օսիկյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին կարևորագույն ծառայության ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար և, դիմելով ծառայության աշխատակիցներին, նշել, որ միասին պետք է անեն հնարավորը ՀՀ Նախագահի, Կառավարության և նախարարի կողմից դրված խնդիրները պատվով լուծելու համար:
«Բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքը կկատարեն ազնիվ ու արդար՝ միասին, ուս ուսի տված կգնանք առաջ: Ձեր առջև դրվող խնդիրներից առաջնայինը ձեր պարտականությունների պատշաճ կատարումն է, իսկ իմ խնդիրը կլինի ձեր իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը: Մենք միասին ամեն ինչ անելու ենք դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար: Ես հաստատակամ եմ համակարգի առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար»,- շեշտել է Քրեակատարողական վարչության նոր պետն ու խոստացել առաջիկայում ունենալ տեսանելի արդյունք:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Ս.թ. սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների)միջնորդավճարի չափը կփոփոխվի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից, այցելուների (բիզնես , զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:
Ստորև ներկայացված են արտոնագրերի այն տեսակները, որոնց վրա այս փոփոխությունը կանդրադառնա.
Ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար գանձվող միջնորդավճարներ
Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ
ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող և վարչական գործընթացի հետ կապված ծառայություններ
Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարներըՎիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավչարը:
Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե դուք վճարումը կատարել եք մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, , և այդ միջնորդավճարը նվազել է, ապա մենք չենք կարող իրականացնել փոխհատուցում:
Ոչ-ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվի նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:
Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով հյուպատոսական հարցերով գրասենյակի travel.state.gov կամ ԱՄՆ դեսպանության կայքէջերը http://armenia.usembassy.gov/visas.html.
«ԲՏԱ բանկ» ընկերության բանկային անվտանգության բաժնի պետ Հայրապետ Վ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն բանկի «Զեյթուն» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Կարեն Ե.-ն մոտ 2 տասնյակ վարկային գործերով որպես գրավ քաղաքացիներից վերցրել է կեղծ ոսկյա զարդեր` բանկին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում «ԲՏԱ բանկ» ՔԲԸ-ի «Զեյթուն» մասնաճյուղում ոսկյա զարդեր է գրավադրել նաև Կարեն Ե.-ի մորաքրոջ որդին, ով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարի տեղակալն է:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Բաքվում Էրդողանն Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»:
ՀՀ կառավարությունը հաստատել է `
-Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մշտադիտարկման տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը, որի գործադրմամբ կբարձրանա Սևանա լճի հիմնահարցերի լուծման միջոցառումների արդյունավետությունը,
-http://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը, որով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի Հայաստանի պետական մարմիններ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն,
-ՀՀ առողջապահության բնագավառի բժշկական, ստամատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական նեղ մասնագիտությունների ցանկը, որը կկանոնակարգվի և համահունչ կդառնա համաշխարհային առողջապահական փորձի պահանջներին,
-ՀՀ զոոնոզների, զոոնոզային գործոնների, սննդային բռնկման մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները, մշտադիտարկման համակարգ ներառվող գործոնների ցանկը, Եվրոպական հանձնաժողով և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող հաշվետվության պահանջները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բնակչությունն ու կենդանիները զերծ պահել զոոնոզային հիվանդություններից:
Նիստի օրակարգի մոտ մեկ տասնյակ հարց նվիրված է եղել ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի գործունեությանը:
Նախ կառավարությունը հաստատել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների չափերը և դեպքերը: Հաջորդ որոշումներով հաստատվել են քննչական կոմիտեի կառուցվածքը, քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը, սահմանվել են քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը և ձևը, քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը: Սահմանվել է նաև, որ քննչական կոմիտեում ծառայություն անցնելու կապակցությամբ կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են և համապատասխանեցվում օրենքով սահմանված կոչումներին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվում է ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների թվակազմերի հաշվին, կառավարության որոշմամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում գույքագրված նյութական արժեքները, անձնական պաշտպանության հատուկ միջոցներն ու գույքային շարժական և անշարժ կազմը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով կոմիտեին է հատկացվել մոտ 67 մլն դրամ:
Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատավճիռը. այս մասին տեղեկացնում է Yerkir.am–ը:
Նա մեղավոր է ճանաչվեց ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը նրա համար նույնքան տարի էր պահանջել:
Yerkir.am-ի հետ զրույցում Դավիթի պաշտպանը` Վահան Հայրապետյանը, չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել դատավճիռը` նշելով, որ տրամադրություն չունի:
Այսօր Կառավարության նիստի ժամանակ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի առաջարկով՝ Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.