23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.49 դրամով և կազմել 409.66 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 8.43 դրամով և կազմել 530.71 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով’ կազմելով 11.09 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.59 դրամով և կազմել 668.48 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը սեպտեմբերի 5-ին կազմել է 16 հազար 746.77 դրամ, արծաթի գինը՝ 253.01 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 518.25 դրամ։
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն օրերս հրապարակել է 25 պետությունների կողմից պատրաստված մի զեկույց, որտեղ մանրամասն տեղեկություններ են հաղորդվում Սիրիայի տարածքում գործող հակակառավարական խմբավորումների շարքերում հանդես եկող զինյալների մասին՝ նշելով նաև նրանց անուններն ու քաղաքացիությունը:
Ըստ ուսումնասիրության՝ ամենից շատ Սիրիայում կռվում են Թունիսի քաղաքացիները (շուրջ 3000 մարդ), աղյուսակում հաջորդը Սաուդյան Արաբիան է (2500 զինյալ), ապա՝ Մարոկոն՝ (1500 զինյալներով): Ավելի քան 800 մարդ մասնակցում է սիրիական հակամարտությանը ՌԴ-ից և հետխորհրդային պետություններից, հաջորդը Ֆրանսիան է. 3.5 տարվա ընթացքում ավելի քան 700 ֆրանսիացիներ են մեկնել Արաբական Հանրապետություն:
Ինչ խոսք, բավական բարդ է գնահատել այսօրինակ զեկույցների արժանահավատության աստիճանն: Ի հակադրություն՝ ոչ վաղ անցյալում մեկ այլ փաստաթուղթ էր դրվել շրջանառության մեջ՝ «Օտարերկրացի զինյալները Սիրիայում և նրանց քաղաքացիությունը» խորագրով, որտեղ նշվում էր, որ ամենամեծաքանակը չեչեններն են՝ շուրջ 14 հազար, որոնցից 3671-ը սպանվել է, 1397-ն՝ անհետ կորել:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին:
Այս սին հայտարություներին լրատվամիջոցներից զատ ներգրավված են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնական օղակները, և անձամբ Իլհամ Ալիևը:
Իր տասնյակ զինվորների անիմաստ մահվան ուղարկած նախագահը Սոչի մեկնելուց առաջ սահմանամերձ գոտում երիտասարդության և հասարակայնության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հարձակումները վերագրելով հայկական կողմին, հանդես էր եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով և հավելել, թե Հայաստանի տնտեսություն քայքայված է, Երևանն իբր ընդունում է, որ ի զորու չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, երկիրը դատարկվում է և շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկա:
Ադրբեջանի նման գործելաոճը նպատակ է հետապնդում Հայաստանը պահել մեկուսացման և շրջափակման մեջ, ստվեր նետել միջազգային ասպարեզում Հայաստանի բարձր վարկանիշի վրա և հնարավորինս նվազեցնել զբոսաշրջության և ներդրումային հոսքերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: Իսկ Հայաստանը, որը ողջ աշխարհում հայտնի է իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ և հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով, միանգամայն անվտանգ երկիր է, ուր տիրում է օրենքի գերակայությունը, իսկ մարդու իրավունքները և ազատությունները համարվում են բարձրագույն արժեք:
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրամանով Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն: Մեկ այլ հրամանով պաշտոնից ազատվել է նաև նախարարի խորհրդական Արսեն Ղազարյանը:
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործելու է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Սեպտեմբերի 9-ին «Ուղիղ կապ»-ի հյուրն են լինելու Ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը և ՃՈ իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը:
Քաղաքացիները կարող են հարցեր ուղղել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների, վարորդական վկայական ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի փոխարեն նորը ստանալու կարգերի, ճանապարհային ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների ու դրանց դիմաց նախատեսվող վճարների չափերի, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժինների կողմից տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործընթացի վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
ՀՀ ոստիկանություն
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում 2014-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մաքսային կանոնների խախտման 12 դեպք է հայտնաբերել, որոնց մեջ գերակշռել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հունվարին բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցից շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի բացահայտումից հետո վարչության աշխատակիցները շարունակել են հետևողական վերահսկողությունը` կանխելով մի շարք այլ փորձեր: Ընդհանուր առմամբ Մեղրիի մաքսակետով 11 դեպքով հայտնաբերվել է ավելի քան 3կգ թմրամիջոց: Հիմնականում Իրանի քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում, ուղեբեռում, ճամպրուկում թաքցրած փորձել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ներկրել:
Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օրերս էլ Իրանի մի քաղաքացու պայուսակից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 3 կտոր մուգ շագանակագույն ափիոնանման զանգված` 127 գրամ ընդհանուր քաշով: Մեկ այլ դեպքով էլ Իրանի մի քաղաքացու պատկանող ավտոմեքենայի զննմամբ վարչության աշխատակիցները հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 2.6կգ մուգ կանաչ գույնի, չոր կանեփանման զանգված և ավելի քան 500 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։
Ավստրիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նույն օրը Ավստրիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այցի շրջանակներում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակա սարերում հովիվները նկատել են գետնին ընկած քաղաքացու (տարեց կին):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 1966 թ. ծնված Հ. Յ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը սյունեցիներին ուղղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի՛ սյունեցիներ,
Այսօր այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սյունիքն իմ հենարանն ու օրրանն է: Անշուշտ, մտորելու ու հասկանալու ժամանակ դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու, հաստատ է: Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են: Այս համոզմունքն ունեի նաև նշանակման ժամանակ: Պաշտոնավարման ընթացքում, իհարկե, ունեցել եմ և՛ սխալներ, և՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անտարբերության մեջ: Արել եմ հնարավորը: Արել եմ անմնացորդ նվիրումով: Սյունիքի ու սյունեցու կողքին լինելու եմ նաև հետայսու: Սխալների ու բացթողումների համար հայցում եմ Ձեր ներողամտությունը, դրական աշխատանքի համար՝ շնորհակալություն չեմ ակնկալում. դա իմ պարտքն էր:
Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզպետարանի գործընկերներիս: Ցանկացած դրական աշխատանքի արդյունքը Ձերը համարեք, իսկ բացթողումների համար՝ մեղավոր մի փնտրեք. դա ես եմ:
Բոլորիդ մաղթում եմ անձնական երջանկություն և երազանքների իրականացում:
Շնորհակալություն:
Հարգանքով՝ Վահե Հակոբյան»:
Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:
Նիստի ժամանակ մեկնարկեց ՆԱՏՕ-ի և գործըկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը, որը համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության և ուսումնական ու մարտական պատրաստության գործընթացները անվտանգության աջակցության միջազգային առաքելություններին լավագույնս նպատակաուղղելուն:
Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը դիտարկում է մեկնարկած նախաձեռնությունը որպես վստահության ամրապնդման յուրօրինակ միջոց, որը նաև կնպաստի Հարավային Կովկասի և մերձակա տարածաշրջաններում առկա լարվածության մեղմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.