23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում նկատելի է ակնհայտ հակառուսական շեշտադրումներով նյութերի ծավալի զգալի աճ, որտեղ հատուկ տեղ է հատկացվում նաև Ռուսաստանի նախագահի հասցեին երբեմն նույնիսկ ծաղրական հրապարակումներին:
Հաշվի առնելով այն, որ այս երկրի մամուլը գրեթե բացառապես ղեկավարվում և հրահանգավորվում է ալիևյան վարչակարգի կողմից, կարելի է եզրակացնել, որ հարևան երկրի բռնապետը փաստորեն որդեգրել է անթաքույց հակառուսական ուղեգիծ, ինչը վերջնականապես ցույց է տալիս, որ ռուսական քաղաքական վերնախավի մի հատվածի շրջանում տիրող պատրանքները, թե Ադրբեջանի հանդեպ կոմպլեմենտար մոտեցումները կարող են այս երկիրը վերադարձնել ռուսական աշխարհաքաղաքական ուղեծիր բացառապես սին էին:
Ոչ միայն աչոք, այլ նաև մտոք կույր պետք է լինել չտեսնելու, որ մասնավորապես ռուսական զենքի և զինամթերքի վաճառքը ագրեսիվ հռետորաբանությունը և սպառնալիքները սեփական քաղաքական վարքագծի անկապտելի մաս դարձրած բռնապետին, ոչ միայն չեն մեղմել վերջինիս մոտեցումները, այլև նրան դարձրել են ավելի լկտի և անպարկեշտ՝ այդ թվում հենց Մոսկվայի հանդեպ, ուստի՝ նման քաղաքականություն ծրագրավորողները, հաշվի առնելով դրա լիակատար տապալումը, այսուհետ պետք է դուրս մղվեն ռուսական քաղաքական վերնախավից կամ առնվազն մարգինալացվեն:
Արհեստածին և տապալված պետական կազմավորումների վերաձևմանն ուղղված Ռուսաստանի դեռևս չբյուրեղացած քաղաքականությունը, որն արտահայտվում է Ուկրաինայի հանդեպ հիբրիդային տիպի պատերազմով, և Ղազախստանի դեմ առայժմ միայն քարոզչական հարձակումով, կարող է վերջնականապես կայանալ Արևելյան Այսրկովկասում արդեն իսկ ծայր առած և նաև Հայաստանի ու Իրանի շահերից բխող տեղաբնիկ ժողովուրդների շարժումներին ռուսական աջակցությամբ:
Ընդ որում՝ գաղափարական հիմնավորումներն ի սկզբանե առկա են, քանզի ժամանակին այս տարածքները նվաճելով Իրանից, առաջին հերթին հենց Ռուսաստանն է ի վերջո պատասխանատվություն կրում անկախ իրենց կամքից թյուրքականության ջատագով Բաքվի բռնապետական վարչակարգի աննախադեպ ճնշումների տակ հայտնված թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների և այլ տեղաբնիկ ժողովուրդների ճակատագրի համար:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդևանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր` 1959 թ. ծնված Հարութ Վարդևանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին և սպանել նրան:
Մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Հ. Վարդևանյանի դին:
Վահրամ Վարդևանյանը ձերբակալված է:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, կատարվում է նախաքննություն:
Իշխանական վերնախավում այս օրերին ակտիվորեն քննարկում են, թե ո՞վ պետք է փոխարինի Սյունիքի նախկին մարզպետ Վահան Հակոբյանին: Բացի Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունից, շրջանառվում է նաև մեկ սյունեցու անուն: Խոսքը ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մասին է:
Ասում են, որ ոչ միայն Մովսիսյանը դեմ չէ մարզպետ նշանակվել, այլև՝ ՀՀԿ-ականների ազդեցիկ հատվածը: Այս պահին ՀՀԿ-ականները, սակայն, պաշտոնական որևէ մեկնաբանություն այս առնչությամբ հրաժարվում են տալ. սպասում են Սերժ Սարգսյանի վերադարձին: Ամենայն հավանականությամբ, շաբաթ օրր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը, Սյունիքի նոր մարզպետի հարցը վերջնական կլուծվի:
Չորրորդ ինքնիշխանություն
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անունը կարծես թե դուրս է գալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակից: Իշխանության վերին օղակներում խոսում են, թե Հրայր Թովմասյանին որոշել են պատրաստել որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու: Հիշեցնենք, սակայն, որ ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին 66 տարեկան է և թոշակի է անցնելու միայն 70-ում: Այսինքն, մինչ այդ, հասկանալի է, դեռ շատ ջրեր կարող են հոսել:
Հայկական ժամանակ
Եթե ինձ հարցնեն, թե ինչպիսի կադրային դրական տեղաշարժեր են տեղի ունեցել վերջին տարիներին, ես վստահաբար կպատասխանեմ. այն, որ Վարդան Ղուկասյանին հնարավորություն չտրվեց ընտրվել Գյումրիի քաղաքապետ և այն, որ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից: Հատկապես վերջին որոշումը հասունացել էր վաղուց՝ մինչև նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունը, որի հանգամանքներն, ինձ թվում է, միտումնավոր կոծկում են մեր իրավապահներն ու դատարանները:
Բազմաթիվ բացասական կադրային նշանակումներն, իհարկե, գերակշռում են այդ երկու դրական դեպքերը: Օրինակ՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչպիսի առանձնահատուկ տաղանդներով է օժտված Արամ Հարությունյանը, որը սկզբում ՕԵԿ-ի քվոտայով զբաղեցնում էր քաղաքաշինության նախարարի պաշտոնը, այնուհետև առանց որևէ քվոտայի՝ բնապահպանության, իսկ հիմա դարձել է Կոտայքի մարզպետ: Ինչ է, Վերածննդի տիտա՞ն է, որ հավասարապես հասկանում է տարբեր ոլորտներից: Եվ նման «անխորտակելիներ», որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել տարիների, տասնամյակների ընթացքում, շարունակում են իրենց պաշտոնավարությունը:
… Եթե Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնին, դա կլինի, ինչպես սիրում են գրել մեր հրապարակախոսները, «շառաչուն ապտակ» հասարակությանը:
Առավոտ
Այս օրերին հանրությունը ականատես եղավ ոստիկանության կողմից կազմակերպված մի շոուի, որի ժամանակ մի քանի ոստիկանների ուղեկցությամբ կալանավորվեց Բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետ՝ Արմեն Լաբլաջյանը: «ՉԻ» տեղեկություններով՝ Ա. Լաբլաջյանի եղբայրը՝ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի գործող մարզպետ Արամ Հարությունյանի վարորդն է: Նշված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը կալանավորեց նաև Բնապահպանության նախարարության արագ արձանագրման խմբի աշխատակից Զարզանդ Կարապետյանին, որն, ի դեպ, նախկին նախարար Ա. Հարությունյանի ընկերոջ»՝ Գետամեջի Գագոյի տղան է:
Այս օրերին Բնապահպանության նախարարությունում բոլորն ասում են՝ Արամ Հարությունյանի օրոք նախարարությունը վերածվել էր «Եդվարդ» ՍՊԸ-ի, քանի որ բոլոր եկամտաբեր պաշտոններին «Բուլկի» մականվամբ Ա. Հարությունյանը նշանակել էր իր համակուրսեցիներին, բարեկամներին, դասընկերներին, ընկերներին ու նրանց երեխաներին, ի դեպ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ա. Հարությունյանի մի քանի միլիարդի հասնող տունը կառուցվել է այն ժամանակահատվածում, երբ նա բնապահպանության նախարար էր շրջաջապատված իր կադրերով, որոնցից երկուսին՝ տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանին ու նրա տեղակալ Արսեն Պետրոսյանին, փուռը տվեց, այսինքն, նրանք իրենց կաբինետում կալանավորվեցին կաշառք վերցնելու պահին: Կալանավորվածների հարազատները մեզ հետ զրույցում նշել են, որ առանց նախարարի «դաբրոյի» նրանք մանր ձուկ էին գումար վերցնելու համար: «Ու այդ օրերին փորձել էինք հանդիպել նախարարին, պայմանավորվեցինք, մինչդեռ հաջորդ օրն իմացանք, որ նա ընտանիքի հետ թռել է Դուբայ՝ Ամանորն այնտեղ անցկացնելու համար»,– պատմում էին կալանավորվածների հարազատները:
Եվ ինչպես, ըստ նրանց, այն ժամանակ նախարարը թռավ, այսօր էլ կթռնի Լաբլաջյանի ու Կարապետյանի դեպքում:
Չորրորդ ինքնիշխանություն
‹‹Իրավունք›› թերթի դեմ 16 քաղաքացիներ միասնական հայց են ներկայացրել` իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու վերաբերյալ: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Ներսիսյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ տվյալ գործով հերթական նիստը:
Բանն այն է, որ «Իրավունք» թերթի կայքում մայիսի 17-ին հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված: Նյութում ներկայացվել է 60 անձանցից անուններ և ֆեյսբուքյան էջեր ու կոչ արվել չհանդուրժել նրանց, դադարեցնել շփումը: Մինչ դատական նիստի սկսվելը՝ լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք կարո՞ղ է նկարել, սակայն հայցվոր կողմի երկու ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին՝ ասելով, որ դատավարությունը շոու են սարքում, և հետո՝ ծաղրում մյուսներին: Պատասխանող կողմը առարկություն չուներ (հետաքրքիր է, որ նախորդ դատական նիստի ժամանակ ճիշտ հակառակն էր տեղի ունեցել):
Հայցվորներից մեկի ներկայացուցիչ Նվարդ Փիլիպոսյանը միջնորդություն հայտնեց հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա ծանոթանալ գործին, սակայն միջնորդությունը դատավորի կողմից մերժվեց` պատճառաբանելով, որ հայցվորներն այդ գործը դեռևս 2014թ-ի հունիսի 16-ին են մուտք արել դատարան:
Այնուամենայնիվ դատարանը նույն նիստով չանցավ դատաքննության փուլ, քանի որ, ինչպես նշեց հայցվոր կողմը, դա կդիտվեր որպես հայցվորների դատավարական իրավունքի խախտում: Դատավորի հարցին, թե ի՞նչ հաջորդականությամբ են ցանականում, որ տեղի ունենա ապացույցների հետազոտումը, կողմերը միաձայն համաձայնեցին սկզբում լսել հայցվորի պահանջը, այնուհետև՝ պատասխանողի առարկությունները և նոր անցնել մյուս փուլերին:
Տեղեկացնենք, որ քաղաքացիներն «Իրավունք»-ից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` տեքստը լրատվամիջոցի կայքում տեղադրելու համար, ինչպես նաև՝ 5 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար: Նշենք նաև, որ դահլիճում աշխույժ մթնոլորտ էր տիրում և նույնիսկ դատավորի կողմից մի քանի անգամ զգուշացումներ եղան դադարացնել զրույցը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 20-ը:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔԸ գերագոյն երջանկութիւն է մարդ էակին համար….իսկ ստեղծագործութիւն է ամէնէն համեստ գործէն մինչեւ ամէնէն վեհ արարումը…Ստեղծագործութիւն է ընտանիք ստեղծելը, երախայ մեծցնելն ու կրթելը, ստեղծագործութիւն է հայրենիքի կառոյցին վրայ քար մը աւելցնելը, ստեղծագործութիւն է արուեստի, մշակոյթի արարումը, գիր-գրականութեան ստեղծումը….վերջապէս ստեղծագործութիւն է, երբ մարդ արարածը իր անձէն, իր միտքէն, սիրտէն, բազկի ոյժէն բան մը կու տայ, կը տքնի, ճիգ ու ջանք ի գործ կը դնէ բան մը կերտելու համար….
***
Այլոց արժեւորումներէն գերիվեր է ինքնարժեւորումը՝ սեփական խղճի եւ բանականութեան առջեւ….: Եթէ դուն քեզմէ իսկապէս գոհ ես, գիտես թէ ի՞նչ կ’ընես եւ ինչո՞ւ կ’ընես, կը հաւատաս ընտրած նպատակիդ եւ այդ ուղղութեամբ կը գործես, յայնժամ խորքին մէջ չես ազդուիր այլոց կարծիքներէն՝ դրական թէ ժխտական….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.