23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուկրաինայի զինանոցին «Կինժալ» գերձայնային հրթիռով հարվածը ավելի քան 1000 կմ հեռահարությունից է հասցվել, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ գերձայնային հրթիռի թռիչքի ժամանակը 10 րոպեից էլ քիչ է եղել։
Նա հավելել է, որ «գերձայնային արագության եւ գերբարձր կինետիկ էներգիայի հաշվին «Կինժալ» համակարգի հրթիռի մարտագլխիկը ոչնչացրել է լեռնային տարածքում գտնվող պաշտպանված ստորգետնյա զինանոցը, որը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին՝ հատուկ զինամթերք եւ հրթիռներ պահելու համար»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հայտարարում է՝ պատրաստ են Թուրքիայում հյուրընկալել Պուտին-Զելենսկի հանդիպումը:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, սակայն, Yerkir.am-ի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց․ Թուրքիան ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման մեխանիզմում տեղ չունի։
Այս եզրակացությանը նա հանգել է փաստից, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը բոլոր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց է անցկացնում, բայց Էրդողանին դեռ չի զանգել։
«Կորեայի հետ զանգում, խորհրդակցում է, Ճապոնիայի հետ խորհրդակցում է, բայց Թուրքիայի հետ՝ չէ»,-վստահեցրեց նա։
Թուրքագետը ենթադրում է, որ պատճառը Թուրքիային վստահելի գործընկեր չհամարելն է։
«Ս400-ի պատմությունը գիտեք․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը ընդհանուր է, հետևաբար, այդ զենքերն էլ պետք է ընդհանուր լինեն։ Այդ Ս400-ները ո՞ւմ դեպ պիտի օգտագործվեն՝ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի դեմ։ Այսինքն, եթե Ռուսաստանը ՍՈՒ-երով հարձակվելու լինի՝ դրանք Ս400-ի ռադարում չեն գրացվելու, որովհետև վաճառելիս այդ կոդը չեն տալիս։ Նույնն էլ «Պատրիոտների» պարագայում՝ ամերիկացիներն էլ չեն տալիս»,-ասաց Հակոբ Չաքրյանը։
Անկարան փորձում է չեզոքություն ցուցադրել ռուս-ուկրաինական հարաբերություններում․ պատերազմի սկզբից դատապարտեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա՝ աջակցելով այդ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց, թե իրենք պետք է կատարեն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ այն է՝ փակել պատերազմող երկրների ռազմանավերի ճանապարհը Միջերկրական ծովից դեպի Սև ծով: Այնուհանդերձ, Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներին, ինչպես նաև չփակեց իր օդային տարածքը: Միևնույն ժամանակ Անկարան շարունակում է Կիևին թուրքական արտադրության ԱԹՍ-ներ վաճառել՝ այդ քայլը համարելով ոչ թե աջակցություն, այլ փոխշահավետ գործարք:
Էրդողանը Պուտինի աջակցության կարիքն ունի, համարում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը, որովհետև Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններն, այնուամենայնիվ, լարված են։
«Փաստորեն, Թուրքիան մեկուսացած է և միջնորդի ակտիվ դերով փորձում է այդ մեկուսացումից դուրս գալ»,-ասաց նա։
Օգտագործելով ռուս-արևմտյան պատերազմը՝ իր ուղին հարթել դեպի Եվրամիություն, թուրքագետի համոզմամբ, պաշտոնական Անկարային չի հաջողվի։
«Չեմ կարծում, թե Թուրքիային դարձնեն Եվրամիության անդամ։ Պարզապես Թուրքիայի կշիռը Եվրոպայում մի քիչ կբարձրանա, եթե կարողացավ միջնորդական ջանքերը հաջողել։ Անթալիայի ֆորումում, ինչպես տեսաք, Ուկրաինայի ու Ռուսաստանի արտգործնախարարները Չավուշօղլուի նախաձեռնությամբ եռակողմ հանդիպում կազմակերպեցին, բայց հանդիպումը, ինչպես և սպասելի էր, ապարդյուն անցավ»,-ասաց Հակոբ Չաքրյանը։
Նա վստահ է, որ եթե Թուրքիան աշխարհի համար ընկալելի լիներ որպես միջնորդ՝ գոնե Բայդենը մի անգամ կվերցներ՝ կզանգեր և հեռախոսազրույց կանցկացներ Էրդողանի հետ, բայց չնայած Թուրքիայի ջանքերին Բայդենը ոչ մի անգամ չի զանգում և չի խորհրդակցում։
Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021 թվականի հաշվետվությունը Ադրբեջանի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Human Rights Watch-ի 2021 թվականի հաշվետվությունում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կողմերը մեծ մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը, սակայն շփման գծում իրավիճակը շարունակում է փխրուն մնալ. ժամանակ առ ժամանակ կողմերի միջև զինված բախումներ են տեղի ունենում։
Հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանը վերականգնողական աշխատանքներ է սկսել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Միաժամանակ նշվում է, որ շփման գծում հայերը բախվում են վիրավորվելու և գերեվարվելու ռիսկի՝ գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում։ HRW-ն կարծիք է հայտնել, որ այդ ամենն անհրաժեշտ է դարձնում միջազգային մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի որոշման հարցում։
Ընդգծվում է, որ 2021 թ-ի մարտին երկրի նախագահի ներման հրամանագրով բանտերից ազատ է արձակվել 40 ընդդիմադիր և կրոնական ակտիվիստ, լրագրող, իրավապաշտպան և անձինք, որոնց կալանքը կարող էր քաղաքական դրդապատճառ ունենալ։ Սակայն միաժամանակ դեռևս շատ են քաղաքացիները, որոնք դեռ բանտում են շինծու մեղադրանքներով՝ ընդդիմության և մյուս քննադատական ձայների ճնշման քաղաքականության պատճառով, որը վարում է կառավարությունը:
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությունում ազատությունների մակարդակը գնահատվում է մի քանի չափանիշներով՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ, համացանցի ազատություն, ժողովրդավարական կառավարման մակարդակ։ Առաջին չափանիշով Ադրբեջանը ներառված է անազատ երկրների ցանկում։
Երկրորդ բաժնում գնահատվում է համացանցի ազատությունն աշխարհի 70 երկրներում։ Այստեղ Ադրբեջանը նույնպես անազատ երկրների շարքում է։ Երրորդ հատվածում չափվում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 29 երկրներում։ Ժողովրդավարության գնահատականը ներառում է ազգային կառավարման, ընտրական գործընթացի, անկախ մեդիայի, քաղաքացիական հասարակության, դատական համակարգի, ինչպես նաև կոռուպցիայի վարկանիշներ։
Երրորդ կետով Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որտեղ գործում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ։ «Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը, որոնք իշխանությունում են գրեթե երեք տասնամյակ։ Ժամանակ առ ժամանակ արևմտյան քննադատներին հանգստացնելու նպատակով գործողություններ ձեռնարկելով՝ կառավարությունը երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի անցկացրել: Ծայրահեղ սահմանափակ միջավայրը, որում աշխատում են անկախ լրատվամիջոցներն Ադրբեջանում, էլ ավելի ռեպրեսիվ է դարձել։ Մեդիայի մասին օրենքում արված փոփոխություններն իշխանությանը թույլ են տալիս հետապնդել սոցցանցերի օգտատերերին՝ համացանցում կարծիք արտահայտելու համար», — նշված է հաշվետվությունում։
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից․
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։
Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:
Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պահանջեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, որպեսզի հայտարարի՝Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում լինել չի կարող.
«Հակառակ դեպքում մենք Արցախի բնակչությանը ենթարկում ենք հերթական էթնիկ զտման և Արցախը տանում ենք հայաթափման»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև ԱԳ նախարարից հետաքրքրվեց՝ քննարկվու՞մ է արդյոք Արցախի բռնազվանթված տարածքների դեօկուպացիայի հարցը.
« Դուք ասում եք փաթեթ եք ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանը մերժել է, ի՞նչ է ներկայացված այդ փաթեթում: Ընդամենը մի քանի օր առաջ Սյունիքում՝ Ներքին Հանդում, ադրբեջանցիները մինչև մեկ կմ առաջխաղացում են ունեցել, սա արդյոք բարենպաստ պայմա՞ն, է որ մենք սկսենք դելիմիացիա և դեմարկացիա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արարատ Միրզոյանն էլ խուսափեց հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ չի լինի, փոխարենը սկսեց քննադատել նախկին իշխանություններին.
«Այնպես չէ, որ մենք չգիտենք մեր ասելիքը և ահա ձեր ասելով կամ առաջարկով կամ պարտադրանքով պետք է շուտասելուկի պես կրկնենք տարբեր բաներ: Ասում ենք երբ հարմար ենք գտնում եւ այն բառերով, որոնք հարմար ենք գտնում: Հարմար ենք գտնում ոչ թե կամակորության պատճառով, այլ այդպիսին ենք գտնում առկա միջազգային իրավիճակը, հնարավորն ու անհնարինը, քաղաքական տարածությունն ու ժամանակը»,- ի պատասխան Աննա Գրիգորյանի հարցերին՝ ասաց Միրզոյանը:
Արևը մինչև մարտի 20-ը գտնվելու է Ձկան նշանի ներքո։ Իսկ լուսինը համապատասխանաբար կլինի Կույսի նշանի ներքո, այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասել է աստղաբան, հոգեբան Աննա Հակոբյանը՝ մեկնաբանելով սպասվելիք իրավիճակը հայաստանում՝ հաշվի առնելով լիալուսնի առկայությունը։
«Լավ բան չեմ կարող ասել այս լիալուսնի մասին։ Սովորաբար լիալուսինը հուշում է, թե ինչ է լինելու և ինչ փուլ է ավարտվել։ Կոնկրետ Հայաստանի համար այն ցույց է տալիս, որ ժողովուրդը մի բան է ուզում, մի այլ բանի է գնում, իսկ կառավարությունն անում է լրիվ հակառակը։ Եվ նրանք երբեք չեն կարող գալ ընդհանուր եզրահանգման։ Ահա այսպիսի հակասություն կա ժողովրդի և կառավարության միջև։ Սա էլ նշանակում է, որ այս վիճակը ձգվելու է և կարող է հանգեցնել պատերազմի։
Մանրամասները՝ տեսանյութում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ռուսական ռազմական գործողության պատճառով իր տարհանման հնարավորությունը։
«Մենք վաղուց քննարկել ենք այս ամենը: Առաջին թեմաներից մեկը այն հարցն էր, թե ինչ կլինի, եթե ամեն ինչ սխալ ընթանա: Պետք է ասեմ, որ Վլադիմիր Զելենսկին միշտ շատ պարզ է եղել. նա ասել է, որ պարտք է ուկրաինացիներին, նա պատրաստվում է մնալ այնտեղ՝ նրանց մասին հոգ տանելու»,- ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է բրիտանական կառավարության ղեկավարը The Sunday Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը։
Ջոնսոնը չի բացառել իր այցը Կիև՝ չնայած Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների։ «Ես շատ ցանկանում եմ որևէ կերպ աջակցել Զելենսկիին: Չգիտեմ, արդյոք այս այցը արդյունավետ միջոց կլինի իմ աջակցությունը ցույց տալու համար, բայց ռազմավարական, քաղաքական, տնտեսական և բարոյական տեսանկյունից դա չափազանց կարևոր է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձախողի, իսկ Զելենսկին՝ հաջողի»,- հավելել է նա։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանգծման եւ սահմանազատման պրոցեսին ընդառաջ Տավուշի մարզում մեծացել են մտավախությունները, որ ադրբեջանաբնակ գյուղերը,որոնք խորհրդային տարիներին Հայաստանի տարածքներից առանձնացվել էին որպես անկլավներ, կարող են անցնել Ադրբեջանի վերասկողության տակ:
Այդ 3 անկլավներն են` Վերին Ոսկեպարը, Բարխուդարլուն եւ Սոֆոլուն:
Բացի այդ, 90-ականների կռիվներից հետո հայկական վերահսկողության տակ է մնացել ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար գյուղը:
Հայկական Ոսկեպարը, ներքին Ոսկեպարի եւ Վերին Ոսկեպարի մեջտեղում է, դրանց Ադրբեջանի վերահսկողության տակ անցելու պարագայում, այն կհայտնվի շրջափակման մեջ:
Բացի այդ, եթե սահմանագծումը արվի ըստ այն քարտեզների, որոնք կհամընկնի, Գոիգլի քարտեզների հետ, Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվի Վրաստան- Հայաստան միջպետական մայրուղու 3 հատված` Ծաղկավան- Կիրանց, Կիրանց-Ոսկեպար, Ոսկեպար- Բաղանիս:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունն այս հատվածները շրջանցող նոր՝ մոտ 12 կմ-անոց ճանապարհների կառուցման որոշում ունի։ Սահմանմերձ գյուղերում այս մասին նույնպես գիտեն տարածված խոսակցություններից:
Կիրանցի գյուղապետը Կամո Շահինյանը 1990-ականներին այն ժամանակ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի հետ մասնակցել է սահմանների ճշգրտմանը։ Շահինյանը հստակ հիշում է՝ այդ ժամանակ հաստատվել ու արձանագրվել է, որ մայրուղու՝ Կիրանցով անցնող հատվածը Հայաստանի տարածքում է։
Վլադիմիր Մովսիսյանի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1988 թվականին փաստաթուղթ է ստորագրվել, որով հստակեցվում էին խորհրդային երկու պետությունների միջեւ վարչական սահմանները։ Այդ ժամանակ Հայաստանին է վերադարձվել շուրջ 15 հազար հեկտար տարածք՝ Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի։ 180-ից ավելի արձանագրություններ ունեցող այդ փաստաթղթով, սակայն, պաշտոնական քարտեզները վերանայելու հնարավորություն այդպես էլ չի եղել, քանի որ այն ստորագրվելուց կարճ ժամանակ անց՝ փետրվարին սկսվել է արցախյան շարժումը, արձանագրությունները մնացել են թղթի վրա։ Տավուշի սահմաններին առնչվող ամենաթարմ քարտեզը 1986 թվականի տվյալների հիման վրա 1990 թվականին տպագրված՝ սովետական գենշտաբի քարտեզն է։
Այստեղ Տավուշի սահմանները նույնն են, ինչ գուգլի քարտեզում՝ մայրուղին տեղ-տեղ անցնում է Ադրբեջանի տարածքով, Հայաստանի տարածքում են այսպես կոչված ադրբեջանական 3 անկլավները:
Թեեւ առայժմ հստակ չէ, թե որ թվականի քարտեզներով է իրականացվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը, բայց պաշտոնական Երեւանն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկ կա սահմանազատման համար հիմք ընդունել 1970-ականների քարտեզը։
Սովետական գլխավոր շտաբի 70-ականների քարտեզում արդեն նախկին ադրբեջանաբնակ գյուղերը որպես Հայաստանի տարածքում գտնվող անկլավներ են նշված։
1500 քառակուսի մետր տարածքը, որն ըստ մասնսագետների, Ադրբեջանին է նվիրվել 1970-ականներին, 1920-ականների թվականի քարտեզներով Հայաստանի տարածքում են:
Եթե 1920–ականների քարտեզներով սահմանազատում արվի, 3 գյուղերը կման մեր տարածքում, իսկ 70–ականների քարտեզի վրա հիմնվելու դեպքում՝ կանցնեն Ադրբեջանին։
Մանրամասները` տեսանյութում
:
«Չեն եղել ու չկան բավարար թվաքանակով հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կուտակումներ, որը թույլ կտար դիտարկել չարտերային թռիչք կազմակերպելու նպատակահարմարությունը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Ազատությունը» հետաքրքրվել է, թե արդյոք պետությունը պատրաստվում է պատերազմի հետևանքով Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած ՀՀ քաղաքացիների համար օդանավ տրամադրել՝ հայրենիք վերադառնալու համար։ Գրավոր հարցման պատասխանում գերատեսչությունը նշում է, որ ՀՀ քաղաքացիները Ուկրաինայի տարածքը լքում են 5 տարբեր երկրների ցամաքային անցակետերով (Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի), տարբեր օրերի և տարբեր թվաքանակով, և որ «նշված երկրներից որևէ մեկում չեն եղել բավարար թվաքանակով հայրենիք վերադառնալ ցանկացողներ»։
Իսկ թե քանիսն են Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնել, գերատեսչությունը չի պատասխանել։ Հստակ թիվ չկա նաև, թե Ուկրաինայում ապրող քանի ՀՀ քաղաքացի ու ծագումով հայեր են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հեռացել Ուկրաինայից։
Գերատեսչությունից այս հարցին ի պատասխան նշել են. «Հաշվի առնելով այն, որ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի անցակետերը յուրաքանչյուրի դեպքում մի քանիսն են, և տարհանման նպատակով դրանք հատում են ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրների քաղաքացիներ ևս, ինչով էլ պայմանավորված նման մարդկային հոսքը վերահսկելն ու ՀՀ քաղաքացիներին հաշվառելը, հատկապես, երբ ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներն են դիմում ՀՀ դեսպանություններ ու հյուպատոսական կետեր՝ օբյեկտիվորեն հնարավոր չէ»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էին, որ փորձում են Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած հայերին փաստաթղթային հարցերով օգնել, և որ Հայաստան գալու ցանկություն, բայց հնարավորություն չունեցող ընտանիքներից դիմումներ են ստանում։ Բայց թե քանիսն են այդ ընտանիքները, առայժմ ամփոփ տվյալներ չկան:
Բժեզինսկին անկեղծ էր, Ֆուկույաման ու Հանթինգթոնը սխալվեցին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին ուկրաինական պատերազմից հետո__________________________________________
ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքագիտական գրականության մեջ բեսթսելերային էին համարվում հետևյալ 3 գրքերը՝– Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» (1992թ.),– Սամուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» (1993թ.),– Զբիգնև Բժեզինսկու «Շախմատային մեծ խաղատախտակը» (1997թ.)։Այս երեքն էլ ԱՄՆ դոմինանտության ու միաբևեռ աշխարհի մասին էին գրում, բայց անկեղծը Բժեզինսկին էր, որը չէր էլ թաքցնում, որ կարևորը տնտեսական ու քաղաքական շահն է, այլ ոչ թե ժողովրդավարության տարածման մասին լոլոները։ Նա «ոսկե միլիարդից» դուրս տեսնում էր կա՛մ մատաղացու գառներ, կա՛մ օգտագործվող մարտավարական դաշնակիցներ։Բժեզինսկին խոսում էր ոչ թե վերացական պատմության ավարտի, կրոնական կամ մշակութային բաժանումների հիման վրա քաղաքակրթությունների բախման, այլ իրական քաղաքականության մասին։Բժեզինսկին չէր թաքցնում, որ ԱՄՆ շահերը պահանջում են ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել Ռուսաստանի դեմ պայքարը և աշխարհաքաղաքականությունը վարել ոչ թե արժեքային (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն), այլ «չոր» շահերից ելնելով։ Ըստ այդմ՝ ԱՄՆ–ը կարող է խոսել ժողովրդավարությունից, բայց աջակցել ավտորիտար ռեժիմներին կամ դաշնակցել նրանց հետ։ ԱՄՆ կարող է քարոզել մարդու իրավունքների պաշտպանություն, բայց դաշնակցել գիշատիչ պետությունների հետ։Ուկրաինական ճգնաժամը հերթական անգամ հերքեց Ֆուկույամայի տեսությունը և արժեզրկեց Հանթինգթոնի տեսությունը։ Պատմությունը չի ավարտվել։ Բախվում են ոչ թե քաղաքակրթությունները, այլ շահերը։Ռուս–ուկրաինական ռազմական դիմակայությունը, Արևմուտք–Ռուսաստան բախումը ցույց են տալիս, որ ներքաղաքակրթական բախումը շատ ավելի դաժան է միջքաղաքակրթականից։Արաբական աշխարհում ու Աֆրիակում էլ նման երևույթների հանդիպեցինք. «Իսլամական պետության» գլխակերներն իրենց արաբ ցեղակիցներին դաժանորեն հոշոտում էին (Թուրքիայի անմիջական հովանավորությամբ)։Ուկրաինացիներն ու ռուսները նույն ժողովուրդն են, բայց ուկրաինական քաղաքական վերնախավի խամաճիկային լինելու, անհեռատեսության, տգիտության ու Կրեմլի կոպիտ սխալների (դրանց թվին է պատկանում «փափուկ ուժի» չկիրառումը) պատճառով իրար են սպանում։Արևմուտքին հաջողվեց ռուս–ուկրաինական ներէթնիկ պատերազմ հրահրել՝ հանուն սեփական շահի (Բժեզինսկին հենց սա էր ուզում ու քարոզում 1997–ից)։ Այսինքն՝ Հանթինգթոնի այն թեզը, թե ԽՍՀՄ փլուզումից հետո բախումները բացառապես քրիստոնյա ու մահմեդական շրջանակների միջև են լինելու և նույն քաղաքակրթությանը պատկանողները միմյանց դեմ չեն պատերազմելու, հերքվում է։ՌԴ–ն արևմտյան քաղաքակրթության մաս է կազմում, բայց դա չի խանգարում բախման մեջ մտնել ու իրար սպառնալ միջուկային մարտագլխիկներով։Հանթինգթոնի տեսությունը հերքվեց նաև Արցախյան 44–օրյա պատերազմում այն առումով, որ հայ–թուրքական բախումը, բացի ազգային–ազատագրականից, ազգերի ինքնորոշման իրավունքի համար պայքարից, նաև քաղաքակրթական էր, բայց Արևմուտքը գործնականում աչք փակեց թուրք–ադրբեջանական բարբարոսությունների վրա, մինչդեռ ըստ Հանթինգթոնի՝ ԱՄՆ–ը և մյուսները պետք է գործուն աջակցություն ցույց տային «ժողովրդավարության բաստիոն» հռչակված և քրիստոնեական քաղաքակրթության պիոներներից համարվող Հայաստանին։Փոքրիկ Արցախը 44 օր դիմադրում էր վարձկան–ահաբեկիչներով համալրված թուրքական կոալիցիային, բայց Արևմուտքից ընդամենն արժանացավ թվիթերյան մեկ–երկու գրառման և զինադադարի ապահովման անհաջող փորձերի (ո՞վ է հիմա հիշում «սկանդինավյան խաղաղապահների» մասին)։Արևմուտքից, սակայն, նեղանալ պետք չէ։ Ամեն մեկն իր շահն ունի։ Մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս շատ դաշնակիցներ ու աջակիցներ ունենալը։ Եթե մենակ ես մնում, ուրեմն սխալը դու ես, ոչ թե քո ողբերգությունը չնկատողները։ՌԴ շահը կար, և Մոսկվան կանգնեցրեց Արցախյան պատերազմն ի՛ր համար կարմիր գիծ համարվող կետում։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների որդեգրած «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պատերազմն ավարտվելու էր Ստեփանակերտում (ի դեպ, վտանգը չի վերացել, ավելացել է. թուրքերի թիրախում հիմա Երևանն է, ինչքան էլ սեփական աթոռով մտահոգ նիկոլական իշխանությունը բթացնի ՀՀ քաղաքացիների զգոնությունն ու թուրքական օրակարգի շրջանակներում մահաբեր «Խաղաղության դարաշրջան» քարոզի)։Արևմուտքի շահը կա ուկրաինական պատերազմում և նրանք կռիվ են տալիս Ռուսաստանի դեմ՝ ուկրաինացիների արյան գնով, իհարկե։ Սա՛ է ռեալպոլիտիկը։ Բժեզինսկիական ռեալպոլիտիկը։ Մնացածը տեսություն է։Եվ վերջում մեզ սպասվող իրադարձությունների մասին։Հաշվի առնելով աշխարհաքաղաքական խաղատախտակը՝ ուկրաինական պատերազմի արդյունքն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի վրա։Եթե ՌԴ–ն հաղթի կամ առնվազն չպարտվի ու աշխարհում որոշակի հավասարակշռություն հաստատվի, ապա Հայաստանի անվտանգությունն ապահովված կլինի։ Մնացածն արդեն ՀՀ քաղաքացիների անելիքն է։Եթե ՌԴ–ն պարտված կամ թուլացած դուրս գա այս պատերազմից, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կշտապեն օգտվել դրանից ու մեզ շատ վատ սցենար է սպասում (չեմ ուզում մանրամասները գրել. դժվար չէ պատկերացնելը)։Լավ կլիներ, իհարկե, որ Արցախում հայերի ապրելու, ՀՀ անվտանգության երաշխավորը լինեին ոչ միայն ՌԴ–ն ու Իրանը (Սյունիքի մասով), այլն նաև ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Հնդկաստանը, բայց իրականությունն այլ է (հրե՛ն, Արևմուտքը նույնիսկ Ուկրաինայում զորք չի մտցնում ու «օդը» չի փակում, էլ ուր մնաց, թե նրանց նավերը մեր լեռները բարձրանային)։Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում՝ Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։ Այնպես որ մտքեր արտահայտելուց և քաղաքական հայտարարություններ անելուց առաջ արժե քարտեզին նայել ու մասնագիտական գրականություն կարդալ։ Եվ առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։Իսկ նրանք, ովքեր նայում ու կարդում են, բայց շարունակում են գրել Հայաստանի շահերի դեմ՝ լավագույն դեպքում անմեղսունակներ են կամ Հայաստանի վերացման հաշվին «գռդոնչիություն» անողներ, իսկ հիմնականում՝ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։
Անդրանիկ Թեւանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.