23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովից, կատարվածի մասին Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակները ժամանակին տեղեկացվել են:
Թուրքիայում ցանկանում են ցուցադրել Ատոմ Էգոյանի նկարահանած «Արարատ» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ֆիլմի ցուցադրության հարցը կրկին օրակարգում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի The Cut («Սպի») ֆիլմի’ Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվելուց հետո այն Թուրքիայում ևս ցուցադրելու հետ կապված քննարկումների ֆոնին:
«Արարատ» ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում ցուցադրելու իրավունքը 12 տարի առաջ գնել էր թուրքական «Բելգե ֆիլմ» ընկերության սեփականատեր Սաբահաթթին Չեթինը: Այն ժամանակ ֆիլմը Թուրքիայում չէր ցուցադրվել, քանի որ Չեթինը վախեցել էր, որ այն կարող է վտանգել կինոթատրոնների սեփականատերերի անվտանգությունը:
Սաբահաթթին Չեթինն այժմ կարծում է, որ Թուրքիան այլեւս նախկինը չէ, եւ ցանկանում է թուրքական կինոթատրոններում ցուցադրել կանադահայ ռեժիսորի նկարահանած «Արարատ» ֆիլմը: Նա տեղեկացրել է, որ ֆիլմի ցուցադրման առաջարկներ է ստացել բազմաթիվ կինոթատրոններից: Այդուհանդերձ, Չեթինը չի պարզաբանել, թե Թուրքիայում երբ մեծ էկրան կբարձրանա «Արարատ» ֆիլմը:
Վենետիկի կինոփառատոնում The Cut («Սպի») ֆիլմի ցուցադրությունից առաջ Ֆաթիհ Աքընը հայնել էր, որ այն թուրք հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի հոկտեմբերին:
Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Մինչ այդ, նա ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետն էր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը նշանակվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար:
2014թ. հուլիսի 15-ին Արարատի մարզի Զորակ-Նիզամի գյուղերի խաչմերուկի մոտ ավտոմեքենայի ազդանշան տալու հարցի շուրջ Տիգրան Ս.-ն և Կարեն Մ-.ն վիճաբանել են միմյանց հետ: Վիճաբանության ընթացքում Կարեն Մ.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Մ.-ի և նրա հոր` Սարգիս Մ.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Տիգրան Մ.-ն էլ, իր հերթին, հարվածել է Կարեն Մ.-ին և նրա ուղևոր Էդգար Մ.-ին: Վիճաբանության մասնակիցները միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ 2014թ. հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի բաժանմունքում մերժվել է քրեական գործ հարուցելը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով: Օգոստոսի 7-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացվել է, և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Սարգիս Մ.-ն էլ իր հերթին է հայհոյել և հարվածել Կարեն Մ.-ին: Պարզվել է նաև, որ Սարգիս Մ.-ն ՀՀ ոստիկանության աշխատակից է:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման նոր կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:
«Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նիստը որոշում է կայացրել աշխատանքից ազատել ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին:
Նրա պարտականություններն այսուհետ կկատարի առաջին տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարը: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դեսպան Բալքարն իր փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ կներդնի ի նպաստ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման: Ընդգծելով, որ հայ-արաբական բարեկամական հարաբերությունները գնում են դեպի դարերի խորքերը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հիմքի վրա էլ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ, որտեղ, նրա խոսքով, անշուշտ, կարևոր դերակատարություն է հատկացնում նաև Հորդանանին:
Սերժ Սարգսյանը և դեսպան Բալքարը համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների ամրապնդման և մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է նպատակաուղղել ջանքերը: Այդ համատեքստում կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կխթանի նաև առևտրատնտեսական կապերը:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության մասին:
Հորդանանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանի և Հորդանանի միջև բարեկամական կապերն ավելի սերտացնելու համար:
ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական 4 ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և Ժառանգություն, անցկացնում են հերթական նիստը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե հանդիպման օրակարգը ձևավորվում է նիստի ընթացքում:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ և ըստ ամենայնի օժանդակել նրանց արդյունավետ գործունեության իրականացմանը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պետության և հասարակության զարգացման նպատակով կարևորելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունն ու կարևորությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նոր ստեղծվելիք ակումբները կդառնան Արցախյան գոյամարտի պատմության ուսումնասիրման և մեր նորօրյա հերոսների մեծարման այն օջախները, որոնք կնպաստեն պատանիների հայրենագիտակցության առավել զարգացմանը, ինչպես նաև միտված կլինեն ազգային հոգեկերտվածքով ու հայրենապաշտ քաղաքացի դաստիարակելուն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն էլ հավելել են, որ այսօր ունենք գիտակից, կրթված և հայրենասիրական բարձր գիտակցությամբ երիտասարդություն: Ուստի անհրաժեշտ է ջանք ու եռանդ չխնայել ոչ միայն եղածը պահպանելու, այլև ավելի կատարելագործելու համար, ընդլայնել դպրոցականների` հայրենաճանաչողությանն ու հայրենագիտությանն առնչվող հետաքրքրությունների ու նախասիրությունների բավարարման հնարավորությունները:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.30-ին, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճարանում 1961 թ. ծնված Աղվան Մ.-ն և նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, իր և աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ անհիմն վիճաբանության մեջ են մտել, հայհոյել, իսկ Էդգար Մ.-ն գարեջրի շշով հարվածել է իր պարանոցին և փորձել դանակահարել:
Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին:
Աղվան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.