23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական Վարկած»-ն Էրեբունի շրջանի Արցախի փողոցի բնակիչներից բազմաթիվ բողոքներ է ստացել, որ թաղամասի ջրի վատ որակի հետևանքով՝ հատկապես երեխաների մոտ, փորլուծություն է նկատվում:
Բնակիչները ջրից տհաճ համ և հոտ են առել, ինչն էլ բերել է այն եզրահանգման, որ ջուրն աղտոտված է: Արդեն քանի օր է, բնակիչները կամ ջուր են գնում խանութներից, կամ իրենց ջուրն են եռացնում և նոր միայն օգտագործում:
Խնդրի վերաբերյալ դիմեցինք «Երևան Ջուր » ընկերությանը. այնտեղ տեղյակ չէին խնդրի մասին, և խոստացան գնալ ահազանգի հետքերով:
Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվեց ՀՀ ջրպետկոմի նախագահ՝ հրաժեշտ տալով մարզպետի աթոռին:
Երկրի ղեկավար այրերն անհասկանալի պատճառով ինչ-որ շատ են շտապել նորանշանակ նախագահին ներկայացնելիս. փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Վահե Հակոբյանին ներկայացրել է մի քանի օր շուտ՝ մինչ վարչապետը կստորագրեր նշանակման հրամանը:
Իսկ Սյունիքի մարզպետի հարցում, կարծես, չեն շտապում. այդ աթոռն առ այսօր թափուր է, և ռազմավարական նշանակության մարզը հերթական անգամ անորոշության մեջ է: Նախկին մարզպետի՝ Սուրեն Խաչատրյանի կողմնակիցներն այլևս առաջվա ոգևորությամբ չեն պնդում, որ Լիսկան վերադառնում է:
Մեր ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ մարզպետ նշանակվի այնպիսի մեկը, որի անունը չի շոշափվում շրջանառվող անունների մեջ:
Վրաստանի նոր առաջին տիկին ունի. Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վերջապես ամուսնացել է իր ընկերուհի Մաքա Չիչուայի հետ. այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով իր թբիլիսյան թղթակցին։
Մինչ ամուսնությունը, նրանք ապրում էին քաղաքացիական ամուսինների կարգավիճակով: Հայտնի է, որ Չիչուան ժամանակին դիմահարդար է եղել հեռուստատեսությունում, հանդես է եկել նաև որպես երգչուհի:
45-ամյա նախագահի ու նրա ընկերուհու պսակադրությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Դուշեթի քաղաքում:
56-ամյա Մադոննայի և երիտասարդ պարող, 26-ամյա Թիմոր Ստեֆենսի սիրավեպն ավարտվել է, ինչպես երևում է՝ բավականին տհաճ իրավիճակում: Ինչպես գրում են ամերիկյան ամսագրերը, Մադոննան իր սիրեցյալին տանից դուրս է արել այն բանից հետո, երբ իմացել է, որ վերջինս կապված է իր դստեր՝ 17-ամյա Լուրդս Լեոնի հետ:
Ամեն ինչ ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Մադոննան իր երեխաների և բոյֆրենդի հետ մեկնել է ծովափնյա հանգստավայր: Մինչ փոփ-երգչուհին ժամանակ էր անցկացնում ծովափին՝ հովանոցի տակ, Լուրդեսն ու Թիմորը հնարավորություն են ունեցել երկար ժամանակ անցկացնել միասին՝արևահարվել են, լողացել, մի խոսքով, միասին են եղել: Ի վերջո, այնպես է ստացվել, որ աղջիկն ինքը խոստովանել է մորը, թե անտարբեր չէ Ստեֆենսի նկատմամբ:
Երբ Մադոննան իմացել է, որ իր բոյֆրենդը սիրահետել է Լուրդեսին, խիստ բարկանցել է, և Թիմորը ստիպված է եղել հավաքել իրերն ու հեռանալ:
Ի դեպ, Լուրդեսն ու Թիմորն ավելի համապատասխան զույգ են. Մադոննայի դստեր և նախկին բոյֆրենդի տարիքային տարբերությունը 9-ը տարի է, մինչդեռ Մադոննան Թիմորից մեծ է 30 տարով:
Միգուցե չխամրող աստղն այսուհ
ետ փնտրի տարիքով ավելի մեծ տղամարդ:
2014 թվականի հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նույն գյուղի բնակիչ Նարեկ Պ.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Պետրոս Կ.-ի հետ և սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և հաջորդ օրը ձերբակալվել է Նարեկ Պ.-ն: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Պետրոս Կ.-ն էլ իր հերթին է հարվածել Նարեկ Պ.-ին` առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, լույս է ընծայել Ավագ Հարությունյանի «Հայոց ցեղասպանություն և հայկական հարց. գրքերի մատենագիտություն» արժեքավոր աշխատությունը:
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին նվիրված 1860-2010 թթ. հրատարակված 19 լեզվով 17.235 միավոր գրքի ամփոփ և համապարփակ մատենագիտությունը: Ի տարբերություն մինչ այժմ տպագրված մատենագիտությունների, աշխատությունն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով կազմված օժանդակ ցանկեր` ըստ անհեղինակ հրատարակությունների, անձնանունների, աշխարհագրական անունների, հրատարակիչների, տպագրության վայրերի և տպագրության ժամանակագրության: Ա. Հարությունյանի հեղինակած առաջաբանում հանգամանորեն ներկայացված են մինչ այժմ հրատարակված նմանօրինակ մատենագիտությունները և այս աշխատության կազմության սկզբունքները: Որպես հավելված` զետեղված են նաև թեմային առնչվող 2011-2013 թթ. տպագրված գրքերի ցանկեր:
Այս համահավաք մատենագիտությունն օգտակար ուղեցույց կլինի Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվողների համար:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Ողջունում և շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին հայրենասիրության բարձր մակարդակի եռակողմ հուշագրի ստորագրման կապակցությամբ: Ես առանց վարանելու նման որակում եմ տալիս փոխըմբռնման հուշագրին, որ ստորագրվեց պաշտպանության նախարարության, կրթության և գիտության նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև:
Այս հուշագրով նոր որակ է հաղորդվում պատանի սերնդի հետ տարվող աշխատանքներին, նոր՝ պետական մակարդակի են հասցվում արդեն շուրջ երկու տասնամյակ ԵԿՄ համակարգում գործող և կայացած «Պատանի երկրապահ» և «Երիտասարդ երկրապահ» կառույցները:
Հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորում եմ քաջ Արցախին՝ հավաստիացնելով, որ հայ ժողովուրդը, մեր նոր սերունդը ձեզ երբեք-երբեք մենակ չեն թողնի: Մենք, ձեզ հետ միասին, տեր ենք մեր Արցախի անկախությանը:
Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակների, ձեր ամուսինների հայրենասիրական, հայրենանվեր գործն այսօր շարունակում են երիտասարդ և պատանի երկրապահները՝ նպաստելով պետության ամրացմանն ու հզորացմանը: Գիտելիքը, հայրենասիրությունն ու ռազմարվեստը դառնում են մեր ժողովրդի համար առաջնային:
Շնորհավորում եմ հայ երիտասարդությանն ու պատանիներին: Դուք, անկախությունը ճիշտ վայելելով, հայրենասիրությունը բարձր գնահատելով, կարողանում եք արժանապատվորեն պահպանել ավագ սերնդի երկրապահների, հայ ժողովրդի ձեռքբերումները: Ես վստահ եմ, որ նոր սերունդը տեր է մեր մեծագույն արժեքին՝ Անկախությանը: Շնորհավորանքներս մեր եռասերունդ երկրապահական ընտանիքին:
Հուշագրի ստորագրման կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ պաշտպանության նախարարին, մեր բանակին, սահմանին կանգնած զինվորին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Շնորհավորում եմ կրթության և գիտության նախարարին և կրթության ոլորտի բոլոր աշխատողներին՝ ուսուցիչներին, դասախոսներին:
Շնորհավորում եմ նաև նրանց, ովքեր մեզ դեռ չեն հասկանում՝ հետո են հասկանալու և այսօր չափից ավելի են քննադատում մեզ: Վստահ եմ՝ կգա օրն ու դուք էլ կհասկանաք, թե մենք ինչ էինք ուզում, ինչ էինք անում, և ձեր զավակներն էլ կսկսեն պաշտպանել մեր դավանած արժեքները:
Այսպիսով՝ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Վստահեք ինքներդ ձեզ, տեր եղեք անկախությանը: Հիշեք՝ վերևում Աստված է, ներքևում՝ մեր ծնողները, թոռներն ու երեխաները, իսկ առջևում՝ մեր պետությունը, անկախությունը, ապագան:
Մաղթում եմ մեր ժողովրդին համբերություն և միասնություն:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 1958 թ. ծնված Հերմինե Գրիգորյանին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, կատարվում է նախաքննություն:
Պատկերացրեք հայաստանցի իշխանամետ պատգամավորի կամ նախարարի «միջին թվաբանական» կերպարը: Մինչև ո՞ր սահմաններն է սփռվում նրա երևակայաթյունը՝ գնալ գործի, մի կերպ այդ գործն անել, այս կամ այն ճանապարհով «փող շինել», հետո գնալ «քյաբաբնոց», մի կուշտ ուտել-խմել: «Ձեր ինչի՞ն է պետք փողը, Շուրա,- հարցնում էր Օստապ Բենդերը,- չէ՞ որ դուք երևակայություն չունեք»:
Ինչո՞ւմն է տեսնում իր առաքելությունը «միջին թվաբանական» հայ ընդդիմադիրն այսօր կամ 5, 10, 20 տարի առաջ: Պահանջել նախագահի անհապաղ հրաժարականը. «Օր առաջ այդ իշխանությունները պետք է հեռանան երկիրը կործանումից փրկելու համար»՝ սա է ավելի քան 20 տարի ընդդիմութան «կրեդո»-ն:
Գլխավոր խնդիրն այստեղ երևակայության պակասն է: Այստեղ կա նաև ծուլության տարր՝ որևէ այլ բան պահանջելու համար պետք է ուղեղին «զոռ տալ», կարդալ, ուսումնասիրել, հաշվարկներ անել՝ ո՞վ դրա հավեսն ունի: Կա նաև չհասկացված լինելու վախը, եթե ամեն օր չասենք՝ «հանցավոր իշխանությունը», ժողովուրդը կմտածի, թե մենք ծախված ենք, իսկ մեզնից սպասում են վճռական գործողություններ:
Այսինքն՝ մեր քաղաքական վերնախավն աշխատում է «Թիրախային լսարանի» համար, որը նույնպես երևակայության հետ խնդիրներ ունի՝ «ախ, ե՞րբ է գալու այն իշխանությունը, որը մեզ բարեկեցություն և աշխատանք կտա, իսկ ավելի լավ է՝ փող կբաժանի:
Առավոտ
Օրերս հայտնի դարձավ, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել անցյալ տարվանից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը: Նա այդ մասին հայտարարություն էր տարածել, որտեղ բացատրել էր, թն ինչու է անցել հացադուլի, որը ծայրահեղ մեթոդ է համարվում: «Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթևոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակարգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակում են կործանել», ասված էր մարդասպանության մեջ մեդադրվող Մելիքյանի ծավալուն հայտարարության մեջ:
Ինչու է դատավարության հենց այս փուլում, երբ արդեն վկաներ են կանչվում և հրապարակային հարցաքննվում դատարանի դահլիճում, հանկարծ մեդադրյալը որոշում է գնալ նման քայլի: Սա ոչ միայն տարօրինակ է, այլև խոսում էր այն մասին, որ մեդադրյալի շուրջ իրավիճակ է փոխվել:
Մեդադրյալ Տիգրան Մելիքյանի նախկին տնօրենը, որը գործով վկա էր և ով շատ սատարում էր նրան, հիմա ձերբակալված է կաշառակերության համար: Այս փաստը ևս վախեցրել է նրանց: Խոսքը Արմեն Լաբլաջյանի (Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ) մասին էր, որն, ինչքան գիտեմ, ազգակցական կապ ունի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկու հետ», մեզ հետ զրույցում ասաց սպանվածի կինը՝ Արփինեն:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.