23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2001թ. –ին այս օրը Նյու-Յորքում պայթեցվեցին 11 թիվը հիշեցնող երկվորյակ-աշտարակները: Արդյունքում զոհվեց շուրջ 2974 մարդ, ևս 24-ը համարվեցին անհայտ կորածներ: Սակայն բացի մարդկային զոհերից, այս ահաբեկչությունն իր հետևից թողեց նաև բազմաթիվ տնտեսական խնդիրներ:
Նյու Յորքի փլուզված երկնաքերներում էին գտնվում համաշխարհային շուկայի այնպիսի տիտանների գլխավոր գրասենյակները, ինչպիսիք են Merrill Lynch և Solomon Brothers-ը, Chase, Manhattan Bank-ը, Bank of America և Bank of New York-ը: Ահաբեկչությունից անմիջապես հետո մասնագետները կարծիք հայտնեցին, որ այն մեծ հարված է հասցնելու համաշխարհային տնտեսությանը՝ BP և Shell խոշորագույն նավթային կազմակերպությունների բաժնետոմսերն աճեցին միանգամից 6 տոկոսով, արժեզրկվեց եվրոն և նրա համեմատ աճեց դոլարը: Դոլարի համեմատ արժեզրկվեցին նաև բրիտանական ֆունտ ստերլինգը, շվեյցարական ֆրանկն ու ճապոնական իենը:
Բացի տնտեսական փոփոխություններից, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը արմատապես փոխեց ԱՄՆ-ի ռազմական ծրագրերը: Հենց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն եղավ այն հիմքը, որով ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը սկսեց պատերազմն Իրաքում: Այսօր, ահաբեկչությունից 12 տարի անց, ընդամենը 11 օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց պատերազմի ավարտի մասին:
Մինչ օրս հայտնի չէ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության իրական պատճառը: Ըստ World Public Opinion կազմակերպության իրականացրած հարցման, որն անցկացվել է 17 երկրներում, մեծ մասը հավատում է այն վարկածին, թե սեպտեմբերի 11-ը Բեն Լադենի ձեռքի գործն է: Հարցվածների միայն 46 տոկոսն է հավատում «Ալ Քաիդայի» մեղսակցությանը: 15 տոկոսը հավատում է մյուս` նույնպես շատ շրջանառվող վարկածին, թե ահաբեկչական հարձակումը կազմակերպել է հենց ԱՄՆ կառավարությունը, որպեսզի արդարացնի Իրաքի դեմ հարձակվելու ծրագրերը: Հարցման մասնակիցների 7 տոկոսի կարծիքով՝ մեղավորը Իսրայելն է:
«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցանկություն չունի երկրի առաջին դեմք դառնալու: Այդ մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ինքը` Օհանյանը: Հիշեցնենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի հավանական ժառանգորդներից մեկը: Ժառանգորդի մյուս թեկնածուն էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ու ըստ որոշ հրապարակումների, այս հողի վրա Օհանյանի ու Աբրահամյանի հարաբերությունները լարվել են, ինչը, սակայն, երեկ Օհանյանը հերքել է` ասելով, որ Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերությունները լավ են: Բացի այդ, նա նկատել է. «Հիմա ո՞ր թիվն ենք` 2014, ընտրությունները 2017-18-ին են: Կարծում եմ, որ այդ խոսակցությունները ընտրությունների մասին ժամանակավրեպ են, ու հիմա էլ եմ ես իշխանության անդամ` պաշտպանության նախարար եմ»: Հայկական ժամանակ
Տևական ժամանակ է սրվել են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ու ՀՀ բնապահպանության նախարար, «Ավշար» ընկերության սեփականատեր Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները: Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները,Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ պաշտոնը զբաղեցրած ժամանակ, օգտագործելով ՌԴ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած պաշտոնական կապերը, զարկ է տվել սեփական բիզնեսին, միայն թե դա արել է հայկական այլ ընկերությունների հաշվին:
Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայի մի քանի խոշոր սուպերմարկետներ ժամանակին խզել են կապերը «Ավշար» ընկերության հետ, փոխարենը վաճառելով «Հայասի» ընկերության արտադրանքը: Դա էլ պատճառ է դարձել լուրջ հակասությունների:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀԿ-ական շրջանակները հայտնում են, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստը բավական բուռն է անցել: Սերժ Սարգսյանը մանրակրկիտ խոսել է սահմանադրական հանրաքվեի մասին, նաև դժգոհություն հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, որ նա գարնանային նստաշրջանի վերջում չի կարողացել պատշաճ ձևով ապահովել ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում, ինչի պատճառով մի շարք օրինագծեր հայտնվել են չանցնելու վտանգի առաջ: Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀԿ-ական կանանց և հրահանգել իրար հետ քիչ գզվռտվել գործուղումների և այս կարգի այլ պատճառներով:
Սարգսյանի հիմնական ասելիքը, այնուամենայնիվ, եղել է սահմանադրական հանրաքվեն։ Նա խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել պտտվող այն խոսակցություններին, թե սահմանադրական հանրաքվեն չի լինելու, և հրահանգել է պատրաստ լինել երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն:
Հայկական ժամանակ
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 10-13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 10-12-ին էապես չի փոխվի, 13-14-ին կնվազի 2-3 աստիճանով:
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն անցկացրել է իր անդրանիկ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՔԿ վարչության պետի տեղակալները, բաժնի պետերը, ՔԿ վարչության և հիմնարկների ղեկավար անձնակազմը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Վարչության պետը նշել է, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ հասցրել է ծանոթանալ ծառայության գերակա խնդիրներին: Նա նշել է, որ այցելել է մի քանի քրեակատարողական հիմնարկ, ինչը շարունակական է լինելու:
Անդրադառնալով համակարգում կոռուպցիոն ռիսկերին՝ Ա. Օսիկյանը կարգադրել է ծառայությանն էլ ավելի սրտացավ լինել, իրենց առջև դրված պարտականությունները պատշաճ կատարել:
Հանձնարարվել է կազմակերպել քրեակատարողական հիմնարկների պատշաճ պահպանությունը՝ հնարավոր փախուստի փորձերը բացառելու նպատակով:
Վարչության պետը կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին և բժշկական օգնությանը:
Խորհրդակցության ընթացքում Արթուր Օսիկյանը պահանջել է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և հանձնարարել է բացառել դատապարտյալների նկատմամբ երկակի մոտեցումները:
Առանձնակի կարևորելով քրեակատարողական ծառայողների կարգապահությունը՝ վարչության պետն անդրադարձել է ծառայողների ուսումնական պարապմունքների պարբերաբար և ոչ ձևական անցկացնելուն:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արթուր Օսիկյանը կոնկրետ պահանջներ է ներկայացրել և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի կատարման վերաբերյալ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ.
Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։
Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին: Գնդապետ Սեբոն Սեյրան Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և դեսպան Հեֆֆերնը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության և փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում:
Դեսպան Հեֆֆերնը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ս.թ. սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպումների և բանակցությունների արդյունքում ամփոփվել են 2014թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքներն և ձեռքբերումները, մշակվել է 2015 հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության բնագավառում կատարված աշխատանքը, այն պայմանականորեն բաժանելով երեք ուղղությունների` աջակցություն ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, ռազմական կրթություն և համատեղ մասնակցություն Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել համագործակցության զարգացման դինամիկան` փոխգործակցելիության հաստատված մակարդակը զարգացնելու նպատակով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է որպես ինքնասպանությունների կանխարգելման օր: 2003թ-ից սկսած այդ օրը համարվում է ինքնասպանությունների կանխարգելման օր:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության`ամեն տարի ավելի քան 800.000 մարդ մահանում է ինքնասպանությունից, յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդու կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով եղած զոհերի թիվը: 2012թ. տվյալներով, աշխարհում 30 — 49 տարեկանների շրջանում ինքնասպանությունը մահվան հինգերերդ պատճառն է, իսկ 15-29 տարեկանների շրջանում՝ երկրորդը:
2014 թվականի կարգախոսն է ‘ Suicide Prevention. One World Connected`«Ինքնասպանության կանխարգելում. Հաղորդակցվող աշխարհ»։ Նպատակն է ցույց տալ, թե մարդկանց հաղորդակցումը որքան կարևոր է ինքնասպանությունների կանխարգելման գործում:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Վարդանյանը նշում է, որ ինքնասպանությունների թիվն աճում է: Խնդիրը ճգնաժամային չէ, սակայն դա չի նշանակում, որ հանգիստ պետք է լինենք. «Ինքնասպանության փորձը դա այն է, երբ ինչ-ինչ պատճառներով չեն մահանում, իսկ ինքնասպանության դեպքում անպայման մահ է արձանագրվում: Ինքնասպանության դեպքերը տղամարդկանց մոտ ավելի շատ են: Կանանց մոտ ինքնասպանության փորձերի դեպքերն են ավելի շատ: Մենք լուրջ խնդիր ունենք մարդու հոգեբանության հետ: Հասարակության յուրաքանչյուր անդամ պարզագույն մեխանիզմներ պետք է իմանա ինքնասպանությունների մասին»:
Ի դեպ, կանայք սովորաբար ավելի շատ իմիտացիա են ստեղծում, թե նպատակ ունեն ինքնասպան լինելու՝ այդ կերպ լուծելով որոշակի հարցեր, իսկ տղամարդիկ այդ հարցում առավել վճռական են:
Ըստ մասնագետի՝ այսօր ավելի շատ ինքնասպանություն են գործում երիտասարդները, քանի որ նրանց մոտ դեստրուկտիվ հակում կա:
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը հայտնեց, որ 2013թ-ի տվյալներով` Հայաստանը ինքնասպանությունների թվով 87-րդ տեղում է: Հոգեբույժը հորդորեց լրագրողներին` չընկնել սենսացիայի ետևից և շատ չխոսել ինքնասպանություննների մասին, այն նպաստում է դրանց աճին. «Պետք է մտածել ազգի, պետության, ժողովրդի մասին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.