23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 54 մլն դրամ: Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավորության լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Երևանի «էսկուլապ» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, ՀՀ կառավարության որոշմամբ լուծվել են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել են Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները:
Հրատապ լուծում են պահանջում նաև ս.թ. մարտի 30-ի ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրները` Ծակքարի դպրոցի մասնակի, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի նորոգումը: Այս խնդիրները արագորեն չլուծելու դեպքում կպահանջվեն ավելի մեծ ֆինանսական ներդրումներ: Ուստի կառավարությունը նշված աշխատանքների կատարման համար հատկացրել է 147 մլն դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ համայնքային այցելությունների ժամանակ բնակչությանը տրված բոլոր խոստումները կատարվել են:
Մեկ այլ որոշմամբ հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները: Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության ղեկավարն ասել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է մարզպետների հետ սերտ գործակցությամբ շատ արագ ավարտել նվիրատվության գործընթացը: «Ձգձգել պետք չէ: 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական»,- հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Նիստում որոշվել է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնել գարնանային հեղեղումների հետևանքով վնասված ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ևս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին: Առաջարկվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից և այլն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչև 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաև մանրամասն ճշգրտել, թե ինչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում: Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի’ Մուրացանի, Նոր Արեշ 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ղեկավարությունը որոշում կայացրեց, որ ես իմ պարտականությունները շարունակեմ Ջրային պետական կոմիտեում». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Պետությունը, իշխանությունները տեսնում են ինձ այս պաշտոնում, բնականաբար ես էլ պիտի այդ գործառույթները կատարեմ: Սյունիքն ունի մարզպետի պաշտոնակատար և աշխատում է իր բնականոն հունով, իր գործառույթներն իրականացնում է»,–ընդգծել է նա:
Այն դիտարկմանը, թե մամուլում գրվել է, որ ԲՀԿ-ն գերիշխող դիրք է ունեցել մարզում իր կառավարման օրոք, իսկ ինքը չի կարողացել վերահսկել մարզը, այդ պատճառով էլ հրաժարական է տվել, Սյունիքի նախկին մարզպետն ընդգծել է. «Համենայն դեպս, մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները տարածաշրջանում, բնականաբար որոշ աշխատանքներ ստացվել են, որոշ աշխատանքներ չեն ստացվել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց նվիրումով ու սիրով կատարել եմ իմ պարտականությունները»:
Վահե Հակոբյանը չի ցանկացել նոր մարզպետի թեկնածուի անուն տալ. «Մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ, և բոլորս կիմանանք: Չեմ ցանկանում անուններ տալ, դա իմ տիրույթից դուրս է»:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դեռևս չպարզված եղանակով մուտք է գործել նշված բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944 թ ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր (վնասի չափը պարզվում է)` դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):
Նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե բոլոր այն ավիաընկերությունները, որոնք հետաքրքրություն ունեն Հայաստան գալու կամ Հայաստան թռիչքներ իրականացնելու, մեր երկրում լիարժեք աջակցության են հանդիպելու. «Բոլոր կառույցներին, որոնք զբաղվում են ավիացիայի և զբոսաշրջության հարցերով, Նախագահի խիստ հանձնարարականը կա` հետևողականորեն իրականացնել «բաց երկնքի» քաղաքականություն»:
Ինչ խոսք, անհրաժեշտ է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն գուցե նախագահի հանձնարարականն է պետք արդեն մուտք ունեցող ավիաընկերություններից պահանջելու համապատասխան վերաբերմունք դեպի Հայաստան թռչող հայ ուղևորի նկատմամբ:
Բանն այն է, որ ակնհայտ տարբեր է վերաբերմունքը նույն ավիաընկերության ինքնաթիռով թռչող քաղաքացիների նկատմամբ, ասենք՝ Աթենք — Մոսկվա և Մոսկվա — Երևան թռիչքների ընթացքում ինքնաթիռներում:
Չգիտես ինչու՝ մոտավորապես նույն թռիչքային ժամանակահատվածում Աթենք — Մոսկվա չվերթը բոլորովին ուրիշ սպասարկում է իրականացնում՝ սկսած ուղեկցողների պատրաստակամությունից մինչև ուտելիք, երբ գնային առումով Հայաստանը չի զիջում որևէ երկրի:
Հարց է առաջանում. ինչո՞վ է պայմանավորված մեր երկիր թռչող ինքնաթիռի նկատմամբ նման վերաբերմունքը, երբ ինքնաթիռի տոմսի գները «Հայաստանի երկնքում» ճամփորդելու համար շատ ավելի թանկ են, քան մյուս երկրների նույնատիպ չվերթների դեպքում:
Թերևս իշխանություններին մտահոգի, որ Հայաստանին միջազգային օդանավակայանններում վերաբերվում են որպես Ճ կլասի երկրի, և այդ առումով ինչ-որ հանձնարարականներ տրվի:
Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատած և հայ գյուղացիների կողմից հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը` անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում:
Սահմանախախտին ձերբակալել էին Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը, ովքեր սեպտեմբերի 2-ին Արտաշատի սահմանապահ գնդի մոտակայքում, Երասխ գյուղի հարևանությամբ, զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքով:
Նկատելով սահմանի կողմից քայլող անհայտ անձի’ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախորեն կասեցրել են սահմանախախտին: Հայ գյուղացիները կամավորական ազգային ջոկատների անդամներ են, ովքեր համագործակցելով Ռուսաստանի սահմանապահ վարչության հետ՝ աջակցում են սահմանի անվտանգության պահպանմանը:
Սահմանախախտին կանգնեցնելու և ձերբակալելու առիթով բնակիչները տեղեկացրել են ռուս սահմանապահներին, ովքեր, արագ արձագանքելով կանչին, հետազոտել են Արաքս գետի ափի այն հատվածը, որտեղ ենթադրաբար ջրից դուրս էր եկել սահմանախախտը: Այդ հատվածում գտնվել է սև սպորտային ուսապարկ, որի մեջ գտնվում էին որպես Ֆարիդ Սատարա ներկայացածի անձնական իրերը:
Նույն օրը ռուս սահմանապահները սահմանախախտին փոխանցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր արդեն ավելի մանրամասն կքննեն սահմանախախտի արարքի հանգամանքները:
Սեպտեմբերի 11-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախության համար կպարգևատրվեն Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից:
Oգտվելով ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին հանդիպելու հնարավորությունից, (քանի որ նա իրեն անցանկալի հարցերի դեպքում խնդրում է 10 րոպեից զանգահարել, ապա դառնում է անհասանելի) որոշեցինք պարզել «Հայկական վարկած»-ին հասած տեղեկությունը, թե՝ Սևանի հոգեբուժարանում հիվանդներից մեկի մահվան հետ կապված հետաքննություն է սկսվել:
Ըստ մեր տեղեկության, հիվանդներից մի կին կոտրել է թևը: Հիվանդանոցի երկու աշխատակից թաքցրել են դեպքը, և համարժեք օգնություն չի եղել. կինը, հավանաբար, տրավմատիկ շոկից, մի քանի օր հետո մահացել է: Այժմ երկու աշխատակիցներն ազատվել են աշխատանքից, իսկ դեպքով զբաղվում են իրավապահները:
Տեղեկության ստույգ լինելը փորձեցինք ճշտել ՀՀ գլխավոր հոգեբուժ Սամվել Թորոսյանից, որը նշեց, որ տեղյակ չէ նման դեպքից. «Եթե տեղեկություն ունենամ, բնականաբար՝ կասեմ»:
Զրուցեցինք նաև առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանի հետ, որը պատասխանեց, թե նման բան անհավանական է. «Ես երեկ եմ խոսել հոգեբուժարանի տնօրենի հետ, ինձ նման տեղեկություն չեն հայտնել»:
Տիկին Հայթայանը փոխանցեց, որ վերջերս հոգեբուժարանում մի կին ոտքն է կոտրել, այն հիմա գիպսի մեջ է, և կինը շատ լավ վիճակում է:
Հռիփսիմե Գալստյան
Սևանա լիճ թափվող գետերը իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր: ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն` 2014թ-ի հուլիսին ամենից վատ որակի ջուր գետաբերանում ունեցել է Մասրիկ գետը: ՀՀ բնապահպանաության նախարարության 5 դասի բաժանվող էկոլոգիական նորմերի ցանկում Մասրիկ գետի ջուրը, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետաբերանում 5 դասի՝ վատ որակի է եղել: Հիշեցնենք, որ Մասրիկ գետը անցնում է Սոտքի ոսկու բաց հանքավայրի տարածքով:
Վատ որակի ջրով երկրորդ տեղում է Մարտունի գետը: Գետաբերանի հատվածում, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետի ջուրը 4 դասի՝ անբավարար որակի է:
Գետաբերանի հատվածում միջակ որակի` 3-րդ դասի ջուր ունեն Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Ծակքար, Շողվակ և Գավառագետ գետերը: Միայն Ձկնագետ և Արգիճի գետերի ողջ հոսանքում է, ըստ քիմիական կարգավիճակի, դիտվում ջրի որակի 2 դաս՝ լավ որակ:
ԷկոԼուր
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում ՝ Գյումրիի Հնացավան թաղամասի 1-ին շարքի թիվ 39 տան տանիքում հայտնաբերվել է կախված տղամարդու դի, որին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իջեցրել են Ս. Գ.-ի (ծնվ. 1963 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.