23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայոց ցեղասպանության 100-ամյակի փուլը արդեն մեկնարկել է ընթացիկ տարվա հասկացողությամբ: Բնական է, որ մինչեւ առաջիկա տարվա վերջը ժամանակացույցերը լինելու են գերհագեցած` ոգեկոչական, հրատարակչական, ցուցադրական, քարոզչաքաղաքական աշխատանքներով: Այն ինչ տեղի է ունեցել Հունաստանի խորհրդարանի ժողովասրահում, աշխատանքներին տալիս է իրավաքաղաքական նշանակություն:
Ճիշտ է, որ ժխտողականության քրեականացման ճիգերի սկզբի ազդանշանը տրվել էր նախ Շվեյցարիայում, Սլովակիայում եւ ապա Ֆրանսիայում, այսուհանդերձ առաջինի դեպքում ժխտում-քրեականացում-բողոք եւ վերադիմում ընթացակարգը հարցի քննարկումը տեղադրեց պարանաձգության պարունակում, մինչ Փարիզի դեպքում սենատից խորհրդարան եւ խորհրդարանից սենատ ու սահմանադրական դատարան ոլորապտույտը առկախեց քրեականացման ընթացակարգը: Եւ այս առումով, Հունաստանի խորհրդարանի ամսի 9-ի քվեարկությունը առկախումների կամ ոլորապտույտների տեղ չի թողում:
Իհարկե, որոշումը կամ ժխտման դատապարտումը միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում: Մարդկության դեմ կատարված ոճիրները ժխտելու քաղաքական մղումով վավերացված օրինականացումներ են, որոնց շարքում` Հայոց ցեղասպանությունը: Եւ այստեղ է, որ ի տարբերություն Ֆրանսիայի երկակի չափանիշներին, բացառումն է, որ երեւում է: Ընկալելի չէ, որ Ֆրանսիայի տարածքում հրեական ողջակիզումը հերքողը քրեականացվի, մինչ իրավականորեն անհետեւանք մնա Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնողը: Այս շրջածիրում էր, երբ Փերինչեքի բողոքարկմանն ընթացք տալով Մարդու իրավունքների եւրոպական դատարանը առարկեց, որ միջազգային ընդհանուր համաձայնություն չկա Հայոց ցեղասպանության ճանաչման առումով: Մարդու իրավունքների եւրոպական դատարանը եւրոպական կառույց է, իսկ Եւրոպան իր ընդհանուր խորհրդարանով համաձայնության էր եկել այս հարցի շուրջ` դեռեվս 1987-ին:
Հիմա, այն ռազմավարությունը, որ Եւրոպայի Հայ դատի գրասենյակն ու Հայ դատի հանձնախմբերը որդեգրել են` եւրոպական երկրներում ժխտողականությունը քրեականացման տանելու, թվում է, որ փուլ առ փուլ իրագործման ընթացքի մեջ է: Եւ հենց ա՛յս կետն է փաստորեն, որ ամենից շատ անհանգստացնում է Անկարային: Օրենքի ուժ չունեցող որեւէ բանաձեւ ճիշտ է, որ քաղաքական շատ մեծ կարեւորություն է ներկայացնում: Ի վերջո. ամբողջ մի երկրի ու մի պետության ճանաչումն է եւ միաժամանակ դատապարտումը` Ցեղասպանության: Սակայն, եթե բանաձեւը օրենքի ուժ չի ստացել, այն կարելի է ժխտել օրը ցերեկով նույն այդ ընդունած եւ դատապարտած երկրի տարածքում: Անշուշտ, միայն սա չէ ժխտողականության քրեականացման առավելությունը:
Խնդիրը՝ հարցի հետապնդման աշխատանքների իրավական դաշտի տեղափոխումն է: Եւ իրավական ասելով պետք է հասկանալ ոչ միայն չժխտելու իրավունքի վերականգնումը, այլ նաեւ ընդհանրապես Ցեղասպանության հետ կապված բոլոր հետեւանքների իրավական հատուցումը:
Հունաստանի որոշումը 100-ամյակի առիթով հետզհետե ձեւավորվող մեր աշխատանքների իրավաքաղաքական բնույթի կարեւոր նախանիշ է` իբրեւ հաջող սկիզբ: Սա հուշում է, որ եթե ժխտողը պիտի հատուցի, պիտի հատուցի նաեւ ժխտվող Ցեղասպանության պատասխանատու այսօրվա պետությունը իր նախորդների իրականացրածների բոլոր հետեւանքները վերացնելու համար: Անհատական, կալվածային, եկեղեցական թե տարածքային:
Աթենքը նախանշեց 100-ամյակի աշխատանքների իրավաքաղաքական բաժինը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ներկայացրեց 2014թ-ի 8 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները:
Այսպես`Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 85 միավոր հրազեն, 10 նռնակ, 16149 տարբեր տրամաչափի փափուշտներ, 29 ատրճանակ, 9 միավոր ինքնաձիգ, 13 միավոր ինքնաշեն ատրճանակ, պայթուցիկ` 6.5 կգ:
Պարոն Կարապետյանը նշեց, որ ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքները, որոնց արդյունքում այս թվականի 8 ամիսների ընթացքում արձանագրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության 312 դեպքից բացահայտվել է 252-ը: Այս հանցատեսակով իրականացված աշխատանքների հետևանքով 60 անձ ենթարկվել է քրեական պատասխանատվության, 59 անձ` վարչական պատասխանատվության:
Հայտաբերվել է 1.1 կգ կոկային, 7.2կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց, 899 հատ սուբոտեկս տեսակի դեղահաբեր, հերոյին ` 3.6 գրամ և այլ ծանր թմրամիջոցներ:
Աշոտ Կարապետյանի տեղեկացմամբ, ավազակային հարձակման 32 դեպքից բացահայտվել է 20-ը, կողոպուտի 124 դեպքից` 67ը, ինչը նշանակում է, որ 2013-ի համեմատությամբ գրանցել է նվազում 152 դեպքով: Փոխարենը 123-ով աճել են բնակարային գողությունները` 1238 դեպք, որից բացահայտվել է 651-ը:
Անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերմանն ուղղված միջոցառումներին` ոստիկանության գնդապետը հայտնեց, որ 525 անձի նկատմամբ հայտաարարվել է հետախուզում, որից հայտնաբերվել է 456-ը՝ 245-ը տարբեր հանցատեսակներով, 241-ը `զորակոչից խուափողներ:
Իսկ նախկինում կատարված կասեցված հանցագործություններից բացահայտվել է 518 դեպք` նախորդ տարվա 358-ի դիմաց:
Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ կեսգիշերին սպանության դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում: Դեպքը բացահայտվել է, և հանցագործը ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Ամէն մարդ կարծէք իր ճակատագիրն ունի, որ մանկութենէն կը կերտուի՝ դաստիարակութեամբ, ներքին կոչումով, արեան կանչով, ազատ ընտրութեամբ…եւ ամբողջ տիեզերքը կը թուի մասնակից ըլլալ անոր….Երբ բան մը շատ կ’ուզենք, երբ կը մաքառինք եւ կը պայքարինք անոր համար, անպայմանօրէն զայն ձեռք կը ձգենք….Սա ընդհանրապէս ճիշդ է, կեանքը՝ վկայ: Ճակատագիրէն փախուստ չի կայ, կ’ըսէ առածը….բայց ճակատագիրը, բացի հազուագիւտ պարագաներէ եւ աղէտներէ, մեր ընտրութիւնն է, եւ իւրաքանչիւր մարդկային կեանք հարազատօրէն կը ցոլացնէ ա՛յն ճակատագիրը զոր ընտրած է ենթական….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Վաղը նախատեսվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցը Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:
Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Քերին Թուրքիա է ժամանելու անմիջապես Իրաքից և Անկարայում հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
Նշվում է, որ այս այցը համընկել է Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում կայացած հանդիպմանը, որտեղ 11 պետություններ քննարկումներ են անում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիա կազմելու վերաբերյալ:
ԱՄՆ-ն Թուրքիայի հետ քննարկում է ԻՊ-ի դեմ այդ երկրի ջանքերի մոդելը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Նախաքննության ընթաքում պարզվել է, որ 2013 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան պաշտոնատար անձինք, չկատարելով իրենց պարտականությունները, առանց չափելու և ստուգելու քրեակատարողական վարչություն են ընդունել քանակով քիչ և որակապես ավելի ցածր տեսակի տնտեսական ապրանքներ: Այս հանգամանքը էական գույքային վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ամենայն հավանականությամբ, ոգելիցի ազդեցությամբ քննարկում է Ուկրայինայի իրավիճակը.
http://www.youtube.com/watch?v=vbWg4eg5umM
Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի պետ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:
Փոխանցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.04-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` անհայտ անձի կողմից ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ համակարգչային տեղեկատվություն հանդիսացող համացանցի՝ facebook.com սոցիալական կայքի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Ընդ որում, հետաքրքրական է, որ Հ.Թոքմաջյանը ոչ թե անձամբ է դիմել ոստիկանություն, այլ նրա անվան հետ կապված սկանդալի մասին հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը` պատմելով, որ ինչ-որ մեկը կոտրել է ռեկտորի պաշտոնակատարի ֆեյսբուքյան էջը և էջում՝ որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին Հովհաննես Թոքմաջյանի անվան շուրջ վիրտուալ փաստեր էին տարածվել, որոնք իրական աղմուկի պատճառ էին դարձել:
Համացանցում տարածվել էր ռեկտորի և բուհի աշխատակցուհու ֆեյբուքյան նամակագրությունը, որտեղ բացահայտվում էր նրանց սիրային կապը: Մեկ այլ նամակում էլ ռեկտորի անունից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հասցեին անբարո խոսքեր էին գրված:
Հովհաննես Թոքմաջյանը հենց սկզբից հերքում էր իր մասնակցությունն այդ պատմությանը` նշելով, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են, կեղծ նամակագրություն տեղադրել և ուղարկել իր բոլոր ֆեյսբուքյան «ընկերներին»:
Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.