23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն, անդրադառնալով Վալերի Օսիպյանի եղբորորդուն գտնելու աշխատանքների իրականացման հետ կապված նշեց. «Գործողությունները պատշաճ իրականացվում են: Ցանկացած ոստիկան կարող է ունենալ մերձավորներ, որոնք կատարած լինեն հանցագործություններ: Այդ հանցագործությունը ամրագրվում, մեղսագրվում է այն ժամանակ, երբ կա դատավճիռ: Բոլոր տեսակի միջոցառումները արվում են առանց որևէ կաշկանդվածության»:
Սակայն թե ինչ միջոցառումներ են իրականացվում, Աշոտ Կարապետյանը չնշեց. «Կան միջոցառումների տեսակներ, որոնք չեմ կարող ասել՝ գաղտնիության հետ կապված»: Իսկ լրագրողների հարցին, թե փաստաբանն ասել է, որ գիտի, թե որտեղ է Վալերի Օսիպյանի եղբորորդին, ինչպե՞ս է, որ ոստիկանությունը չգիտի, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ այս մասին դեռևս ոստիկանությունը տեղեկություն չունի. « Եթե գիտի, ինչո՞ւ չի հայտնում իրավապահ մարմիններին»:
Աշոտ Կարապետյանը խնդրեց չքաղականացնել դեպքն՝ ավելացնելով, որ միանշանակ հայտանաբերելու են, բայց որոշ ժամանակ է պետք դրա համար:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը գտնվում է հետախուզման մեջ: Նա 2014թ.-ի հունիսի 2-ին դանակահարել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին:
Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսություննեերի դահլիճում իր աշխատանքը սկսեց «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` աջակցությամբ «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի: Գիտաժողովին մասնակցում են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ժողովը բացվեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Սրբազան Հայրն անդրադարձավ գիտաժողովի անհրաժեշտությանը` վերարտադրողական առողջության ու իրավունքի ոլորտում հիմնական շեշտը դնելով ընտանիքի գաղափարի վրա` պարզաբանել ներկա ժամանակների մարատահրավերների ու խնդիրների հանդեպ Հայ Եկեղեցու ներմտածողությունն ու կեցվածքը` հիմնված բացառապես Ս. Գրքի, ծիսական ավանդության, կանոնական դրույթների և հովվական խնամքի բազմամյա փորձառության վրա:
Այնուհետև ժողովականներին Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Հայրապետական սիրով ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի» համաժողովի մասնակիցներիդ: Գնահատանքով ենք անդրադառնում, որ ժողովը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորությամբ անդրադարձ կատարելու և վեր հանելու ընտանիքի դերն ու նշանակությունը հասարակական մեր կյանքում, ինչպես նաև` որոշակի շեշտադրումներ կատարելու այսօր ընտանեկան կյանքում առկա անցանկալի երևույթներին:
Հայ Եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը, սրբությունը և անքննարկելի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում` դիտելով որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն և անփոխարինելի հաստատություն հանրային առողջ գիտակցության ձևավորման ու զարգացման համար:
Ընտանիքի այսպիսի հասկացողության հիմքը Սուրբ Ընտանիքն է, որը հիմնված է սիրո, բարության, ազատության, խնամքի, գթասրտության, հարգանքի անփոխարինելի արժեքների վրա:
Մեր օրերում` արագընթաց փոփոխությունների, նաև արժեքների անտեսման պայմաններում ընտանիքի ավանդական ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող տարաբնույթ գաղափարախոսական և հասարակական հոսանքները, կենսատեխնոլոգիական միջոցների առաջադրած մարտահրավերները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը` հատկապես որդեծնության հարցերում: Երևելի և աներևույթ զանազան հարձակումներից, ցավոք, անմասն չի մնացել և չի մնում նաև հայ ընտանիքը: Այս առումով մտահոգիչ են ամուսնալուծությունների, հղիության` ոչ քիչ դեպքերում` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը, ծնելիության նվազումը, կանխատեսվող ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները, որոնք մասնավորաբար պետք է քննարկվեն այս համաժողովում:
Այսօր անհրաժեշտ է դարձել բոլոր մակարդակներում և հարթակներում, նմանատիպ համաժողովներով, եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, հանրային կյանքի իրազեկման հնարավոր եղանակներով, պետական-օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը, բարձրացնել հանրային գիտակցությունը», — ասաց Վեհափառ Հայրապետը:
Մեկ անգամ ևս կարևորելով համաժողովի նախաձեռնությունը` Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, աջակից կազմակերպություններին, զեկուցողներին ու մասնակիցներին: Ամենայն Հայոց Հայրապետը նաև հույս հայտնեց, որ նման քննարկումները կնպաստեն ընտանիքների ամրագրմանը և բարոյական արժեքների ամրակայմանը հասարակական կյանքից ներս:
Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Արա Բաբլոյանը, ով մասնավոր կերպով ընդգծեց Եկեղեցու կարևոր դերակատարությունը խնդրի ամբողջական կարգավորման հարցում` նշելով, որ կան ոլորտներ ու խնդիրներ, որտեղ Եկեղեցու մոտեցումն ավելի մեծ ուժ և ազդեցություն կունենա, քան որևէ այլ` անգամ օրենսդրական նախաձեռնություն:
Համաժողովի գումարումը Մայր Աթոռում ողջունեցին նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Վորլդ վիժըն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Գիտաժողովին կարծարծվեն երկու հիմնական նյութեր` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում և նրա վրա ազդող գործոնները» և «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնական շեշտադրում կկատարվի հղիության արհեստական ընդհատման և հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթի վրա:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը 1:0 հաշվով հաղթանակ տանելով վրացի Զուրաբ Դաթունաշվիլիի նկատմամբ, անցավ եզրափակիչ:
Նշենք, որ մինչ այս, նա պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի, ավստրիացի ու մեքսիկացի ըմբիշներին:
Եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը կմրցի խորվաթ Նևեն Զուգաժի հետ:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ` շուրջ 147 ուխտավորներներ օրերս ուղևորվել էին Արևմտյան Հայաստան` մասնակցելու Վանի Աղթամար կղզու արդեն ավանդություն դարձած տարեկան մեկ անգամ տրվելիք պատարագին:
Սուրբ խաչի սուրբ պատարագին իրենց մասնակցությունն էին բերել եղել հույն եկեղեցու տիեզերական պատրիրարք Բարդուղիմեոսը, Ասորիների մետրոպոլիտը, ՀԱԵ արևելյան թեմի առաջնորդ` Խաժակ սրբազան Պարսամյանը, բազում սփյուռքահայեր, հյուրեր տարբեր երկրներից:
Ուխտավորների խմբում կային Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության, Մարմարաշեն գյուղի սուրբ Գևորգ եկեղեցու համայնքի անդամներ և այլ հավատացյալ հայորդիներ: Խումբն առաջնորդել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանը և Մարմարաշենի սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանը:
Ուխտագնացության մասին պատմում է տեր Զենոն քահանա Բարսեղյանը. ( Չնայած զրույցի ընթացքում հավատացյալների հոսքն եկեղեցի անսպառ էր և անընդհատ հարցով մոտենում էին հոգևոր հովվին, սակայն տեր Զենոնը սիրով պատասխանեց մեր հարցերին).
«Եղանք Արևմտյան Հայաստանում, ինչպես մեր պապերն են ասել`մեր էրգրում: Մի հրաշալի զգացում էր. և ուրախություն էր, և տխրություն: Ուրախություն էր, որ քո հողում ես, որ ոտքդ հայոց հողի վրա է, և տխրություն էր, որ այս ամենը եղել է քոնը, և դու կորցրել ես այն:
Ես ծառայության բերումով եղել եմ տարբեր երկրներում: Ինչքան էլ գեղեցիկ ու լավը լինի, դու զգում ես, որ վերջիվերջո օտարության մեջ ես, օտար երկիր է, օտար հող : Երբ մուտք ես գործում Արևմտյան Հայաստան, այդ օտարության զգացումը չկա` չնայած շրջապատին, չնայած թուրքերով, քրդերով բնակեցված տարածքներին: Սա նշանակում է, որ մեր արյան մեջ կա այդ հողի կանչը: Տա Աստված, որ Աստծո օրհնությամբ մեր հողը վերադարձնենք»:
Բնականաբար, այցելությունը միայն Աղթամար կղզով չէր կարող սահմանափակվել: Տեր Զենոնը`դեմքի հիացական արտահայտությամբ պատմեց, թե հատկապես, որ տեղերում են եղել, ու թեպետ հավատացյալների հոսքը չէր դադարում և հաճախ ընդհատվում էր մեր խոսակցությունը, բայց տեր հայրն ամեն անգամ վերականգնում էր դեմքի հիացմունքը` հիշելով ապրած պահերը.
«Մենք եղանք Կարսում, տեսանք Կարսի բերդը, Առաքելոց վանքը, որը, ցավոք սրտի, դարձրել են մզկիթ, բայց մենք այնտեղ մեր աղոթքն արեցինք, տեր ողորմյան երգեցինք, խունկ ծխեցինք: Եղանք Կտուց կղզում, մեր Սուրբ Կարապետ վանքը տեսանք, որը կառուցվել է 17-րդ դարում, բայց, ըստ ավանդության՝ հիմքը դրել է Գրիգոր Լուսավորիչը: Այնտեղ մեր աղոթքը բարձրացրեցինք, հոգեհանգստյան կարգ կատարեցինք՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի: Եղանք նաև Բերկրիի ջրվեժում, (Եղեռնի ժամանակ այս ջրվեժի ջուրը հաճախ է ողողված եղել հայկական արյունով) Վանում, տեսանք Վան- Տուշպա հայկական ամրոցը, նաև Մհերի դուռը տեսանք, Վարագա վանքը, որի որոշ մասեր խոնարհված են: Ըստ ավանդության` Հռիփսիմե կույսը, երբ գալիս է Հայաստան, բերում է իր հետ տիրոջ խաչափայտից մի մասունք, որը հենց այնտեղ է թաղվում, և Ներսես Տայեցի կաթողիկոսի օրոք այդ մասունքը գտնվում է և այնտեղ մեծ, հիասքանչ եկեղեցի է կառուցվում: Ըստ ավանդության` հենց նա էլ հիմք է դնում խաչին նվիրված մեր ազգային տոնին` Վարագա սուրբ խաչի տոնին:
Ինչպես նաև այցելեցինք Անի՝ մեր հազար ու մի եկեղեցիների քաղաքը: Երբ մտնում ես Անիի մայր տաճարը, անհնար է չզգալ տիեզերքի ներկայությունը»:
Հռիփսիմե Գալստյան
Տաշքենդում ընթանում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը:
75 կգ քաշային կարգում՝ ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի հետ պայքարի մեջ մտած Արսեն Ջուլֆալակյանը 1/16-րդ եզրափակիչում 9-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Իսկ 85 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանն առաջին գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոյթաբային և դուրս մնացել հետագա պայքարից:
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել թե ում վարույթում է գտնվում Մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը: Մեր հրապարակումներից հետո նա դիմել է ՀՔԾ և ստացել պատասխան:
Ըստ այդմ, գործը վարում է ՀՔԾ կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը. «Հույս ունեմ Հակոբյանն առաջիկայում ասուլիս կանի և հանրությանը կպատմի, թե ինչ է արել սպանությունների բացահայտման համար»,- ասել է Փաշինյանը:
Հայկական ժամանակ
Ընդդիմության ձևակերպումը «սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում են իշխանությունը վերարտադրելու նպատակով», իր մեջ որոշակի թերահավատություն է առաջացնում: Ոչ թե այն պատճառով, որ ես հավատում եմ իշխանության «վեհ նպատակներին», այլ որովհետև վստահ եմ, որ իշխանությունը վերարտադրվելու է բոլոր պարագաներում: Այնքան ժամանակ, մինչև չփոխվի մեր՝ քաղաքացիներիս մտածողությունը, իսկ դա երկարատև գործընթաց է:
1998 թվականի սկզբին «հայտնի ուժերը» պահանջեցին նախագահի հրաժարականը: Ի՞նչ է, այդ ուժերը ընդդիմությունի՞ց էին: Ի՞՚նչ է, օլիգարխիան 5 րոպեում չհարմարվե՞ց նոր նախագահի «դրվածքին»: Վերևում պայմանավորվեցին, որ մեկը կգնա՝ մյուսը կգա: Չեղա՞վ, որ իշխանությունը վերարտադրվեց:
Դա մեր 23 տարվա ընթացքում միակ «իշխանափոխությունն» էր: Մնացած՝ «խորհրդարանական» կամ «նախագահական ընտրություններ» կոչվող միջոցառումների վերաբերյալ՝ սկսած 1995 թվականից, ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ դա իշխանության վերարտադրություն էր:
Հիմա մենք մոտենում ենք վերարտադրման հերթական փուլին: Այն կարող է տեղի ունենալ 2015, 16, իսկ ավելի հավանական է՝ 17 և 18 թվականներին: Վերարտադրության մեխանիզմը դարձյալ կլինի վերևների պայմանավորվածությունը: Այստեղ պետք է համաձայնել, որ խորհրդարանական համակարգը ՀՀԿ-ի համար կստեղծի գործարքի համար ավելի բարենպաստ պայմաններ:
Առավոտ
Բուհական ընդունելության քննությունների արդյունքում, ինչպես հայտնի է, հազարավոր տեղեր թափուր էին մնացել: Այդ առումով առաջատարը Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարաններն են:
Պոլիտեխնիկում ընդհանուր առմամբ հատկացված 1365 վճարովի տեղերից թափուր է մնացել 805 տեղ` տարբեր մասնագիտությունների գծով: Ագրարային համալսարանում 1340 վճարովի տեղերից չի համալրվել 488-ը, որից 446-ը` միայն ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտությունների դեպքում: Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հարությունյանը երեկ մեր զրույցում նշեց, որ չհամալրված տեղերի պատճառով առաջացած խնդիրները կարող են լինել, թերեւս, միայն ֆինանսական: Այդուհանդերձ, ըստ նրա, դասախոսները չեն կրճատվել:
Հայկական ժամանակ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է: Համենայնդեպս, դատական դեպարտամենտի հայտնի կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես: Բուն քրեական գործն արդեն դատարանում է, և երեկ առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դեպարտամենտի մի շարք աշխատակիցներ անազատության մեջ են: Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ:
Մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ դատարան ուղարկված բուն գործից այլ վարույթ է հարուցվել քրեական օրենսգրքի 308, 314 հոդվածներով՝շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, և կատարվում է նախաքննություն: Երեկ արդեն նորաստեղծ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչությունում քննվող քրգործի ընթացքում նշանակվել էր մասնագիտական ստուգում՝ հնարավոր այլ խախտումներ հայտնաբերելու նպատակով, որի կատարումը հանձնարարվել էր Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության մասնագետներին: Արդյունքում, ինչպես փոխանցեցին Քննչական կոմիտեից, պարզվել է, որ որոշ աշխատակիցների հաշվեհամարներին փոխանցվել են ավել գումարներ, ինչն արտացոլված չի եղել աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման քարտերում: Այսինքն, որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարում, որոշ դեպքերում ավել գումար է:
Հայկական ժամանակ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.20-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում տղամարդու դիակ կա:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 45 տան մոտ հայտնաբերել է 1970 թ. ծնված Արմեն Հակոբյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Արտակ Մ-ն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արտակ Մ-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.