23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհուրդը որոշում է ընդունել 2015թ.-ի ապրիլ ամիսը քոլեջում նշանավորել «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ամիս»:
Ինչպես տեղեկացնում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի արևմտյան տարածաշրջանի Հայկական Ազգային հանձնաժողովին, Որոշումն ընդունվել է՝ հետևելով LACCD հոգաբարձուների խորհրդի բանաձևին:
Նշվում է, որ կանցկացվեն Հայոց Ցեղասպանության իրազեկվածությանը նվիրված մի շարք քննարկումներ և միջոցառումներ:
Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել արդար, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև մարդկության դեմ այդ հանցագործության արդար և համապարփակ լուծման ուղղությամբ:
Սեպտեմբերի14-ը կապավորների օրն էր: Շուրջ 22 տարի առաջ հայկական բանակը համալրվեց նաև կապի զորքերով: Ինչպես ասում են՝ չկա կապ, չկա կառավարում:
Օրվա առթիվ երեկ Արտաշատի ռադիոկապի զորամասում տոնախմբություն էր կազմակերպվել: Բազմաթիվ զինվորականներ, պարի- երգի խմբեր, համալսարանականներ եկել էին կապավորների հետ նշելու նրանց տոնը:
Տոնախմբությանը ներկա էր նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որի խոսքով՝ կապավորը բանակում նույնն գործառույթն է կատարում, ինչ մարդու մարմնում՝ նյարդային համակարգը:
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույր՝ Ռուզան Կրպեյանը, նույնպես եկել էր այդ օրը զինվորների հետ անցկացնելու.
«Շատ ուրախ եմ, որ ունենք ուժեղ և հաղթական բանակ: Թող միշտ հզոր լինի հայկական բանակը: Մեզ այսպիսի զինվորներ շատ են հարկավոր: Ինչպես Կոմանդոսն է ասում. «ժամանակն է, որ մենք նախահարձակ լինենք, դուրս գանք լացկան վիճակից»: Թող այսպիսի ուրախ առիթները հաճախ լինեն հայոց բանակում»:
Հռիփսիմե Գալստյան
Վահե Հակոբյանի Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, չեն դադարում խոսակցություները նրան փոխարինողի անվան հետ կապված:
Մինչ օրս Սյունիքի մարզպետի աթոռը թափուր է. և հավանաբար կառավարությունն իր առաջիկա նիստում կլլուծի այդ հարցը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերադարձը սյունեցիները վախով են քննարկում, սակայն ասում են նաև, որ եթե ընտրությունը նրա և էներգետիայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի միջև է լինելու, ավելի լավ է՝ Լիսկան վերադառնա:
Սակայն, մեզ հասած հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ է նշանակվելու Վերահսկիչ պալատի նախագահի առաջին տեղակալ Լևոն Յոլյանը, որն արմատներով Գորիսից է: Նա մինչ այժմ շրջանառվող անուններից ամենաարժանի թեկնածուն է, որի մասին Սյունիքում դրական գնահատական կա:
Լևոն Յոլյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանում, գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում, որպես տնտեսագետ, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ, կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար, Հայաստանի Երիտասարդական միության նախագահ, “LLG” ՓԲԸ նախագահ, ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: 2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2013թ. դեկտեմբերի 13-ից վերանշանակվել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնում: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք դուստր:
Նշանավոր պոլսահայ լրագրող, հասարակական գործիչ, լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի`«Ակոս» -իգլխավոր խմբագիր` Հրանտ Դինքն այսօր` սեպտեմբերի 15-ին կդառնար 60 տարեկան: Նա Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:
Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայում, 1954 թվականի սեպտեմբերի 15-ին: 1961 թվականին նրա ծնողները Ստամբուլ տեղափոխվելուց հետո բաժանվեցին, որի հետևանքով Հրանտը և 2 եղբայրները տեղավորվեցին Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատանը:
1996 թ-ին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս » թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև:
Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող«Ակոս» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր », ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը:
Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց. Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։
2007 թ հունիսին ՀՀ նախագահի մրցանակ է հետմահու շնորհվել Հրանտ Դինքին: Նույն թվականին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը: Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց:
Իր վերջին հոդվածում Դինքը գրել է. «Ես նման եմ աղավնու այս հասարակության մեջ, որը պետք է շատ աչալուրջ լինի, ուստի ես ճարպկորեն պտտում եմ գլուխս աջուձախ, վերևուներքև, որքան հնարավոր է արագ, որ խուսափեմ շուրջս առկա վտանգներից… բայց ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում»…
Այսօր հանգուցյալների հիշատակության օրն է (Մեռելոց)։
Ըստ Հայ առաքելական եկեղեցու կարգի՝ տաղավար տոնին, որը միշտ կիրակի օրերին է նշվում, հաջորդող երկուշաբթին Մեռելոց է:
Հիշեցնենք, որ երեկ նշվեց Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը:
Տաշքենդում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
98 կգ քաշային կարգում եզրափակիչում Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցել է գերմանացի Օլիվեր Հասլերի հետ և 8:0 հաշվով հաղթել նրան՝ նվաճելով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 12-13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-13-ին էապես չի փոխվի, 14-16-ին շրջանների զգալի մասում կնվազի 3-5 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:14-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Գերագոյն երջանկութիւն է ինծի համար՝ ամէն օր, հայկազնեան հարուստ եւ հարստացնող բառարանի բառերուն նորովի շունչ պարգեւել, նոր կեանք տալ անոնց, որպէս ամէնէն համեստ սպասաւորը հայ Բառ ու Բանի, մտածել, զգալ, ապրիլ այդ բառերով, խոհ ու ապրում ձեւակերպել այդ հիւթեղ, քաղցրահունչ բառերով, որոնք եկեր, հասեր են մեզի հինաւուրց դարերէն, եւ ի՛նչ պատիւ, պատասխանատուութիւն է մեզի՝ ապրող սերունդներուս համար, զանոնք կենդանի, բաբախուն շունչով փոխանցել յաջորդ սերունդներուն…. որպէս նշխար սրբազան, որպէս գերագոյն աւանդ, որպէս ինքնութեան վկայարան ու երաշխիք…..
***
ԼՈՒՍԱԲԱՑԸ կը բացուի ամէն օր՝ մարդոց կեանքի, հազար ու մէկ հոգերու, ցաւերու, խնդութեանց, երազներու, յոյսերու եւ յոյզերու, սէրերու եւ խռովքներու….վերեւ, որպէս լուսեղէն, անհուն երկնակամար, որ իրարու կը շաղախէ սրտերն ու հոգիները համայն….Լուսաբացը՝ առանձին ես-երը, ողջ աշխարհը ի մի բերող, նոր յոյսով ու լոյսով օծող, զոր կը վայելենք ամէն օր, զայն չնկատելու չափ սովորական երեւոյթ է, միաժամանակ կեանքի հրաշքն իսկ է, ինչպէս բնութեան մէն մի երեւոյթը, մէն մի տարրը, փոքրիկ տերեւէն մինչեւ արեւն ու լուսինը, եղանակներու հերթականութիւնը….որոնք բոլորը կը պատմեն Գերագոյն Իրականութեան մը մասին՝ անքննելի բայց յայտնատեսօրէն զգալի, ըմբռնելի….
***
Ինքնաճանաչում եւ դարձեալ ինքնաճանաչում….որպէս մարդ էակ, որպէս հայ, պիտի ճանչնանք թէ ո՞վ ենք մենք, ո՞ւր կ’երթանք….այս փոթորկայոյզ դարուն, ուր կարծէք ամէն ինչ խառնուեր է իրար, գլխիվայր են շրջեր աւանդական դարաւոր արժէքները, որոնք ասուն մարդը կը սահմանազատէին անասունէն…, Մարդը, Հայը պիտի վերագտնէ իր արժանաւորութիւնը, իր արմատներուն պատկանելիութեան խոր գիտակցութիւնը…., քանզի նահանջը՝ մեր մարդկային եւ ազգային էութենէն, ամէնէն ահաւոր անկումն է, որ կրնայ անշրջելի դառնալ մեզի պէս փոքր ազգի մը համար մասնաւորապէս….ՄԱՐԴ ԵՒ ՀԱՅ ԸԼԼԱԼԸ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ Է ԳԵՐԱԶԱՆՑՕՐԷՆ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.