23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից. Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքումԻնչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանարոգումը եւ ի վերջո, ինքը նորոգեց; Արդյունքում, մեր տեղեկություններով գազատարի վրա տեղադրվել է փական, եւ ահա մարտի 18-ին 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն արդեն մարտի 21-ին առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը:
Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում: Մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում եւ օդի ջերմաստիօճանը աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման եւ ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր եւ ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին 1,5 մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 1 մետրի: Օդի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ -8 աստիճան: Եվ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից: Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն իր այս գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության հմար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի:
Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց 100-ավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում:
Ադրբեջանն արդեն 1,5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020-ի 44-օրյա պատերազմում: Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը եւ խնդիր է դրված ամեն ինչ անլ Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»:
Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներն ընդունել իրենց վարկաբեկած արժույթներով, ներառյալ դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին չորեքշաբթի կառավարության հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես որոշել եմ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ այսպես կոչված անբարյացակամ երկրներին մատակարարվող մեր բնական գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլու հնարավորինս արագ անցման վերաբերյալ»,- ասել է նա։
Այսինքն, պարզաբանել է Պուտինը, նման հաշվարկներում նախատեսվում է հրաժարվել բոլոր «վարկաբեկված» արժույթներից։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այլ պետություններին ավելի վաղ կնքված պայմանագրերով նախատեսված ծավալների և գների համաձայն։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անբարյացակամ երկրների հետ գազային պայմանագրերի ապագա փոփոխությունները կազդեն միայն վճարման արժույթի վրա՝ այն կփոխվի ռուսական ռուբլու։
«Ես խնդրում եմ կառավարությանը համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին» գործող պայմանագրերի փոփոխության վերաբերյալ, միևնույն ժամանակ, բոլոր օտարերկրյա սպառողներին պետք է հնարավորություն տրվի կատարել անհրաժեշտ գործողությունները», — կարգադրել է Պուտինը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «ապացույցներ է հավաքում» Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք, անշուշտ, տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում», — ասել է Քիրբին «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան:
«Կատարվում է հետաքննություն, որը կշարունակվի, և մենք պատրաստվում ենք նպաստել այս հետաքննությանը։ Թե ինչ կստացվի դրանից, սա Պենտագոնի ղեկավարության որոշումը չէ»,- պնդում է Քիրբին:
Ավելի վաղ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին ասել էր, որ պետքարտուղարությունը ուսումնասիրում է Ուկրաինայում «պատերազմական հանցագործությունների» դեպքերը՝ շարունակական «իրավական գործընթացի» շրջանակներում։
Նրա խոսքով, հետաքննության ընթացքում ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքագրված տեղեկատվությունը «կփոխանցվի միջազգային մարմիններին, որոնք նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկել ռազմական հանցագործներին»:
Փսակին հավելել է, որ Միացյալ Նահանգները միայն տեղեկատվություն է հավաքում, իսկ «դրանցով կզբաղվեն միջազգային կառույցները»։
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին կատարել եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության՝ կապված Արցախում գազամատակարարման հետ։
Ինչպես գրում է minval.az-ը, Աբդուլաևան հայտարարել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, և որ օրեր առաջ այդ փորձն արվել է՝ կապված «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ (խոսքն օրերս Շուշիում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման մասին է)։
«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված զինված ուժերի մնացորդների դուրսբերումը և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, և չանել անհիմն հայտարարություններ: Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցման մշտական դրսևորումը, անհիմն պնդումներ անելը, բացահայտում են այս երկրի իրական մտադրությունները։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին, անհիմն և անօրինական պահանջներ ներկայացնելու փոխարեն, զբաղվի եռակողմ հայտարարությունից բխող իրենց պարտավորությունների կատարմամբ՝ ապահովելով զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է Աբդուլաևան:
Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը իր առաջարկներով համալրել է խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով՝ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե արդյոք Հայաստանը ստացել է արձագանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու դիմումին։
«Դուք նաև նշել եք, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկներին և Ձեզ խնդրում եմ ևս մեկ անգամ ներկայացնել մեր պատասխանի մանրամասները, ինչպես նաև խնդրում եմ տեղեկացնել, թե արդյոք ունենք արձագանք Ադրբեջանից իրենց առաջարկին մեր պատասխանի վերաբերյալ»,- հետաքրքրվեց Ջուլհակյանը։
Ի պատասխան այդ հարցադրումների Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հարցերը հավելյալ պարզաբանման կարիք ունեն։
«Այն բանից հետո, երբ ասացինք, որ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականները այնպիսին էին, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի, ըստ էության, ոչինչ չկա, այլ բան է, որ այդ առաջարկները ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։ Եվ ահա համապարփակ խաղաղության համար մենք մեր առաջարկներով լրացրել ենք, համալրել ենք օրակարգը և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամ երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,- եզրափակեց Միրզոյանը։
Նա նշեց, որ Հայաստանի առաջարկները հրապարակվել են «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս երկու դատական գործերը դեռ ընթացքի մեջ էին, երբ նա դարձավ վարչապետ։ Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում քննվող հայց ուներ նաև Ալեքսանդր Արզումանյանը՝ դեսպան նշանակվելու պահին։
Ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքացի Փաշինյանին այդ երկու հայցերը ներկայացնելու համար՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ, իր անունը մաքրելու համար, երբ նա և իր թերթը մեղավոր էին ճանաչվել Հայաստանի օրենքները խախտելու մեջ։ Այնուամենայնիվ վարչապետ դառնալուց հետո նա պետք է Եվրոպական դատարանից հետ վերցներ հայցերը և հայցադիմում ներկայացներ Հայաստանի դատարաններ, ինչն արեց այժմ՝ պաշտոնն ստանձնելուց չորս տարի անց։ 2022 թ․ հունվարին իր «մամուլի ասուլիսում» Փաշինյանը խոստովանեց, որ մտածել է հայաստանյան դատարաններ բողոք ներկայացնելու մասին, սակայն ասել է, որ որոշել է սպասել մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ հայցերը հետ վերցնել Եվրոպական դատարանից և բողոք ներկայացնել Հայաստանում։
2022 թ. փետրվարի 16-ին «Արմենպրեսը» տեղեկացրեց, որ «Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի 2010 թ. մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար [ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այրվել մեքենաներ և թալանվել խանութներ։ Իշխանություններից 16 ամիս թաքնվելուց հետո], Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, բայց պատիժը կրեց երկու տարուց մի փոքր պակաս և ազատ արձակվեց ընդհանուր համաներմամբ։ 2022 թ. հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը Փաշինյանը ներկայացրել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Եվրոպական դատարանը ճանաչել էր Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները։» Եվրադատարանը Փաշինյանին վնասի հատուցման և դատական ծախսերի համար ոչ մի գումար չէր հատկացրել։
Հետաքրքիր է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որևէ ապացույց կամ առարկություն չի ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու Հայաստանի դատարանի 2010 թ. վճիռն ընդդեմ Փաշինյանի։ Հասկանալի է, որ կառավարության ներկայացուցիչը դժկամությամբ կներկայացներ ապօրինությունների ապացույցներ իր սեփական երկրի վարչապետի դեմ․․․ ՄԻԵԴ-ը կայացնում է իր բոլոր որոշումները՝ կշռադատելով հայցվորի փաստարկները համապատասխան կառավարության ներկայացրած ապացույցների դեմ։ Տվյալ դեպքում կառավարությունը չէր ներկայացրել դեպքի իր կողմը, քանի որ հայցվորն ու կառավարությունը անհարմար կերպով նույն կողմում էին։ Կարևոր է նաև նշել, որ Եվրոպական դատարանը սկսել է Փաշինյանի հայցը քննել միայն 2019 թվականին՝ 2018 թվականին նրա վարչապետ դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ նա բավական ժամանակ ուներ իր դիմումը Եվրոպական դատարանից հետ վերցնելու համար։ Ցավոք, Փաշինյանի հայցը Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի սկանդալային նյութ տրամադրեց ադրբեջանական մամուլին՝ հրապարակելով այն՝ «Փաշինյանը հաղթեց Հայաստանին Եվրոպական դատարանում» վերնագրով։
Փաշինյանի երկրորդ հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նրա «Հայկական ժամանակ» թերթի «Դարեսկիզբ» հրատարակչական ընկերության կողմից։ Թերթը 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպել էր՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով Հայաստանի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների «թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման հանցագործություններին» մասնակցելու համար։ Մեղադրյալներից երեքը հայց էին ներկայացրել Հայաստանի դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի՝ զրպարտության համար։ Փաշինյանը տանուլ էր տվել դատը և դրան հաջորդած բողոքարկումը։
Եվրոպական դատարանը 2021 թվականին որոշել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են։ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են Փաշինյանի թերթի հրատարակչությանը վճարել 9000 եվրո վնասի փոխհատուցում՝ բացի հարկերից։
Ալեքսանդր Արզումանյանը ևս հայց էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան՝ նախքան 2017 թվականին Դանիայում և Նորվեգիայում, իսկ 2019 թվականին՝ նաև Շվեդիայում դեսպան նշանակվելը: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել էր Հայաստանի դատարանի կողմից իր դատվածությունը՝ նախագահական ընտրություններին հաջորդած 2008 թվականի բողոքի ցույցերին նրա մասնակցության համար։ Նա եղել է Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական շտաբի ղեկավարը։ Մինչ այդ Արզումանյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ 2001 թվականին նա դարձել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը։ 2008 թվականի բողոքի ցույցերից հետո նա ձերբակալվեց և մեղադրվեց «պետական իշխանության յուրացման» մեջ։ 2009 թ. հունիսի 22-ին Հայաստանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և համաներման պատճառով անմիջապես ազատ արձակեց։ 2009 թվականին Արզումանյանը դիմեց Եվրոպական դատարան, որը 2021-ին որոշեց, որ խախտվել են նրա արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքները։ Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արզումանյանը դեսպան դառնալուց հետո նախընտրեց չվերցնել իր հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Չգիտեմ, թե ինչու ՀՀ կառավարությունը 2017 թվականին նրա նշանակումը չպայմանավորեց հայցը հետ վերցնելու հետ։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը վճարել դեսպան Արզումանյանին՝ 9000 եվրո վնասի փոխհատուցման և 2600 եվրո դատական ծախսերի համար՝ բացի հարկերից։
Հետաքրքիր է, կա՞ արդյոք աշխարհում որևէ այլ երկիր, որի վարչապետն ու դեսպանը պաշտոնն ստանձնելու պահին ունեին անավարտ դատական հայցեր օտարերկրյա դատարանում ընդդեմ իրենց երկրի՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը վճարել իրենց վնասների փոխհատուցումը և դատական ծախսերը սեփական կառավարության բյուջեից․․․
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի»։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ ԱԺ-ում ելույթ ունենալիս կանխատեսում էր արել, որ ապրիլ-մայիսին Հայաստանի վրա կլինի հարձակում: Նա առաջարկ էր արել. «Առաջարկելու ենք սահմանամերձ 40 գյուղերը դարձնել ռազմական բնակավայր, 16-ից 60 տարեկան տղամարդկանց եւ կանանց կրակել սովորեցրեք, շաբաթը մի անգամ մարզանքի հրավիրեք, կառուցեք կապսուլներ, հերիք է այդ խրամատները ստից փորեք, բայրաքթարը խփում է, 30 մետր խորությամբ հողը հանում է: Կապսուլներ՝ 3-5 մետր խորությամբ: Մի հատ այդպիսի հնարավորություն տանք մարդուն՝ ոչ մի թիզ հող չեք հանձնի: Մի հատ այդպիսի բան արեք, 300-400 մլն-ի պատմություն է Հայաստանի սահմաններին այդպիսի կապսուլներ կառուցելը, մենակ պրեմիա եք ձեզ տալիս»:
Այս առնչությամբ Aravot.am -ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը արձագանքեց. «Ինքը իմ համար այն մարդը չի, որ պետք է կանխատեսում անի: Կանխատեսում անելու համար գոյություն ունեն պետական պաշտոնական մարմիններ՝ ԱԱԾ գոյություն ունի, պաշտպանության նախարարություն գոյություն ունի, Հրանտ Բագրատյա՞նն է անում: Հարցրե՛ք Բագրատյանին, կարող է գործընկերներ ունի Թուրքիայում, իրեն ասել են՝ այ այս ամիսներին որոշել ենք բան անենք: Մի հատ հարցրեք»:
Մեր դիտարկմանը, որ նա զուտ զգուշացնում է, ասում է՝ 16-ից 60 տարեկաններին կրակել սովորեցրեք, պատրաստվեք, կապսուլներ տեղադրեք՝ Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Դա անում է պետությունը: Բայց Հրանտ Բագրատյանը որտեղի՞ց գիտի»: Ասացինք՝ Բագրատյանը տրամաբանում է, ասում է՝ փորձը ցույց է տվել, որ թուրքերը չեն սիրում ցեխի մեջ կռվել, հենց օրերը տաքանան՝ կհարձակվեն՝ Պողոսյանը պատասխանեց. «Ես էլ տրամաբանում եմ, որ մենք գնալու ենք լավ ճանապարհով, Հայաստանը զարգանալու է, Հայաստանը լինելու է առաջադեմ երկիր, ես էլ այսպես եմ տրամաբանում: Ասում եք՝ որտեղի՞ց դու նման բան գիտես, ասում եմ՝ ես երիտասարդներին եմ տեսնում, լավ սերունդ է մեծանում, խելացի երեխեք են, տրամաբանում եմ, որ դա պետք է բերի սրան: Հիմա ինքը ինչի՞ է տրամաբանում, հարցրեք Հրանտ Բագրատյանին, կարող է մարդը ինֆորմացիա ունի, կարող է մարդը օտարերկրյա ագենտ է, հարցրեք՝ որտեղի՞ց գիտի»:
Դիտարկմանը՝ տարիների փորձն է Բագրատյանին հուշում՝ նա պատասխանեց. «Իր տարիների փորձն էլ գիտենք, տեսել ենք, ապրել ենք իր ղեկավարման օրոք, այդ ամեն ինչը տեսել ենք»: Երբ փոխանցեցինք՝ Բագրատյանն ասում է՝ այդ խրամատները ստից մի փորեք, բայրաքթարը խփում է, 30 մետր խորությամբ հողը հանում է, կապսուլներ տեղադրեք՝ ձեր պարգեւավճարների փոխարեն՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Ես պարգեւավճար չեմ ստանում ընդհանրապես, արդեն այ այստեղ է հասել պարգեւավճարի թեման: Եկեք մի քիչ ռեալ խոսենք՝ ամեն ինչ ունի իր նշանակությունը, խրամատն ունի իր նշանակությունը, բայրաքթարի դեմ պայքարող միջոցներն իրենց նշանակությունն ունեն, չես կարող ասել՝ այս մեկը պետք է անես, մյուսը չպետք է անես: Ես կին եմ, չեմ ծառայել՝ այդքանը հասկանում եմ, Բագրատյանը տղամարդ է՝ լրիվ այլ կերպ է մեկնաբանում, էլ ի՞նչ մեկնաբանեմ իր կանխատեսումները: Ինձ, որպես պատգամավոր, շատ հետաքրքիր է, Բագրատյանին որտեղի՞ց այդ ինֆորմացիան: Ո՞ւմ հետ է ինքը շփվում, ո՞վ է նրան այդպիսի ինֆորմացիա տալիս Հայաստանի սահմաններից դուրս, ինչի՞ է այդ ինֆորմացիան տալիս հենց Բագրատյանին, շատ հետաքրքիր է: Շատ լավ կլիներ, որ մենք մտածեինք, որ ինքը վերլուծում է: Ես, օրինակ, ավելի վատ բաներ եմ մտածում, չի՛ վերլուծում, ինֆորմացիա է ստանում»:
Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունները ռուսական զորքերի հետ կարող են ավարտվել երկու-երեք շաբաթից. հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Նրա խոսքով, ակտիվ ռազմական գործողությունները շուտով կարող են ավարտվել, քանի որ ռուսական զորքերը ոչինչ չեն ունենա նրանց դեմ կռվելու համար։
«…Նրանք առաջ կգնան, մինչև վերջանան, և շատ արագ կսպառվեն, ես երկու-երեք շաբաթ ժամանակ եմ տալիս ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, քանի որ ոչինչ չի մնալու կռվելու համար: Այն, ինչ տեղի է ունենում հինգ օրվա ընթացքում, փոքր մոդել է, թե ինչ է լինելու երեք շաբաթվա ընթացքում. օպերատիվ դադարի ժամանակ կլինի… Երեք շաբաթից ամենուր այսպես կլինի, իսկ երբ կանգնեն, մեզ ավելի հարմար կլինի ոչնչացնել նրանց»,- Արեստովիչի խոսքերն է մեջբերում РБК-Украина-ն։
Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ փակ նիստին մասնակցելու երկու նպատակ կար՝ պարզել, թե ՀՀ իշխանությունները ինչ են բանակցում գազատարի շուրջ և ինչ գործիքակազմ ունեն հնարավոր այլ նման ճգնաժամերի համար, սակայն պարզվեց, որ չունեն գործողությունների նման ցանկ, որոնք կլուծեն այդ խնդիրներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ լրագրողների խնդրանքով ներկայացնելով իր տպավորությունները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ փակ նիստի մասին։
«Խնդիրն այն է, որ բանակցությունների հետ կապված որոշակի տեղեկություն փոխանցվեց, որը ամբողջական շատ դժվար է համարել, որովհետև կային կոմպոնենտներ, որոնք ապահովված չէին և ամբողջական ինֆորմացիա չէին տալիս տեղի ունեցածի կամ տարվող բանակցությունների հետ կապված։ Եվ երկրորդ, թերևս, ամենամեծ խնդիրը այս դեպքում այն է, որ ՀՀ իշխանությունը չունի միջոցառումների և գործողությունների ցանկ, որը ենթադրում է [կիրառել – խմբ․] այս կամ այն ճգնաժամի դեպքում Արցախում ապրող մեր հայրենակիցների բեռը թեթևացնելու կամ նրանց ուղղվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»,–ասաց նա։
Հարցին, թե Արցախ գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ ինչ են ասել իշխանությունները, Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարության ներկայացուցիչը արձանագրել է, որ իրականում բարդ վիճակում ենք և արագ լուծումներ չեն կարող գտնել։
«Բայց գլխավոր խնդիրն այն է, որ նույնիսկ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ժամանակահատվածի համար որևէ լուրջ միջոցառման մասին տեղեկություն չի փոխանցվել։ Այսինքն՝ հասկանալի է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, բավականին բարդ իրադրություն է ստեղծել, բարդ է լուծումների առումով։ Բայց միաժամանակ շատ խնդրահարույց է, որ նույնիսկ որոշակի ժամանակային կտրվածքով կառավարությունն իր համար անհրաժեշտ արձանագրումները չի արել և դրա հիման վրա հետագայում այդ խնդիրների հաղթահարմանը կամ որոշակի առումով թեթևացմանն ուղղված որևէ լուրջ քայլ այս պահին չունենք»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ կառավարության ներկայացուցիչները փորձում էին վստահեցնել, որ ոչ միայն ռուսական կողմի հետ, այլ նաև այլ գործընկերների հետ աշխատում են և ակնկալում են, որ անհրաժեշտ ճնշում կգործադրվի Ադրբեջանի վրա՝ կանխելու նրա այս գործողությունները Արցախում։
Տաս օր գազից զրկված արցախցին ադրբեջանի կամոք մի քանի օր գազ ունեցավ, բայց ու՞մ պարզ չէ, որ ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված գազատար վերանորոգել ասվածը չէր կարող այլ բան լինել, քան ցանկացած պահի այն անջատելը, անջատելու հնարավորություն ստեղծելը։ Որևէ մեկը կասկածու՞մ է, որ սկզբնապես հենց այդ նպատակով էլ թշնամին վնասել էր այն։
Եվ ահա՝ Արցախում երեկվանից դադարեցված գազամատակարարումը դեռ չի վերականգնվել։ Ասում են՝ խաղաղապահների միջնորդությամբ աշխատանք է տարվում խնդիրը կարգավորելու համար:
Իրականում՝ պարզից էլ պարզ է, որ խնդիրը հենց թշնամին է, որ փաշինյանական մեծագույն կեղծիք՝ «խաղաղության դարաշրջանի» համատեքստում է այսօր պատերազմում չնահանջող Արցախի դեմ։ Ասում են՝ թուրքերը մեկ անգամ են ձմռանը հարձակվել։ Դե, քանի որ այսօր Արցախում դաժան ձնեռ է, ադրբեջանը արցախցուն կոտրելու այս՝ իրեն շատ հատուկ նենգ ճանապարհն է ընտրել։
Գազատարի՝ «երբ կուզեմ՝ փականը կանջատեմ, երբ կուզեմ՝ կմիացնեմ»՝ այս տարբերակը տիպական բնորոշիչն է և թուրքազերիների, և հայաստանյան թրքաբարոների քաղաքականության։
Այնպես որ, սահմանադրական եղանակներով, ընտրական գործընթացներին սպասելով այս տեսակի հետ հաջողության հասնել հնարավոր չէ։
Այս համատեքստում ողջունելի էր ԱԺ-ում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի երեկվա կազմակերպած խորհրդարանական լսումները։ Իրավիճակի ճշգրիտ ախտորոշումը տվող ելույթներ հնչեցին։ Այն, որ ներկա իշխանության հետագա պաշտոնավարումը ուղիղ գծով տանում է դեպի Հայաստանի կործանում, կարծեք թե ելույթներում հնչող հիմնական տեսակետն էր, բայց այս իշխանությունից ազատվելու՝ հաջորդ կարևոր հարցն է՝ ինչպե՞ս․․․
Այս հարցի պատասխանն էլ հստակ հնչեց՝ «առանց գալստուկի և փողոցով», այսինքն, փողոցով եկածը փողոցով էլ պիտի գնա։
Փողոցով, փողոցում, սակայն ո՞նց, ու՞մ միջոցով։ ՈՒ՞մ առաջնորդությամբ։ Այս հարցն այսօր շատերն են տալիս՝ ընդդիմադիր ուժերի համախմբման և ընդհանրապես՝ Հայաստանի և հայության ներկա վիճակի լրջությունը խորապես գիտակցող -ընկալողների հավաքական ջանքի և պայքարի հետ հույսեր կապելով։ Իսկ գիտակից հատվածը գնալով շատանում, մեծանում է։
Մի խնդիր, այնուամենայնիվ կա՝ ներկա իշխանությունը որքան հեռու է պաշտպանությունից և անվտանգությունից, բանակից ու բանակաշինությունից, ռազմական գործից և թշնամու դեմ մարտ վարելուց ու պայքար մղելուց, նույնքան անմիջական է նրա կապը նշածս ինստիտուտները քանդելու հետ։ Վերջինս նույնքան սովոր է նաև փողոցային պայքարներին, ընդ որում՝ չխուսափելով ընդհուպ երեխաներին և հղի կանանց պայքարի վահան դարձնելով փողոց հանելուց, դե իսկ մեր օրերում պայքարի հիմնական մոտիվները ինֆոպատերազմներն են, սոցցանցային մեկ հրահանգով փողոց լցվելը։
Իսկ ներկա ընդդիմության ներկայացուցիչների մի մասը որքան էլ անկախության վաղ շրջաններում փողոցային պայքարի կենսափորձ ունեցող է, 10-20 տարի լինելով պետական կառավարման ոլորտի հիմնական պատասխանատուներ, այսօր դեռ չեն հասցրել ամբողջովին մոտիվացվել փողոցային պայքարին։
Մինչդեռ փողոցից տուն գնալու պայմանը մեկը պիտի լինի՝ հասնել պարտության հետ զուգորդվող ներկա իշխանության, նրա ղեկավարի հրաժարականին, հեռացմանը։ Կամ՝ կամ․․․ Հայաստանի և Արցախի գոյության հիմնական սպառնալիքն է այս իշխանությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.