23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. ընթացքում Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը։
2008թ. համեմատ՝ դատապարտված կանանց թիվը 2013-ին աճել է 41 տոկոսով։ Անցած հինգ տարիների ընթացքում դատապարտված կանանց թվով ռեկորդային էր եղել 2009 թվականը՝ 353 կին։ 2013-ի ցուցանիշն այս տխուր ցանկում երկրորդն է:
Հայկական ժամանակ
Շահեն Հարությունյանը 2013թ.-ի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վարվել է այնպես, ինչպես ցանկացած այլ երեխա կվարվեր, եթե հորը իր աչքի առջև հարվածեին: Այս մասին նախօրեին Ազատության հրապարակից մեկնարկած երթի ժամանակ թերթի հետ զրույցում ասում էին Շահենի ընկերներն ու նախկին համադասարանցիները:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանին նախորդ տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձություններից ամիսներ անց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Շահեն Հարությունյանը չի համարում, որ խուլիգանություն է կատարել, և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Երթի մեկնարկից առաջ նա ասաց, որ եթե անհրաժեշտ լինի, երկրորդ անգամ դարձյալ նույն կերպ կվարվի, իսկ ազատազրկումից չի վախենում, ավելին՝ պատրաստ է դրան:
Չորրորդ ինքնիշխանություն
Վերջին օրերին երկրապահական շրջանակներից տեղեկություններ են հնչում այն մասին, իբր Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար:
Աղաբեկյանը times.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված տեղեկությունը:«Գիտեք, շատ շրջանակներում շատ բաներ են խոսում: Վստահեցնում եմ, որ ինձ ոչ կարող են տանել, ոչ կարող են բերել: Ես գալիս և մնում եմ:
Երկրապահական շրջանակներում լավ գիտեն, որ ես առնվազն 20 տարվա անելիք ունեմ Արցախում: Ինչ վերաբերում է Հայաստանում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու խոսակցություններին, ապա կասեմ, որ ես ծառայել եմ վեց պաշտպանության նախարարների հետ և բարձրաձայնում եմ, որ նրանցից ամենապրոֆեսիոնալը Սեյրան Օհանյանն է: Վերջինս ճիշտ ռազմավարական պլամավորման արդյունքում այսօր մենք ունենք հայ ժողովրդին արժանի մարտունակ բանակ»,-ասել է նա:
Առավոտ
Իւրաքանչիւր հայ, ո՛ւր որ ալ ապրի ան, եթէ կրողն է իր լեզուին, հայ մշակոյթին ու արժէքներուն, փոքրիկ Հայաստան մըն է, իր հայեցի նկարագրով, հայեցի մտածողութեամբ, աշխարհընկալումով….Այս փոքրիկ Հայաստաններու միաւորումով, մենք կը դառնանք ԱՆՊԱՐՏԵԼԻ՝ ոգիով եւ հոգիով….Կը մնայ որ խորապէս գիտակից ըլլանք այս ճշմարտութեան եւ՝ յանձնառու, զայն կեանքի կոչելու համար…
***
Ամէն առաւօտ «պտոյտ» մը կը կատարեմ վիրթուալ այս տարածքէն ներս, հաղորդուելու հայ կեանքի տարբեր կողմերուն, անոր ուրախ թէ տխուր, մտածել տուող, յուզող պահերուն, երեւոյթներուն, դէմքերուն ու դէպքերուն հետ…: Մերթ ազգին անմնացորդ նուիրեալներու աստղաբոյլը կը ներշնչէ զիս, մերթ տօնական ուրախ պահերով կը խանդավառուիմ, մերթ ալ մեր բազում ազգային-հասարակական-պետական կեանքի հանդիսադրուած խնդիրները կը խռովեն զիս….Եւ այսպէս մասնիկը կը զգամ համայն հայութեան վերիվայրումներով լեցուն կեանքին հետ….Ինծի կը թուի թէ այս տարածքը հարազատ պատկերն է իսկականին, զոր կ’ապրինք….հարազատ ցոլացումը անոր….եւ գուցէ աւելի իրական է անիկա, ըլլալով նաեւ հանդիպման վայրը համայն հայութիւնը ներկայացնող հայ մարդոց, որոնք կ’ապրին աշխարհի չորս ծագերուն եւ անարգել կու գան քով-քովի այս հարթակին վրայ….
Սեպտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ`
10:30-15:00 Մատենադարանի նոր մասնաշենքը միակողմանի,
«Արևմուտք» մասնաճյուղ`
10:00-17:00 Շարուրի փ. 5/5, 13, 15, Արարատյան փ. 64, 66 շենքերը:
Ինչպես նաև սեպտեմբերի 16-ին`
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ`
10:30-15:00 Մատենադարանի նոր մասնաշենքը միակողմանի,
10:00-16:30 Արամի փ. 72, 74, 76 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
11:00-13:00 Ռոստովյան փ. 50-74 սեփական տները, Նոր-Արեշ 3փ. 24-40; 5փ. 13-30; 14փ. 3-37; 16փ. 1-40 սեփական տները, Դիմիտրովի փ. 1-11; 38-74 սեփական տները,
11:00-17:00 Արեշ 19փ. 20-26 /զույգ/ սեփական տները, 22փ. 94-117 սեփական տները, Դիմիտրովի փ. 140-194; 5-րդ նրբ. 1-31 սեփական տները,
«Հյուսիս» մասնաճյուղ`
10:30-13:30 Աղի հանք` Աճառյան փ. 36 շենքը, թույլ տեսնող երեխաների դպրոցը, գիշերօթիկ դպրոցը, հարող տարածքների սեփական տները և հանրային բաժանորդները,
14:00-17:00 Ավան 3, 12 փողոցները, Ա.Շահինյան փողոցը, Աղի հանք թաղամասը, ֆինանսական տեխնիկումը, “Նորմեդ” բժիշկական կենտրոնը, հարող տարածքների սեփական տները և հանրային բաժանորդները,
10:30-17:00 Նոր Նորքի 2-րդ զանգ., Ն.Ստեփանյան փ. 16, 16/1, 18, Մոլդովական փ. 38, 40, 42, 44, 44/1, 44/2, 46/2 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
11:00-13:00 Կոմիտասի պող. 27, 31, 33Ա, 37, 46, 48, 48Ա, 50, 52, 54/1 շենքերը, Վրացական փ. 4, 6, 8, 10, 15, 17 շենքերը և 2-րդ նրբ. 4-8 սեփական տները, Գրիբոյեդով փ. 1Ա, 1Բ, 2, 2/1, 3, 4, 5, 5Ա շենքերը, Ն.Զարյան փ. 15, 15Ա, 17, 19, 21 շենքերը և 44-72 սեփական տները, Ա.Խաչատրյան փ. 30, 32 շենքերը և 1-ին նրբ. 2 շենքը, թիվ 36, 51, 132 դպրոցները և հարակից հանրային բաժանորդները, Շրջանցիկ թունելի 1-2 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
Արագածոտնի մարզի
11:00-17:00 Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ, Սասունիկ գյուղերը,
Արարատի մարզի
10:00-12:00 Արարատ գյուղը մասնակի, 10:00-13:00 Մասիս քաղաքի 1-րդ թաղ. 7, 11, 12, 15, 16, 27, 28 շենքերը, Նոր Խարբերդ, Այնթափ գյուղերը մասնակի,
10:00-14:00 Նոր Կյանք, Ուրցաձոր գյուղերը մասնակի, Նոր Ուղի, Սիսավան գյուղերը Վեդու Գինու Գործարանը, Վեդի քաղաքի «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ- Արմենիա» ընկերությունների բջջային կայանները, «Արմենիա Թի-Վի» հանրային բաժանորդը, «Սիսավանի պոմպակայան» հանրային բաժանորդը,
10:30-16:00 Արաքսավան գյուղը մասնակի,
12:00-16:00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Ոստան գյուղերը մասնակի, Արտաշատ քաղաքի Մռավյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Ա.Խաչատրյան, Նալբանդյան, Նարդոս, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս.Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Միասնիկյան փողոցները մասնակի, Օգոստոսի 23 փ. 21 շենքը և հարակից հանրային բաժանորդները,
13:00-16:00 Մարմարաշեն գյուղի «Ամազոնիտ» հանրային բաժանորդը, Կեչուտ գյուղը և հարակից տարածքները,
14:00-16:00 Լուսառատ գյուղը մասնակի,
Վայոց Ձորի մարզի
10:00-13:00 Վարդահովիտ և Գետիկ գյուղերը,
10:00-14:00 Ագարակաձոր գյուղը մասնակի,
10:00-16:00 Գոմք և Կապույտ գյուղերը,
13:00-16:00 Գողթանիկ, Հերմոն գյուղերը,
Շիրակի մարզի
11:00-14:00 Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցը և հարող տարածքները իրենց հարակից հանրային բաժանորդներով (Գալակտիկայի տարածք),
Լոռու մարզի
11:00-15:00 Գյուլագարակ, Հոբարցի, Վարդաբլուր, Կիրովո-Պուշկինո, Գառ Գառ, Կուրթան գյուղերը,
Տավուշի մարզի
12:00-15:00 Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասը, Ուսանողական փողոցը Հակոբջանյան, Մյասնիկյան, Աթաբեկյան, Սայաթ -Նովա , Օրջոնոկիձե փողոցները և Թբիլիսյան խճուղին մասնակի:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը, երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Էվա Կոպաչին նշանակելով նոր վարչապետ, հանձնարարել է ձևավորել Լեհաստանի նոր կառավարությունը:
Նշենք, որ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հրաժարական էր տվել` ԵՄ-ի օգոստոսի գագաթաժողովում ԵԽ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Էդգար Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 14-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերված կախված տղամարդու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կեսօրին նշված հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն ահազանգել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ թիվ 10 սենյակի բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Հյուրանոց է ժամանել ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, ովքեր լոգարանում կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Վարդգես Օրգուսյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար: Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն, կպարզվի քննության ընթացքում:
Երևանի սրճարաններից մեկում օրերս միասին էին իրավապահ դաշտի ռեզերվում հայտնված դեմքեր՝ Շիրակի մարզի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նախկին դատախազ Կորյուն Փիլոյանը և էլի մեկը: Նրանք աշխույժ զրուցում էին:
Մեր ունեցած տեղեկությամբ՝ Քննչական նորաստեղծ կոմիտեում նրանց ընդգրկվելու առաջարկ դեռևս չի արվել. կօգտագործի՞ Աղվան Հովսեփյանը նախկինների ներուժը, այս պահին դժվար է ասել, սակայն առաջին երկուսը դեռևս սպասում են իրենց նոր, աստեղային ժամին ոստիկանության համակարգում:
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Աղաբեկ Հ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ժամը 15.15-ին Մրգաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի մասից և մի քանի անգամ շրջապտույտ կատարել:
Պատահարի հետևանքով ուղևորուհին՝ 1977 թ. ծնված Արփինե Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.